Ազգային խայտառակություն

ՀՀ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայան. «Զուգարանի դուռը»

Փետրվարի 4, 2015
ՀՀ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայան. «Զուգարանի դուռը»

Շարունակում ենք Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Մարգարիտ Եսայանի պատմվածքների հրապարակումը: Այսօրվա պատմվածքը կոչվում է «Զուգարանի դուռը»: Այստեղ, ինչպեսև մյուս երկերում, տիկին Եսայանը նույնպես հետազոտում է մարդու գիտակցության և երևակայության նուրբ ու մութ անկյունները և մարդու ինժեներական մտքի արդյունքների ներուժն ու կարևորությունը: Զուգարանի դուռը, ինչպես հենց զուգարանը կամ լվացարանը, պետք է դասել մարդկային ինժեներական մտքի ամենաանհրաժեշտ արտադրանքների շարքում: Քանզի զուգարանն է, որ երաշխավորում է մարդու նյութափոխանակության ամենակարևոր գործընթացը. այսպես, եթե մարդն ի վիճակի է ապրել չորս օր առանց ջրի, քառասուն օր առանց սննդի, ապա առանց զուգարանում տեղի ունեցող պրոցեսների նա կգոյատևի ոչ ավելի, քան մեկ-երկու օր: Սա` զուտ զուգարանի մասին: Ինչ վերաբերում է զուգարանի դռանը, ապա պետք է ասել, որ հաշվի առնելով արդի մարդկության դաստիարակության և դաստիարակված լինելու աստիճանը՝ կարելի է հստակ եզրակացնել, որ առանց դռան հազարից մեկը կհամաձայնի հաճախել զուգարան և զբաղվել այնտեղ օրգանիզմին այդքան անհրաժեշտ գործառույթներով: Եվ ուրեմն, թե՛ զուգարանը, թե՛ նրա դուռը մարդկության գոյության համար ունեն առաջնային ռազմավարական նշանակություն:


Զուգարանի և նրա դռան հենց ռազմավարական նշանակությունն է, որ դրդել է տիկին Եսայանին գրել հուզիչ պատմվածք մարդկային այդ երկու հրաշալի հայտնագործությունների մասին: Ինչպեսև տիկին Եսայանի շատ այլ գործերում, այս պատմվածքում էլ հերոսները չունեն ոչ անուն, ոչ ազգություն: Քանզի ռազմավարական նշանակություն ունեցող թեմաների քննարկումը, որոնք ակտուալ են ողջ աշխարհի համար, այդպիսի մանր հարցերի կոնկրետացում չի պահանջում: Ի վերջո, թե՛ կրթված հայը, թե՛ կրթված ամերիկացին կտրականապես դեմ կլինեն հաճախել զուգարան մի ինչ-որ օտար վայրում, որը դուռ չունի: Ընդ որում՝ չեն համաձայնի, եթե անգամ կյանքին ինտոքսիկացիայի վտանգ սպառնա:


Պատմվածքի բուն գեղարվեստական կողմի մասին մի քանի խոսք ասելն ավելորդ կլինի: Կարծում ենք, չարժե այս մասին ընդարձակվել, քանզի կա ընթերցող, կա ընթերցողի ճաշակ, կա ընթերցողի աշխարհայացք: Եվ հենց ընթերցողը կդատի, կգա իր եզրակացությանը: Ինչ վերաբերում է մեր եզրակացությանը՝ ասենք, որ մենք չէ, որ պիտի դատենք. մեր առաքելությունն  արվեստի գործերի հանրայնացումն է, ինչով էլ զբաղվում ենք:


Ցանկանում ենք ընթերցողին մի քանի դուրեկան րոպե Մարգարիտ Եսայանի յուրահատուկ արձակի նրբանուրբ աշխարհում:


Զուգարանի դուռը

 

Զուգարանի դուռը ճռռում էր, ուժեղ, տհաճ, աղմկոտ: Մեկը որ ուզում էր զուգարան մտնել, պետք է անտեսեր այդ ճռռոցը և բացեր դուռը: Սուր ճռռոցը անմիջապես էլ կտրվում էր: Երբ զուգարանի այցելուն փակում էր դուռը, ճռռոցը կտրվում էր:

 

Դուռը շատ էր սիրում իր սեփական ճռռոցը: Մարդիկ միանգամից հասկանում էին, որ ինքն այցելու ունի, որ անուշադրության մատնված չէ, որ իր կարիքը զգում են: Երբեմն-երբեմն դուռը կատակներ էր անում: Փակվում էր, ու երբ այցելուն զուգարանի հետ բոլոր հաշիվները մաքրած ուզում էր ճռռացնել իրեն ու դուրս գալ, դուռը չէր բացվում: Այդպես փակ էլ մնում էր: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ զգացողություններ էր ունենում զուգարանի չորս պատերի մեջ փակված մարդը: Երբ այլևս անելիք չունի, երբ օդը կանգնած է նույն բույրի մեջ, երբ միակ ցանկությունը այդտեղից արագ դուրս գալն է:

 

Մի քանի օր առաջ դուռը դարձյալ կատակի տրամադրություն ուներ: Ու երբ իրեն ճռռացնելով բացեց տանտերերին հյուր եկած մի ցմփորիկ մարդ, դուռը` փակվելու պահին հաճույքից ուղղակի ճրթճրթաց: Ոչ թե չոր ու անդուր ճռռաց, այլ` հաճույքից ճրթճրթաց, մի տեսակ մլավոցի պես: Ցմփորիկը դուռն անմիջապես ծածկեց, հետո որոշեց փակել նաև փականով: Մարդը մտադիր էր հանգիստ զբաղվել իր գործով, առանց վկաների: Ուզում էր հանգիստ զգալ իրեն և ոչ թե մի ձեռքով վարտիքը իջեցներ, իսկ մյուսով` ներսից քաշած-փակ պահեր դուռը: Փականը քաշեց, տեղավորվեց և զբաղվեց իր գործով: Դուռը սպասում էր: Մարդը վերջացրեց, վեր կացավ, լվացվեց, հայելու մեջ նայեց իրեն, մազերը ձեռքով հարդարեց: Ձեռքը մեկնեց դռան բռնակին: Դուռն անսպասելի հաճույքից մի թեթև ճչաց: Մարդը փորձեց պտտել փականը: Իզուր: Դարձյալ փորձեց: Փականը չէր պտտվում: Դուռը երջանկությունից տնքտնքում էր: Փականը չէր ենթարկվում մարդուն, այլ կատարում էր դռան լուռ հրահանգը: ...Մոտ հինգ րոպե դուռը վայելում էր իր գերուն: Իսկ գերին քրտնել էր: Նախ` ուզում էր վայրկյան առաջ բացել այդ դուռն ու դուրս փախչել չորս պատերի միջից, երկրորդ` ուզում էր քացով խփել ու բացել դուռը, բայց մտածում էր` բա տանտերերը ի՞նչ կմտածեն, չե՞ն ասի` էս մարդը գիժ է, մեր դուռը ինչո՞ւ է կոտրում: Դուռը շատ լավ հասկանում էր, որ հնարավոր է մի երկու քացի ուտի: Պատրաստ էր դրան, այն հաճույքը, որ վայելեց հինգ րոպեների ընթացքում, նրան լիուլի բավարարել էր, թեկուզ մի երկու քացի ստանար էլ, հեչ պետքը չէր լինի:

 

...Տանտերը այդ պահին անցավ զուգարանի մոտով: Խուլ տնքոց լսվեց: Մտածեց ցմփոր հյուրը աղիքային պրոբլեմ ունի, ինչո՞ւ մարդուն անհարմար վիճակի մեջ դներ: Ուշադրություն չդարձրեց: Հեռացավ: Անցավ ևս հինգ րոպե, տանտիրուհին քստքստոցով անցավ զուգարանի դռան մոտով, չգիտեր, որ ներսում մարդ կար, բռնակը պտտեց. դուռը չէր հանձնվում: «Ներսում մա՞րդ կա»: «Հա»,- խուլ տնքաց հյուրը:

 

Տանտիրուհին կյանքում մեկ անգամ «գերի» եղել էր զուգարանում: Հասկացավ իրավիճակի լրջությունը:

 

...Եվ հինգ րոպե անց դուռը բացվեց:

 

12 հուլիսի, 2009 թվական


Մարգարիտ Եսայան, «Գժանոց կամ թեժ աշուն», ք.Երևան, «Էդիտ Փրինտ» հրատարակչություն, 2013թ., 114-115 էջեր






Դիտումների քանակ 11416


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Փոխկապակցված

ՀՀ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայան. «Հաս-տա-քա-մակ»

ՀՀ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայան. «Հաս-տա-քա-մակ»

Հունվարի 27, 2015
3

Քամակ… այս կախարդական բառը բազում դարեր գրգռել է մտածող մարդկանց միտքը, փայփայել և սնել նրանց երևակայությունը, հանդիսացել որպես...

ՀՀ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայան. «Սեքս»

ՀՀ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայան. «Սեքս»

Հունվարի 24, 2015
9

Այսօր ներկայացնում ենք ՀՀ ԱԺ հանրապետական պատգամավոր Մարգարիտ Եսայանի հաջորդ պատմվածքը, որը պետք է որ չափազանց շատ դուր գա ընթե...

ՀՀ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայան. «Թախիծ»

ՀՀ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայան. «Թախիծ»

Հունվարի 19, 2015
7

Մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՀԿ-ից, ՀՀԿ նախընտրական ցուցակում հայտնվել էր որպես նախագահ Սարգսյ...

Նույն թեմայով

Մարգարիտ Եսայանի կուրիոզները

Մարգարիտ Եսայանի կուրիոզները

Նոյեմբերի 15, 2018


ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանն ասել է, որ Ճիշտ կլինի, եթե Հանրապետականը լինի խորհրդարանում։ «Կուսակցության համապետական ցո...

Մարգոյի բերդի պաշարումը

Մարգոյի բերդի պաշարումը

Ապրիլի 12, 2018


ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը վստահեցնում է՝ իշխանությունը մտավախություն չունի, որ իր դեմ զենք կկիրա...

Մարգոն իշխանափոխություն է արել

Մարգոն իշխանափոխություն է արել

Փետրվարի 27, 2018


Ապրիլյան փոփոխություններին ընդառաջ յուրաքանչյուրն իր տեսանկյունից է գնահատում սպասվելիք տեղաշարժերը, արժևորում կամ արժեզրկում է...

Հումորային ակումբի աթոռը մաքրեցին

Հումորային ակումբի աթոռը մաքրեցին

Դեկտեմբերի 28, 2017


Այսօր կայացավ Ժուռնալիստների միության համագումարը: Ձայների գրեթե բացարձակ մեծամասնությամբ միության նոր նախագահ ընտրվեց Սաթիկ Սե...

Մարգոն խոստովանեց իր մեղքը

Մարգոն խոստովանեց իր մեղքը

Հոկտեմբերի 16, 2017


Այսօր Մամուլի օրն է, և ասուլիսի համար մամլո ակումբն ավելի հարմար թեկնածու չէր կարողացել գտնել, քան ՀՀԿ–ական պատգամավոր, նախկին ...

Կապիկների մոլորակը

Կապիկների մոլորակը

Հոկտեմբերի 3, 2017


Այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը կրկին հարց էր բարձրացրել, թե ինչու է Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունից վերցվում հա...

Մարգոյի ոտքերն ու ֆրանկոֆոնիայի օգուտը

Մարգոյի ոտքերն ու ֆրանկոֆոնիայի օգուտը

Հուլիսի 7, 2017


Այսօր համացանցի օգտատերերից ոմանք առիթ ունեցան ֆեյսբուքյան զանազան հրապարակումների շարքում տեսնել երկու պարզված ոտքերի լուսանկա...

Մարգոն ուրանում է մայրենի լեզուն

Մարգոն ուրանում է մայրենի լեզուն

Մարտի 28, 2017


Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրեր են ընթանում: Դրա շրջանակում այսօր տեղի ունեցավ Հայաստանի Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի նիս...

Չարենցը, Մարգոն ու Մարգոյի հոպարը

Չարենցը, Մարգոն ու Մարգոյի հոպարը

Մարտի 21, 2017


Հանրապետական կուսակցությունը որոշեց շրջահայաց գտնվել և ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանին հանձնարարեց հեռու մնալ նախընտրական...

Մարգոյականության հմայքն ու թշվառությունը

Մարգոյականության հմայքն ու թշվառությունը

Դեկտեմբերի 14, 2016


ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի ասույթներն ու պահվածքը վերջին օրերին կրկին դարձել են քննարկման առարկա և ոչ այն պատ...

Հայ պատգամավորուհիները օրինաչափության շեղում են

Հայ պատգամավորուհիները օրինաչափության շեղում են

Հոկտեմբերի 26, 2016


Կա այսպիսի մի կառույց՝ Միջխորհրդարանական միություն: Սա միջազգային կազմակերպություն է, որն զբաղվում է աշխարհի խորհրդարանների գոր...

Ինչ երամի թռչուն է Մարգո Եսայանը

Ինչ երամի թռչուն է Մարգո Եսայանը

Հոկտեմբերի 8, 2016


ՀՀԿ-ի Մարգարիտ Եսայանի գործը կրկնապատկվել է: Նախկինում մի կուռք ուներ, ում անվերապահորեն երկրպագում էր, հիմա դարձել է երկուսը, ...

Եսայան Մարգոն ՀՀԿ-ի թշնամին է

Եսայան Մարգոն ՀՀԿ-ի թշնամին է

Սեպտեմբերի 19, 2016


Կան մարդիկ, որոնց օրենքի ուժով պիտի արգելվի հրապարակային ելույթ ունենալ, քանի որ նրանց խոսքն ավելի շատ վնաս է պատճառում, քան թշ...

Մարգոյի ի՞նչն է տեղաշարժվում

Մարգոյի ի՞նչն է տեղաշարժվում

Հուլիսի 11, 2016
2

Այսօր ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը հրապարակել էր ՄԱԿ-ի 2016թ. հետազոտությունը, ըստ որի` Հայաստանում մարտ...

Մարգոն Ղարաբաղը պաշտպանում է Հայաստանից

Մարգոն Ղարաբաղը պաշտպանում է Հայաստանից

Հունիսի 7, 2016
2

Արցախում տհաճ զարգացումներ են տեղի ունենում՝ կապված Սամվել Բաբայանի վերադարձի, Հայկ Խանումյանի նկատմամբ կիրառված բռնության հետ:...

Մարգոյի միֆոլոգիան

Մարգոյի միֆոլոգիան

Ապրիլի 26, 2016


ՀՀԿ-ի Մարգոն՝ պատգամավոր Մարգարիտ Եսայանը միֆաթափ է եղել: Հիմա կհարցնեք՝ դա ի՞նչ բան է: Ճիշտ կլիներ, եթե Մարգոյից հարցնեիք, բայ...

«Ինչ՞, որտե՞ղ, ե՞րբ». խաղ ժողովրդի հետ

«Ինչ՞, որտե՞ղ, ե՞րբ». խաղ ժողովրդի հետ

Ապրիլի 23, 2016
1

Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին «Արմենիա» հեռուստաընկերությունը որոշել է իր լսարանին մատուցել ամենատխուր բանը, որ ...

Մարգոյի փառապանծ թիմը

Մարգոյի փառապանծ թիմը

Մարտի 23, 2016


Այս օրերին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը պատրաստ է կարծիք հայտնել ամեն ինչի մասին, անկախ այն բանից՝ նա դրանից հա...

ՀՀԿ-ի Մարգոն մեր լավն է ուզում

ՀՀԿ-ի Մարգոն մեր լավն է ուզում

Մարտի 4, 2016
1

Երբ Վենետիկի հանձնաժողովն իր կայքում հրապարակեց Հայաստանի Հանրապետության նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը, շատերն արդարացիորեն զ...

Մարգոյի տրանսցենդենտալ մեդիտացիան

Մարգոյի տրանսցենդենտալ մեդիտացիան

Փետրվարի 13, 2016
14

Լուրեր են պտտվում, թե ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա ելույթից հետո ընկել է նե...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը