Սովորական խայտառակություն

Հույսի աղբյուր Բեգլարյանը

Փետրվարի 26, 2015
Հույսի աղբյուր Բեգլարյանը
Օսկան Քոչարյան
 
 
Կառավարության այսօրվա նիստում հետաքրքիր երկխոսություն էր ծավալվել  տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի ու վարչապետ Հովիկ Աբրահամյանի միջև: Բեգլարյանը ներկայացրել էր որոշման նախագիծ, ըստ որի`  նախատեսվում է երկու ամսով երկարացնել Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման համար անհրաժեշտ միջոցառումների ցանկի և կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համապատասխան իրավական ակտերի ընդունման ժամկետները, ինչին արձագանքել էր վարչապետը` հարցնելով, թե հույս կա՞, որ այդ գործը երբևէ գլուխ գա: «Հույս միշտ ունենք»,- պատասխանել էր Բեգլարյանը` արժանանալով Աբրահամյանի հեգնանքին, ով նկատել էր թե` «Հույսով հո չե՞նք ապրելու հարյուր տարի»:
 
100 տարի ոչ Բեգլարյանը կապրի, ոչ վարչապետը, իսկ ինչ վերաբերում է հույսին, ապա Չոռնի Գագոն այս հարցում խիստ փորձառու է և գիտի, թե ինչ է ասում: Հույսը այն ժամանակն է, որ առաջ է սլանում, ջնջում է հին հետքերը և Բեգլարյանի համար նոր հեռանկարներ է բացում ինքնադրսևորվելու, մի կետից մյուսը ցատկելու, երեկվա խոստումները մոռացության տալու և նորի համար նախադրյալներ ստեղծելու համար: Այդպես եղել է բազում անգամներ, ու Չոռնին միշտ էլ ջրից չոր է դուրս եկել: Մի քանի տարի առաջ, հայտնի սկանդալից հետո, ու՞մ մտքով կանցներ, որ Բեգլարյանը ետ կգա ու նախարար կդառնա: Բայց մարդը հույսերը փայփայեց ու մի օր դրանք արդարացան: Նման դեպքերում հետևանքներն էական չեն, կարևորը Բեգլարյանն է, իր իմիջը, իր մնայուն տեսակը:
 
Հիշու՞մ եք, թե դրանից հետո ինչպե՞ս էր նա որոշել դառնալ հայ առաջին տիեզերագնացը, ինչպիսի ազդեցիկ ու սենսացիոն հայտարարություններ էին տարածվում այն մասին, որ Բեգլարյանի գլխավորած պատվիրակությունը տիեզերական արբանյակի ստեղծման ծրագրի շրջանակներում հանդիպումներ էր ունեցել MDA ընկերության տնօրինու­թյան հետ, քննարկել էր Հայաստանի կապի և հեռուստահեռարձակման տիեզերական ապարատի ստեղծման և գեոստացիոնար ուղեծրային դիրքում դրա տեղադրման գործընթացի հետ կապված մի շարք հարցեր: Բոլորը սրտի տրոփյունով սպասում էին այն բախտավոր օրվան, երբ մեր արբանյակը պիտի երկինք բարձրանար` այդ երկնային բարձրություններ հասցնելով նաև Չոռնի Գագոյի փառքը, բայց… Բայց Բեգլարյանի ինչի՞ն էր դա պետք: Անհրաժեշտ էր հույսով կերակրել, նա էլ կերակրեց: Մնացածն արդեն իր հոգսը չէ, քանի որ առջևում նոր հույսեր ու նոր նախագծեր են: Օրինակ, Հյուսիս-հարավ ավտոմայրուղին` դարի կառույցը:
 
Այս նախագծի ծավալներն ու ֆինանսական ներդրումներն այնքան ահռելի են, որ Բեգլարյանը պատրաստ է մինչև վերջ դատարկել խոստումների իր պարկը, հույս տալ երկրի յուրաքանչյուր բնակչի ու ամեն հույսից հետո դարձյալ մի քանի ամսով հետաձգել աշխատանքների կատարումը, մինչև որ բոլորը կհոգնեն սպասելուց, կհամակերպվեն եղած տեմպերի հետ ու կմոռանան, թե նախարարն ինչ խոստացավ 2 տարի առաջ կամ 2 ամիս առաջ: Խոսքն այլևս արժեզրկված է, կենդանի է միայն հույսը:
Կենսատու հույսի մեկ այլ օրինակ էլ Գագիկ Բեգլարյանի այն հայտարարությունն էր, որ 2015թ. հուլիսից ՀՀ-ում գործող բոլոր հեռուստաընկերությունները պետք է անցնեն թվային հեռարձակման: Նախարարն այն օրերին հարկ համարեց ընդգծել, թե այդ է պահանջում Հեռահաղորդակցության միջազգային միության որոշումը, որի անդամ է նաև Հայաստանը` հավելելով, որ շուրջ կես տարի թվային հեռահաղորդմանը զուգահեռ կհեռարձակվի նաև անալոգային տարբերակը, որպեսզի բոլոր այն քաղաքացիները, որոնք չեն հասցրել ձեռք բերել անհրաժեշտ սարքերն ու համապատասխան հեռուստացույցները, հասցնեն վերազինվել:
 
Հիմա նախարարի այս խոսքերից բոլորի ծիծաղն է գալիս և առանձնապես այն մարդկանց, ովքեր աշխատում են այդ ոլորտում: Հուլիսը քթներիս տակ է, իսկ թվայնացումը չկա ու չկա: Բեգլարյանն, իհարկե, անպայման կկարողանա մի բացատրություն էլ սրա համար գտնել և արդարացնել իր ձախողումը, հետո կրկին հույս կտա և կմոռանա, թե ինչպես էր քաղաքացիներին դրդում դեն շպրտել հին հեռուստացույցները և արագ նորը գտնել, որպեսզի դրանք համապատասխանեն թվային հեռարձակման պահանջներին:
 
Ահա այսպիսի բաներ: Այնպես որ Իրան-Հայաստան երկաթգծի ապագան կարելի է հանգիստ գրել սառույցի վրա ու վարչապետին էլ հուշել, որ կարիք չկա 100 տարի հույսով ապրել, քանի որ Բեգլարյանի հույսը թիթեռի կյանք ունի, մինչդեռ նրա իշխանությունը առավել քան երկարակյաց է:
 
 





Դիտումների քանակ 13092


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մի քանի սուտ Լարսի մասին

Մի քանի սուտ Լարսի մասին

Հուլիսի 3, 2018


Երբ ձմռանը փակվում էր Լարսի ճանապարհը, հեշտ էր դա արդարացնել բնակլիմայական պայմաններով: Բայց երբ Լարսի անցակետում մոտ 1500 հայկ...

Հանձնարարված է անպայման գտնել

Հանձնարարված է անպայման գտնել

Մայիսի 24, 2018


Հիմա արդեն անսխալ կարելի է պնդել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կառավարության յուրաքանչյուր անդամի հստակ հանձնարարական է տվել`...

Հովիկ Աբրահամյանն ավելի խելոք էր

Հովիկ Աբրահամյանն ավելի խելոք էր

Փետրվարի 6, 2018


Կառավարության նիստերը դնփակ անցկացնելու մասին որոշումը գնահատվեց մի դեպքում իբրև հրապարակայնության սահմանափակում, մեկ այլ դեպքո...

Ինչպես առաջինից դառնալ վերջինը

Ինչպես առաջինից դառնալ վերջինը

Փետրվարի 5, 2018


Վերջապես գտնվեց մի բան, որի հարցում մենք անգերազանցելի ենք ամբողջ աշխարհում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Էքսպերտ ք...

Խոստանալու ժամանակը և դրժելու ժամանակը

Խոստանալու ժամանակը և դրժելու ժամանակը

Հունվարի 15, 2018


Ազգային ժողովում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչակա...

Սևակը, Նիկոլը, Հովիկը…

Սևակը, Նիկոլը, Հովիկը…

Նոյեմբերի 20, 2017


Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով առանձնապես ակտիվ չէ սոցիալական ցանցերում, այսօր շատ անսպասելի իր ֆեյսբուքյան էջում մի գրա...

Մեր զորքերը` տիեզերքում

Մեր զորքերը` տիեզերքում

Հոկտեմբերի 23, 2017


Հայաստանը կմիանա Լուսնի և Մարսի վրա ռազմական գործողություններից հրաժարվելու մասին միջազգային համաձայնագրին։ «Լուսնի և այլ երկնա...

Մետրոյում էլ կարմիր գծեր կքաշե՞ն

Մետրոյում էլ կարմիր գծեր կքաշե՞ն

Հուլիսի 14, 2017


Երևանի մետրոպոլիտենը որոշակի փոփոխություններ է մտցրել ուղեվարձի սահմանման մեջ: Այսուհետ, եթե ուղևորն իր հետ մետրո է ցանկանում մ...

Թե ինչպես նախարարը բացեց ու փակեց տարանցիկ ուղին

Թե ինչպես նախարարը բացեց ու փակեց տարանցիկ ուղին

Հուլիսի 13, 2017


Երբ լրատվամիջոցները գրեցին, թե ՌԴ-ն ու Վրաստանը պայմանավորվել են բացել Աբխազիայով և Հարավային Օսիայով անցնող ուղիները, Հայաստան...

Անթրաշները կարող են մորուք պահել

Անթրաշները կարող են մորուք պահել

Հունիսի 13, 2017


Մեկ շաբաթ շարունակ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում արտակարգ իրավիճակ էր հայտարարված: Իրավապահները որսում էին անթրաշ ու չստեր...

Ե՞րբ կմիանա Ծառուկյանի դաշինքին Սերժ Սարգսյանը

Ե՞րբ կմիանա Ծառուկյանի դաշինքին Սերժ Սարգսյանը

Հունվարի 24, 2017


Այսօր հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի ճամբարը լքեց ևս մեկ զինակից` նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Թե ուր է գնալու նա` դեռ ...

Քաղքենու տոնական հրավերը

Քաղքենու տոնական հրավերը

Դեկտեմբերի 19, 2016


ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր որոշել էր իր նախատոնական ասուլիսը վերածել համապետական կարևոր իրադարձո...

Նախարարը ձմռանը ճանապարհ չի մաքրում` Google-ում ձյուն ու բուք չկա

Նախարարը ձմռանը ճանապարհ չի մաքրում` Google-ում ձյուն ու բուք չկա

Դեկտեմբերի 14, 2016


Այսօր ողջ հանրապետության տարածքում առատ տեղումներն առաջին հերթին լուրջ դժվարություններ ստեղծեցին տրանսպորտային երթևեկության համ...

Վարչապետի ռեֆորմների ևս մեկ արդյունք` «Նաիրիտը» թաղեցին

Վարչապետի ռեֆորմների ևս մեկ արդյունք` «Նաիրիտը» թաղեցին

Դեկտեմբերի 4, 2016


Գանձագողերի մոտ գործում է համերաշխության սրբազան սկզբունքը. էսօր ես եմ թալանել երկիրը, դու պարտավոր ես ինձ պահել, որպեսզի վաղը ...

Դաշնակների սրած բիզը մտավ իրենց քամակը

Դաշնակների սրած բիզը մտավ իրենց քամակը

Սեպտեմբերի 24, 2016


Նոր վարչապետի թերևս ամենաօգտակար քայլերից մեկն այն է, որ նա պարբերաբար շշպռում է դաշնակներին, անգամ նսեմացնում է այդ խեղճերին: ...

Սերժ Սարգսյանի դավադրությունն իր դեմ

Սերժ Սարգսյանի դավադրությունն իր դեմ

Սեպտեմբերի 17, 2016


Սարգսյանի շրջապատում, որտեղ վաղուց են բոլորը զրկված ոչ միայն ձայնի, այլև լուռ կարծիքի իրավունքից, նկատվում են լրջագույն դժգոհու...

Հովիկ Աբրահամյանի հրաժարականը և Բալասանյան հորթի հրճվանքը

Հովիկ Աբրահամյանի հրաժարականը և Բալասանյան հորթի հրճվանքը

Սեպտեմբերի 12, 2016


Ընդհանրապես ցանկացած հորթ՝ լինի կենսաբանական, թե քաղաքական անասնագոմից, իր բուռն հրճվանքն արտահայտում է այնժամ, երբ շուրջ բոլոր...

Չարիքի շահավետ ներկայությունը

Չարիքի շահավետ ներկայությունը

Հուլիսի 14, 2016


Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ափերից դուրս եկավ և հայտարարեց, թե Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությո...

Կառավարության ներքին հակասություններն` ի շահ ժողովրդի

Կառավարության ներքին հակասություններն` ի շահ ժողովրդի

Հունիսի 8, 2016


Հետաքրքիրն այն է, որ այդ ստուգումները իշխանության ներսում գոյություն ունեցող թևերի միջև առկա պայքարի արգասիք են: Իսկ դա նշանակո...

Հայաստանի պատասխանի հերթն է

Հայաստանի պատասխանի հերթն է

Ապրիլի 7, 2016


Ղազախստանը արեց այն, ինչ մտադրվել էր: Այսօր այդ երկրի վարչապետ Քարիմ Մասիմովը հայտարարել է, որ իրենք հրաժարվում են մասնակցել Եվ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

Նիկոլը Փարիզում
Սեպտեմբերի 14, 2018


Նիկոլը Փարիզում

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ