Ազգային խայտառակություն

9 միլիարդ տվեցին, որ Գալուստն ու իր տղան ֆուտբոլ խաղան

Հունվարի 30, 2015
9 միլիարդ տվեցին, որ Գալուստն ու իր տղան ֆուտբոլ խաղան

Հավանաբար հիշում եք, որ անցած ամռանը գործարար Միկա Բաղդասարովին պատկանող և նրա անունը կրող մարզադաշտն աճուրդով վաճառվեց «Արմավիա» սնանկացած ավիաընկերության ու «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ հարկային պարտավորությունները մարելու համար: Այդ ժամանակ էլ մարզադաշտը պետությանը փոխանցվեց 9 մլրդ 45 մլն դրամով, ավելի ճիշտ՝ տրվեց ֆինանսների նախարարության տնօրինությանը։ (Հիշեցնենք, որ ժամանակին Բաղդասարովն այն պետությունից գնել էր 30.000 դոլարով, այն է՝ առավելագույնը 15 մլն դրամով): Իսկ այսօր ԱԺ նախագահի որդին` ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, տեղեկացրեց, որ մարզադաշտի սեփականատերը կդառնա ՀՀ կառավարությունը: Թե ինչպես է օգտագործվելու այդ հսկա կառույցը՝ կրտսեր Սահակյանը հրաշալի բացատրություն ունի. «Իսկ ինչո՞ւ պետք է պետաշխատողները զրկված լինեն սպորտով զբաղվելու հնարավորությունից: Կարծում եմ, որ ոչ միայն ֆինանսների նախարարությունը, այլև մեր այլ գերատեսչություններ կստանան այն: Եթե հիշում եք,  տեղի է ունենում նաև պատգամավորների ու լրագրողների ֆուտբոլի ավանդական խաղ: Այնպես որ, մեզ էլ պետք է սպորտով զբաղվելու հնարավորություն տալ»:

 

Իրոք, այս երիտասարդը որևէ բանով չտարբերվեց հորից՝ ոչ լավ, ոչ վատ առումներով։ Ճիշտ հոր ինտելեկտուալ «քսերոքսն» է։

 

Ստացվում է, որ պետության միջոցներից ավելի քան 9 միլիարդ ծախսվել է միայն նրա համար, որ Արման Սահակյանը և նրա մերձավոր շրջանակը` ՀՀԿ-ական պարապ-սարապները, այնտեղ իրենց մարզական առօրյան անցկացնեն: Սահակյան ընտանիքի այս հերթական ավարը կարող է նաև հրաշալի հանգստի վայր դառնալ նահապետի` «ոսկե խաղակոշիկ» մրցանակի ասպետ Գալուստ Սահակյանի համար: Ի վերջո, ֆուտբոլը մասսայական խաղ է, առանց տարիքային ու ինտելեկտուալ սահմանափակումների:






Դիտումների քանակ 9491


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյան Նիկոլի դավադրությունը կանխելը Նոր Հայաստանում դավադրություն է որակվում

Փաշինյան Նիկոլի դավադրությունը կանխելը Նոր Հայաստանում դավադրություն է որակվում

Հոկտեմբերի 2, 2018


Փաշինյան Նիկոլին կարճ ժամանակահատվածում հաջողվեց այնպես այլասերել երկրում առանց այդ էլ խախուտ քաղաքական գիտակցությունը և իրավագ...

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Ազգային ժողովի. ով ում կտապալի

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Ազգային ժողովի. ով ում կտապալի

Հոկտեմբերի 2, 2018


Փաշինյան Նիկոլին երեկ Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ ՀՀԿ-ն արտահերթ ընտրությունների չի գնա: Նույն բանն այսօր նրան կասի Գագիկ Ծառո...

Ամենայն հայոց չոբանը նախրին ոտքի է հանում

Ամենայն հայոց չոբանը նախրին ոտքի է հանում

Սեպտեմբերի 29, 2018


Երևանը դեռ ողջ Հայաստանը չէ, Երևանի ընտրողների 43 տոկոսի 81 տոկոսն էլ դեռ հայ ժողովուրդը չէ: Այս մասին գիտեն բոլորը, անգամ մանկ...

Պառլամենտական հանձնաժողով` ընդդեմ Փաշինյան Նիկոլի նյարդային համակարգի

Պառլամենտական հանձնաժողով` ընդդեմ Փաշինյան Նիկոլի նյարդային համակարգի

Սեպտեմբերի 13, 2018


ՀՀ Ազգային ժողովն այսօր հազվադեպ խելամիտ որոշում կայացրեց` պատգամավորների ձայների մեծամասնությամբ ստեղծվեց քննիչ հանձնաժողով ար...

Համաներո՞ւմ, թե՞ քաղաքական ակցիա

Համաներո՞ւմ, թե՞ քաղաքական ակցիա

Հուլիսի 11, 2018


Այսօր ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստում քննարկվեց Վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին հարցը: ...

Բաղդասարովը երկու բան է մոռացել

Բաղդասարովը երկու բան է մոռացել

Հունիսի 9, 2018


Վերջին քաղաքական ցնցումները արթնացրեցին նույնիսկ «ննջեցյալներին»: Հանրային հիշողության անդրշիրիմյան խորխորատներից հերթով դուրս ...

Գալուստը մեղադրում է ԱՄՆ դեսպանին

Գալուստը մեղադրում է ԱՄՆ դեսպանին

Մարտի 7, 2018


Մինչ մեր կառավարությունը կաշվից դուրս է գալիս` օտարերկրյա ներդրումներ ապահովելու հույսով, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուս...

Գալուստ Սահակյանը ժառանգորդ ունի

Գալուստ Սահակյանը ժառանգորդ ունի

Մարտի 6, 2018


Մեր փոքր ու մեծ չինովնիկներից գրեթե ամեն օր ենք լսում անիմատ, անհեթեթ, անհոդաբաշխ խոսք, որտեղ միտքն իսպառ բացակայում է` իր տեղը...

Գալուստ Սահակյանը` կարատեի ֆեդերացիայի նախագահ

Գալուստ Սահակյանը` կարատեի ֆեդերացիայի նախագահ

Փետրվարի 16, 2018


Քանի դեռ քաղաքական ու հասարակական գործիչները տարբեր տեսակետներ են հայտնում քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին, ԱԺ ՀՀԿ...

Մեր կատուն Ազգային ժողովում

Մեր կատուն Ազգային ժողովում

Հունվարի 30, 2018


Արտառոց երևույթների սիրահարներին այսօր կարող է զբաղեցնել մի լուսանկար, որն արվել է խորհրդարանում: Լրագրողները նկատել են, որ Ազգ...

Քաղաքապետի պահապան հրեշտակները

Քաղաքապետի պահապան հրեշտակները

Դեկտեմբերի 25, 2017


Երկնային կյանքին հավատալու մի քանի եղանակներ կան: Օրինակ, մոլեռանդ հավատացյալները դա ընդունում են մի կերպ, իսկ ահա Աշտարակի քաղ...

Գալուստի տեղաբաշխումը

Գալուստի տեղաբաշխումը

Դեկտեմբերի 21, 2017


ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը պիտի որ այսօր խորհրդարանում ամենատանջվածը լիներ` հաշվի առնելով նրա տարիքը և մտավոր բեռի ահռ...

Մի հավատացեք ձեր աչքի տեսածին

Մի հավատացեք ձեր աչքի տեսածին

Նոյեմբերի 6, 2017


Լինում են անցանկալի հարցեր` անցանկալի պատասխանների համար: Մարդիկ սովորաբար հակված են շրջանցել դրանք: Բայց միշտ չէ, որ դա հաջողվ...

Նոր օրինագիծ` հատուկ միասեռականների համար

Նոր օրինագիծ` հատուկ միասեռականների համար

Հոկտեմբերի 31, 2017


Ազգային ժողովի նոր նստաշրջանի մեկնարկից ի վեր խորհրդարան են բերվում մեկը մյուսից ավելի խնդրահարույց և հակասական օրինագծեր` նիստ...

Աղքատ եք, որովհետև կառավարությունն ազնիվ է

Աղքատ եք, որովհետև կառավարությունն ազնիվ է

Սեպտեմբերի 28, 2017


Հայաստանում 2018 թվականի համար պետական բյուջեով սոցիալական ծախսերի փոփոխություն, թոշակների, աշխատավարձերի աճ առայժմ չի նախատեսվ...

Հազարը մեկի դիմաց

Հազարը մեկի դիմաց

Սեպտեմբերի 27, 2017


Ամբողջ տարին կրճատում ու կրճատում էին: Ամբողջ տարին փակում ու փակում էին: Ամբողջ տարին օպտիմալացնում ու խնայում էին: Հիմա այդ ք...

Էշն էլ դա կանի

Էշն էլ դա կանի

Սեպտեմբերի 25, 2017


Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը որոշել էր մեկ տարվա գործունեություն ամփոփել և ասուլիսի էր գնացել աչքալուսանքով: Առա...

Բումերանգը հետ է գալիս

Բումերանգը հետ է գալիս

Սեպտեմբերի 18, 2017


Ինչպես հայտնի է, վարչապետ Կարեն Կարապետյանը որոշել է, որ Հայաստանում ռուսերենի ուսուցումը կարևորագույն խնդիրներից մեկն է ու հան...

Գալուստ, մի տանիր զմեզ ի փորձություն

Գալուստ, մի տանիր զմեզ ի փորձություն

Սեպտեմբերի 14, 2017


Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը ծեր մարդ է, շատ բաների մասին նրան չեն ասում, որ առ...

Ազգականներին «պաս են տալիս»

Ազգականներին «պաս են տալիս»

Հուլիսի 28, 2017


Մեր երկրում չկա այնպիսի օրենք, որն իր մեջ ներառում է պաշտոնյաների ազգականներին նույն չինովնիկների հիմնարկներում աշխատանքի ընդու...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ