Սովորական խայտառակություն

Տարոն Մարգարյանը կտեղադրի՞ «Ատրճանակով տղայի» արձանը

Փետրվարի 9, 2015
Տարոն Մարգարյանը կտեղադրի՞ «Ատրճանակով տղայի» արձանը
Երկու-երեք օր առաջ էր, մայրաքաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկում վիճաբանություն էր, հետո կրակոցներ հնչեցին: Դեպքի վայր հասան ոստիկանները: Տեղում պարզվեց, որ շենքի նկուղային հարկում գտնվող գրասենյակում  ծագած վիճաբանության ժամանակ 1968 թ. ծնված Մհեր Պ.-ն հարվածել էր ոմն Հովսեփի, ինչից հետո գոտկատեղից հանելով ատրճանակը` կրակել է նրա ուղղությամբ` գլխի շրջանում պատճառելով վնասվածք: Մհերին ձերբակալեցին: Իսկ հետո սկսվեց ամենահետաքրքիրը: Մինչ իրավապահները ջանադրաբար քողարկում են հանցագործի ազգանունը, լրագրողներին հաջողվեց պարզել, որ օրվա հերոսը ոչ այլ ոք է, քան Մհեր Պետրոսյանը` ԱԺ Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի որդին:
 
Այն, որ մեր երկրում լկտիությունը, անսանձությունը,  վաղուց ի վեր պաշտոնյաների ու մեծահարուստների զավակների փեշակն է, սա նորություն չէ: Սակայն Պետրոսյանի պարագան մի փոքր այլ է: Եվ այդ իմաստով ամենևին էլ պատահական չէր, որ Պռոշյանում հնչած կրակոցների արձագանքի տակ մարդիկ հիշեցին Ռաֆիկ Պետրոսյանի մյուս որդուն` Նոր Նորք համայնքի ղեկավար Դավիթ Պետրոսյանին: Հիշելն էլ ինքնանպատակ չէր, թեև նախկին թաղապետը հանկարծամահ է եղել 5 տարի առաջ  և մահացած մարդու մասին հետին ամսաթվով ինչ-որ բան ասելը ներկա պահին կարող է նաև դիտվել անհարկի անդրադարձ: Բայց չասել չի լինի:
 
Մի քանի տարի առաջ Նոր Նորքում բացվեց այդ Դավիթ Ռաֆիկի Պետրոսյանի հիշատակը հավերժացնող հուշարձանը: Բացվեց շուքով, աղմուկ-աղաղակով: Արարողությանը մասնակցում էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, տեղի վարչական շրջանի ղեկավարությունը, հյուրեր տարբեր ոլորտներից: Եկան, ճառեր ասացին, իսկ բնակիչների համար այդպես էլ գաղտնիք մնաց, թե հայրենիքին մատուցած ո՞ր ծառայությունների համար էին Ռաֆիկի տղային հուշարձան կանգնեցնում: Մարդիկ նրան հիշում էին միայն որպես ամենասկանդալային թաղապետ, պատգամավորի որդի, կեղծված ընտրությունների միջոցով թաղապետ դարձած պաշտոնյա, հիշում էին, որ  անունը շոշափվում էր թմրանյութերի օգտագործման և իր ղեկավարման տարիներին թաղապետարանի շենքը հասարակաց տուն դարձնելու հետ: Դրա համար հիմա արձա՞ն են տեղադրում:
 
Հիմա էլ Ռաֆիկ Պետրոսյանի մյուս որդին է աչքի ընկնում իր քաջագործություններով: Եվ եթե թվարկվածների համար այս քաղաքում կարելի է արժանանակ մեծ պատվի ու հիշատակի, ապա երևի ճիշտ ժամանակն է, որ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքում մի հարմար անկյուն գտնի նաև Ռաֆիկի կրտսեր որդու` Մհերի արարքները մեծագործելու համար: Այդքան արձանների մեջ «Ատրճանակով տղայի» հուշարձանը պիտի որ գեղեցիկ դիտվի մեր քրեակատարողական հիմնարկ-հանրապետությունում:





Դիտումների քանակ 7878


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Խունվեյբինները նորից ԵՊՀ-ում

Խունվեյբինները նորից ԵՊՀ-ում

Սեպտեմբերի 19, 2018


Հայտնի է, որ Փաշինյան Նիկոլն իր հաղթանակից հետո ստեղծեց խունվեյբինների ինստիտուտը, այսինքն` այն փոխ առավ Մաոյի դարաշրջանի Չինաս...

Խունվեյբին դավիթը գործուղվել է Շվեդիա` կատարելագործման

Խունվեյբին դավիթը գործուղվել է Շվեդիա` կատարելագործման

Սեպտեմբերի 7, 2018


Մի անհաջող լակոտ կա, մեր մշտական պերսոնաժն է, այժմ աշխատում է Փաշինյան Նիկոլի խունվեյբին, անունը դավիթ պետրոսյան է: Հիշեցնենք, ...

Ոչ թե պարտաճանաչ է, այլ լկտի լակոտ

Ոչ թե պարտաճանաչ է, այլ լկտի լակոտ

Հուլիսի 7, 2018


Այսօր կայացավ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի կազմակերպած «Անվտանգություն և արտաքին քաղաքականություն» եր...

Նիկոլի Սաքուլիկների ժամանակը

Նիկոլի Սաքուլիկների ժամանակը

Մայիսի 30, 2018


Սաքուլիկ անձնանունը վաղուց է դարձել հասարակ անուն և նշանակում է կարիերիստ երիտասարդ, ով զուրկ է ինտելեկտից և գիտելիքներից, սակա...

Դավիթ զուգարանագետը նաև իրավական սանիտար է

Դավիթ զուգարանագետը նաև իրավական սանիտար է

Մայիսի 29, 2018


Մեր կայքում մի քանի հոդված հրապարակվեց, որոնց մեջ անդրադարձել էինք Երևանի պետական համալսարանում գործունեություն ծավալած «Ռեստար...

ԵՊՀ «Ռեստարտը» փոխում է մարտավարությունը

ԵՊՀ «Ռեստարտը» փոխում է մարտավարությունը

Ապրիլի 3, 2018


Դեռևս մի քանի տարի առաջ մենք կանխատեսել էինք, որ Հայաստանին պետք են գալու Բուլգակովի հայտնի հերոս պրոֆեսոր Պրեոբրաժենսկու նման ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ