Ազգային խայտառակություն

ՀՀ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայան. «Հաս-տա-քա-մակ»

Հունվարի 27, 2015
ՀՀ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայան. «Հաս-տա-քա-մակ»
Քամակայս կախարդական բառը բազում դարեր գրգռել է մտածող մարդկանց միտքը, փայփայել և սնել նրանց երևակայությունը, հանդիսացել որպես արվեստի գլուխգործոցների ծննդյան հիմնապատճառ: Հիշենք Ռեմբրանդտի, Միքելանջելոյի, Տիցիանի և այլ մեծերի կտավներն ու քանդակները և փորձենք պատկերացնել քամակի ուրույն տեղն ու նշանակությունն այդ գործերում: Եվ դա է այն պատճառներից մեկը, որ Մարգարիտ Եսայանն իր հուզիչ պատմվածքներից մեկը նվիրել է քամակին:

Մենք ասացինք` պատճառներից մեկը, բայց կան նաև այլ պատճառներ, որոնք անտեսում էին անցյալի վարպետները: Նրանց հայտնի չէին քամակի ռազմավարական նշանակությունը, նրա կիրառական գործառույթների անփոխարինելիությունը: Օրինակ, հայտնի է, որ առանց քամակի՝ կյանքը կդադարի, քանզի մենք կզրկվենք և՛ նստելու ունակությունից, և՛ նստելով պայմանավորված բոլոր զբաղմունքներից: Այսինքն, առանց քամակի մենք չենք կարողանա ոչ սնվել, ոչ երթևեկել, ոչ աշխատել, ոչ գրել:

Սակայն քամակի ռազմավարական նշանակությունը մարդու համար կտրուկ աճեց վերջին մեկ քառորդ դարի ընթացքում, իսկ այսօր կարելի է փաստել, որ այն գլխից ավելի կարևոր և անհրաժեշտ օրգան է մարդու համար, քանզի արդի աշխարհում մարդկության գրեթե 70-80 տոկոսը մտածում է հենց քամակով, այլ ոչ թե գլխով և նրա պարունակությամբ: Գլխուղեղի գործառույթները քամակով կատարելը հատկապես տարածվեց արևմտյան աշխարհում, դրանցից շատերում վերածվեց ազգային գաղափարի: Իսկ միասեռական ամուսնությունների օրինականացումն ու մյուս արևմտյան արժեքները քամակային մտածողության ամենավառ արգասիքն են:

Ցավոք, Հայաստանն էլ զերծ չմնաց արևմտյան արժեքների թափանցումից, և այսօր մենք կարող ենք ստույգ փաստել, որ քամակը մեր երկրում, ինչպեսև Արևմուտքում, դարձել է մտածողության հիմնական օրգանը: Քամակով են մտածում թե՛ ՀՀ Ազգային ժողովում (ճնշող մեծամասնությունը), թե՛ ՀՀ կառավարությունում (ճնշող մեծամասնությունը), թե՛ համայնքային իշխանությունները, ինչի վառ ապացույցն այն է, որ նախկինում բարգավաճող հանրապետությունը վերածվեց մի տարածքի, որտեղ իշխում է մի գաղափար` հնարավորինս շուտ թռնել այս երկրից և վայրէջք կատարել ավելի նորմալ երկրում` ազգային գաղափարի կարգավիճակով:

 
Պատմվածքը, որն այսօր ներկայացնում ենք ընթերցողին, նվիրված է ծավալուն քամակին և կոչվում է «Հաս-տա-քա-մակ»: Այստեղ նշմարվում են սարկազմի լուրջ դրսևորումներ, նատուրալիզմը նույնպես իր տեղում է, այն է` բարձունքի վրա: Ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ պատմավածքը նվիրված չէ գեղեցիկ քամակին, որը մարմնավորված է անցյալի մեծ արվեստագետների գլուխգործոցներում. Մարգարիտ Եսայանի «քամակը»  անճոռնի է, հաստ, դեռ մի բան էլ հոտավետ: Դժվա՞ր է արդյոք նկատել նմանությունը Ֆեդերիկո Ֆելինիի կամ Պիեր Պաոլո Պազոլինիի հետ, ովքեր հատուկ ծառայություններ էին պահում, որոնց առաքելությունը ողջ Իտալիայի տարածքով մեկ հատուկ ծավալուն և հսկայական քամակներ հայտնաբերելն ու դրանք նկարահանումների ուղարկելն էր:  (Ֆելինիի «Ամարկորդը» և Պազոլինիի «Դեկամերոնը» արվեստում ոչ ավանդական, ստանդարտից դուրս քամակների օգտագործման նմուշներ են):

Թերևս, այսքանով ավարտենք մեր ներածական խոսքը և հնարավորություն տանք մեր ընթերցողին հագենալ Մարգարիտ Եսայանի արձակով:

 
Հաս-տա-քա-մակ
 
Կինը տնքոցով բարձրացրեց աջ ոտքը, ձախ ձեռքով հենվեց երթուղայինի դռնակին, հետո` ավելի ուժեղ տնքոցով փորձեց վեր բարձրացնել հետույքը և այն ամենը, ինչը կախված էր իրենից, ու կրկնակի ուժով ոտքն ու ձեռքը հրելով` իր մարմնի ողջ պարունակությամբ ինքըզինքը գցեց երթուղայինի մեջ: Մինչ այդ գրեթե լեփլեցուն մեքենան դարձավ անհնարինի չափ լիքը: Կինը իր մսեղ մարմնով գրավեց այնքան տարածք, որքան գրավել էին մեքենայի մեջ կիպ-կից տեղավորված մյուս ուղևորները միասին վերցրած: Հաստլիկ տիկինը բարձրացել էր: Նրա միայն հետույքը գրավել էր մեքենայի ամբողջ ազատ օդը: Մարդիկ մի տեսակ նեղսրտեցին և առանց բառ իսկ փոխանակելու, մի մարդու պես սկսեցին իրար վրա տեղավորվել` այդ հսկայական հետույքը տեղավորելու համար: Մի քանի ջահել-ջուհուլ ծույլ-ծույլ վեր կացան և գնացին ավելի հետ, երկու կին գրեթե իրար գիրկ նստեցին: Վարորդի կողքին նստած ճաղատ տղան խեղճ-խեղճ վիզը պտտեց և թույլ ձայնով ասաց. «Մեկդ եկեք իմ կողքը»: Դռնից դա հնարաոր չէր անել: Մի փոքրիկ մարդուկ հենց մեքենայից տեղափոխվեց առաջ ու ծվարեց վարորդի ու ճաղատ տղայի արանքում: Մի տատիկ կես ոտքի վրա հենվեց, մի պարոն բառացիորեն պտտվեց սեփական ոտքերի վրա:
 
Հետույքը գրավեց երեք նստարան և դրանց բաժանող ազատ տարածքը: Տեղավորվեց. «Ո՜ֆ», - տնքաց, հանեց ձեռքերի մեջ ճմրթված ու արդեն թաց թաշկինակը, սրբեց ճակատի քրտինքը ու երբ բարձրացրեց թևերից մեկը (սա մոտավորապես նույն հաստության էր, որքան վարորդի կողքին նստած ճաղատ տղայի ողջ մարմինը) ու որոշեց թևատակի քրտինքը սրբել, ետևի նստարանին նստած տիկինը այլևս չդիմացավ: Նրա պոռթկուն ձայնը կարծես հնչեց երթուղայինի բոլոր ուղևորների սրտից. «Ա՜յ տնաշեն, գոնե մի շարժվիր, է՜լի, հանգիստ նստիր, սպանեցիր»: Հաստլիկի քրտինքի հոտից ուղևորներից մի քանիսը կիսաուշագնաց վիճակում էին: Անգամ անթրաշ վարորդը չդիմացավ: «Այ ժողովուրդ, շոգ ա, գոնե պատուհան բացեք, մեկ-մեկ էլ լողացեք»:
 
Երթուղայինի մեջ սկսվեց մի անհասկանալի իրարանցում: «Ինչ մարդ ասես կա»,- եզրակացրեց մանկավարժի արտաքինով մի կին: Մեկ ոտքի վրա տեղավորված տարեց կինը հոգոց հանեց. «Հիմա էլ հո ջուր ու լույս կա, այ տնաշեններ»: Խուլ բողոքի ակցիան դեռ երկար կշարունակվեր, եթե չմիջամտեր Հաստլիկը: Նա որոշեց պայուսակից հանել արևածաղկով մի տոպրակ և սկսեց չրթել արևածաղիկը ու թափել պատուհանից դուրս: Հեչ պետքը չէր, և չէր էլ մտածում, թե այդ ամբողջ աղմուկը իր պատճառով առաջացավ: Ու երբ մարդիկ սկսեցին ավելի կոնկրետ աղմկել, Հաստլոն շուռ եկավ, թքեց հերթական սերմը և հրահանգեց. «Էս ի՞նչ աղմկոտ ժողովուրդ եք, հանգիստ նստեք, է՜լի, զահլես գնաց»:
 
 
05.08.2009 թվական

Մարգարիտ Եսայան, «Գժանոց կամ թեժ աշուն», ք.Երևան, «Էդիտ Փրինտ» հրատարակչություն, 2013թ., 118-119 էջեր






Դիտումների քանակ 13854


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Փոխկապակցված

ՀՀ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայան. «Զուգարանի դուռը»

ՀՀ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայան. «Զուգարանի դուռը»

Փետրվարի 4, 2015
1

Շարունակում ենք Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Մարգարիտ Եսայանի պատմվածքների հրապարակումը: Այսօրվա պատմվածքը կոչվում է ...

ՀՀ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայան. «Սեքս»

ՀՀ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայան. «Սեքս»

Հունվարի 24, 2015
9

Այսօր ներկայացնում ենք ՀՀ ԱԺ հանրապետական պատգամավոր Մարգարիտ Եսայանի հաջորդ պատմվածքը, որը պետք է որ չափազանց շատ դուր գա ընթե...

ՀՀ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայան. «Թախիծ»

ՀՀ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայան. «Թախիծ»

Հունվարի 19, 2015
7

Մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՀԿ-ից, ՀՀԿ նախընտրական ցուցակում հայտնվել էր որպես նախագահ Սարգսյ...

Նույն թեմայով

Մարգարիտ Եսայանի կուրիոզները

Մարգարիտ Եսայանի կուրիոզները

Նոյեմբերի 15, 2018


ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանն ասել է, որ Ճիշտ կլինի, եթե Հանրապետականը լինի խորհրդարանում։ «Կուսակցության համապետական ցո...

Մարգոյի բերդի պաշարումը

Մարգոյի բերդի պաշարումը

Ապրիլի 12, 2018


ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը վստահեցնում է՝ իշխանությունը մտավախություն չունի, որ իր դեմ զենք կկիրա...

Մարգոն իշխանափոխություն է արել

Մարգոն իշխանափոխություն է արել

Փետրվարի 27, 2018


Ապրիլյան փոփոխություններին ընդառաջ յուրաքանչյուրն իր տեսանկյունից է գնահատում սպասվելիք տեղաշարժերը, արժևորում կամ արժեզրկում է...

Հումորային ակումբի աթոռը մաքրեցին

Հումորային ակումբի աթոռը մաքրեցին

Դեկտեմբերի 28, 2017


Այսօր կայացավ Ժուռնալիստների միության համագումարը: Ձայների գրեթե բացարձակ մեծամասնությամբ միության նոր նախագահ ընտրվեց Սաթիկ Սե...

Մարգոն խոստովանեց իր մեղքը

Մարգոն խոստովանեց իր մեղքը

Հոկտեմբերի 16, 2017


Այսօր Մամուլի օրն է, և ասուլիսի համար մամլո ակումբն ավելի հարմար թեկնածու չէր կարողացել գտնել, քան ՀՀԿ–ական պատգամավոր, նախկին ...

Կապիկների մոլորակը

Կապիկների մոլորակը

Հոկտեմբերի 3, 2017


Այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը կրկին հարց էր բարձրացրել, թե ինչու է Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունից վերցվում հա...

Մարգոյի ոտքերն ու ֆրանկոֆոնիայի օգուտը

Մարգոյի ոտքերն ու ֆրանկոֆոնիայի օգուտը

Հուլիսի 7, 2017


Այսօր համացանցի օգտատերերից ոմանք առիթ ունեցան ֆեյսբուքյան զանազան հրապարակումների շարքում տեսնել երկու պարզված ոտքերի լուսանկա...

Մարգոն ուրանում է մայրենի լեզուն

Մարգոն ուրանում է մայրենի լեզուն

Մարտի 28, 2017


Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրեր են ընթանում: Դրա շրջանակում այսօր տեղի ունեցավ Հայաստանի Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի նիս...

Չարենցը, Մարգոն ու Մարգոյի հոպարը

Չարենցը, Մարգոն ու Մարգոյի հոպարը

Մարտի 21, 2017


Հանրապետական կուսակցությունը որոշեց շրջահայաց գտնվել և ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանին հանձնարարեց հեռու մնալ նախընտրական...

Մարգոյականության հմայքն ու թշվառությունը

Մարգոյականության հմայքն ու թշվառությունը

Դեկտեմբերի 14, 2016


ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի ասույթներն ու պահվածքը վերջին օրերին կրկին դարձել են քննարկման առարկա և ոչ այն պատ...

Հայ պատգամավորուհիները օրինաչափության շեղում են

Հայ պատգամավորուհիները օրինաչափության շեղում են

Հոկտեմբերի 26, 2016


Կա այսպիսի մի կառույց՝ Միջխորհրդարանական միություն: Սա միջազգային կազմակերպություն է, որն զբաղվում է աշխարհի խորհրդարանների գոր...

Ինչ երամի թռչուն է Մարգո Եսայանը

Ինչ երամի թռչուն է Մարգո Եսայանը

Հոկտեմբերի 8, 2016


ՀՀԿ-ի Մարգարիտ Եսայանի գործը կրկնապատկվել է: Նախկինում մի կուռք ուներ, ում անվերապահորեն երկրպագում էր, հիմա դարձել է երկուսը, ...

Եսայան Մարգոն ՀՀԿ-ի թշնամին է

Եսայան Մարգոն ՀՀԿ-ի թշնամին է

Սեպտեմբերի 19, 2016


Կան մարդիկ, որոնց օրենքի ուժով պիտի արգելվի հրապարակային ելույթ ունենալ, քանի որ նրանց խոսքն ավելի շատ վնաս է պատճառում, քան թշ...

Մարգոյի ի՞նչն է տեղաշարժվում

Մարգոյի ի՞նչն է տեղաշարժվում

Հուլիսի 11, 2016
2

Այսօր ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը հրապարակել էր ՄԱԿ-ի 2016թ. հետազոտությունը, ըստ որի` Հայաստանում մարտ...

Մարգոն Ղարաբաղը պաշտպանում է Հայաստանից

Մարգոն Ղարաբաղը պաշտպանում է Հայաստանից

Հունիսի 7, 2016
2

Արցախում տհաճ զարգացումներ են տեղի ունենում՝ կապված Սամվել Բաբայանի վերադարձի, Հայկ Խանումյանի նկատմամբ կիրառված բռնության հետ:...

Մարգոյի միֆոլոգիան

Մարգոյի միֆոլոգիան

Ապրիլի 26, 2016


ՀՀԿ-ի Մարգոն՝ պատգամավոր Մարգարիտ Եսայանը միֆաթափ է եղել: Հիմա կհարցնեք՝ դա ի՞նչ բան է: Ճիշտ կլիներ, եթե Մարգոյից հարցնեիք, բայ...

«Ինչ՞, որտե՞ղ, ե՞րբ». խաղ ժողովրդի հետ

«Ինչ՞, որտե՞ղ, ե՞րբ». խաղ ժողովրդի հետ

Ապրիլի 23, 2016
1

Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին «Արմենիա» հեռուստաընկերությունը որոշել է իր լսարանին մատուցել ամենատխուր բանը, որ ...

Մարգոյի փառապանծ թիմը

Մարգոյի փառապանծ թիմը

Մարտի 23, 2016


Այս օրերին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը պատրաստ է կարծիք հայտնել ամեն ինչի մասին, անկախ այն բանից՝ նա դրանից հա...

ՀՀԿ-ի Մարգոն մեր լավն է ուզում

ՀՀԿ-ի Մարգոն մեր լավն է ուզում

Մարտի 4, 2016
1

Երբ Վենետիկի հանձնաժողովն իր կայքում հրապարակեց Հայաստանի Հանրապետության նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը, շատերն արդարացիորեն զ...

Մարգոյի տրանսցենդենտալ մեդիտացիան

Մարգոյի տրանսցենդենտալ մեդիտացիան

Փետրվարի 13, 2016
14

Լուրեր են պտտվում, թե ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա ելույթից հետո ընկել է նե...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Ի՞նչ Սորոս, ի՞նչ Մորոս
Սեպտեմբերի 23, 2019


Ի՞նչ Սորոս, ի՞նչ Մորոս

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ