Ռետրո խայտառակություն

ՀՀ սփյուռքի նախարարության հայտարարության կապակցությամբ

Հունվարի 18, 2015
ՀՀ սփյուռքի նախարարության հայտարարության կապակցությամբ

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

(10.03.2011, n-idea.am)


Որոշ ժամանակ առաջ սփյուռքի նախարարի բուռն գործունեության մեջ, որը, բացի իրենից, ուրիշ ոչ մեկին պետք չէ, սխալմունք տեղի ունեցավ։ Նախարարն ընդունեց սովորական մի արկածախնդրի և նրան մեծ պատվի արժանացրեց (հիշեցնենք, որ Արթուր Պողոսյան կոչված արկածախնդիրը ներկայացել էր որպես խոշոր գիտնական, գիտությունների դոկտոր, վունդերկինդ, ապագա տիեզերագնաց, Վլադիմիր Պուտինի հովանավորյալ, ամերիկյան NASA-ի գործընկեր և այլն, և այլն)։ Մեծարանքի մեջ էին մտնում ինչպես խրախճանքները Գավառում՝ տեղի էլիտայի նշանավոր ներկայացուցիչների մասնակցությամբ, այնպես էլ Հրանուշ Հակոբյանի հայտնաբերած հանճարի մասին ռեպորտաժները, որը, համաձայն նախարարի ռազմավարական մտահղացման, պետք է դառնար հայկական պատասխանն ադրբեջանական նավթադոլարներին (հիշեցնեմ, որ տիկին Հակոբյանի՝ Հայաստանի փրկության և բարգավաճման ռազմավարությունը հիմնվում է ադրբեջանական նավթադոլարների դեմ «հայկական մտքի» պայքարի վրա, որում միտքը պետք է անվերապահ հաղթանակ տանի դոլարների նկատմամբ, ինչը կհանգեցնի ինչպես չտեսնված առաջընթացի, այնպես էլ ամեն տեսակ հնարավոր ու սակավ հնարավոր փայլուն արդյունքների)։


Հասկանալի է, հենց որ իրավիճակի մեջ պարզություն մտավ, անմիջապես սկանդալ բռնկվեց։ Անդադրում նախարարի գտածոյի մասին գրեցին զանգվածային բոլոր լրատվամիջոցները. մի խոսքով՝ նախարարը հայտնվեց աննախանձելի վիճակում։ Դրա մասին միայն մենք չգրեցինք, քանի որ ճիշտ չենք համարում արձագանքել անիմաստ նախարարության անիմաստ գործունեությանը։ Քանզի այն, որ սփյուռքի նախարարը շառլատան-ավանտյուրիստին կարող է ընդունել ու պատվել այն դեպքում, երբ շատ լուրջ մարդիկ չեն կարողանում զանգահարել նույնիսկ նախարարի քարտուղարուհու վարորդի խորհրդականի գործավարի օգնականի տեղակալին, մեզ համար միանգամայն օրինաչափ երևույթ է. դե, ի՞նչ ընդհանուր բան կարող է լինել լուրջ մարդու և սփյուռքի նախարարի միջև (հասկանալի է՝ այնքան ժամանակ, քանի դեռ լուրջ մարդը չի գիտակցել այս նախարարության ողջ անիմաստությունը)։ Այսօր էլ չէինք անդրադառնա այս թեմային, եթե լրատվամիջոցներում չտարածվեր ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական հաղորդագրությունը։ Դրանում, մասնավորապես, ասվում է (տեքստը ներկայացվում է առանց սրբագրման, ինչպես ասում են՝ բնօրինակով).


 

 «Բոլոր նրանց, ովքեր «ցնցում» ապրեցին


Ուրախալի է, որ ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունն ուշադրության կենտրոնում է: Եթե չլիներ այս դեպքը, դժվար կլիներ հավատալ, թե որքան մարդ է կարդում ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական կայքը:


Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այդքան ուշադիր են, և բոլոր նրանք, ովքեր ցնցում ապրեցին, խորհուրդ կտայինք այդքան ցավագին չտանել այն փաստը, որ ՀՀ սփյուռքի նախարարը չի ստուգել Արթուր Պողոսյանի փաստաթղթերը նրան ընդունելուց առաջ:


Այս կապակցությամբ ասենք, որ ի տարբերություն այլ նախարարների, ՀՀ սփյուռքի նախարարն օրեկան ընդունում է շուրջ 10 սփյուռքահայի` բոլորն էլ կամ ճանաչված (կամ ոչ այնքան) մարդիկ են կամ էլ ունեն խնդիրներ և, բնականաբար, ընդունելությունից առաջ նախարարը չի ստուգում նրանց փաստաթղթերը: Հավելենք, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը չէ, որ հայտնաբերել է այդ «աստղը»: «Այն» դեռևս տարիներ առաջ հայտնաբերել են http://oz.com.ru/new/st.php-id=10079&sl=4 -ը («Артур Погосян: «Запомните мое имя!»), որը հեղինակել է հասարակական թղթակից Ի.Օպրունենկոն 23.02.2008թ., http://shkolazhizni.ru/archive/0/n-28826 («Звезда по имени "Школа № 12"»Елена Башкина) և այլ ռուսական կայքեր, որոնց հետևել են նաև հայկական ԶԼՄ: Անհամեստություն չի լինի ասել, որ ռուսական էլեկտրոնային պարբերականները հեղեղված են նրա մասին հրապարակումներով: Եվ, եթե ԶԼՄ են աղմկում այս առթիվ, ապա որևէ արտառոց բան չկա նրանում, որ ՀՀ սփյուռքի նախարարն, առանց փաստաթղթային ստուգում անցկացնելու, ընդունել է Ռուսաստանում բնակվող մեր որևէ հայրենակցի:


Իսկ «ֆիզիկոս ուսանողներ և ասպիրանտներ (37 ստորագրություն)» ստորագրությամբ հայտարարության հեղինակները, լինելով այդքան հետաքրքիր մասնագիտության տեր մարդիկ, կարծում ենք, չպետք է իջնեին պարզունակության այն աստիճանի, որ այս միջադեպով որակեին ամբողջ մի նախարարության աշխատանքային գործունեությունը»:


Դե, ինչպե՞ս մեկնաբանենք այս փաստաթուղթը։ Նախ՝ ասենք, որ դրանում քերականական սխալներ կան (առնվազն 4 ուղղագրական, 4 կետադրական, ինչը մեկ էջի համար մի փոքր շատ է)։ Դա նշանակում է, որ նախարարության աշխատակազմում ոչ գրագետ մարդիկ են աշխատում, բայց ինչն ամենևին էլ չի նշանակում, թե գրագետ մարդիկ Հայաստանում վերացել են, բոլորովին ո՛չ. Հայաստանի կառավարական շրջանակներում պարզապես վերացել են այն մարդիկ, որոնք ընդունակ են գրագետ աշխատակիցներ վարձել, որոնք ընդունակ են միջակությունը կամ ապաշնորհությունը տարբերել իրենց հակադրություններից։ Երկրորդ՝ փաստաթղթի ոճաբանությունը ոչ մի կերպ չի համապատասխանում պաշտոնական հայտարարությանը, որտեղ, ինչպես հայտնի է, հումորի համար տեղ չկա (սույն պարագայում մենք գործ ունենք ոչ թե հումորի, այլ դրա պարոդիայի հետ, ընդ որում՝ անճաշակ), էլ չենք խոսում այն մասին, որ դա ծանրակշիռ էլ չէ։ Երրորդ՝ փաստաթղթի բովանդակությունը լի է նախարարի անիմաստ արարքը և ընդհանրապես նախարարության անիմաստ գոյությունն արդարացնող բավական անճկուն և, մեղմ ասած, ոչ խելոք փորձերով։ Չորրորդ...


Դրա փոխարեն սփյուռքի նախարարության գոյության երեք տարվա ընթացքում կարելի էր գոնե մեկ իմաստավորված արարք կատարել և գոնե մեկ իմաստ հաղորդել այս գերատեսչությանը՝ պաշտոնական հաղորդագրության մեջ գրելով հետևյալը. «Մենք հուսախաբված ենք Արթուր Պողոսյանի արկածախնդրության և շառլատանության փաստից և ներողամիտ վերաբերմունք ենք հայցում ԶԼՄ-ից և հասարակայնությունից։ Մեր ամենօրյա աշխատանքում կջանանք այսուհետ ավելի զգույշ և պահանջկոտ լինել, որպեսզի նման վրիպումներ թույլ չտանք...»։ Հասկանալի է՝ սփյուռքի նախարարությունում չկա մեկը, որ նման տողեր կգրեր, այնտեղ մտավոր պոտենցիան չի բավարարում։ Եթե նույնիսկ գիտությունների դոկտորի գիտական աստիճան ունեցող փոխնախարարն (խոսքը ֆիզիկոս, ԳԱԱ թղթակից անդամ Ստեփան Պետրոսյանի մասին է) անգրագետ, աֆերիստ ֆիզիկոսի մեջ չի ճանաչել խաբեբային, ապա էլ ինչ կարող ենք ավելացնել։ Եվ արդյո՞ք տեղին է այն արդարացումը (ընդ որում՝ համառ, կարելի է մտածել, որ այդպես էլ պետք է լիներ, ոչ այլ կերպ), թե իբր նախարարը ժամանակ չունի ուսումնասիրելու ընդունելության եկածների փաստաթղթերի իսկությունը։


Այժմ՝ գլխավորի մասին։


Ժամանակն է, որ երկրի քաղաքական ղեկավարությունը հասկանա, որ Հայաստանն այսօր մտել է մի փուլ, երբ նրան հակացուցված է նախարարություններ պահել հանուն նախարարությունների կամ հանուն մերձավորներին աշխատանքի տեղավորելու (շնորհակալության կամ կոալիցիոն համաձայնագրերի դիմաց), այցելություններ կատարել հանուն այցելությունների, նախագծեր կամ ռազմավարություններ հորինել հանուն դրանց ամպագոռգոռ անվանումների։ Հայաստանին այսօր անհրաժեշտ են իրական, կոնկրետ և շոշափելի գործեր, որոնք կարող են իրականացնել միայն իսկապես աշխատող, գաղափարներ արտադրող և դրանք օբյեկտիվ իրականության վերածող մարդիկ։ Իսկ ի՞նչ է տեղի ունենում մեզ մոտ։ Օրինակի համար, մի անգամ Սոչիում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպում է հնդկական պատվիրակության հետ ու ծանոթություն հաստատում, խնդրում հյուրընկալել իրեն իրենց երկրում, հրավեր  է ստանում և մեր հաշվին մեկնում այնտեղ, վարում անիմաստ և ոչ ոքի պետք չեկող բանակցություններ (հանուն քաղաքավարության և հանուն հենց բանակցությունների), ստորագրում է ոչինչ չնշանակող և ոչինչ չպարտավորեցնող փաստաթղթեր, իսկ հետո հնդիկներին հրավիրում է մեզ մոտ։ Այդքան էլ մեծ խելք պետք չէ՝ հասկանալու համար, որ Հայաստանը Հնդկաստանի հետ անվտանգության հարցերի ամբողջ սպեկտրում փոխգործակցության ոչ մի եզր չունի, ինչպես որ չի կարող անվտանգության գծով համագործակցություն լինել Հայաստանի և, ասենք, Ինդոնեզիայի, ՀԱՀ-ի, Հյուսիսային Կորեայի, Մադագասկարի և մնացյալ բոլոր երկրների միջև, բացի ԱՊՀ, ՀԱՊԿ, ՆԱՏՕ և ԵՄ (մասամբ) ու ԵԱՀԿ (մասամբ) անդամ պետություններից։ Դե, իսկ եթե դա իսկապես այդպես է, ուրեմն ինչու պետության հաշվին թռչել Հնդկաստան և ձևացնել, թե լուրջ և նույնիսկ բարդ աշխատանք է տարվում։ Ինչո՞ւ ստեղծել ԱԻՆ, չէ՞ որ նախարարությունը քաղաքական մարմին է, որտեղ մշակվում և իրականացվում է պետության կոնկրետ ոլորտի քաղաքականությունը (ասենք՝ պետության մշակութային քաղաքականությունն անցկացնում է մշակույթի նախարարությունը, կրթականը՝ կրթության և գիտության նախարարությունը և այլն), իսկ այն, որ փրկարար կամ հրշեջ ծառայությունները ոչ մի կապ չունեն քաղաքականության հետ, ապացուցված է դեռ շատ վաղուց և հավելյալ քննարկման կարիք չունի։  Ինչո՞ւ նախարարությունների թվով Հայաստանը պետք է գրեթե եռակի գերազանցի Միացյալ Նահանգներին։ Որովհետև առանձնապես մտերիմների աշխատանքի տեղավորման հարցերն այստեղ ռազմավարական նշանակություն ունեն։ Իսկ որքանո՞վ է սա պետք պետությանը, որը հաջող թևակոխել է վերջնական ոչնչացման փուլ։


Մի խոսքով՝ Հայաստանին իրական գործեր են պետք, որոնք պետք է իրականանան իսկապես ընդունակ մարդկանց կողմից, որոնց առջև նախագահ Սարգսյանն այլևս չի խոսի, թե, իբր, «Հայաստանն օրեցօր ավելի ու ավելի լավ պետք է դառնա» (մեր մեջ ասած, նման բաներ սովորաբար ասում են անլուրջ մարդկանց), որոնց առջև նա ի վիճակի կլինի ասել և նրանցից պահանջել մոտավորապես հետևյալը. ամեն օր Հայաստանում պետք է մեկ հիմնախնդիր լուծվի յուրաքանչյուր ոլորտում, և յուրաքանչյուր պաշտոնյա ամեն օր պետք է տուն գնա՝ նախապես իրականության մեջ տեսնելով իր կողմից լուծված գոնե մեկ խնդիր։








Դիտումների քանակ 198495


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հանրության «մշակութային պահանջը» Փաշինյան Նիկոլին

Հանրության «մշակութային պահանջը» Փաշինյան Նիկոլին

Դեկտեմբերի 24, 2018


Երևանը հասավ Քաբուլի մակարդակին: Նշեմ, որ դեռ 15 տարի առաջ Քաբուլում վերաբացվեց առաջին կինոթատրոնը թալիբների տապալումից հետո, և...

Ինչո՞ւ է խաբում լակոտը

Ինչո՞ւ է խաբում լակոտը

Նոյեմբերի 23, 2018


ՀՀ սփյուրքի նախարար, հայտնի լակոտ հայրապետյան մխիթարն ասել է. «Հեղափոխությունից հետո հայրենադարձվել է ավելի քան 450 ընտանիք, սա...

Ինչպես են գնահատում ՀՀ լակոտակրատիան սփյուռքում

Ինչպես են գնահատում ՀՀ լակոտակրատիան սփյուռքում

Նոյեմբերի 23, 2018


Փաշինյան Նիկոլն ասում էր, թե ՀՀ տնտեսական թռիչքաձև զարգացման միակ խոչընդոտը գործող պառլամենտն է. քանի կա վեցերորդ գումարման Ազգ...

Կարևորը միայն կառավարողներն են

Կարևորը միայն կառավարողներն են

Հուլիսի 26, 2018


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր բան է մտածել: Նա խոսել է Սահմանադրությունում փոփոխություններ մտցնելու մտադրության մասին ու հայտնել...

Երևակայության բացակայություն

Երևակայության բացակայություն

Հունիսի 19, 2018


Այսօր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում հավատարմագրված դեսպանների կանանց և Հ...

Հրանուշի գաղտնիքն ու Մխիթարի բացահայտումը

Հրանուշի գաղտնիքն ու Մխիթարի բացահայտումը

Հունիսի 8, 2018


Ամեն աստծու օր սփյուռքի անչափահաս նախարար Մխիթար Հայրապետյանը մեզ մի զվարճանքի մասնակից է դարձնում իր կատակերգական դերակատարմամ...

Իր կյանքից փախչող նախարարը

Իր կյանքից փախչող նախարարը

Հունիսի 2, 2018


Հեղափոխականները սիրում են փոխել աշխարհն ու կյանքը: Հայաստանում հեղափոխություն իրականացնողները նախընտրում են առաջին հերթին փոփոխ...

Վատ պարող Մխիթարին ի՞նչն է խանգարում

Վատ պարող Մխիթարին ի՞նչն է խանգարում

Մայիսի 19, 2018


ՀՀ սփյուռքի նորանշանակ անչափահաս նախարար Մխիթար Հայրապետյանի պաշտոնավարման օրերը կարելի է ձեռքի մատների վրա հաշվել: Բայց այսքան...

Նախարարությունները` ջահելության ժամանցի վայրեր

Նախարարությունները` ջահելության ժամանցի վայրեր

Մայիսի 18, 2018


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ կցանկանար, որ իր կառավարությունը կոչվեր նոր դեմքերի, երիտասարդացած, թարմացված կառավարություն և հեր...

Մխիթարը Հրանուշ չէ, բայց վտանգավոր է

Մխիթարը Հրանուշ չէ, բայց վտանգավոր է

Մայիսի 14, 2018


ՀՀ սփյուռքի նորանշանակ և անչափահաս նախարար Մխիթար Հայրապետյանը դեռ նոր է զբաղեցրել իր աթոռը, բայց արդեն ուրախության ճիչեր է արձ...

Հրանուշն էլ տուն գնաց

Հրանուշն էլ տուն գնաց

Մայիսի 11, 2018


Նախկին կառավարության անդամները մեկիկ-մեկիկ լքում են իրենց աթոռները: Այսօր հեռացավ նաև Սփյուռքի անզուգական նախարար Հրանուշ Հակոբ...

Հնարավոր է, Հրանուշ, հնարավոր է

Հնարավոր է, Հրանուշ, հնարավոր է

Ապրիլի 2, 2018


ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր տրամադրությամբ և մի ճամպրուկ մեդալներով կրկին արտասահման է մեկնել: Այս անգամ նրա թի...

Դրսի հավատի և ներսի հավատի միջև

Դրսի հավատի և ներսի հավատի միջև

Մարտի 14, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարուհի Հրանուշով հանդերձ գտնվում է Լիբանանում: Տեղի Հայաստանի դեսպանատանը նա հանդիպել է Լիբանան...

Հրանուշի ֆիասկոն

Հրանուշի ֆիասկոն

Փետրվարի 23, 2018


Սիրիական պատերազմի ողջ ընթացքում հազարավոր սիրիահայեր եկան Հայաստան: Այս մարդկանց ընդունելու, կացարանով, աշխատանքով ապահովելու ...

Սերնդափոխության կանոնները կպահպանվեն

Սերնդափոխության կանոնները կպահպանվեն

Փետրվարի 21, 2018


Առաջիկայում ԱԺ-ն ձեռնամուխ կլինի երկրի «ամենաանկախ» համարվող մարմնի՝ Բարձրագույն դատական խորհրդի ընտրությանը։ Հայտնի է, որ խորհ...

Հրանուշը դաշնակ կդառնա՞

Հրանուշը դաշնակ կդառնա՞

Փետրվարի 9, 2018


Բոլորն էլ հասկանում են, որ անցնելով խորհրդարանական կառավարման համակարգի գործարկմանը, փոփոխություններ տեղի կունենան նաև կառավարո...

Հրանուշի հայրը և Աստծո պատվիրանները

Հրանուշի հայրը և Աստծո պատվիրանները

Հունվարի 29, 2018


Այսօր Երևանի պետական համալսարանում բացվել է փիլիսոփայական գիտությունների դոկտոր Հրանտ Հակոբյանի անվան լսարանը: Ֆակուլտետում տեղ...

Հրանուշը նպաստում է Սփյուռքի կործանմանը

Հրանուշը նպաստում է Սփյուռքի կործանմանը

Հունվարի 22, 2018


ՀՀ-Սփյուռք գործակցության զարգացումները թեմայով ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Սփյուռքի նախարարության նախա...

Եկեք ազգովի կերակրենք Հրանուշին

Եկեք ազգովի կերակրենք Հրանուշին

Դեկտեմբերի 26, 2017


Թե առանձին գերատեսչություններ ինչպես են ծախսում (ճիշտ կլինի ասել` ինչպես են վատնում) պետական բյուջեի միջոցները, շատ անգամ ենք ն...

Դուք` փող, մենք` մեդալ

Դուք` փող, մենք` մեդալ

Դեկտեմբերի 20, 2017


Այս տարի Հայաստանում ամենաշատ արտադրված ապրանքը հավանաբար մեդալն է եղել: Ամբողջ տարվա ընթացքում աջուձախ բաժանեցին և ով ասես, որ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ