Ազգային խայտառակություն

Քեզ խելոք պահես` կինո կտանեմ

Փետրվարի 3, 2015
Քեզ խելոք պահես` կինո կտանեմ

Օսկան Քոչարյան

 

Տեսնես մեր կաթողիկոսն իր ողջ գիտակցական կյանքում երբևէ միայնակ կինո գնացած կա՞: Կամ ասենք, մեկ այլ մշակութային միջոցառում` թատրոն, համերգ, տոնահանդես: Հազիվ թե: Ի՞նչ իմանաս պատճառը որն է: Գուցե մարդը ֆոբիա ունի` վախենում է բազմամարդ վայրերից: Գուցե երեխա ժամանակ մի անգամ մենակ գնացել է, մեծ տղաները ծեծել են ու այդ վախը արմատներ է նետել և այլևս չի լքում նրանք: Հիմա նրան մշտապես պետք է մեկը, ով կուղեկցի, ձեռքը կբռնի, կնստեցնի իր կողքին: Ու այդ հանրօգուտ աշխատանքը այսօր ստանձնել է երկրի նախագահը:

 
Արդեն տևական ժամանակ է, որ վեհափառին կինո ու թատրոն է տանում միայն նախագահ Սերժ Սարգսյանը: Ուրիշ ոչ մեկի հետ Գարեգին Երկրորդը բարձրակարգ արվեստ ըմբոշխնել չի կարողանում: Նախագահը կարծես նրա ներշնչման աղբյուրը լինի, այն կամրջակը, որ կապում է կաթողիկոսին մշակույթի հետ: Օրինակ, վերջերս, Սերժ Սարգսյանը «Մոսկվա» կինոթատրոն գնաց ու վեհափառին էլ տարավ դիտելու գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի Հայոց ցեղասպանության թեմայով նկարահանված «Սպի» ֆիլմը:
 
Իրականում այդ թուրքը երկրի ու եկեղեցու ղեկավարներին կանչել էր մասսայաբար ծաղրուծանակի ենթարկելու: Դեռ բավական չէր, որ նա ու նրա գործընկերները կես ժամ շարունակ սպասել տվեցին բոլորին (ներառյալ Սարգսյան, Գարեգին Բ և մնացյալ) ու այդպես էլ դահլիճ չմտան, դրանից հետո էլ սկսվեց ֆիլմ-խայտառակությունը, որը ոչ մի կապ չուներ ցեղասպանության հետ, այլ ամենայն հավանականությամբ կենսաբան նախարար Հասմիկ Պողոսյանի կենսաբանորեն աճեցված ուղեղին ինչ-որ մեկը կաթացրել էր, թե «Սպի» կոչվող կինոնկարը իսկական նվեր է 100-ամյա տարելիցին ու տիկին Հասմիկը կարող է քաղաքական հասունություն ցուցաբերել, եթե մի սպի էլ նրա բանականության վրա չառաջանա: Էկրանի վրա երկու ժամ շարունակ վարկաբեկել, նսեմացրել, անվանարկել ու փնովել են հայերին` ոչինչ չասելով Եղեռնի մասին:
 
Նա, ով կինոդահլիճում է եղել, երդվում է, որ Ճոյտի ֆիլմը դրա համեմատ գլուխգործոց կարող էր որակվել: Բայց դահլիճը պապանձնվել է, մարդիկ բերանները ջուր են առել ու սպասել են մինչև ավարտ, քանի որ նախագահը կաթողիկոսին կինո էր բերել, պետք էր աստվածային համբերություն ունենալ, մինչև դժոխքի չարչարանքները կավարտվեին: Հետո ասում են, թե ֆիլմի ավարտից հետո նախագահն այնքան զայրացած ու շփոթված է եղել, որ դահլիճում է մոռացել նույնիսկ առաջին տիկնոջը: Իսկ վեհափառի մասին հիշել ընդհանրապես չի ցանկացել: Ու հիմա տագնապ կա, որ սա կարող է դառնալ Գարեգին Երկրորդի տեսած վերջին կինոն:





Դիտումների քանակ 6960


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Սերժ Սարգսյան՝ ապագայի ամենաբարձր շքանշանի առաջին ասպետ

Սերժ Սարգսյան՝ ապագայի ամենաբարձր շքանշանի առաջին ասպետ

Սեպտեմբերի 26, 2019


Ամեն ինչ գնում է նրան, որ Սերժ Սարգսյանին պարգևատրեն արիության, տղամարդկության, բարոյականության, մարդկայնության, «լավ տղայությա...

Ինչո՞ւ է բաբաջանյան արմանն ուզում Սերժ Սարգսյանին տեսնել բանտում

Ինչո՞ւ է բաբաջանյան արմանն ուզում Սերժ Սարգսյանին տեսնել բանտում

Հուլիսի 20, 2019


1in.am-ի սեփականատեր և ԱԺ պատգամավոր բաբաջանյան արմանն իսկը Նոր Հայաստանի զավակ է. ի ծնե և, հավանաբար, գենետիկ մակարդակով զուրկ...

Արցախյան ազգային-ազատագրական պատերազմի հերոսների համախմբումը Անդրկովկասում խաղաղության պահպանման գրավականն է

Արցախյան ազգային-ազատագրական պատերազմի հերոսների համախմբումը Անդրկովկասում խաղաղության պահպանման գրավականն է

Հուլիսի 6, 2019


Սկսելով կարդալ այս հոդվածը՝ ընթերցողը միանգամայն արդարացիորեն կարող է հարց տալ. ինչո՞ւ դրա հեղինակն արդեն երկար ժամանակ հրապարա...

Ինչի՞ց է դժգոհում հարությունյան արայիկը

Ինչի՞ց է դժգոհում հարությունյան արայիկը

Հուլիսի 1, 2019


Նախագահ Սարգսյանի հոբելյանի կապակցությամբ համացանցում տեղի ունեցած իրարանցումն իսկապես վշտացրեց Փաշինյան Նիկոլի զինակիցներին, ի...

Երրորդ նախագահի հոբելյանի առիթով

Երրորդ նախագահի հոբելյանի առիթով

Հունիսի 30, 2019


Նախագահ Սարգսյանի 65-ամյակը ուրախացրեց շատերին և տխրեցրեց ճաղարյան լիզային, հայ ազգի մյուս պառվաբոզերին, Սորոսի վաստակներին, ան...

Հայաստանի Հանրապետությունը վտանգի մեջ է

Հայաստանի Հանրապետությունը վտանգի մեջ է

Հունիսի 28, 2019


Եվ այսպես, 2019թ. հունիսի 25-ին Երևան քաղաքի Վերաքննիչ դատարանը որոշեց չեղարկել առաջին ատյանի դատարանի վճիռը կալանքից Հայաստանի...

Փաշինյան Նիկոլը զիբիլ է հավաքում Սերժ Սարգսյանի դեմ

Փաշինյան Նիկոլը զիբիլ է հավաքում Սերժ Սարգսյանի դեմ

Հունիսի 20, 2019


Ադրբեջանական մամուլը հիացմունքով գրում է, որ Փաշինյան Նիկոլը վերադարձնում է «ապրիլյան պատերազմում Ադրբեջանին պարտված գեներալներ...

Փաշինյան Նիկոլի կետը

Փաշինյան Նիկոլի կետը

Ապրիլի 9, 2019


Հետաքրքիր բան է մանիպուլացիան: Փաշինյան Նիկոլն Ազգային ժողովում ասաց, թե Ադրբեջանի հետ բանակցությունները չի սկսել Սերժ Սարգսյան...

Այն մասին, թե ինչու է Փաշինյան Նիկոլը թշնամի հայ ժողովրդին ու Հայաստանին

Այն մասին, թե ինչու է Փաշինյան Նիկոլը թշնամի հայ ժողովրդին ու Հայաստանին

Դեկտեմբերի 11, 2018


Ընդհանրապես, մարդուն, նրա էությունը, կերպարը, քաղաքական հայացքներն ու մտադրությունները բոլորից լավ բնութագրում են նրա ընկերներն...

Վարդապետյան Տաճատը միակ դավաճանն է

Վարդապետյան Տաճատը միակ դավաճանն է

Նոյեմբերի 28, 2018


Ուրեմն, մի պատգամավոր կա: Անունը՝ Վարդապետյան Տաճատ: Սա իրենից երբևէ որևէ բան չի ներկայացրել: Սրան Սերժ Սարգսյանը տեղավորում էր...

Խայտառակության շահառուները

Խայտառակության շահառուները

Հոկտեմբերի 12, 2018


Հայաստանի Հանրապետության ամենախայտառակ օրենքին այս երկրում մեզնից բացի ոչ ոք չի անդրադարձել: Բնականաբար, այդ խայտառակության համ...

Լակոոտակրատիան հավատարիմ է մնում լակոտությանը

Լակոոտակրատիան հավատարիմ է մնում լակոտությանը

Սեպտեմբերի 18, 2018


Փաշինյան Նիկոլի աշխատակազմի լակոտ ղեկավարն ասում է, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առանձնատան խնդիրը հետևյալն է՝ մենք որպե...

Փաշինյան Նիկոլը դիա՞կ է, թե՞ զիբիլ

Փաշինյան Նիկոլը դիա՞կ է, թե՞ զիբիլ

Սեպտեմբերի 16, 2018


Փաշինյան Նիկոլի հիվանդություններն ու վերջերս ձեռք բերած ստալինյան «головокружение от успеха»-ից բխող խանգարումները հասցրել են ն...

Արդյո՞ք հասնում էր Քոչարյանին: Բա մե՞զ

Արդյո՞ք հասնում էր Քոչարյանին: Բա մե՞զ

Սեպտեմբերի 4, 2018


Ռոբերտ Քոչարյանը 10 տարի աշխատեց ՀՀ նախագահ, 10 տարի անընդմեջ իր Վարդանիկ Օսկանյանի միջոցով կոմպլեմենտարիզմ քարոզեց: Հետո Սերժ ...

Երբ զրկողը չունի այն, ինչից զրկում է

Երբ զրկողը չունի այն, ինչից զրկում է

Հունիսի 18, 2018


Գյումրիի ավագանու ընդդիմադիր «Գալա» խմբակցության նախաձեռնությամբ ավագանու այսօր կայացած նիստում Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչ...

Ժամկետանց գեներալի վերջին նամակը

Ժամկետանց գեներալի վերջին նամակը

Մայիսի 5, 2018


Բաց նամակի ժանրը խիստ կասկածելի ժանր է: Եթե մարդն ինչ-որ մեկին ասելիք ունի, կարող է դիմել անձամբ նրան ու փոխանցել սեփական մտքեր...

Գողացված 4 միլիոնը վերադարձվե՞ց

Գողացված 4 միլիոնը վերադարձվե՞ց

Ապրիլի 30, 2018


Երբ ամիսներ առաջ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանն իր ելույթներից մեկում հայտարարեց, որ Հայաստանի բնակչության թիվը 4 միլիոնի հասցն...

Լևոն Արոնյանն էլ «նիկոլացավ»

Լևոն Արոնյանն էլ «նիկոլացավ»

Ապրիլի 26, 2018


Այսօր հայտնի դարձավ, թե ինչու հայ ազգի բազմատաղանդ զավակ Լևոն Արոնյանն աշխարհի չեմպիոն չդարձավ։ Պատճառը՝ նա ոչխար է։ Ահա թե ինչ...

Վարչապետ Սարգսյանը որոշեց պատժել հեղափոխական Նիկոլին

Վարչապետ Սարգսյանը որոշեց պատժել հեղափոխական Նիկոլին

Ապրիլի 22, 2018


Ավարտվեց Սարգսյան-Փաշինյան հանդիպումը: Այն տևեց մի քանի րոպե. Նիկոլն ասաց, թե քննարկելու է Սարգսյանի հրաժարականի պայմանները, Սա...

Հայ հեղափոխականների անզորության կապակցությամբ

Հայ հեղափոխականների անզորության կապակցությամբ

Ապրիլի 14, 2018


Փաշինյանը չասաց, թե ինչ կանի Սերժ Սարգսյանին, եթե գտնի նրան: Բայց մենք հիշում ենք, թե ինչ արեց Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին,...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը