Տիեզերական խայտառակություն

Կեցցե՛ Աբովյանի Ժողովրդական Հանրապետությունը

Փետրվարի 14, 2015
Կեցցե՛ Աբովյանի Ժողովրդական Հանրապետությունը

Ծառուկ Սարգսյան

 

Աշխարհագրական քարտեզը փոխվում  է: Փոփոխությունները շատ արագ են ընթանում: Մեծ Բրիտանիայի, ԽՍՀՄ-ի, Հարավսլավիայի փլուզումներին հաջորդեցին ավելի փոքր երկրների տրոհումները: Արդեն սովորում ենք արտաբերել Կոսովո, Աբխազիա, Մերձդնեստր, Հարավային Օսիա: Շատ շուտով հնարավոր է, որ ունենանք Իսպանիայից անկախացած բասկերի երկիր, Բրիտանիայից առանձնացած Շոտլանդիա: Նորաձև է անկախ, ընդ որում՝ ժողովրդական, հանրապետություններ ստեղծել և կոչել տարածքի խոշոր քաղաքների անվամբ: Այդպես ստեղծվեցին Լուգանսկի, Դոնեցկի ժողովրդական հանրապետությունները: Ասում են, որ ստեղծման փուլում են Օդեսայի, Խարկովի  հանրապետությունները: Գերտերություններից մեկի ջանքերով հնարավոր է, որ տարատեսակ «հանրապետություններ» ստեղծվեն մերձբալթյան տարածաշրջանում:

 

Հանրապետություններ ստեղծելը խաղ ու պար է դարձել: Ավելի հեշտ է հանրապետություն բացել, քան տնտեսվարող ընկերություն աշխատեցնել: Բոլոր առումներով է ձեռնտու հանրապետություն պահելը: Նախ՝ թեկուզ փոքր, բայցևայնպես, որոշակի տարածքի վրա իշխանություն ես ձեռք բերում, ոչ թե դու ես հարկատու, այլ տարածքում գտնվող ընկերություններն են քեզ հարկ վճարում և, ի վերջո, գործում ես ինչ-որ գերտերության տանիքի ներքո: Իսկ գերտերության տանիք նշանակում է անընդհատ նշանակովի և վերարտադրվող իշխանություն, անսահման զենք և չկարգավորվող ֆինանսական հոսք: Քաղաքական այդպիսի միավորներ ստեղծելը լայն տարածում է ստացել: Այդ միավորները հատկապես ակտիվ գործունեություն են ծավալում գերտերությունների աշխարհաքաղաքական շահերի բախման տարածքներում:

 

Հայաստանը բավական հետ է մնացել այդօրինակ իրադարձություններից: Հայերս ունենք Հայաստան և վե՛րջ: Հավատացե՛ք, դա քիչ է:

 

Լեռնային Ղարաբաղն, ասում են՝ մերը չէ, սակայն հայկական է՝ ՀՀ քաղաքացիներով կազմավորված բանակով, ՀՀ դրամով, +374 միջազգային հեռախոսային կոդով, ՀՀ անձնագիր ունեցող քաղաքացիներով: Ղարաբաղի թեմի առաջնորդ Պարգև սրբազանն ասում է, որ ունենալով երկու հայկական պետություն՝ ՄԱԿ-ում կունենանք երկու ձայն: Այդ՝ առաջին հայացքից տրամաբանական եզրույթը հայ իրականության ամենախայտառակ, ազգակործան գաղափարն է այն պարզ պատճառով, որ 2-ը, եթե չհաշվենք բացասական արժեքները, և 0-ն, մեծ է միայն 1-ից, սակայն փոքր է 3-ից, 4-ից, 5-ից և այսպես մինչև անսահմանություն: Զարգացնելով սրբազանի տեսությունը և ամենուրեք ստեղծելով հանրապետություններ՝ մենք կունենանք ոչ միայն անսահման ձայներ ՄԱԿ-ում, այլև կարող ենք ՄԱԿ-ը մեզանով անել: Փառք Աստծո, դրա համար հենց հիմա ստեղծվել են բոլոր նախապայմանները:

 

Եվ այսպես… Ի՞նչ ունենք այս պահին: Ունենք երկբևեռ քաղաքական դաշտ, որի մի բևեռը զբաղեցնում է մարզային հեղինակություն վայելող, ՀՀ Ազգային ժողովի աշխատանքներին չմասնակցող, ՀՀ պետական բյուջեին հարկեր չվճարող, Հայաստանի համար չարիք հանդիսացող մեկը, որն, ի դեպ, հպարտանում է աշխարհի գերտերություններից մեկի՝ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ ընկերական հարաբերություններ ունենալու (Յանուկովիչի հետ ընկերական հարաբերություններով այլևս չի հպարտանում հայտնի պատճառներով), ինչպես նաև Մոսկվայի ARARAT HAYATT հյուրանոցի տեղն իմանալու փաստով: Այսինքն, առկա են հանրապետություն ստեղծելու և աշխատեցնելու բոլոր հիմքերը: Տարածաշրջանը նույնպես ընտրված է՝ ՀՀ Կոտայքի մարզ: Եվ քանի որ մեր հերոսն իր համար հարազատ քաղաք է համարում Աբովյանը, ապա վստահությամբ կարելի է պնդել, որ Աբովյանի Ժողովրդական Հանրապետության ստեղծումն այսուհետ կարող է դառնալ իրականություն: Ուրեմն ի գո՛րծ:

 

ԿԵՑՑԵ՛ Աբովյանի Ժողովրդական Հանրապետությունը։

 

ԿԵՑՑԵ՛Ն այն Հայաստանները, որոնք վաղն են լինելու։

 

ԿԵՑՑԵ՛ ՄԱԿ-ը, որը մերն է լինելու:

 

Կարևոր հետգրություն

Բանն այն է, որ վերջին զարգացումները երկրում՝ նախագահ Սարգսյանի գռեհիկ խոսքերն ապագա Աբովյանի Ժողովրդական Հանրապետության առաջնորդի հասցեին և նրա պատասխանը հայոց նախագահին, Հայաստանում գործը կհասցնեն այնպիսի մի դրության, որ Աբովյանը Հայաստանից անջատելը բոլորիս համար ավելի էժան կլինի, քան այս երկու տիտանների պայքարին մասնակցելը կամ նույնիսկ հետևելը: Բա ո՞րն է համեստություն անելու և մեկ հանրապետությունով բավարարվելու իմաստը` դրդելով բոլորիս փորձանքների, այն դեպքում, երբ ևս մեկ հայկական հանրապետության ստեղծումն ուղղակի համընդհանուր բարիք կդառնա բոլորիս համար: Բացի այդ, Աբովյանի Ժողովրդական Հանրապետությունը կդառնա պլացդարմ, որտեղ նրա առաջնորդը կցուցաբերի իր բոլոր քաղաքական և կառավարչական հմտությունները, և չի բացառվում, որ նոր պետությանը միանալու ցանկություն հայտնեն տանջված գյումրեցիները, վանաձորցիները և այլք: Սակայն մենք չպետք է դա թույլ տանք, քանզի ՀՀ յուրաքանչյուր մարզ, յուրաքանչյուր մարզային կենտրոն պոտենցիալ հանրապետություն է` միջազգային իրավունքի սուբյեկտ, իսկ հայ ազգի վերջնական երջանկության համար չկա ավելի կարևոր բան, քան սուբյեկտների քանակը: Եվ այսպես, խնդիրը պարզ է, հստակ, ռեալ: Պետք է դա միայն կյանքի կոչել և վե՛րջ:

 






Դիտումների քանակ 4827


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Սերժի թափոնները` Նիկոլի աշխատողներ

Սերժի թափոնները` Նիկոլի աշխատողներ

Մայիսի 29, 2020


Ապրիլյան պատերազմը թանկ նստեց Հայաստանի վրա: Թեպետ Ադրբեջանի կորուստներն անհամեմատելի էին մերի հետ, այնուամենայնիվ, ոմանց բացթո...

պողոսյան քրիստինե-Սերժ Սարգսյան. դարի տեսարժան մենամարտ

պողոսյան քրիստինե-Սերժ Սարգսյան. դարի տեսարժան մենամարտ

Ապրիլի 14, 2020


Ապրիլի 16-ը դառնալու է պողոսյան քրիստինեի աստեղային ժամը։ Այդ օրը նա՝ գեղացի աղջիկ, անգրագիտության և գժության մարմնացում, պետք ...

Սերժ Սարգսյանի զարմանալի որոշման կապակցությամբ

Սերժ Սարգսյանի զարմանալի որոշման կապակցությամբ

Ապրիլի 7, 2020


Եթե Սերժ Սարգսյանը ճանաչում է Փաշինյան Նիկոլի լակոտակրատիայի ներկայացուցիչների մարդ լինելն այն դեպքում, երբ նրանք պարազիտ են, ե...

 քոչարյան անդրանիկի գործը բարդանում է՝ երկրում ալկոգել շատ կա

քոչարյան անդրանիկի գործը բարդանում է՝ երկրում ալկոգել շատ կա

Ապրիլի 6, 2020


Ապրիլյան պատերազմի մասնակիցների վրա կեղտ բռնելու պառլամենտական հանձնաժողովի նախագահ քոչարյան անդոն երազանքներով ապրող տղա է: Եր...

քոչարյան անդո. կեղտ, կեղտ և միայն կեղտ («պայքար, պայքար մինչև վերջ» լևոնական շարքից)

քոչարյան անդո. կեղտ, կեղտ և միայն կեղտ («պայքար, պայքար մինչև վերջ» լևոնական շարքից)

Մարտի 31, 2020


Ինչպես հայտնի է, 2019թ. մայիսի 20-ին, Ռոբերտ Քոչարյանի երկրորդ ազատվելուց հետո, Փաշինյան Նիկոլը, բացի դատարանները շրջափակելուց,...

Լեգիտիմ քոչարյան անդոն խորհում է կեղտ բռնելու մասին

Լեգիտիմ քոչարյան անդոն խորհում է կեղտ բռնելու մասին

Մարտի 17, 2020


Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և այլնի հանձնաժողովի նախագահ քոչարյան անդրանիկը շատ է սիրում հարցազրույցի գնալ բաբա...

Զարմանում է բաբաջանյան արմանը

Զարմանում է բաբաջանյան արմանը

Մարտի 6, 2020


Անկախ և միասեռական պատգամավոր բաբաջանյան արմանը դժգոհ է, որ դատարանը թույլ է տվել Սերժ Սարգսյանին մեկնել երկրից: Հիշեցնենք, որ ...

բաբաջանյան արմանը հորմոնալ խանգարում է ստացել

բաբաջանյան արմանը հորմոնալ խանգարում է ստացել

Փետրվարի 29, 2020


բաբաջանյան արմանի մոտ գարնանային սրացում է սկսվել, հավանաբար, կանանցից բացի, դա պեդերաստներին բնորոշ սրացում է, որը հանգեցնում ...

Համախմբման այլընտրանքը հայկական պետականության կորուստն է

Համախմբման այլընտրանքը հայկական պետականության կորուստն է

Փետրվարի 26, 2020


Անցած շաբաթ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը հերթական հանդիպումն ունեցավ Ռուսաստանի Դաշնության Սահմա...

Դատարանն արդարացնում է Փաշինյան Նիկոլի վստահությունը

Դատարանն արդարացնում է Փաշինյան Նիկոլի վստահությունը

Փետրվարի 26, 2020


Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, ինչպեսև սպասվում էր, մերժեց Սերժ Սարգսյանի և մյուսների գործով մեղադրող դատախազ Մարտիրոս...

Մեկնարկեց Սերժ Սարգսյանի դատական սերիալը

Մեկնարկեց Սերժ Սարգսյանի դատական սերիալը

Փետրվարի 25, 2020


Մինչ Ադրբեջանը հզորացնում է իր դիրքերը բանակցային գործընթացում, Հայաստանը հրաժարվում է նախորդ ձեռքբերումներից՝ հասնելով նրան, ո...

Փետրվարի 25. հերոսի ծնո՞ւնդ, թե՞ ազգային խայտառակության օր

Փետրվարի 25. հերոսի ծնո՞ւնդ, թե՞ ազգային խայտառակության օր

Փետրվարի 20, 2020


Փետրվարի 25-ը Հայաստանի պատմության մեջ մտնելու է որպես նախադեպը չունեցող օր՝ նույն օրը տարբեր դատարաններում են լինելու նորանկախ...

հովակիմյան վահագն՝ Ջիանի Բուքիքիո, պրն Գռզո՝ Սերժ Սարգսյան

հովակիմյան վահագն՝ Ջիանի Բուքիքիո, պրն Գռզո՝ Սերժ Սարգսյան

Փետրվարի 11, 2020


Փաշինյան Նիկոլի աշխատող հովակիմյան վահագնը, որը խայտառակ հանրաքվեի գաղափարի հիմնական ջատագովներից է, Վենետիկյան հանձնաժողովի նա...

Շիզոֆրենիան վարակիչ է ժողովրդի վարչապետի շրջապատում

Շիզոֆրենիան վարակիչ է ժողովրդի վարչապետի շրջապատում

Հունվարի 30, 2020


Մի քանի օր առաջ Արարատի դեգեներատ մարզետն ասաց, թե Փաշինյան Նիկոլը փրկել է Սերժ Սարգսյանի կյանքն իր հեղափոխությամբ: Այն ժամանակ...

Դեգեներատ կոկորդիլոսասերը նաև իսկական շիզոֆրենիկ է

Դեգեներատ կոկորդիլոսասերը նաև իսկական շիզոֆրենիկ է

Հունվարի 27, 2020


«Ուղիղ 4 տարի առաջ իմ գաղափարակից ընկերների՝ Hakob Simidyanի, Նիկոլ Փաշինյանի և Zaven Margarianի հետ շրջում էինք Արարատի մարզի ...

Տխուր մտորումներ ողբերգական ճակատագրերի մասին

Տխուր մտորումներ ողբերգական ճակատագրերի մասին

Դեկտեմբերի 21, 2019


Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ժամանակ սիրում էր մարդկանց տներ քանդել: Ավելի ճիշտ՝ ոչ թե սիրում էր, այլ շատ հաճախ քանդում էր, ...

Գռզոյի արձագանքից բխած ընկերական ցանկերի շնորհանդես

Գռզոյի արձագանքից բխած ընկերական ցանկերի շնորհանդես

Դեկտեմբերի 15, 2019


Սուքիասյան Խաչատուրը արձագանքեց Ռուբեն Հայրապետյանի երեկվա հայտարարություններին: Արձագանքեց զուտ լևոնա-ՀՀՇ-ական ձևով: Նա գրել է...

Հայերը Հայրենիքը չեն վաճառում

Հայերը Հայրենիքը չեն վաճառում

Դեկտեմբերի 12, 2019


Եվ այսպես, 2019 թվականի դեկտեմբերի 13-ին Երևանում աշխատանքը կսկսի Լազարյան ակումբի երրորդ նիստը։ Օրակարգում մեկ հարց է. «Ռուսաս...

Չկայացած աբորտի հետևանք. Ապրիլյան պատերազմի մեղավորը Սերժ Սարգսյանն է

Չկայացած աբորտի հետևանք. Ապրիլյան պատերազմի մեղավորը Սերժ Սարգսյանն է

Դեկտեմբերի 12, 2019


Գինեկոլոգիան այսօր զարգացել է, կարելի է ուլտրաձայնային հետազոտությամբ պարզել պտղի սեռը: Սակայն դեռ այնքան չի զարգացել, որպեսզի ...

Նիկոը ճիշտ է, Սերժն ու Ռոբերտը` սխալ

Նիկոը ճիշտ է, Սերժն ու Ռոբերտը` սխալ

Դեկտեմբերի 11, 2019


Երբ 1799-ին գեներալ Բոնապարտը թողեց բանակը Եգիպտոսում և վերադարձավ Փարիզ, Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ֆուշեին դիմում էին Դ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ