Ազգային խայտառակություն

Իշխան Զաքարյանի ոտքը խորհրդարանից կտրել են

Փետրվարի 4, 2015
Իշխան Զաքարյանի ոտքը խորհրդարանից կտրել են

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին Ազգային ժողովում վերջին անգամ տեսել են 2012 թվականին: Երանի չտեսնեին: Եկավ, սկանդալային «բացահայտումներ» արեց, քաղաքական հայտարարություններ հնչեցրեց ու ընկավ հարվածների տարափի տակ: Իսկ հետո Իշխան Զաքարյանն իզով-թոզով անհետացավ: Խոսում էին, որ նախագահն է նրան արգելել գլուխը դուրս հանել: Ամեն անգամ մի բան հորինում էին նրա բացակայությունն արդարացնելու համար: Նույնն էլ կրկնվեց այսօր:

 

Խորհրդարանում, ըստ օրակարգի, նախատեսված էր Վերահսկիչ պալատի 2014թ. տարեկան հաշվետվության քննարկումը: Սակայն հաշվետվությունը ներկայացնելու համար Ազգային ժողով էր եկել ՎՊ նախագահի տեղակալ Սեյրան Ավագյանը, ինչն իսկույն առաջացրեց պատգամավորների դժգոհությունը: Նրանցից ոմանք հիշեցին, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, ՎՊ հաշվետվությունը պետք է ներկայացնի ՎՊ նախագահը: Բայց դե նրան որտեղի՞ց գտնեն: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փորձեց մեղմել լարվածությունը` ասելով, թե Զաքարյանն արձակուրդում է, բայց Գալուստի սուտն արագ բացահայտվեց, երբ Իշխանի տեղակալը դժգոհ ձայնով հայտարարեց, որ Զաքարյանը բարձր պաշտոն զբաղեցնող անձ է, մեր երկիրը ներկայացնում է նաև միջազգային ատյաններում, ունի շատ ծանր աշխատանքային գրաֆիկ, ուստի խորհրդարան գալ չի կարող:

 

Այն, որ ՎՊ նախագահը «ցար ի բոգ է», որ նրա լայեղին չէ սրա-նրա առաջ հաշվետու լինելը՝ հին պատմություն է: Եվ ինչո՞ւ միայն Իշխանը: Իշխանները հիմա շատացել են իշխանական Հայաստանում: Բա տեղակալները, վարչությունների ու բաժինների պետերն էլ ո՞ր օրվա համար են, որ շեֆն իր ծանր տեղը թեթևացնի ու գնա խորհրդարան: Հետո՞ ինչ, թե հարցեր ու խնդիրներ են կուտակվել: Բոլորովին պարտադիր չէ, որ դրանց պատասխաններն իմանան: Առողջության համար էլ լավ չէ: Ինչքան քիչ բան իմանան, այնքան երկար կապրեն: Իսկ հիմա հատկապես շատ աննպաստ ժամանակներ են: Ու զգուշավոր Իշխան Զաքարյանը ո՞նց վեր կենա, իր հոժար կամքով գնա Ազգային ժողով: 2012-ի սև օրերը դեռ չի մոռացել: Ու էլ ոչ մի գնով նա չի ցանկանա նույն ջուրը երկրորդ անգամ մտնել: Այնպես որ, ՎՊ տարեկան հաշվետվությունն ուզեն թե չուզեն` պատգամավորները պիտի ընդունեն երկրորդ ձեռքից:

 

Հետգրություն

 

Հիշեցնենք, որ Իշխան Զաքարյանին նախագահ Սարգսյանը 2012-ին հրապարակավ այնպես խայտառակեց, ինչպես դասատուն չէր խայտառակի ամենածույլ աշակերտին: «Բա սա ասելու բան ա, արա՛, ասում ես, թե բյուջեի 30 տոկոսը լափում են, դա մեր բանակի տարեկան բյուջեն ա, իսկ դրա 70 տոկոսը աշխատավարձերն են կազմում»,- ասաց այն ժամանակ Սերժ Սարգսյանն ուղիղ եթերում: Շատերը շտապեցին Իշխան Զաքարյանի կենդանի կենացը խմել, սակայն նրան փրկեց ազգի հույսն ու պահապանը` «Երկրապահ» կամավորական միությունը, որի քվոտայով պրն Զաքարյանին հաջողվեց թե՛ կենդանի մնալ, թե՛ պաշտոնը պահպանել, թե՛ անձնական բարեկեցությունը բարելավել…






Դիտումների քանակ 8903


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

աբաջյան գոհարի մարդը հանկարծ չկախվի…

աբաջյան գոհարի մարդը հանկարծ չկախվի…

Հունիսի 12, 2019


աբաջյան գոհարի աստեղային ժամերին հաշիվ չմնաց. Շվեդիայից իմանում ենք, որ միրզոյան արարատը հանդիպել է այդ երկրի թագավորի հետ: Նոր...

աբաջյան գոհարի մարդը մուղաթ է անում իրեն

աբաջյան գոհարի մարդը մուղաթ է անում իրեն

Հունիսի 1, 2019


Սա արդեն աննորմալություն է, անգամ հոկտեմբերի 27-ի սպանդից հետո ԱԺ որևէ նախագահի մոտ այդպիսի մտահոգություն չի առաջացել։ Ավելին, ...

Փաշինյան Նիկոլի հերթական հարվածը հայոց բանակին

Փաշինյան Նիկոլի հերթական հարվածը հայոց բանակին

Հունիսի 1, 2019


47 պատգամավորի խնդրանքով խորհրդարանը ստեղծել է խորհրդարանական հանձնաժողով, որը կզբաղվի 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների...

Не виноватая я (Գագիկ Ծառուկյան)

Не виноватая я (Գագիկ Ծառուկյան)

Ապրիլի 19, 2019


Պատասխանատվությունից խուսափելը հայրենի քաղաքական գործիչների սիրած զբաղմունքն է: Այսօր Ազգային ժողովում Գագիկ Ծառուկյանը հենց դր...

Գեղացի պատգամավորուհին մտածում է գյուղացուն աջակցելու մասին

Գեղացի պատգամավորուհին մտածում է գյուղացուն աջակցելու մասին

Մարտի 28, 2019


Մի գեղացի կա, հովսեփյան սոֆյա, Մանթաշ գյուղից է: Հանրային համոզմունք կա, որ Մանթաշը Հայաստանի ամենաաֆերիստ գյուղերից է, օրինակ,...

Սալոմե Զուրաբիշվիլին մատ է թափ տվել աբաջյան գոհարի մարդու վրա

Սալոմե Զուրաբիշվիլին մատ է թափ տվել աբաջյան գոհարի մարդու վրա

Մարտի 15, 2019


Երևանում է Վրաստանի դեկորատիվ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Սա մեր Սարգսյան Արմենի նման մի բան է՝ պետության հաշվին ծանապարհորդո...

Եվս մի քանի նկատառում նոր Ազգային ժողովի վերաբերյալ, որը հայ ժողովրդի հետ ընդհանուր բան չունի

Եվս մի քանի նկատառում նոր Ազգային ժողովի վերաբերյալ, որը հայ ժողովրդի հետ ընդհանուր բան չունի

Դեկտեմբերի 11, 2018


Խայտառակությունն այն է, որ մենք կունենանք Ազգային ժողով, որի 80 տոկոսը որևէ ընդհանուր բան չունի հայ ժողովրդի հետ, որոնց դավանած...

ՀՀ ԱԺ ապագա պատգամավորները գողի կարգավիճակ կստանան

ՀՀ ԱԺ ապագա պատգամավորները գողի կարգավիճակ կստանան

Դեկտեմբերի 3, 2018


Եթե ինչ-որ մեկը թալանել է, ապա դա չի նշանակում, որ նա պետք է կալանավորված լինի: Եթե վերջինս կալանավորված չէ, ապա նա պետք է վերա...

ՀՀԿ-ի վերջին օգուտը

ՀՀԿ-ի վերջին օգուտը

Հոկտեմբերի 29, 2018


Ազգային ժողովում այսօր՝ հոկտեմբերի 29-ին, երկրորդ անգամ տապալվել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը: Փաթեթին կողմ է ք...

Փաշինյան Նիկոլը բոլոր հարցերում է ճշմարտացի, քանզի իրոք սակրալ է

Փաշինյան Նիկոլը բոլոր հարցերում է ճշմարտացի, քանզի իրոք սակրալ է

Հոկտեմբերի 24, 2018


Երեկ մենք գրել էինք, որ Հայաստանում վտանգավոր իրավիճակ է ստեղծվում արևմտամետ լիբերալ ու գրանտակեր հանրույթի ծափահարությունների ...

Լֆիկ Սամոն ընդդեմ Փաշինյան Նիկոլի

Լֆիկ Սամոն ընդդեմ Փաշինյան Նիկոլի

Հոկտեմբերի 24, 2018


Այսօր կայացավ Փաշինյան Նիկոլի ֆարսի առաջին փուլը: Նա չընտրվեց ՀՀ վարչապետ: Պատգամավորները ճիշտ քվեարկեցին, ինչպեսև հանձնարարվել...

Սահուն անցում ողբերգությունից ֆարս

Սահուն անցում ողբերգությունից ֆարս

Հոկտեմբերի 23, 2018


Փաշինյան Նիկոլի Նոր Հայաստանում ողբերգությունը վերածվում է ֆարսի: Փաշինյան Նիկոլի առաջին ընտրությունը վարչապետի պաշտոնում ողբեր...

Վահե Գրիգորյանը` հերթական սաբոտաժի զոհ

Վահե Գրիգորյանը` հերթական սաբոտաժի զոհ

Հոկտեմբերի 23, 2018


Այսօր Ազգային ժողովը ևս մեկ սաբոտաժ արեց` ժողովրդի վարչապետի թեկնածու Վահե Գրիգորյանին չնշանակեց Սահմանադրական դատարանի դատավոր...

Փաշինյան Նիկոլի երկրորդ խոշոր պարտությունը

Փաշինյան Նիկոլի երկրորդ խոշոր պարտությունը

Հոկտեմբերի 22, 2018


ՀՀ Ազգային ժողովն այսօր մերժեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների թաթեթն առաջին ընթերցմամբ: Փաշինյան Նիկոլի երջանկությանը պակասե...

Փաշինյան Նիկոլի դավադրությունը կանխելը Նոր Հայաստանում դավադրություն է որակվում

Փաշինյան Նիկոլի դավադրությունը կանխելը Նոր Հայաստանում դավադրություն է որակվում

Հոկտեմբերի 2, 2018


Փաշինյան Նիկոլին կարճ ժամանակահատվածում հաջողվեց այնպես այլասերել երկրում առանց այդ էլ խախուտ քաղաքական գիտակցությունը և իրավագ...

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Ազգային ժողովի. ով ում կտապալի

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Ազգային ժողովի. ով ում կտապալի

Հոկտեմբերի 2, 2018


Փաշինյան Նիկոլին երեկ Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ ՀՀԿ-ն արտահերթ ընտրությունների չի գնա: Նույն բանն այսօր նրան կասի Գագիկ Ծառո...

Ամենայն հայոց չոբանը նախրին ոտքի է հանում

Ամենայն հայոց չոբանը նախրին ոտքի է հանում

Սեպտեմբերի 29, 2018


Երևանը դեռ ողջ Հայաստանը չէ, Երևանի ընտրողների 43 տոկոսի 81 տոկոսն էլ դեռ հայ ժողովուրդը չէ: Այս մասին գիտեն բոլորը, անգամ մանկ...

Պառլամենտական հանձնաժողով` ընդդեմ Փաշինյան Նիկոլի նյարդային համակարգի

Պառլամենտական հանձնաժողով` ընդդեմ Փաշինյան Նիկոլի նյարդային համակարգի

Սեպտեմբերի 13, 2018


ՀՀ Ազգային ժողովն այսօր հազվադեպ խելամիտ որոշում կայացրեց` պատգամավորների ձայների մեծամասնությամբ ստեղծվեց քննիչ հանձնաժողով ար...

Համաներո՞ւմ, թե՞ քաղաքական ակցիա

Համաներո՞ւմ, թե՞ քաղաքական ակցիա

Հուլիսի 11, 2018


Այսօր ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստում քննարկվեց Վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին հարցը: ...

Մեր կատուն Ազգային ժողովում

Մեր կատուն Ազգային ժողովում

Հունվարի 30, 2018


Արտառոց երևույթների սիրահարներին այսօր կարող է զբաղեցնել մի լուսանկար, որն արվել է խորհրդարանում: Լրագրողները նկատել են, որ Ազգ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը