Ռետրո խայտառակություն

Ոսկե ասֆալտ

Հունվարի 27, 2015
Ոսկե ասֆալտ

Լուսինե Կեսոյան

«Ազատամտություն» օրաթերթ,

30 մարտի 2009թ.

 

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հունվարի 24-ին անսպասելի այցելեց Խորենացու փողոցի ոսկու շուկա: Վարչապետը տեսածից զարմացավ ու զայրացավ` շուկայի տնօրենին խիստ նկատողություն անելով նման պայմաններում առևտուր կազմակերպելու համար: Սարգսյանը զայրացել էր, որ սանիտարահիգիենիկ պայմանները պահպանված չէին, օդափոխման համակարգ չկար և այլն, և այլն: Վարչապետը հայտարարեց և շարունակում է հայտարարել, որ իրենց քայլերն ուղղված են ոչ թե փոքր ու միջին բիզնեսի դեմ, այլ խոշոր, ոչ թե շուկաներում ու տոնավաճառներում առևտուր անողների, այլ դրանց տերերի, որոնք միայն մտահոգ գերշահույթներով` աչքաթող են անում աշխատողների իրավունքները: Վարչապետը զարմացել էր ու զայրացել ոսկու շուկայի և աշխատողների վիճակի առիթով, բայց նրա զարմանքն ու զայրույթը կտասնապատկվի, եթե մի օր այցելի նաև «Հրազդան» մարզադաշտի տարածքում գործող տոնավաճառ, մի վայր, որտեղ Հայաստանի Հանրապետության օրենքների փոխարեն գործում են բուռնաշյան օրենքները:

 

Հայը միշտ բարձր է գնահատվել քարից հաց քամելու իր ունակությամբ: Խորենացին ասում է, որ Արտաշես Մեծի թագավորության ժամանակ Հայաստանում անմշակ հող չէր մնացել: 21-րդ դարում Աշոտ Աղաբաբյանը` նույն ինքը Բուռնաշը, կատարելագործելով քարից հաց քամելու ավանդույթը, սկսեց ասֆալտից միլիոններ քամել: Արտաշես Մեծից էլ ընդօրինակեց ոչ մի մետր «անմշակ»` բայց ասֆալտի քաղաքականությունը: Թե ո՞ր արժանիքների համար են «Հրազդան» մարզադաշտն ու հարակից տարածքը տվել Աղաբաբյանին, այլ հարց է: Թե ինչպիսի հմտությամբ է կարողանում չեղած տեղից միլիոններ դիզել տնտեսագետի դիպլոմավոր Աղաբաբյանը, կշարժեր անգամ մեծն Ադամ Սմիթի նախանձը. աշխարհում թերևս անհնար է գտնել մեկ այլ նման երևույթ, երբ առանց մի դրամ ծախսելու, առանց որևէ ջանք գործադրելու մարդը կարողանա հսկայական կապիտալ ստեղծել. այդ ամենին Հայաստանի երրորդ հանրապետությունում կարողացավ հասնել Աշոտ Աղաբաբյանը:

 

«Հրազդան» մարզադաշտի տարածքում գործում է երկու շուկա: Մեկը` ամենօրյա շուկան է, մյուսը` մեծածախ առևտրինը: Ընդհանուր առմամբ, «Հրազդանը» համարվում էր քաղաքի թիվ մեկ տոնավաճառը: Մինչև «Տաշիրի» հայտնվելը, այն, ամեն դեպքում, առաջատարն էր: «Հրազդանը» քաղաքացուն պարտադրում է նաև համապատասխան գներ` շատ հաճախ չհիմնավորված ու աբսուրդային: Բայց երբ խորանում ես պատճառների մեջ, սկսում ես հասկանալ, որ դրանում այդքան էլ մեծ չէ առևտրով զբաղվող անհատ ձեռներեցների մեղքը: Ներկրված, շատ հաճախ էժանագին ապրանքը վաճառվում է հնգապատիկ կամ տասնապատիկ թանկ գներով, որովհետև այդպես է ուզում Աշոտ Աղաբաբյանը: Նա է միանձնյա որոշել, որ Հայաստանի Հանրապետությունը պարտական է իրեն ու պարտավոր է մուծվել ամենաբարձր սակագներով: Ինչպե՞ս: Շատ հասարակ: Աշոտ Աղաբաբյանի հատուկ հրովարտակով, հագուստի ամենօրյա շուկայի յուրաքանչյուր տաղավար ամսական վճարում է 200-240 հազար դրամ: Նման գին գանձում է միայն Աղաբաբյանը: Եվ որպեսզի կարողանան ամիսը նման գումար վճարել ու չսնանկանալ, առևտրականները ստիպված բարձրացնում են ապրանքների գները: Այսօր «Հրազդանը» նախկինը չէ, հատկապես ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում գնորդների թիվը խիստ նվազել է: «Չեք կարում փողը տաք, տակներիդ ավտոները ծախեք, տվեք»,- հայտարարում է Բուռնաշը: Տալու հետևանքն էլ լինում է այն, որ աստիճանաբար սկսում են ավելի վատ որակի ապրանք ներկրել ու ցածրորակ ապրանքը բարձրորակի տեղ ներկայացնելով` խաբել քաղաքացիներին` հենց նման քայլերով էլ աստիճանաբար կորցնելով գնորդներին:

 

Սահմանելով ամենաբարձր վարձավճարը` Աղաբաբյանն այս տարիների ընթացքում մտքով չի էլ անցկացրել բարելավելու առևտուր անողների պայմանները: Սա, ըստ էության, բացօթյա շուկա է. հասարակ տաղավարներ են դրված և խոսել ձմռանը ջեռուցման կամ ամռանը հովացման համակարգերի մասին, ուղղակի ծիծաղելի է: Բուռնաշյան սանձարձակության դժոխային պատկերը, սակայն, մեծածախ առևտրի տոնավաճառում է: Հենց սրանով է Բուռնաշը աշխարհում առաջին տեղը զբաղեցնում` «ասֆալտից միլիոններ կորզելու» տաղանդով: Առևտուրն այստեղ կազմակերպվում է շաբաթը միայն երկու օր. ուրբաթ երեկոյան տասից մինչև հաջորդ օրվա ժամը երեքը: Նույնը կրկնվում է շաբաթ - կիրակի գիշերվա ընթացքում: Այստեղ առևտուրն ընթանում է ուղղակի անմարդկային պայմաններում:

 

Հիմա ներկայացնեմ «ասֆալտից միլիոն ստանալու» բուռնաշյան տեխնոլոգիան: Վերցնում եք չորացած վրձինը, ամենաէժան ներկն ու ասֆալտի վրա գծեր եք քաշում. հենց այդ գծերն էլ պատգամավոր Աղաբաբյանին ապահովում են ամսական մեկ միլիոն դոլար մաքուր շահույթ: Գծերով նշվում են տոնավաճառում առևտուր անողների տեղերը. այստեղ տաղավարներ չկան. տրվում է ընդամենը 7 քմ տարածք, սակայն վճարը գանձվում է իննի դիմաց: Այդտեղ առևտուր անողն ինքն է հոգում տաղավարատիպ կառույցի կազմակերպումը: Իսկ ասֆալտի վրա չորացած վրձնով գիծ քաշելը գնահատվում է ամիսը 170 հազար դրամ: Ամսավճար, սակայն, ամիսը միայն ութ օրվա համար, ութ` գիշերվա համար` դաժան ցրտի, անձրևի, կարկուտի, քամու և եղանակային այլ պայմանների դեմ կատարյալ անպաշտպանվածության համար:

 

Այս եղանակով կարելի է հաշվել, թե միայն այստեղից ինչպիսի եկամուտներ է ունենում Աղաբաբյան Աշոտը: Մեծածախ առևտրի շուկայում գործում է շուրջ 1000, այսպես կոչված, առևտրի կետ, եթե դա կարելի է առևտրի կետ անվանել: Միայն այստեղից ամիսը հավաքվում է 170 միլիոն դրամ: Կողքի ամենօրյա շուկայում գործում է շուրջ 600 տաղավար: Սրանից էլ եթե ամիսը հաշվենք միջինը 220 հազար դրամ, ստացվում է 132 միլիոն դրամ: Միասին 302 միլիոն դրամ, այսինքն` շուրջ 1 միլիոն դոլար անցած տարվա փոխարժեքով: Սա իսկապես Պանիկովսկու երկնագույն երազն էր…

 

Ասֆալտից ապահովելով ամսական մեկ միլիոն դոլար շահույթ` Աղաբաբյանը չի բավարարվում դրանով: Մեծածախ առևտրի տոնավաճառը բարքերով հիշեցնում է համակենտրոնացման ճամբար: Աղաբաբյանի միանձնյա որոշմամբ, այստեղ արգելված է ավտոմեքենաների ելքն ու մուտքը: Հիմա բացատրեմ: Մեծածախ առևտուրը ենթադրում է ապրանքների որոշակի քանակ, ինչը ձեռքով տեղափոխելն ուղղակի անհնար է: Սակայն, հասկանալով, որ միլիոնի կողքին կարելի է մի միլիոն էլ ձեռք գցել, Աղաբաբյանը մի օր որոշեց, որ առևտուր անողներն այլևս իրավունք չունեն սեփական ավտոմեքենայով մտնել տոնավաճառի տարածք: Ավտոմեքենայի մուտքը թույլատրվում է միայն ամիսը հավելյալ 60 հազար դրամ մուծելու դեպքում, այլապես պարտավոր են օգտվել միայն Աղաբաբյանին պատկանող «Hrazdan-Expo» բեռնատար տաքսու ծառայությունից: Առևտրով զբաղվողները, ավտոմեքենան թողած դրսում, ապրանքը հավաքելու կամ տեղավորվելու ժամանակ այն տեղափոխում են սայլակներով` անընդհատ գնալ-գալով: Եթե որևէ մեկը համարձակվում է խախտել հրամանը, պատժվում է խստագույնս: Կիրակի օրը «Գազելի» մի վարորդ սխալմամբ, թե ինչպես, մտել էր տոնավաճառ, ինչը պատճառ էր դարձել, որ Աշոտ Աղաբաբյանի որդին թիկնապահ, թե անվտանգության աշխատակից կոչվածների հրոսակախմբի հետ ծեծել էր նրան` հաշվեհարդար տեսնելով կարգազանցի հետ: «Hrazdan-Expo»-ի տնօրինությունը Աղաբաբյանը հանձնել է հենց որդուն:

 

Մեծածախ առևտրի այս տոնավաճառը զբաղեցնում է ոչ միայն ամենօրյա շուկայի հարակից հարթ տարածքը, այլև ընդարձակվելով ընդգրկել է դեպի մարզադաշտ իջնող աստիճանները: Տեղերը բաժանված են նաև այստեղ: Ցուրտն այստեղ անտանելի է: Սանիտարահիգիենիկ տարրական պայմանների մասին խոսելն անգամ ծիծաղելի է. օգտվում են մարզադաշտի զուգարանից. մուտքը հնարավոր է միայն ՕԶԿ հակագազով:

 

Կարող է հարց առաջանալ, իսկ ինչի՞ վրա է ծախսվում ասֆալտից հավաքվող 1 միլիոն դոլարը: Գուցե աղբահանությա՞ն: Առևտուր անողները պատմեցին, որ իրենք են բահերով մաքրում շրջակայքը ձնակույտերից: Իսկ էլ ինչի՞ վրա են ուրեմն ծախսվում գումարները: Դա հայտնի է միայն Բուռնաշին:

 

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը համարձակվեց ոտք մեկնել «Հրազդանի» տիրոջ հետ ու կողքը կառուցեց «Գորիս» առևտրի կենտրոնը, որտեղ կարելի էր նույն առևտուրն իրականցնել քաղաքակիրթ ու շատ ավելի մատչելի պայմաններում: Եվ ի՞նչ: «Լիցկան» Բուռնաշի կողքը նույնիսկ մի օր չկարողացավ աշխատել. այսօր 50մ հեռավորության վրա գտնվող հարմարավետ առևտրի կենտրոնը փակ է, իսկ «Հրազդան» մարզադաշտի տարածքը շարունակում է եռալ ու անաշխատ փողեր բերել տիրոջը ավտոկայանատեղիներից ու առևտրի կետերից:

 

Թե՜ ամենօրյա շուկայի, թե՜ տոնավաճառի աշխատողներն ավելի քան անպաշտպան են ու խեղճ: Երբ շուկայում պարտադրվեցին հսկիչ-դրամարկղային մեքենաներ, ու առևտուր անողները տրտնջացել էին, Աղաբաբյանը դաստիարակչական հատուկ դաս կազմակերպեց իր բունկերում (եվրաստանդարտներով կառուցված բունկերը խոսում է քաղաքականության մեջ Բուռնաշի իդեալի մասին ու փոքր-ինչ հասկանալի դարձնում տոնավաճառը համակենտրոնացման ճամբարի վերածելու նրա մոլուցքը): Հավաքում է այնտեղ առևտուր անողներին ու սկսում հայհոյանքների տարափ. «Տո դուք ո՞վ եք, որ հլը ձեն էլ հանում եք, որ փակեցի, սատկելու եք, սաղիդ սատկցնելու եմ…»: Աշխատողները լռում են ու շարունակում գլուխները կախ աշխատել: Այլևս ոչ ոք չի համարձակվում որևէ պահանջ կամ տրտունջ թույլ տալ. նման անզգուշության դեպքում ուղղակի կզրկվեն ընտանիքի օրվա հացը վաստակելու հնարավորությունից:

 

«Հրազդան» տոնավաճառն անհնար է համեմատել առևտրի մյուս կենտրոնների հետ: Ամենահարմարավետը այսօր կարելի է իրավամբ կոչել «Տաշիրը»: Քաղաքի կենտրոնում, գեղագիտական տեսակետից աչք շոյող, շատրվաններով զարդարված, կոմունալ հարմարություններով, ջեռուցմամբ ու օդափոխմամբ կազմակերպվող առևտուրը բոլոր առումներով անհամեմատելի է: Եթե Բուռնաշը ասֆալտի համար ամիսը 8 օր կանգնողից վերցնում է 170 հազար դրամ, մեքենայի մուտքի վճարի դեպքում 230 հազար, ապա առևտրի համար նախատեսված իդեալական այս տաղավարները «Տաշիրում» տրվում են 1քմ` ամսական մոտավորապես 40 դոլար վարձավճարով: Եթե Սամվել և Կարեն Կարապետյանները միլիոնավոր դոլարներ ներդրեցին նախկին «ԳՈՒՄ»-ին նոր շունչ տալու համար, ապա Աղաբաբյանն այսքան տարիներ ամսական հավաքելով մեկ միլիոն դոլարի կարգի գումար, չբարեհաճեց անգամ դրա 10 տոկոսը ծախսել` բարելավելու իրեն միլիոններ բերողների աշխատանքային պայմանները:

 

Մեզ շատ հետաքրքիր էր պարզել Աշոտ Աղաբաբյանի հարկային պարտավորությունները: Արդյո՞ք նման գումարների տիրապետողը մտել է խոշոր հարկատուների ցուցակը: Պարզվեց, որ նա 139-րդ տեղում է: Իհարկե, չի կարելի չկասկածել, որ Բուռնաշի կապերն ու հնարավորություններն ունեցողը չի փորձի հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով շրջանցել հարկահավաքման հայաստանյան մեխանիզմը: Օրինակ` տարեկան 12 միլիոն դոլար հավաքողը իբրև շահութահարկ և եկամտահարկ 2008թ. պետական բյուջե է մուծել ընդամենը 15462000 դրամ, այսինքն` մոտ 50 հազար դոլար, այնինչ միայն շահութահարկը պետք է գերազանցեր… երկու միլիոնը:

 

Ինչևէ, բոլորովին չեմ հավակնում ֆինանսիստի հմտություններ դրսևորել ու բացահայտել աղաբաբյանական մեքենայությունների ողջ ծավալը. դա առանց իմ օգնության էլ կարող են անել հարկային մարմինները` կամքի ու ցանկության դեպքում: Իսկ նրանց կամքի ու ցանկության վրա չեմ էլ ուզում կասկածել, հատկապես այն բանից հետո, երբ մեծարգո վարչապետն իր այցով որոշի պատվել քաղաքի ամենախայտառակ տոնավաճառը:

 

Բայց գլխավորը մեկ այլ բան է: Հայաստանի էլիտան որոշակի ռոտացիայի ենթարկվեց տարիների ընթացքում: Սակայն այնտեղ առ այսօր պահպանվել են խորթ էլեմենտներ, որոնցից ազատվելու կամք չկա, իսկ նրանց հասցրած վնասը դժվար է չափել: Օրինակ` էլիտայի շարքերում պահպանվել էին Ջհանգիրյանի տիպի ռուդիմենտներ: Եվ ի՞նչ եղավ արդյունքում: Այդպիսի մի ռուդիմենտ էլ Բուռնաշն է` Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Սարգսյանի արտադրանք: Պետությունը դրան յոլա է տանում, իսկ նա լկտիանում է: Վազգեն Սարգսյանն այլևս չկա, որ դարձյալ քացու տակ առնի ու դաստիարակի: Իսկ Բուռնաշի կենսագործունեության հետևանքն այն է, որ հազարավոր քաղաքացիներ միջնադարյան ճորտի կարգավիճակում են հայտնվել և ամեն օր անիծում են այս իշխանությանը, իսկ պետությունը կրում է բազմամիլիոն վնասներ: Ու՞մ է ձեռնտու այս վիճակը: Համենայնդեպս, ոչ այսօրվա իշխանությանը:


Հետգրություն

 

ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին խնդրում ենք այս հոդվածն ընդունել որպես հաղորդում կատարված հանցագործության մասին: Հանցակազմը` խոշոր չափերով շահույթներ թաքցնելն է պետությունից:






Դիտումների քանակ 235652


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Բուռնաշը կդառնա՞ ահաբեկիչ

Բուռնաշը կդառնա՞ ահաբեկիչ

Մայիսի 29, 2017


Ինչպես հայտնի է, կառավարությունն օրերս հայտարարեց, որ սեփականաշնորհման է ներկայացվել մի քանի խոշոր ընկերություն, դրանց թվում նա...

Ձրի պանիրը միայն թակարդում է լինում

Ձրի պանիրը միայն թակարդում է լինում

Ապրիլի 18, 2017


ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը որոշել է իրեն պատկանող «Հրազդան» տոնավաճառի մի մասն անվճար հատկացնել գյուղացիներին, ...

Բուռնաշը որոշել է խորտակվել

Բուռնաշը որոշել է խորտակվել

Հունվարի 14, 2017


Մի քանի տարի շարունակ իր հարազատ կուսակցությունից խռով, աջուձախ ՀՀԿ-ից դժգոհած պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը վերջին օրերին քրիստոն...

ԱՄԿ-ն որպես մեր նորագույն պատմության մեծագույն խոչընդոտ

ԱՄԿ-ն որպես մեր նորագույն պատմության մեծագույն խոչընդոտ

Հունվարի 12, 2017


ԱՄԿ-ականներին վերհիշելիս Մեֆիստոֆելի խոսքն է ականջդ դակում` «դևը դա կործանված հրեշտակն է»։ Նրանք վրեժխնդիր եղան սեփական ժողովրդ...

Հիմա Բուռնաշի ձայնը տաք տեղից է գալիս

Հիմա Բուռնաշի ձայնը տաք տեղից է գալիս

Հուլիսի 15, 2016


Ընդամենը մի քանի ամիս առաջ ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Աշոտ Աղաբաբյանին այնպես էին խեղճացրել, որ լացի ձայնն աշխարհն էր բռնել:...

Բուռնաշի հանճարեղ չափորոշիչները

Բուռնաշի հանճարեղ չափորոշիչները

Մարտի 15, 2016


Հայ պառլամենտարիզմի ամենավառ անհատականություններից մեկը` պրն Բուռնաշը, որին նաև Աշոտ Աղաբաբյան են ասում, որն արդեն տևական ժաման...

Գագոների վատությունը

Գագոների վատությունը

Դեկտեմբերի 21, 2015
1

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ) վերջապես որոշել է, թե ովքեր են իր չուզողները: Առաջինը ֆինանսների նախարար ...

Բուռնաշի «Տերն ու ծառա» հեքիաթը

Բուռնաշի «Տերն ու ծառա» հեքիաթը

Սեպտեմբերի 8, 2015


Շատերի ականջների մեջ մինչ օրս էլ արձագանք են տալիս Բաղրամյան պողոտայում հավաքված երիտասարդների վանկարկումները. «Մենք ենք տերը մ...

Բուռնաշը զոհ է, բայց ընդդիմություն չէ

Բուռնաշը զոհ է, բայց ընդդիմություն չէ

Հուլիսի 16, 2015


Հայտնի գործարար Բուռնաշը՝ Աշոտ Աղաբաբյանը պայքարի է ելել անարդարության դեմ: Պետք է կարծել, որ նա իր ահռելի ունեցվածքը ձեռք է բե...

Բուռնաշը մնացել է Պզոյի հույսին

Բուռնաշը մնացել է Պզոյի հույսին

Հունիսի 17, 2015


Պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի գործերը շատ վատ են։ Այնքան վատ, որ նա սկսել է աշխատակիցների մասսայական կրճատումներ կատարել...

Կեցցե կործանման եզրին գտնվող Բուռնաշը, ուռա՜

Կեցցե կործանման եզրին գտնվող Բուռնաշը, ուռա՜

Ապրիլի 28, 2015


Այսօր նախատեսված է Գագիկ Ծառուկյանին պատկանող Աբովյանին հարակից «Առինջ մոլ» շուկայի բացումը, և այս իրադարձությունը հատկանշական ...

Խայտառակ դիմանկարներ. Վունդերկինդ Արման Սահակյանը

Խայտառակ դիմանկարներ. Վունդերկինդ Արման Սահակյանը

Ապրիլի 17, 2015
1

Վերջերս, երբ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը իր հերթական երգն էր գրել ու երգիչ Հայկոյի հետ մատուցում էր հանրությանը, նրանց համատեղ լո...

Օլիգարխիան խժռում է իր զավակներին

Օլիգարխիան խժռում է իր զավակներին

Մարտի 26, 2015


Վերջին օրերին ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը` Բուռնաշը Ազգային ժողովում չի երևում: Նա, ով քիչ թե շատ պարտաճանաչ պատգամավոր...

Ե՞րբ է գալու ասֆալտ փռող Բուռնաշի օրը

Ե՞րբ է գալու ասֆալտ փռող Բուռնաշի օրը

Փետրվարի 13, 2015
2

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշը) հրճվանքի մեջ է և ի սրտե կիսում է Սերժ Սարգսյանի...

Ծառուկյանն ընդդեմ Աղաբաբյանի. պայքար մինչև վերջին դոլարը

Ծառուկյանն ընդդեմ Աղաբաբյանի. պայքար մինչև վերջին դոլարը

Հունվարի 27, 2015
6

Բոլոր առումներով ՀՀԿ ամենաանհաջող տարրի` Աշոտ Աղաբաբյանի (Բուռնաշ) հանդեպ Գագիկ Ծառուկյանի խոր զզվանքի մասին հայտնի է վաղուց: Ս...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Վերջը գլխի ընկան
Հուլիսի 27, 2017


Վերջը գլխի ընկան

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ