Սովորական խայտառակություն

Հայ առաջին տիեզերագնաց Սամվել Ֆարմանյանը

Հունվարի 30, 2015
Հայ առաջին տիեզերագնաց Սամվել Ֆարմանյանը
Ավելի լավ կլիներ, եթե Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանժնաձողովը տեղյակ չպահեր, թե իր քննարկումների օրակարգում ինչպիսի հարցեր էին ընդգրկված, որովհետև թեման անմիջապես դարձավ ծաղրուծանակի առարկա` չնայած իր տիեզերական ընդգրկումներին: Բանն այն է, որ հանձնաժողովի սեղանին դրվել էին երկու համաձայնագրեր: Դրանցից առաջինը կոչվում է «Տիեզերական տարածություն արձակված օբյեկտների գրանցման մասին» կոնվենցիա, մյուսը «Լուսնի և այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին» համաձայնագիրն է: Երկու փատաթղթերի հիմնական ու հարակից զեկուցողներն են ՀՀ կապի և տրանսպորտի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը և ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը:
 
Հատկապես այս «նեղ մաջալին», երբ երկրի համար հազար ու մի առավել հրատապ ու հրամայական խնդիրներ կան, որոնք սպասում են իրենց լուծմանը, գլուխ կոտրել այն բանի համար, թե տիեզերական մարմինների վրա Հայաստանն ինչպիսի գործունեություն պիտի ծավալի, իսկապես որ ծիծաղելի է: Եվ այդ ծիծաղն է ափերից հանել Սամվել Ֆարմանյանին, ով այնպիսի լրջությամբ է վերաբերվում հարակից զեկուցող լինելու փաստին, կարծես պատրաստվում է դառնալ հայ առաջին տիեզերագնացը և մնում է միայն կոնվենցիաները վավերացնել և հագնել սկաֆանդրը:
 
Իսկ եթե լուրջ, ապա, իսկապես, եկեք մի պահ հասկանանք, թե վերջին հաշվով մեզ ի՞նչ են տալիս դրանք: Թող տարօրինակ չհնչի, սակայն հենց խորհրդարանում լուրջ դեմք ընդունած պատգամավորներն են հաստատում, որ սրանցից ոչ մի օգուտ չկա, իսկ ջուր ծեծոցին բացատրում են հետևյալ կերպ. «Հայաստանը վավերացնում է հազարավոր միջազգային համաձայնագրեր, պայմանագրեր, որոնք պայմանավորված են գլոբալ խնդիրներով, ու պարտադիր չի, որ ամեն մի համաձայնագիր կոնկրետ երկրին կոնկրետ օգուտ տա»: Նույնիսկ մեր միակ, բայց դեռ չկայացած տիեզերագնաց Ֆարմանյանն է պատրաստ խոստովանել, որ Հայաստանի Հանրապետությանը դա ոչինչ էլ չի տալու, բայց Հայաստանը միջազգային ընտանիքի անդամ է, վավերացնում է հարյուրավոր նման համաձայնագրեր, որոնք ոչ միայն մեզ որևէ բան չեն տալիս, այլև ստորագրած կողմերի 90 տոկոսին չեն տալիս: Ու նման անպտուղ անհեթեթությունը կոչվում է միջազգային իրավական ընթացակարգ:
 
Դեռ լավ է, որ խորագույն հիասթափությունից մեզ դուրս քաշելու փրկության ձեռք է մեկնում կապի ու տրանսպորտի փոխնախարարը` հիշեցնելով, որ այդ տիեզերածավալ դատարկության մեջ այնուամենայնիվ կա մի բարակ թելի կտոր, որից կարող ենք կառչել: Ըստ նրա,  կան հինգ պայմանագրեր,  որոնք տիեզերական տարածքում կարգավորում են պետությունների գործառույթները, և հիմա մենք ունենք ծրագիր պետության անունից իրականացվող, որը ենթադրում է նաև տիեզերքում համապատասխան հաճախականություն ունենալ՝ զուտ կապի տեսանկյունից: Այսինքն, այս ամբողջ իրարանցումն այլ բան չէ, քան հաճախականություն ունենալու և այն տնօրինելու ցանկութուն: Այսքան բան:
 
- Դե այդպես էլ կասեիք, էլի,- հանգստացած շունչ են քաշում մարդիկ ու հասկանում, որ Ֆարմանյանի պատմական թռիչքը հետաձգվում է անորոշ ժամանակով: Դեպի երկնային հեռուներ տանող նրա ուղին առայժմ կսահմանափակվի ԱԺ միջանցքներում չափչփելու գործընթացով: Լուսնային ոդիսականի համար ոչ փող կա, ոչ հավես:





Դիտումների քանակ 9446


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

աբաջյան գոհարի մարդը հանկարծ չկախվի…

աբաջյան գոհարի մարդը հանկարծ չկախվի…

Հունիսի 12, 2019


աբաջյան գոհարի աստեղային ժամերին հաշիվ չմնաց. Շվեդիայից իմանում ենք, որ միրզոյան արարատը հանդիպել է այդ երկրի թագավորի հետ: Նոր...

աբաջյան գոհարի մարդը մուղաթ է անում իրեն

աբաջյան գոհարի մարդը մուղաթ է անում իրեն

Հունիսի 1, 2019


Սա արդեն աննորմալություն է, անգամ հոկտեմբերի 27-ի սպանդից հետո ԱԺ որևէ նախագահի մոտ այդպիսի մտահոգություն չի առաջացել։ Ավելին, ...

Փաշինյան Նիկոլի հերթական հարվածը հայոց բանակին

Փաշինյան Նիկոլի հերթական հարվածը հայոց բանակին

Հունիսի 1, 2019


47 պատգամավորի խնդրանքով խորհրդարանը ստեղծել է խորհրդարանական հանձնաժողով, որը կզբաղվի 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների...

Не виноватая я (Գագիկ Ծառուկյան)

Не виноватая я (Գագիկ Ծառուկյան)

Ապրիլի 19, 2019


Պատասխանատվությունից խուսափելը հայրենի քաղաքական գործիչների սիրած զբաղմունքն է: Այսօր Ազգային ժողովում Գագիկ Ծառուկյանը հենց դր...

Գեղացի պատգամավորուհին մտածում է գյուղացուն աջակցելու մասին

Գեղացի պատգամավորուհին մտածում է գյուղացուն աջակցելու մասին

Մարտի 28, 2019


Մի գեղացի կա, հովսեփյան սոֆյա, Մանթաշ գյուղից է: Հանրային համոզմունք կա, որ Մանթաշը Հայաստանի ամենաաֆերիստ գյուղերից է, օրինակ,...

Սալոմե Զուրաբիշվիլին մատ է թափ տվել աբաջյան գոհարի մարդու վրա

Սալոմե Զուրաբիշվիլին մատ է թափ տվել աբաջյան գոհարի մարդու վրա

Մարտի 15, 2019


Երևանում է Վրաստանի դեկորատիվ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Սա մեր Սարգսյան Արմենի նման մի բան է՝ պետության հաշվին ծանապարհորդո...

Խոսքի ազատության համար պայքարողները չեն սիրում խոսքի ազատություն

Խոսքի ազատության համար պայքարողները չեն սիրում խոսքի ազատություն

Հունվարի 9, 2019


Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավորներ Արման Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը, Միհրան Հակոբյանը և Սամվել Ֆարմանյանը հ...

Եվս մի քանի նկատառում նոր Ազգային ժողովի վերաբերյալ, որը հայ ժողովրդի հետ ընդհանուր բան չունի

Եվս մի քանի նկատառում նոր Ազգային ժողովի վերաբերյալ, որը հայ ժողովրդի հետ ընդհանուր բան չունի

Դեկտեմբերի 11, 2018


Խայտառակությունն այն է, որ մենք կունենանք Ազգային ժողով, որի 80 տոկոսը որևէ ընդհանուր բան չունի հայ ժողովրդի հետ, որոնց դավանած...

Բացահայտվեց Փաշինյան Նիկոլի սիամական երկվորյակ եղբայրը

Բացահայտվեց Փաշինյան Նիկոլի սիամական երկվորյակ եղբայրը

Դեկտեմբերի 7, 2018


Ֆարմանյան Սամվելի կարծիքով՝ «Ապրիլ-մայիսյան իրադարձությունները, ապա նաև այս արտահերթ նախընտրական գործընթացը, ըստ էության, եկան ...

ՀՀ ԱԺ ապագա պատգամավորները գողի կարգավիճակ կստանան

ՀՀ ԱԺ ապագա պատգամավորները գողի կարգավիճակ կստանան

Դեկտեմբերի 3, 2018


Եթե ինչ-որ մեկը թալանել է, ապա դա չի նշանակում, որ նա պետք է կալանավորված լինի: Եթե վերջինս կալանավորված չէ, ապա նա պետք է վերա...

ՀՀԿ-ի վերջին օգուտը

ՀՀԿ-ի վերջին օգուտը

Հոկտեմբերի 29, 2018


Ազգային ժողովում այսօր՝ հոկտեմբերի 29-ին, երկրորդ անգամ տապալվել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը: Փաթեթին կողմ է ք...

Փաշինյան Նիկոլը բոլոր հարցերում է ճշմարտացի, քանզի իրոք սակրալ է

Փաշինյան Նիկոլը բոլոր հարցերում է ճշմարտացի, քանզի իրոք սակրալ է

Հոկտեմբերի 24, 2018


Երեկ մենք գրել էինք, որ Հայաստանում վտանգավոր իրավիճակ է ստեղծվում արևմտամետ լիբերալ ու գրանտակեր հանրույթի ծափահարությունների ...

Լֆիկ Սամոն ընդդեմ Փաշինյան Նիկոլի

Լֆիկ Սամոն ընդդեմ Փաշինյան Նիկոլի

Հոկտեմբերի 24, 2018


Այսօր կայացավ Փաշինյան Նիկոլի ֆարսի առաջին փուլը: Նա չընտրվեց ՀՀ վարչապետ: Պատգամավորները ճիշտ քվեարկեցին, ինչպեսև հանձնարարվել...

Սահուն անցում ողբերգությունից ֆարս

Սահուն անցում ողբերգությունից ֆարս

Հոկտեմբերի 23, 2018


Փաշինյան Նիկոլի Նոր Հայաստանում ողբերգությունը վերածվում է ֆարսի: Փաշինյան Նիկոլի առաջին ընտրությունը վարչապետի պաշտոնում ողբեր...

Վահե Գրիգորյանը` հերթական սաբոտաժի զոհ

Վահե Գրիգորյանը` հերթական սաբոտաժի զոհ

Հոկտեմբերի 23, 2018


Այսօր Ազգային ժողովը ևս մեկ սաբոտաժ արեց` ժողովրդի վարչապետի թեկնածու Վահե Գրիգորյանին չնշանակեց Սահմանադրական դատարանի դատավոր...

Փաշինյան Նիկոլի երկրորդ խոշոր պարտությունը

Փաշինյան Նիկոլի երկրորդ խոշոր պարտությունը

Հոկտեմբերի 22, 2018


ՀՀ Ազգային ժողովն այսօր մերժեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների թաթեթն առաջին ընթերցմամբ: Փաշինյան Նիկոլի երջանկությանը պակասե...

Փաշինյան Նիկոլի դավադրությունը կանխելը Նոր Հայաստանում դավադրություն է որակվում

Փաշինյան Նիկոլի դավադրությունը կանխելը Նոր Հայաստանում դավադրություն է որակվում

Հոկտեմբերի 2, 2018


Փաշինյան Նիկոլին կարճ ժամանակահատվածում հաջողվեց այնպես այլասերել երկրում առանց այդ էլ խախուտ քաղաքական գիտակցությունը և իրավագ...

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Ազգային ժողովի. ով ում կտապալի

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Ազգային ժողովի. ով ում կտապալի

Հոկտեմբերի 2, 2018


Փաշինյան Նիկոլին երեկ Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ ՀՀԿ-ն արտահերթ ընտրությունների չի գնա: Նույն բանն այսօր նրան կասի Գագիկ Ծառո...

Ամենայն հայոց չոբանը նախրին ոտքի է հանում

Ամենայն հայոց չոբանը նախրին ոտքի է հանում

Սեպտեմբերի 29, 2018


Երևանը դեռ ողջ Հայաստանը չէ, Երևանի ընտրողների 43 տոկոսի 81 տոկոսն էլ դեռ հայ ժողովուրդը չէ: Այս մասին գիտեն բոլորը, անգամ մանկ...

Պառլամենտական հանձնաժողով` ընդդեմ Փաշինյան Նիկոլի նյարդային համակարգի

Պառլամենտական հանձնաժողով` ընդդեմ Փաշինյան Նիկոլի նյարդային համակարգի

Սեպտեմբերի 13, 2018


ՀՀ Ազգային ժողովն այսօր հազվադեպ խելամիտ որոշում կայացրեց` պատգամավորների ձայների մեծամասնությամբ ստեղծվեց քննիչ հանձնաժողով ար...

ԵՊՀ-ին քիչ մնաց
27.06.2019 | 12:39


ԵՊՀ-ին քիչ մնաց

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ