Ազգային խայտառակություն

Նախագահն ու վարչապետը մարեցին Լիսկայի օջախը

Հունվարի 30, 2015
Նախագահն ու վարչապետը մարեցին Լիսկայի օջախը

Ծառուկ Սարգսյան

 

Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը նամակ է ուղարկել ՀՀ նախագահի, կառավարության և արդարադատության նախարարության աշխատակազմեր, որպեսզի պարզի՝ արդյո՞ք նախագահը, վարչապետը մասնակցել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի հարսանիքին, թե՞ ոչ: Այս մասին NEWS.am-ին ասել է Հայկ Ալումյանը: «Խնդիրն այն է, որ գնում են մտերիմի հարսանիքին, եթե անգամ չպատասխանեն, ես կհամարեմ, որ գնացել են, ուրեմն այդ գործով մենք չենք սպասի ներպետական ատյանները սպառելուն: Եվրոպական դատարան կարող ես դիմել, եթե կարողանանք ապացուցել, որ ներպետական ատյանները արդյունավետ չեն»,- ասել է փաստաբանը:

 

Այստեղ մի քանի ուրախալի նրբություն կա: Պրն Լիսկայի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի հարազատներն արդարացի կարծում են, որ որևէ մեկն այդ ընտանիքից, տվյալ դեպքում` Տիգրան Լիսկայի Խաչատրյանը, որոշ ժամանակ պիտի պետության հաշվին ապրի Նուբարաշենում, այլ ոչ թե Սյունիքում` իր հոր հաշվին: Պետությունն իր բութ արդարադատական համակարգով հիմնավորումներ է փնտրում, որ ազատվի Տիգրան Լիսկայի Խաչատրյանի վրա սուղ բյուջետային միջոցները ծախսելուց: Եվ դա կարծես թե ստացվել էր (էլ չներխուժենք նրբությունների մեջ): Հիմա ի՞նչ պիտի անեն ուղեղով օժտված մարդիկ, որպեսզի սկանդալը մարի, իսկ գլխացավը պակասի: Պետք է զուսպ պահեն իրենց: Ասենք, եթե գողին հաջողվում է իր հալալ քրտինքով մի ինչ-որ թանկարժեք անզուգական մատանի գողանալ քաղաքում, ապա նա չպետք է հաջորդ օրն այդ մատանին մատին դրած դուրս գա քաղաք և ասի, թե՝ տեսեք, ինչ լավն է մատանիս. նա պետք է այն վաճառի կամ քաղաքից 10.000 կիլոմետր հեռու, կամ 10 տարի պահի տանը և հետո նոր օգտագործի:

 

Իսկ հիմա ի՞նչ է ստացվում: Իհարկե, փաստաբան Ալումյանն իրավացի է. նախագահի, վարչապետի և նախարարի մասնակցությունը Տիգրան Լիսկայի Խաչատրյանի հարսանիքին արդեն իսկ բավարար հիմք է, որպեսզի թե՛ հանրությունը, թե՛ եվրոպական դատական ատյանները գան այն եզրահանգմանը, որ, իրոք, պետության առաջին դեմքերի հրահանգով ապօրինություն է տեղի ունեցել հօգուտ պետական բյուջեի և պրն Լիսկայի գերդաստանի: Իսկ դա ապացուցելը բարդ չի լինի. ի վերջո, մարդ է սպանվել, ոչ թե կատվի ձագ, իսկ պետության հաշվին ապրելու ցանկություն ոչ ոք չի արտահայտում, դեռ մի բան էլ բանտի ուղեգիր տվողներն ու նրանց ղեկավարները քեֆ են անում սպանության մեջ մեղադրվողի հարսանիքին:

 

Իհարկե, թե՛ պրն Լիսկա Խաչատրյանը, թե՛ Տիգրան Լիսկայի Խաչատրյանն էդքան ինտելեկտ և, ցավոք, ընդհանրապես ուղեղ չունեն, որպեսզի ըմբռնեն այս պարզունակ ճշմարտությունը: Բայց գոնե դրա մասին պիտի մտածեին նախագահն ու վարչապետը և ասեին, ոսկեջրած հրավերը ստանալու պահին, թե` սիրուն չի, Լիսկա ջան, շուխուռ կընկնի, մենք էլ քաքը կընկնենք, հետո մի օր նեղ շրջապատում, առանց վկաների, մենք կշնորհավորենք քեզ էլ, Տիգրան Լիսկայի Խաչատրյանին էլ: Չասացին: Գնացին: Արդյունքում` Լիսկայի տունը քանդեցին:

 

Իհարկե, հասկանում ենք, որ այս երկիրն այդ երկու հրաշալի ազգային գործիչների անձնական սեփականությունն է, Աստված նրանց վստահել է մարդասպան ներելու, ուրիշին մարդասպանի փոխարեն նստեցնելու, պետության բարիքը սեփական կամքով բաշխելու Իր էքսկլյուզիվ լիազորությունները: Բայց թե ամեն դեպքում սրտներս ցավում է Լիսկայի համար: Համ ջահել էր, համ սիրուն էր, համ բոյով, համ բուսաթով, համ…

Մի խոսքով, էս զուլումին արժանի չէր…






Դիտումների քանակ 14458


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Տխուր մտորումներ ողբերգական ճակատագրերի մասին

Տխուր մտորումներ ողբերգական ճակատագրերի մասին

Դեկտեմբերի 21, 2019


Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ժամանակ սիրում էր մարդկանց տներ քանդել: Ավելի ճիշտ՝ ոչ թե սիրում էր, այլ շատ հաճախ քանդում էր, ...

Գռզոյի արձագանքից բխած ընկերական ցանկերի շնորհանդես

Գռզոյի արձագանքից բխած ընկերական ցանկերի շնորհանդես

Դեկտեմբերի 15, 2019


Սուքիասյան Խաչատուրը արձագանքեց Ռուբեն Հայրապետյանի երեկվա հայտարարություններին: Արձագանքեց զուտ լևոնա-ՀՀՇ-ական ձևով: Նա գրել է...

Հայերը Հայրենիքը չեն վաճառում

Հայերը Հայրենիքը չեն վաճառում

Դեկտեմբերի 12, 2019


Եվ այսպես, 2019 թվականի դեկտեմբերի 13-ին Երևանում աշխատանքը կսկսի Լազարյան ակումբի երրորդ նիստը։ Օրակարգում մեկ հարց է. «Ռուսաս...

Չկայացած աբորտի հետևանք. Ապրիլյան պատերազմի մեղավորը Սերժ Սարգսյանն է

Չկայացած աբորտի հետևանք. Ապրիլյան պատերազմի մեղավորը Սերժ Սարգսյանն է

Դեկտեմբերի 12, 2019


Գինեկոլոգիան այսօր զարգացել է, կարելի է ուլտրաձայնային հետազոտությամբ պարզել պտղի սեռը: Սակայն դեռ այնքան չի զարգացել, որպեսզի ...

Նիկոը ճիշտ է, Սերժն ու Ռոբերտը` սխալ

Նիկոը ճիշտ է, Սերժն ու Ռոբերտը` սխալ

Դեկտեմբերի 11, 2019


Երբ 1799-ին գեներալ Բոնապարտը թողեց բանակը Եգիպտոսում և վերադարձավ Փարիզ, Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ֆուշեին դիմում էին Դ...

Հոմոսեքսուալիզմը ՀՀ կառավարություն ներմուծեց Սերժ Սարգսյանը

Հոմոսեքսուալիզմը ՀՀ կառավարություն ներմուծեց Սերժ Սարգսյանը

Դեկտեմբերի 5, 2019


Shame.am-ը բազմիցս հիմնավորված գրել է, որ միասեռականության և այլ եվրարժեքների ներդրումը Հայաստանի քաղաքական էլիտայում ժողովրդի ...

Փաշինյան Նիկոլը դրամատիզացնում է կյանքը

Փաշինյան Նիկոլը դրամատիզացնում է կյանքը

Դեկտեմբերի 4, 2019


Ղարաբաղյան հաղթանակի, Հայաստանի և Ղարաբաղի կայացման գործում մի քանի անհատականություն են լրջագույն ներդրում ունեցել` Վազգեն Մանո...

Եվ դո՞ւ, Գռզո (Սերժ Սարգսյան)

Եվ դո՞ւ, Գռզո (Սերժ Սարգսյան)

Դեկտեմբերի 3, 2019


Պարոն Սուքիասյան Խաչատուրը (Գռզոն) այսօր հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը եղել է վատ ղեկավար, վատ ընկեր, ամեն ինչ արել է իր և իր փ...

Այն ամենը, ինչ պետք է իմանալ Հին ու Նոր Հայաստանների արժեհամակարգերի մասին

Այն ամենը, ինչ պետք է իմանալ Հին ու Նոր Հայաստանների արժեհամակարգերի մասին

Նոյեմբերի 27, 2019


Երեկ կյանքից հեռացավ Գոհար Վարդանյանը՝ լեգենդար խորհրդային հետախույզ, լեգենդար Գևորգ Վարդանյանի կինը: Վարդանյան զույգի կատարած ...

Զուր մի՛ տուր Տիրոջ անունը, Նիկոլ Վովաևիչ

Զուր մի՛ տուր Տիրոջ անունը, Նիկոլ Վովաևիչ

Նոյեմբերի 25, 2019


Անցած շաբաթվա իրադարձությունները կասկածներ չթողեցին, որ Հայաստանը դարձել է պետությունների քայքայման արդի տեխնոլոգիաների կատարել...

Այն ամենը, ինչ պետք է իմանալ Սերժ Սարգսյանի և Փաշինյան Նիկոլի տարբերության մասին

Այն ամենը, ինչ պետք է իմանալ Սերժ Սարգսյանի և Փաշինյան Նիկոլի տարբերության մասին

Նոյեմբերի 23, 2019


Սերժ Սարգսյանի և Փաշինյան Նիկոլի եվրոպական հայտարարություններն ու ելույթներն արդեն քանի օր է՝ հուզումներ են առաջացրել Նոր Հայաս...

Անհարգված օրիորդը դարձավ տուժող

Անհարգված օրիորդը դարձավ տուժող

Հոկտեմբերի 7, 2019


Օրիորդ Դանիբեկյան Աննան, որը Փաշինյան Նիկոլի սրտի դատավորն է ու որին անհարգալից վերաբերմունք են ցուցաբելեր Նարեկ Մութաֆյանն ու ...

Սերժ Սարգսյան՝ ապագայի ամենաբարձր շքանշանի առաջին ասպետ

Սերժ Սարգսյան՝ ապագայի ամենաբարձր շքանշանի առաջին ասպետ

Սեպտեմբերի 26, 2019


Ամեն ինչ գնում է նրան, որ Սերժ Սարգսյանին պարգևատրեն արիության, տղամարդկության, բարոյականության, մարդկայնության, «լավ տղայությա...

Փաշինյան Նիկոլի կադրերին կատաղել կարելի է

Փաշինյան Նիկոլի կադրերին կատաղել կարելի է

Սեպտեմբերի 23, 2019


Երբ տարիներ առաջ, կոռումպացված ու քրեաօլիգարխիկ Հին Հայաստանում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ կրակեցին գնդապետ Արտ...

Ինչո՞ւ է բաբաջանյան արմանն ուզում Սերժ Սարգսյանին տեսնել բանտում

Ինչո՞ւ է բաբաջանյան արմանն ուզում Սերժ Սարգսյանին տեսնել բանտում

Հուլիսի 20, 2019


1in.am-ի սեփականատեր և ԱԺ պատգամավոր բաբաջանյան արմանն իսկը Նոր Հայաստանի զավակ է. ի ծնե և, հավանաբար, գենետիկ մակարդակով զուրկ...

Արցախյան ազգային-ազատագրական պատերազմի հերոսների համախմբումը Անդրկովկասում խաղաղության պահպանման գրավականն է

Արցախյան ազգային-ազատագրական պատերազմի հերոսների համախմբումը Անդրկովկասում խաղաղության պահպանման գրավականն է

Հուլիսի 6, 2019


Սկսելով կարդալ այս հոդվածը՝ ընթերցողը միանգամայն արդարացիորեն կարող է հարց տալ. ինչո՞ւ դրա հեղինակն արդեն երկար ժամանակ հրապարա...

Ինչի՞ց է դժգոհում հարությունյան արայիկը

Ինչի՞ց է դժգոհում հարությունյան արայիկը

Հուլիսի 1, 2019


Նախագահ Սարգսյանի հոբելյանի կապակցությամբ համացանցում տեղի ունեցած իրարանցումն իսկապես վշտացրեց Փաշինյան Նիկոլի զինակիցներին, ի...

Երրորդ նախագահի հոբելյանի առիթով

Երրորդ նախագահի հոբելյանի առիթով

Հունիսի 30, 2019


Նախագահ Սարգսյանի 65-ամյակը ուրախացրեց շատերին և տխրեցրեց ճաղարյան լիզային, հայ ազգի մյուս պառվաբոզերին, Սորոսի վաստակներին, ան...

Հայաստանի Հանրապետությունը վտանգի մեջ է

Հայաստանի Հանրապետությունը վտանգի մեջ է

Հունիսի 28, 2019


Եվ այսպես, 2019թ. հունիսի 25-ին Երևան քաղաքի Վերաքննիչ դատարանը որոշեց չեղարկել առաջին ատյանի դատարանի վճիռը կալանքից Հայաստանի...

Փաշինյան Նիկոլը զիբիլ է հավաքում Սերժ Սարգսյանի դեմ

Փաշինյան Նիկոլը զիբիլ է հավաքում Սերժ Սարգսյանի դեմ

Հունիսի 20, 2019


Ադրբեջանական մամուլը հիացմունքով գրում է, որ Փաշինյան Նիկոլը վերադարձնում է «ապրիլյան պատերազմում Ադրբեջանին պարտված գեներալներ...

Լկտի Էրդողանը
21.12.2019 | 02:29


Լկտի Էրդողանը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Լկտի Էրդողանը
Դեկտեմբերի 21, 2019


Լկտի Էրդողանը

Փաշինյան Նիկոլը փիղ է
Դեկտեմբերի 24, 2019


Փաշինյան Նիկոլը փիղ է