Միջազգային խայտառակություն

Հունաստանը փլուզում է ՆԱՏՕ-ն և ԵՄ-ը

Հունվարի 27, 2015
Հունաստանը փլուզում է ՆԱՏՕ-ն և ԵՄ-ը
Քոչար Օսկանյան
 
Մինչ Եվրոպայում և ԱՄՆ-ում հաշվում են պատժամիջոցներից Ռուսաստանի կրած վնասները, կառուցում արդեն գոյություն չունեցող Ուկրաինան պոկելու ծրագրեր, խորհում Ռուսաստանի մասնատման մասին, իսկ Հիլարի Քլինթոնը, չնայած արտասովորությանը, որը բնավ էլ պատահական մեկը չէ և չի կարող իրեն ավելորդություններ թույլ տալ, և եթե նա հայտարարում է, որ «Սիբիրը շատ մեծ ու հարուստ տարաշրջան է, որպեսզի այն միայն Ռուսաստանը կառավարի», նշանակում է՝ արևմտյան ստրատեգները նախկինի նման չեն հրաժարվում իրենց կեսդարյա վաղեմության ռազմավարական մտադրություններից։ Բայց չէ՞ որ ժամանակն առաջ է գնում ու տեղում կանգնած չի մնում, և արևմտյան քաղաքական մտքի լճացումը տխուր մտահանգումների տեղիք է տալիս։
 
Բանն այն է, որ հենց Ամերիկայում է ծնվել և հասակ առել Սամյուել Հանգթինգտոնը՝ «Քաղաքակրթությունների բախում» աշխատության հեղինակը, որն արևմտյան քաղաքական գործիչների սեղանի գիրքն է դարձել։ Ըստ Հանգթինգտոնի՝ անցած դարավերջին աշխարհը մտել է քաղաքակրթությունների բախման դարաշրջան. պատերազմները տեղի են ունենալու քաղաքակրթական հատկանիշներով, պետությունների միությունները նույնպես ստեղծվելու են քաղաքակրթական նկատառումներից ելնելով, և նոր պետությունները նույնպես ի հայտ են գալու ժողովուրդների քաղաքակրթական ինքնության հիման վրա։ Օրինակներ. Հարավսլավիան ընկավ սերբերի քաղաքակրթական ընտրության հետևանքով. ուղղափառ, կաթոլիկ և մուսուլման սերբերը մորթեցին իրար և հայտնվեցին տարբեր քաղաքակրթական ծիրերում։ Մեր աչքերի առջև փլուզվում է Ուկրաինան, որտեղ ապրում են երկու միանգամայն տարբեր ժողովուրդներ՝ արևմտյան ուկրաինացիներ՝ կաթոլիկների գլխավորությամբ, որոնց ինքնության էությունը ռուսատյացությունն է, և արևելյան ուկրաինացիներ, որոնք հիմնականում Ռուսաստանին հակված էթնիկ ռուսներ են և ուղղափառ էթնիկ ուկրաինացիներ։ Արևմուտքում գիտեն և հասկանում են Հանգթինգտոնի դոկտրինը, բայցևայնպես չեն ուզում հաշտվել դրա հետ, ուզում են որքան հնարավոր է շուտ թուլացնել և մասնատել Ռուսաստանը՝ թույլ չտալու համար, որ այն ոտքի կանգնի՝ դրանով իսկ հակառակվելով պատմության տրամաբանությանը։
 
Եվ ահա։ Մինչ Ուկրաինային տիրելու ջղաձիգ փորձեր են արվում (հետագայում այն ՆԱՏՕ ներքաշելու հեռանկարով), մինչ խորտակվում են Բարաք Օբամայի՝ Ռուսաստանը մեկուսացնելու բոլոր հույսերը, այդ նույն արևմտյան հանրության ներսում մի անցք է գոյացել, որը կարկատելու հնար չկա։ Խոսելով պետությունների դաշինքների մասին, որոնք մեր օրերում կարող են կայացած լինել սոսկ քաղաքակրթական, այլ ոչ թե գաղափարախոսական հարազատության հիման վրա, ինչպես առաջ էր (ասենք՝ Արևելյան Գերմանիան գտնվում էր ԽՍՀՄ-ի հետ ռազմավարական դաշինքի մեջ ընդդեմ Արևմտյան Գերմանիայի, ինչն այսօր լինել չի կարող), մենք չենք կարող չտեսնել, որ Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն քայքայման դատապարտված դուքաններ են։ Եվ առաջին հարվածն արևմտյան միասնությանը հասցրեց Հունաստանը։ Այդ երկրում իշխանության եկան ձախ արմատականները և աջերը, որոնք հայտարարեցին եվրամիութենական ճորտատիրության ավարտի մասին։ Սա քիչ էր, դեռ մի բան էլ քաղաքական այդ ուժերի առաջնորդները հայտարարում են իրենց աշխարհաքաղաքական շրջադարձի մասին. Հունաստանը պետք է աշխարհաքաղաքական շրջադարձ կատարի Ռուսաստանի ուղղությամբ, ասել է «Անկախ հույներ» աջ կենտրոնամետ կուսակցության (ԱՆԷԼ) ներկայացուցիչ Գավրիիլ Աբրամիդիսը. կուսակցությունը հունական կառավարություն է մտել ձախ արմատական ուժերի (ՍԻՐԻԶԱ) ընդդիմադիր կոալիցիայի հետ, որը հաղթել է խորհրդարանական ընտրություններում։ Սա նշանակում է քաղաքակրթական ընտրություն, քանի որ ուղղափառ Հունաստանը բան չունի անելու արևմտաքրիստոնեական քաղաքակրթության ակումբում, այն դեպքում, երբ ուղղափառության և ողջ արևելաքրիստոնեության միջուկը Ռուսաստանն է։
 
Հասկանալի է՝ ԵՄ-ից Հունաստանի դուրս գալը (կամ նրան այնտեղից հեռացնելը) ընդամենը ժամանակի հարց է։ Հետո գալու է ՆԱՏՕ-ից դուրս գալու հերթը։ Աշխարհը թևակոխում է ըստ քաղաքակրթական սկզբունքների վերափոխվելու իրական փուլ։ Դա բնական է, այդպես էլ տեղի կունենա, որքան էլ ամերիկացիներն ու նրանց վասալները խոսեն դարավոր վաղեմության հասկացությունների, միջազգային իրավունքի և նման այլ հիմար բաների մասին։ Մի բան պարզ է. Ուկրաինայում ապրում են տարբեր ժողովուրդներ, որոնք տարբեր կուռքեր ու սրբեր են դավանում, և դա նրանց իրավունքն է, հետևաբար՝ Ուկրաինան պետք է բաժանվի այս երկու տարբեր ժողովուրդների միջև։ Եվ ոչինչ չի կարող կանխել իրադարձությունների նման ընթացքը, հարցն ընդամենը թափվող արյան քանակի մեջ է։ Պարզ է նաև այն, որ Հունաստանը՝ ուղղափառության օրրանը, արդեն ուժ չունի անդամակցելու այդ հակաուղղափառ դաշինքներին, և այսօր նրա համար եկել է հարազատ քաղաքակրթության գիրկը վերադառնալու ժամանակը։
 
Արևմտյան հասարակությունում նկատվող կենտրոնախույս միտումների աճին զուգընթաց՝ ամերիկացիներն ավելի անմեղսունակ ու պակաս ադեկվատ են դառնալու։ Հետևաբար, գրելու և կյանքով ուրախանալու առիթներ շատ կունենանք, և այստեղ պատմության բանականությանն ու պատմական բնական զարգացմանը որևէ իրական հակադրություն լինել չի կարող։          





Դիտումների քանակ 12406


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ՆԱՏՕ-ն վերիմաստավորում է պատմությունն իր շահերին համապատասխան

ՆԱՏՕ-ն վերիմաստավորում է պատմությունն իր շահերին համապատասխան

Ապրիլի 4, 2019


ՆԱՏՕ-ն տոնում է իր հոբելյանը՝ լրացել է նրա 70 տարին։ Այս երջանիկ առիթով Վաշինգտոնում ճոխ նշում են կլոր տարեթիվը։ Այստեղ են եկել...

ՆԱՏՕ զորավարժությունները Վրաստանում. վրացական էլիտայի մահացու վտանգավոր ուղեգիծը

ՆԱՏՕ զորավարժությունները Վրաստանում. վրացական էլիտայի մահացու վտանգավոր ուղեգիծը

Մարտի 19, 2019


«ՆԱՏՕ-Վրաստան 2019» հրամանատարաշտաբային զորավարժությունները պաշտոնապես բացվել են։ Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել պաշտ...

Հայաստանում ռուս զինվորականների վայրագությունների առիթով

Հայաստանում ռուս զինվորականների վայրագությունների առիթով

Հունվարի 6, 2019


Սովորաբար ամերիկյան զինվորականներն արտասահմանում զբաղվում են այս կամ այն աստիճանի ծանրության գազանություններով, նրանց վարքագիծը...

ՆԱՏՕ ռազմական օդանավակայան Վրաստանում. ուրախանա՞նք, թե՞ տխրենք

ՆԱՏՕ ռազմական օդանավակայան Վրաստանում. ուրախանա՞նք, թե՞ տխրենք

Նոյեմբերի 17, 2018


Վրաստանի անկախության ձեռքբերման առաջին իսկ օրից պարբերաբար իրար հաջորդող նրա իշխող էլիտաները միավորվեցին մեկ ընդհանուր գծի՝ արև...

Երբ գառը վազում է գայլի մոտ…

Երբ գառը վազում է գայլի մոտ…

Հուլիսի 31, 2018


ՀՀ ԱԳՆ-ն հաղորդում է, որ Թրամփ-Փաշինյան հանդիպման կազմակերպման աշխատանքներ են տարվում: Եթե հանդիպում են կազմակերպում, ապա ինչ-ո...

Վրաց ստեղծագործ մտավորականությունն իր ժողովրդի հետ է

Վրաց ստեղծագործ մտավորականությունն իր ժողովրդի հետ է

Մարտի 6, 2018


Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպան Յան Քելին քանիցս մերթ թեթև ակնարկել, մերթ բաց տեքստով կոչ է արել Վրաստանի քաղաքական էլիտայ...

Հայաստանը` «ռազմական» սկանդալի ակունքներում

Հայաստանը` «ռազմական» սկանդալի ակունքներում

Փետրվարի 2, 2018


Տեղեկությունն այն մասին, թե մայիսի 14-ից 25-ը Հայաստանում կանցկացվի Saber Guardian 2018 հրամանատարաշտաբային զորավարժությունը, ո...

Ինչի՞ է պատրաստվում Ալիևը

Ինչի՞ է պատրաստվում Ալիևը

Նոյեմբերի 24, 2017


Մեզ համար առհասարակ երջանկություն կլիներ Ադրբեջանի կողմից իր ապագայի արևմտյան ուղղության ընտրությունը, քանի որ այդ պարագայում Ա...

Երեկվա դահիճը այսօր փրկիչ է

Երեկվա դահիճը այսօր փրկիչ է

Ապրիլի 29, 2017


Չեռնոգորիայի պառլամենտը որոշում է կայացրել երկրի` ՆԱՏՕ-ին անդամակցության օգտին: Այս որոշման առթիվ այդ երկրի նախագահ Ֆիլիպ Վույա...

Հլու կամակատարի խոստովանությունը (առանց մեկնաբանությունների)

Հլու կամակատարի խոստովանությունը (առանց մեկնաբանությունների)

Սեպտեմբերի 21, 2016


Չէի հասցրել սեղան նստել, երբ Վլադիմիր Պուտինն ինձ ասաց, որ ՆԱՏՕ-ն, որն այն ժամանակ ես գլխավորում էի, այլևս ոչ մի նպատակ չունի, ...

Գագիկ Մելիքյան. Հա՞վ, «կոմպլեմենտարի՞ստ», թե՞ ծպտյալ Հայրիկյան

Գագիկ Մելիքյան. Հա՞վ, «կոմպլեմենտարի՞ստ», թե՞ ծպտյալ Հայրիկյան

Հուլիսի 11, 2016


Եթե Գագիկ Մելիքյանն անկեղծ է խոսում և իրոք հավատում է իր ասածին, ուրեմն պետք է եզրակացնել, որ նա, մեղմ ասած, հավ է կյանքում ու ...

ՆԱՏՕ և Ռուսաստանի դիմակայությունը շանս է Ղարաբաղը վերադարձնելու համար

ՆԱՏՕ և Ռուսաստանի դիմակայությունը շանս է Ղարաբաղը վերադարձնելու համար

Մայիսի 30, 2016


Բաքվում չափազանց ուրախ են Ռուսաստանի և ՆԱՏՕ հարաբերությունների սրացման առիթով։ Ինչպես թվում է հարևաններին, պատերազմը Ռուսաստանի...

Ղարաբաղն ընտրեց արևմտյան ուղին

Ղարաբաղն ընտրեց արևմտյան ուղին

Մայիսի 28, 2016
1

Լեռնային Ղարաբաղում սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը շարունակում է աշխատել, սակայն փոփոխությունները բոլորովին այլ են...

Ինչո՞ւ է Վրաստանը գիտակցաբար կրճատում իր տարածությունը

Ինչո՞ւ է Վրաստանը գիտակցաբար կրճատում իր տարածությունը

Մայիսի 11, 2016


Եթե հարևանները երջանիկ են, ապա մենք պետք է ուրախանանք։ Միայն թե չենք հասկանում՝ վրացին ինչի՞ համար է ուրախանում։ Քանզի ՆԱՏՕ-ի հ...

«Պարմեզա՞ն», թե՞ պարտավորություններ ՆԱՏՕ գծով

«Պարմեզա՞ն», թե՞ պարտավորություններ ՆԱՏՕ գծով

Փետրվարի 7, 2016


Միացյալ Նահանգներում, որն իրեն ամենահզոր տերությունն է կարծում բոլոր առումներով, ինչպես նաև իրեն համարում է լիբերալիզմի ու դեմո...

Մեր և հույների տարբերությունը

Մեր և հույների տարբերությունը

Փետրվարի 6, 2016


Այսօր միջազգային լրատվամիջոցները հաղորդել էին այն մասին, որ Հունաստանի ուժային կառույցների աշխատակիցները` ոստիկանները, հրշեջներ...

Լատվիան կփրկի աշխարհը

Լատվիան կփրկի աշխարհը

Հունվարի 14, 2016


Միջազգային ահաբեկչության դեմ պայքարը ոչ մի գնով էական հաջողությունների չի հասնում: Այս տխուր իրողությունն ըստ արժանվույն գնահատ...

ՆԱՏՕ գլխավոր քարտուղար. Ռուսաստանը ձգձգում է սիրիական հակամարտությունը

ՆԱՏՕ գլխավոր քարտուղար. Ռուսաստանը ձգձգում է սիրիական հակամարտությունը

Հոկտեմբերի 12, 2015


ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը մեղադրել է Ռուսաստանին սիրիական հակամարտությունը ձգձգելու մեջ։ Պաշտոնական Դամասկոսին Մոսկվայի կողմից ցո...

Ալիևը ոլորում է Եվրոպայի երկար ականջները

Ալիևը ոլորում է Եվրոպայի երկար ականջները

Հուլիսի 14, 2015


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որոշել է պատժել Եվրոպային և նրանց զրկել իր ներկայությունից: «Եթե մենք այսօր ստիպված լինեինք ընտրո...

Հակաահաբեկչական գործողությունը «չաշխատեց». Կիևը և ՆԱՏՕ-ն Դոնբասի համար միջուկային աղետ են պատրաստում

Հակաահաբեկչական գործողությունը «չաշխատեց». Կիևը և ՆԱՏՕ-ն Դոնբասի համար միջուկային աղետ են պատրաստում

Հուլիսի 8, 2015


Դոնբասն ուզում են վերածել երկրորդ Չեռնոբիլի։ Շրջափակում, ռմբակոծություններ, խաղաղ բնակիչների անարգանք, տեղի բնակչության ցեղասպա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը