Ազգային խայտառակություն

Հայաստանի օրենքները տանում են կա՛մ դեպի խայտառակություն, կա՛մ խավարամտություն

Փետրվարի 26, 2015
Հայաստանի օրենքները տանում են կա՛մ դեպի խայտառակություն, կա՛մ խավարամտություն

 Ծառուկ Սարգսյան

 

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանին հարցրել է. եթե հեռարձակման լեզուն հայերենն է, ըստ օրենքի, ապա ինչո՞ւ են հեռուստաալիքները ցուցադրում ռուսերեն ֆիլմեր: Փաշինյանն ասել է, որ կա բացառություն` կապված ազգային փոքրամասնությունների հետ, որոնց համար օրենքը նախատեսում է իրենց լեզուներով հեռարձակում, բայց ռուսերեն այդ հսկայաքանակ ֆիլմերը չեն ընկնում այդ դրույթի տակ: Բունիաթյանն էլ պատասխանել է, թե, իբր, օրենքի խախտում չի տեսնում, հետո էլ անկեղծացել և ասել է, որ ֆիլմերի թարգմանությունն ահռելի գումար է պահանջում հեռուստաալիքներից, հետևաբար, չեն թարգմանվում: Նա ավելի չի մանրամասնել, թե՝ եթե պարտադրենք բոլոր ֆիլմերը թարգմանել հայերեն և կրկնօրինակել, իսկ դա ամսական կազմում է մոտավոր հաշվարկով մոտ հազար ֆիլմ, կամ արգելենք ռուսերեն ֆիլմերի ցուցադրումը, ապա ոչ մի ֆիլմ հայ հեռուստադիտողը չի տեսնի:

 

Փաշինյանի հարցադրումը բացարձակ արդարացի է: Իրոք, գործ ունենք օրենքի խախտման հետ. եթե հեռարձակման լեզուն հայերենն է, ապա բարի եղեք բոլոր ֆիլմերը հեռարձակել հայերեն: Բունիաթյանի ասածի ենթատեքստն էլ է ճիշտ. եթե օրենքը կիրառենք, ապա ոչ մի ֆիլմ ոչ ոք չի տեսնի: Փաստորեն, օրենքը կիրառելով գնում ենք դեպի միջնադարյան խավարամտություն, չկիրառելով` դեպի անօրինականություն:

 

Սա այն դեպքն է, երբ պառլամենտը պարապությունից կամ գուցեև քամակով մտածելուց ընդունում է օրենք, որի կատարումը չարիքի կվերածվի: Տո, ա՛յ պատգամավորներ, դաշնակներ ու նժդեհականներ, լիբերալներ և կոմերսանտներ, ինչո՞վ էին դուք մտածում, երբ ընդունում էիք այդ օրենքը: Մտածում էիք, որ երկիրը կտանեք միջնադարյան խավա՞ր: Դուք այս ազգի թշնամի՞ն եք: Միգուցե մտածում էիք, թե՝ ջհանդամ, թող օրենքը սիրուն հնչի, մեկ է՝ չենք կատարելու: Այդ դեպքում ի՞նչ կարիք կար այդ օրենքի մեջ լեզվի սահմանափակումը մտցնել ընդհանրապես: Ոչ ոք չի կարող տալ այս հարցի բացատրությունը, քանզի անբացատրելի է իռացիոնալը: Բայց մի՞թե մենք պառլամենտ ենք պահում, որ այն զբաղվի իռացիոնալ գործունեությամբ:

 

Սա նման է գենդերի մասին օրենքին, որտեղ հայոց խորհրդարանը քվեարկեց հանուն նրա, որ սեռը ձեռքբերովի սոցիալական վարքագիծ է, և մարդն ինքն է որոշելու, թե որ սեռին է պատկանում: Այս աննորմալությունն արեցին, առանց կարդալու քվեարկեցին, նախագահն էլ ստորագրեց` Եվրոպայից ուղարկած նախագիծ էր, անհարմար էր այն մերժել: Սակայն այս օրենքի ոչ կիրառումն է հնարավոր Հայաստանում, ոչ էլ անօրինական է այն անտեսելը` դե, թող սեռը ձեռքբերովի վարքագիծ լինի, բան էլ չի պատահի: Բայց այս օրենքը չկիրառելը գոնե դեպի միջնադար մեզ չի տանի, ի տարբերություն հեռարձակմանը վերաբերող լեզվական դրույթների:

 

Ինչևէ, տխուր է, երբ պետությունն ի վիճակի չէ օրենքներ ընդունել, որոնց կիրառումը ողբերգության չի վերածվի և որոնց չկատարելը անհնարին կլինի: Իսկ պետության առաջին գործառույթը հենց սա է: Հետևաբար, Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի չէ կատարել անգամ իր` պետության առաջին գործառույթը, էլ ի՞նչ պիտի ակնկալենք երկրորդից, երրորդից, չորրորդից և այլն:

 






Դիտումների քանակ 5257


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ժողվարչապետի հերթական դատաքրեական ֆիլմը կործանում է մի ողջ գերդաստան

Ժողվարչապետի հերթական դատաքրեական ֆիլմը կործանում է մի ողջ գերդաստան

Մայիսի 22, 2020


Փաշինյան Նիկոլը հզոր ղեկավար է, երկու տարի անընդմեջ փառավոր հաղթանակներ է տանում իրավունքի, բարոյականության և հիվանդ մարդկանց դ...

Նոր գաղափար՝ Վատիկանի «պադվալներից»

Նոր գաղափար՝ Վատիկանի «պադվալներից»

Մայիսի 21, 2020


Միքայել Մինասյանը երեկ նոր գրառմամբ է հանդես եկել: Առաջարկում է «Իմ քայլը» խմբակցությանը համախմբվել ու աշխատանքից ազատել Փաշինյ...

Փաշինյան Նիկոլը կոնտրաբանդիստ է և կաշառակեր

Փաշինյան Նիկոլը կոնտրաբանդիստ է և կաշառակեր

Մայիսի 20, 2020


Ժողովրդի վարչապետ Փաշինյան Նիկոլը երեկ ապացուցեց, որ կոնտրաբանդիստ է, կաշառակեր է, մի խոսքով, աննախադեպ կոռումպացված խայտառակու...

Փաշինյան Նիկոլը կարմիր գծեր է անցնում, բայց Նաիրա Զոհրաբյանի վեջը չէ

Փաշինյան Նիկոլը կարմիր գծեր է անցնում, բայց Նաիրա Զոհրաբյանի վեջը չէ

Մայիսի 20, 2020


Փաշինյան Նիկոլն ամեն օր ապացուցում է, որ իր դեմ խաղ չկա, ինչ ուզի՝ կանի, թքած ունի ամեն ինչի և բոլորի վրա, բացառությամբ ամերիկյ...

Փաշինյան Նիկոլը լցրել է տակը

Փաշինյան Նիկոլը լցրել է տակը

Մայիսի 19, 2020


Ըստ Hraparak.am-ի հավաստի տեղեկությունների՝ այս գիշեր Փաշինյան Նիկոլը ՊԵԿ-ում խուճապ է առաջացրել։ Միքայել Մինասյանի «Ստի վերջը»...

Դժբախտ կոնտրաբանդիստ Փաշինյան Նիկոլը

Դժբախտ կոնտրաբանդիստ Փաշինյան Նիկոլը

Մայիսի 19, 2020


Միքայել Մինասյանն այսօր ուշ երեկոյան ցուցադրեց իր «Ստի վերջը» շարքի հինգերորդ սերիան: Ճիշտն ասած, մենք այլ բացահայտում էինք սպա...

Փաշինյան Նիկոլն ընկել է իր հետևից

Փաշինյան Նիկոլն ընկել է իր հետևից

Մայիսի 17, 2020


Ինչպես հայտնի է, Ռուբեն Հայրապետյանին Փաշինյան Նիկոլը համարում է Հայաստանի ամենաատված օլիգարխ: Քանի որ Հայրապետյան իր կողմից է ...

Միքայել Մինասյանը թշնամություն է անում «հայ ժողովրդին»

Միքայել Մինասյանը թշնամություն է անում «հայ ժողովրդին»

Մայիսի 16, 2020


Կարծիք է ստեղծվում, թե Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան և Սերժ Սարգսյանի գործող փեսա, նախկին Նորին գերազանցությունը մահափորձ է պա...

Ինչո՞ւ է Փաշինյանը խոստովանում, որ պատրաստվում է կազմաքանդել երկրի տնտեսությունը

Ինչո՞ւ է Փաշինյանը խոստովանում, որ պատրաստվում է կազմաքանդել երկրի տնտեսությունը

Մայիսի 13, 2020


Աշխարհում դեռ ոչ մի երկրի ղեկավար չի խոստովանել, որ պատրաստվում է ոչնչացնել սեփական երկրի տնտեսությունը: Նրանք կարող են սխալ որ...

Կոնտրաբանդիստ Փաշինյան Նիկոլը

Կոնտրաբանդիստ Փաշինյան Նիկոլը

Մայիսի 12, 2020


Փաշինյան Նիկոլի մամուլը, հատկապես բաբաջանյան արմանը, որոշ գրանտակերներ վերջերս գրգռված են, ինչ-որ վտանգներ են տեսնում Ռուսաստան...

Քարե Փաշինյան Նիկոլը

Քարե Փաշինյան Նիկոլը

Մայիսի 8, 2020


Փաշինյան Նիկոլն այսօրվա իր խմբակցության գողականի ակցիան http://www.shame.am/news/view/68244.html կապեց ապօրինի գույքի բռնագանձմ...

Ուշադրությո՛ւն, Փաշինյան Նիկոլը վաճառքի է հանել Հայոց ցեղասպանությունը

Ուշադրությո՛ւն, Փաշինյան Նիկոլը վաճառքի է հանել Հայոց ցեղասպանությունը

Մայիսի 5, 2020


Երևի ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանն առաջինն էր, որ ահազանգեց Հայոց ցեղասպանության վաճառքի մասին Սորոս Ջորջին ու ամերիկյան ...

Հայաստանի ապրելունակությունն՝ առանց Փաշինյանի

Հայաստանի ապրելունակությունն՝ առանց Փաշինյանի

Մայիսի 5, 2020


Մեր տագնապալի ժամանակներում, երբ կորոնավիրուսի համավարակը, ցավոք, չի մարում, ջանում ես համավարակի դեմ պայքարի մասին տեղեկատվութ...

Նոր դիվերսիա Հայաստանի դեմ, այս անգամ՝ Ծառուկյանի մասնակցությամբ

Նոր դիվերսիա Հայաստանի դեմ, այս անգամ՝ Ծառուկյանի մասնակցությամբ

Մայիսի 4, 2020


Փաշինյան Նիկոլի Ազգային ժողովը ևս մեկ փորձանք է պատրաստում հայ ժողովրդի ու հայ ինքնության գլխին: Դե, զարմանալի բան չկա. նախիրը ...

Հավի ձվով ձվածեղ կերած Փաշինյան Նիկոլն ու Միխայիլ Միշուստինը

Հավի ձվով ձվածեղ կերած Փաշինյան Նիկոլն ու Միխայիլ Միշուստինը

Մայիսի 3, 2020


Փաշինյան Նիկոլն իրոք դուխով տղա է, չի վախենում ոչ մեկից ու ոչնչից: Այսպես, էնքան է ժողովրդի վարչապետի դուխը, որ կալանքի տակ է պ...

Երբ կպատժեն Փաշինյան Նիկոլին

Երբ կպատժեն Փաշինյան Նիկոլին

Մայիսի 2, 2020


Միքայել Մինասյանը տեսաուղերձով է հանդես եկել: Հավանաբար, դա երկար շարք կլինի՝ «Ստի վերջը» խորագրով, առաջին մասը վերնագրել էր «Ե...

Փաշինյան - Մինասյան. սիրալիրությունների փոխանակումը շարունակվում է

Փաշինյան - Մինասյան. սիրալիրությունների փոխանակումը շարունակվում է

Ապրիլի 22, 2020


Այսօր, երբ Փաշինյան Նիկոլի ՊԵԿ-ը հայտնեց, որ Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը մեղադրյալ է և հետախուզման մեջ, նախկի...

Բալասանյանը պատրաստվում է աշխատանքից հեռացնել Փաշինյանին

Բալասանյանը պատրաստվում է աշխատանքից հեռացնել Փաշինյանին

Ապրիլի 22, 2020


Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանն անդրադարձել է Սերգեյ Լավրովի երեկվա հայտարարություններին և դրանց շուրջ արտահայտած մեկն...

Պապ - Ներսես Մեծ մենամարտը հանգիստ չի տալիս ժողվարչապետին

Պապ - Ներսես Մեծ մենամարտը հանգիստ չի տալիս ժողվարչապետին

Ապրիլի 21, 2020


Իր երեկվա ֆեյսբուքյան լուծի ժամանակ ժողովրդի վարչապետը, ի թիվս այլոց, նաև անդրադարձավ Հայ Առաքելական եկեղեցուն և իր խորին դժգոհ...

Խրուշչով - Փաշինյան. նույն խելքը, նույն գործելաոճը

Խրուշչով - Փաշինյան. նույն խելքը, նույն գործելաոճը

Ապրիլի 21, 2020


Հայ ժողովուրդը ծանր տարավ ժողովրդի վարչապետի եթերից դուրս կադրերի արտահոսքը, իսկ քանի որ Հանրային հեռուստատեսությունը պետական է...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ