Ազգային խայտառակություն

Հիվանդանոց` դեպի մահ տանող ամենակարճ ճանապարհը

Փետրվարի 24, 2015
Հիվանդանոց` դեպի մահ տանող ամենակարճ ճանապարհը
Կար ժամանակ, երբ կառավարության նիստերը սկսվում էին ուրախալի լուրերով. զեկուցվում էր այն մասին, թե այս կամ այն միջազգային կառույցը Հայաստանի վարկանիշը բարձրացրել է այսքան աստիճանով, և դա գնահատվում էր մեծագույն հաղթանակ, թեև երկիրը ինչպես չքավոր կար, այնպես չքավոր էլ մնում էր: Հիմա նույնիսկ այդ զեկույցներն են վերացել, իսկ վարկանշող կազմակերպություններն էլ իրենց հերթին Հայաստանի համար ամենատխուր հեռանկարներն են գուշակում:
 
Օրինակ, այսօր International SOS կազմակերպությունը հրապարակել է այն երկրների քարտեզը, որտեղ առողջապահական համակարգը հեռու է բավարար լինելուց և որտեղ ավելի լավ է այդ համակարգի ծառայությունների կարիքը չզգալ: Աշխարհի բոլոր երկրները կազմակերպությունը բաժանել է հինգ խմբի, և մենք, բնականաբար, հայտնվել ենք վատթարագույնի կազմում: Այսպես կոչված, «գազարագույն» խմբի երկրների շարքում, ուր Հայաստանը տեղ է զբաղեցրել, բժշկական ծառայությունների որակը համարվում է վտանգավոր, կարևոր դեղեր շատ դժվար է գտնել, իսկ երբեմն էլ դրանք պահպանվում են ոչ պատշաճ պայմաններում: Բացի այդ՝ այս երկրներում շատ բարձր է ինֆեկցիոն հիվանդությամբ վարակվելու վտանգը: Իբրև լրացում նշենք, որ մեր «գազարագույն» բախտակիցներն են մի շարք ասիական և աֆրիկյան երկրներ:
 
Նա, ով երբևէ դժբախտություն է ունեցել հիվանդանալ ու օգտվել բժշկական ծառայություններից, International SOS-ի այս գնահատականը նորություն լինել չի կարող: Շատերի համար Հայաստանում բուժվելը հիմա նույնացվում է մահվան ճիրաններում հայտնվելու հետ, իսկ նրանց հարազատների համար դա դառնում է դեպի սննկացում տանող ամենակարճ ճանապարհը: Սա այլևս առողջապահություն չէ, այլ բիզնեսի եկամտաբեր ճյուղ: Բժշկական հաստատությունները ղեկավարում են այդ ոլորտի հետ որևէ առնչություն չունեցող մարդիկ, ավելին խոշորագույն հաստատությունների սեփականատերերը Գագիկ Ջհանգիրյանի և գեներալ Սեյրան Սարոյանի տիպի մարդիկ են, որոնք ունեն ֆինանսական միջոցներ, կարող են ներդնել այդ բիզնեսի մեջ և ակնկալել մեծ շահույթ: Իսկ սպասարկող անձնակազմը այն համալսարանի շրջանավարտներն են, որտեղ կադրեր են ծնվում ոչ թե ըստ գիտելիքների պաշարի, այլ գրպանի պարունակության: Եվ ուրեմն, եթե այսօր ինչ-որ մեկին շուտափույթ բուժում է անհրաժեշտ, ապա դա հենց առողջապահությունն է` մեր ամենածանր հիվանդը, որի օրգանիզմը քայքայվել ու լցվել է վտանգավոր բացիլներով և որն ամեն վայրկյան կարող է հոգին ավանդել` իր ետևից տանելով շատ-շատերին:





Դիտումների քանակ 8496


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

թորոսյան արսենի տխուր ռեկորդը

թորոսյան արսենի տխուր ռեկորդը

Մայիսի 18, 2020


Կորոնավիրուսը նահանջում է աշխարհով մեկ, բացի Նոր Հայաստանից, որտեղ թափ է հավաքում: Այսօր ունենք 351 նոր դեպք, ընդհանուր թիվը հա...

թորոսյան արսենի դիվերսիան ազգի դեմ արդեն տալիս է արդյունքներ

թորոսյան արսենի դիվերսիան ազգի դեմ արդեն տալիս է արդյունքներ

Հոկտեմբերի 2, 2019


Երբ դեգեներատ թորոսյան արսենին Փաշինյան Նիկոլը նշանակեց առողջապահության նախարար, ՀՀ հպարտ քաղաքացիներն ու որոշ նորմալ մարդիկ ու...

ԱԱԾ-ն ընդդեմ թորոսյան արսենի

ԱԱԾ-ն ընդդեմ թորոսյան արսենի

Ապրիլի 1, 2019


Պարզվում է, ՀՀ ԱԱԾ-ն երբեմն պետության համար օգտակար գործեր էլ է անում: Բռնվել է թորոսյան արսենի տեղական Դավթյան Արտակը՝ խոշոր չ...

Մարտի 8-ի նվերներ թորոսյան արսենի հիմնարկում

Մարտի 8-ի նվերներ թորոսյան արսենի հիմնարկում

Մարտի 18, 2019


Փաշինյան Նիկոլի կառավարության ամենախայտառակ անդամը թերևս թորոսյան արսենն է: Գոնե այն պատճառով, որ, ի տարբերություն մյուս դասալի...

թորոսյան արսենը տնտեսությանը մեծ վնաս է պատրաստում

թորոսյան արսենը տնտեսությանը մեծ վնաս է պատրաստում

Փետրվարի 5, 2019


Առողջապահության նախարար թորոսյան արսենն իր ոլորտը քանդելուց զատ զբաղված է հարակից ոլորտների կործանմամբ: Այս խայտառակությունն ըն...

Նախարարը գործ տվող է ման գալիս

Նախարարը գործ տվող է ման գալիս

Հունիսի 7, 2018


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շատ ծանր կացության մեջ է հայտնվել: Նրան նշանակելիս հանձնարարել են տեղ հասնել ու անմիջապ...

Հիմա էլ սա է նեղվել

Հիմա էլ սա է նեղվել

Հունիսի 4, 2018


Առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը շատ է նեղված, որ իրեն ամեն կողմից քննադատում են: Նախարարը կարծում է, թե ինքը...

Իրենք թեթև, խոսքեր թեթև

Իրենք թեթև, խոսքեր թեթև

Մայիսի 18, 2018


Եթե նույնիսկ ուրիշ պատճառներ էլ չլինեն, շատախոսությունը կկործանի Նիկոլ Փաշինյանի կառավարությանը: Նրա ընտրած երիտասարդ նախարարնե...

Բժիշկ ծեծելը մեղք է, իսկ հիվանդ սպանե՞լը

Բժիշկ ծեծելը մեղք է, իսկ հիվանդ սպանե՞լը

Մարտի 15, 2018


Այսօր միանգամից երկու արտակարգ դեպքի մասին հաղորդագրություններ տարածվեցին, երկուսն էլ` իրար շատ նման: Նախ հայտնի դարձավ, որ Նոյ...

Էշությո՞ւն են անում, թե՞ մարդ սպանում

Էշությո՞ւն են անում, թե՞ մարդ սպանում

Մարտի 9, 2018


Հաշված օրեր է, ինչ ուժի մեջ է մտել դեղերի տրամադրման նոր կարգը, բայց արդեն ահազանգերի և լարված իրավիճակների թիվը տասնյակներով է...

Գործարարները ճնշեցին Ալթունյանին

Գործարարները ճնշեցին Ալթունյանին

Մարտի 6, 2018


ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում քննարկեց 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելո...

Նույնիսկ Զիմբաբվեին են հաղթել

Նույնիսկ Զիմբաբվեին են հաղթել

Մարտի 5, 2018


Մեր երկրի առողջապահական համակարգի նոր մարտավարության հիմքը այսօր միայն գանձումներն են: Հեղափոխական այս մոտեցման կնքահայրերը ամե...

Պլանը թերակատարվել է, ոչ ոք չի պատժվի

Պլանը թերակատարվել է, ոչ ոք չի պատժվի

Փետրվարի 26, 2018


Երբ որևէ գերատեսչություն կատարում է իր ստանձնած պարտավորությունները կամ որևէ պաշտոնյա կյանքի է կոչում վերադասի հանձնարարություն...

Նախարար Ալթունյանը մեզի անալիզ պիտի հանձնի

Նախարար Ալթունյանը մեզի անալիզ պիտի հանձնի

Փետրվարի 7, 2018


Մասիս քաղաքի բժշկական կենտրոնի լաբորատորիայում տեղի ունեցած դեպքը ցնցել է մարդկանց ոչ այնքան իր արդյունքներով, որքան նրանով, որ...

Ալթունյանը փչացել է մինչև 15 տարեկա՞նը

Ալթունյանը փչացել է մինչև 15 տարեկա՞նը

Դեկտեմբերի 13, 2017


Կամ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն է փորձանք դարձել այս երկրի ձեռքին, կամ մենք հենց այսպիսի նախարարի էլ արժանի ենք, որ...

Афтоелектрик-ների, криветка-ների, «хадавик»-ների և հայ բժիշկների մասին

Афтоелектрик-ների, криветка-ների, «хадавик»-ների և հայ բժիշկների մասին

Նոյեմբերի 25, 2017


Արդյո՞ք կարելի է ավտոմեքենան վստահել այն մասնագետներին, որոնք իրենք իրենց անվանում են, ասենք, «хадавик», «матарист», «афтоелект...

Ալթունյանի մտային տատանումները

Ալթունյանի մտային տատանումները

Նոյեմբերի 6, 2017


Թե իր պաշտոնավարման ավելի քան մեկ տարվա ընթացքում որքան սխալներ է թույլ տվել առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը և հետո զղ...

Անօդաչուն ի՞նչ էր տարել Արծվաբերդ

Անօդաչուն ի՞նչ էր տարել Արծվաբերդ

Հոկտեմբերի 24, 2017


Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի բնակչության շրջանում տուլարեմիա հիվանդության դեպքեր են արձանագրվել: Առողջապահության նախարարութ...

Ալթունյանը լայն բացել է դիահերձարանի դուռը

Ալթունյանը լայն բացել է դիահերձարանի դուռը

Սեպտեմբերի 21, 2017


Կգա մի օր, երբ մեր երկրի կառավարության կազմը կձևավորվի հետևյալ սկզբունքով. եթե մարդը կարող է ոչնչից մեծ փող ստեղծել, նրան անմիջ...

Գերազանցիկ Ալթունյանի առաջադիմությունը

Գերազանցիկ Ալթունյանի առաջադիմությունը

Սեպտեմբերի 6, 2017


Երբ լրագրողը առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին հարցնում է, թե 1-5 բալանոց սանդղակում իր գործունեությունը որքան կգնահատի,...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ