Ազգային խայտառակություն

Ծաղիկ Ռուբոյին Ղարաբաղում բացատրել են, որ նա ոչխար է

Փետրվարի 14, 2015
Ծաղիկ Ռուբոյին Ղարաբաղում բացատրել են, որ նա ոչխար է

Մեծն Ծաղիկ Ռուբոն (Ռուբեն Գևորգյան), ով իրեն ազգի հերոսի և լուրջ ազատամարտիկի տեղ է դրել և «Երդվյալ ազատամարտիկների միություն» անվանվամբ ՍՊԸ է ստեղծել (հավանաբար, Գագիկ Ծառուկյանի հաշվին), այդպես էլ չհասկացավ, թե ինչ բան է պետությունը, ինչ բան է բանակը: Կարծելով, թե յուրաքանչյուր հայ զինվորի աչքի լույսն է և ինչ-որ մի բան է իրենից ներկայացնում, իսկ պետության ցանկացած դուռ պարտավոր է իր առջև բացվելու, նա իր խելքի ու մակարդակի մի 150 հոգու (իր ՍՊԸ-ում թուլափայով աշխատող իբր ազատամարտիկների) հետ մեկնել է Ղարաբաղ, առաջին գծի զորամաս` իբր թե  զինվորների ռազմական ոգուն սատարելու, նրանց հետ «հերթապահելու»: Գնացել և արժանացել են արժանի ընդունման` սրանց ներս չեն թողել զորամաս: Բացատրել են, թե սա հատուկ օբյեկտ է, կերած-խմած համբալների տեղը չէ, մանավանդ որ գալիս են նախագահ Սարգսյանի ասած «Դոդի Գագոյի» քաղաքական ծրագրերի շրջանակներում:

 

«Ժողովուրդ» թերթն է տեղեկացնում այս տխուր իրադարձության մասին: «Ռուբեն Գևորգյանին և նրա հետ մեկնած ազատամարտիկներին թույլ չեն տվել սահմանի զորամաս մտնել և դիրքերում հերթապահություն իրականացնել»,- գրում է օրաթերթը: Ըստ պարբերականի` սրանց առաջարկվել է թողնել իրենց հետ բերած սնունդն ու առաջին անհրաժեշտության պարագաները և «յան» տալ Ղարաբաղից: Այդպես էլ արել են: Թեպետ սնունդն էլ չպետք է վերցնեին` ամեն մարդու հացը չէ, որ կարելի է տալ հայ երեխային:

 

Կարծում ենք, «երդվյալ ազատամարտիկներին» ծեծը Ղարաբաղում բնավ չէր խանգարի, սակայն, հավանաբար, Հիմնադիր խորհրդարանի ծեծից հետո ղարաբաղցիներին արգելել են Երևանից ժամանած նախիրներին ծեծել, և Ծաղիկ Ռուբոյի «պատվիրակությունը» վերադարձել է Հայաստան:

 

Այս պատմությունը վկայում է հայ պատգամավորի, հայ «ազատամարտիկի» և ընդհանրապես հայոց պետության հակապետական բնույթի մասին: Տո՛, այ Ծաղիկ Ռուբո, այ Վազգենի ծեծը կերած թափթփուկ, մինչև հիմա դու տարբերություն չե՞ս տեսնում բանակային օբյեկտի ու Դավթաշենի վետերոկի միջև, որ գնում ես այնտեղ ոնց որ քո տուն, դեռ մի բան էլ հետդ նախիր ես տանում: Դու ինչ դարձա՞ր, որ իրավունք ես վերապահում քեզ ներխուժել զինված, գաղտնիություն ունեցող, մարտական գոտում տեղակայված զորամաս: Էդ ո՞ր ոչխարն է քեզ խաբել, թե դու էնքան տղա ես, որ մի բան էլ կարող ես զինվորներին «ոգևորել»:

 

Ղարաբաղից Ծաղիկը նախիրը քշել է Շամշադին: Հուսով ենք, սրանց այնտեղ գոնե մի քիչ էլ կծեծեն, եթե ղարաբաղյան ընդունելությունից հետո չեն հասկացել իրենց տեղն ու դերն այս երկրում, չեն հասկացել, որ փակ ռազմական օբյեկտներում կողմնակի մարդկանց մուտքը խստիվ արգելված է:






Դիտումների քանակ 14036


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ծաղիկ Ռուբոն ատում է ինքն իրեն

Ծաղիկ Ռուբոն ատում է ինքն իրեն

Ապրիլի 26, 2018


Այս օրերին շատ-շատերի համար լուռ մնալը դարձել է մարդկային հնարավորություններից վեր մի բան: Բոլորն անխտիր ուզում են խոսել, ինչ-ո...

Էս սարն իմն է, է ծառն իմն է

Էս սարն իմն է, է ծառն իմն է

Դեկտեմբերի 7, 2017


Կար-չկար, մի Ծաղիկ Ռուբո կար, որին բոլորն ասում են է Դավթաշենի նախկին թաղապետ ու պատգամավոր Ռուբեն Գևորգյան: Այս Ծաղիկ Ռուբոն տ...

Թարմ ծաղկեփունջ ՀՀԿ սեղանին

Թարմ ծաղկեփունջ ՀՀԿ սեղանին

Մարտի 4, 2017


Այսօր կայացավ Երդվյալ ազատամարտիկների միության 5-րդ համագումարը: Հավաքի սկզբում շքախմբով ժամանեց պաշտպանության նախարար Վիգեն Սա...

Ծաղիկ Ռուբոն անբուժելի հիվանդ է

Ծաղիկ Ռուբոն անբուժելի հիվանդ է

Փետրվարի 7, 2017


Փաստորեն, ստացվում է, որ շուրջ 10 տարի ԲՀԿ-ական լինելով հանդերձ նա այդ կուսակցությունից ոչ մեկին չի ճանաչել, բոլորից թաքուն երկ...

Որտեղ կաճեն ծաղիկները

Որտեղ կաճեն ծաղիկները

Հունվարի 28, 2017


«Ատչոտի» մեծ սիրահար, չստացված բանաստեղծ, չստացված ազատամարտիկ, չստացված պատգամավոր ու չստացված կուսակցական Ռուբեն Գևորգյանը, ո...

Երեք միլիարդի ծաղի՞կ են ներմուծելու

Երեք միլիարդի ծաղի՞կ են ներմուծելու

Հունիսի 2, 2016


Այսօր կառավարությունը որոշել է հարկային արտոնություն տրամադրել «Թայգր գրուպ» ՍՊԸ- ին: Նույն որոշման մեջ ասվում է, որ հիշյալ ընկ...

Ծաղիկ Ռուբոն ջերմոցային բուսատեսակ է

Ծաղիկ Ռուբոն ջերմոցային բուսատեսակ է

Սեպտեմբերի 28, 2015


Բայց հիմա կարծես թե Ռուբոյին զուլալացրել, մաքրել, արդուկել ու փռել են արևին: Եվ արևի տակ չորացած նրա ուղեղը սկսել է քաղաքական ո...

Որ Ծաղիկ Ռուբոյին «սիկտիր» չասեն

Որ Ծաղիկ Ռուբոյին «սիկտիր» չասեն

Հունիսի 30, 2015


Երդվյալ Ազատամարտիկների միությունը և նրա ղեկավար, ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանը (Ծաղիկ Ռուբոն) չեն մասնակցում հոսանքի թա...

«Աչոտների» երկիր Նաիրի

«Աչոտների» երկիր Նաիրի

Մարտի 14, 2015


Արդեն մեկ ամիս է, ինչ սկսվել և ավարտվել է Գագիկ Ծառուկյանի բնաջնջման հատուկ նշանակության օպերացիան: Կարծես թե ամեն ինչ անցյալու...

Վճարովի հայրենասերներն անփող են մնացել

Վճարովի հայրենասերներն անփող են մնացել

Մարտի 11, 2015


Քանի-քանիսի գործին «վայիս եղավ» Գագիկ Ծառուկյանը` քաղաքական դաշտը լքելով: Քանի-քանիսն են հիմա դատարկ տաշտակի առաջ նստած ողբում ...

«Աչոտների» էպոպեան շարունակվում է

«Աչոտների» էպոպեան շարունակվում է

Փետրվարի 19, 2015
1

ՀՀ գրողների միության անդամ, ԱԺ պատգամավոր, պատերազմի մասնակից Ծաղիկ Ռուբոն (Ռուբեն Գևորգյան) մի քանի օր առաջ բաց նամակով «աչոտ»...

Հայտնի են դարձել գեներալ Գրիգորյանի` Ծաղիկին  «աչոտ» տալու մանրամասները

Հայտնի են դարձել գեներալ Գրիգորյանի` Ծաղիկին «աչոտ» տալու մանրամասները

Փետրվարի 18, 2015
11

Խիստ կոնֆիդենցիալ աղբյուրներից պարզել ենք գեներալ Մանվել Գրիգորյանի՝ Ծաղիկ Ռուբոյին (Ռուբեն Գևորգյան) «աչոտ» տալու մանրամասնութ...

ԲՀԿ-ի Բարդուղիմեոսյան գիշերը

ԲՀԿ-ի Բարդուղիմեոսյան գիշերը

Փետրվարի 17, 2015


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների համար այս գիշերը ծանր եղավ: Անընդհատ տեղեկություններ էին հաղորդվում, որ մի շարք հար...

Տիտանների պայքարը

Տիտանների պայքարը

Փետրվարի 14, 2015


Գեներալ Մանվել Գրիգորյանը ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ անդուր բաներ ասաց Ծաղիկ Ռուբոյի (Ռուբեն Գևորգյան) հասցեին: Սա էլ պատասխանել...

Ինչո՞ւ Ծաղիկ Ռուբոն չի դարձել ՀՀ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար (Գաղտնիքը բացահայտված է)

Ինչո՞ւ Ծաղիկ Ռուբոն չի դարձել ՀՀ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար (Գաղտնիքը բացահայտված է)

Նոյեմբերի 16, 2014
2

Ծաղիկ Ռուբոն երկար-բարակ հարցազրույց է տվել պարբերականներից մեկին, որտեղ բացահայտել է, թե ինչու չի կարող աշխատել գերագույն գլխ...

Երկրապահից մինչև զուգարանի թուղթ

Երկրապահից մինչև զուգարանի թուղթ

Նոյեմբերի 8, 2014


Տարանջատված երկարապահների երկու թևերը, կամ, ինչպես այժմ ընդունված է ասել` ՀՀԿ–ի երկրապահն ու ԲՀԿ– ի երկրապահը անցել են բացահայտ...

Նոր սպարապետը` «Բրաբիոն»  սերվիսից

Նոր սպարապետը` «Բրաբիոն» սերվիսից

Սեպտեմբերի 2, 2014


Պատգամավոր Ռուբեն Գևորգյանը, ով ավելի հայտնի է «Ծաղիկ Ռուբո» մականվամբ և իր բուսական ու հոգևոր աճն ապահովելու համար վերջին 20 տ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը