Տիեզերական խայտառակություն

Վալերի Պերմյակովը՝ խղճի՛ կալանավոր

Հունվարի 17, 2015
Վալերի Պերմյակովը՝ խղճի՛ կալանավոր
Բորիս Վիշնևսկի, Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի պատգամավոր
 
Ինչպիսին կալանավորն է, այնպիսին էլ խի՞ղճն է
 
«Вконтакте» ցանցում (շնորհակալություն Բորիս Նեմցովին, որը հայտնաբերեց այն) ստեղծվել է «Հակամայդան Հայաստան» խումբը, որը հայկական ընտանիքի սպանության մեջ կասկածվող ռուս զինվոր Վալերի Պերմյակովին հայտարարել է «խղճի կալանավոր»։
Հատկանշական հայտարարություններով առ այն, որ «հայ նացիստ սադրիչները սրում են իրադրությունը, և որ «ռուս Զինվորին հիմա մեղադրելը շահավետ է երկու ուժի՝ ԱՄՆ-ին և նրա կողմից ուղղորդվող հայկական ընդդիմությանը, որն արդեն հասցրել է ռուսական ռազմակայանը դուրս բերելու պահանջ ներկայացնել»։
 
Արևմուտքի և նրա մանկլավիկների՝ ռուս դյուցազուն Վալերի Պերմյակովի անունն արատավորելու փորձերին «վճռական ոչ» ասելու և, իհարկե, նրան Հայաստանին հանձնելը թույլ չտալու (ինչը պահանջում են բազմահազարանոց ցույցերը) կոչերով...
 
Իհարկե, կարելի է ենթադրել, որ սա սադրանք է՝ հենց նոր ստեղծված «Հակամայդան» շարժման լուսավոր կերպարը սևացնելու նպատակով, որը գլխավորում են բավական սպեցիֆիկ համբավ ունեցող մարդիկ՝ սկսած ստալինիստ գրող Ստարիկովից և վերջացրած Պուտինի սիրեցյալ «Խիրուրգ» Զալդոստանովից, և որն իր նպատակն է հայտարարել «գունավոր հեղափոխություններ» թույլ չտալը Ռուսաստանում։
 
Բայց ոնց որ մի տեսակ շատ է համընկնում (դատելով նշյալ խմբի էջի գրառումներից) մտածելակերպը. կրքոտ հիացմունք Պուտինով, կատաղի անեծքներ Արևմուտքի հասցեին, «Նովոռոսիայի» բուռն փառաբանում...
 
Ի դեպ, համենայնդեպս, Պերմյակովին «խղճի կալանավոր» հայտարարելը նույնն է, թե առհասարակ այդ խիղճը չունենալը։
 
Ինչպես արդեն նշել ենք քոմենթներում, «ինչպիսին կալանավորն է, այնպես էլ խիղճն է»։
 
Ինչ վերաբերում է Պերմյակովին Հայաստանի իշխանություններին հանձնելուն, դա ուղղակի բխում է Հայաստանի Հանրապետության հետ Ռուսաստանի Դաշնության վավերացրած՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ՌԴ Զինված ուժերի իրավավիճակի մասին պայմանագրից (ստորագրված է Մոսկվայում 21.08.1992թ.)։
 
Այս Պայմանագրի 19-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում զորքերի տեղակայման հետ կապված իրավազորության հարցերը կարգավորվում են հետևյալ կերպ.
 
-         Զորակազմի (ուժերի) մեջ մտնող անձանց կամ նրանց ընտանիքների անդամների՝ տեղակայման վայրից դուրս կատարած հանցագործությունների և զանցանքների մասին գործերում կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, գործում են նրա դատարանները, դատախազությունները և իրավասու այլ մարմիններ;
-         Զորակազմի մեջ մտնող անձանց և նրանց ընտանիքների անդամների՝ տեղակայման վայրում կամ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ իրականացրած հանցագործությունների և զանցանքների, ինչպես նաև զինվորական հանցագործությունների մասին գործերում կիրառվում է Ռուսաստանի Դաշնության օրենսդրությունը, և գործում են նրա դատախազական, դատական և իրավասու այլ մարմինները։

Սրանից, ինչպես մեզ թվում է, միանշանակ հետևում է (քանի որ զանգվածային սպանությունը, որի մեջ մեղադրվում է Պերմյակովը, կատարվել է ռուսական ռազմակայանի սահմաններից դուրս և ակնհայտորեն ոչ ծառայողական պարտականությունները կատարելիս), որ Պերմյակովը պետք է հանձնվի Հայաստանին, և այս գործի հետաքննությունն ու դատավարությունը պետք է իրականացնեն հայկական իշխանությունները։
 
Սա բխում է նաև ՌԴ Քր.օր. 12-րդ հոդվածից, որտեղ ասվում է, որ Ռուսաստանի սահմաններից դուրս տեղակայված ՌԴ զորամասերի զինծառայողները օտար պետության տարածքում կատարած հանցագործության համար քրեական պատասխանատվություն կրում են սույն օրենսգրքով, եթե այլ բան նախատեսված չէ Ռուսաստանի Դաշնության միջազգային պայմանագրով։ Սույն պարագայում նման պայմանագիր կա։
 
Զանգվածային սպանության մեջ կասկածյալին (ամենայն հավանականությամբ՝ միանգամայն հիմնավոր) հանձնելուց հրաժարվելը հայ հանրության ճնշող մեծամասնությանը Ռուսաստանի դեմ հանելու լավագույն եղանակն է։ Ուստի, Պերմյակովի դեպքում «Դոնից տալու բան չունենք» սկզբունքը կիրառելը ոչ միայն անգրագետ է իրավաբանորեն, այլև ինքնասպանական՝ քաղաքականապես։

(Նյութի մշտական հասցեն՝ http://echo.msk.ru/blog/boris_vis/1475514-echo/)   






Դիտումների քանակ 8618


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հնդիկների սպասված արկածները Հայաստանում

Հնդիկների սպասված արկածները Հայաստանում

Հունվարի 22, 2019


Փաշինյան Նիկոլը տարեվերջին հայտարարեց, թե իբր 21 հազար ներգաղթ ունենք, համեմատելով Հայաստանի սահմանը հատած թիվը: Բայց չասաց, որ...

բարսեղյան լևոնը վտանգավոր է գյումրեցիների համար

բարսեղյան լևոնը վտանգավոր է գյումրեցիների համար

Հունվարի 12, 2019


Իմացեք, որ 102-րդ ռազմակայանն ավելի քիչ վտանգ է ներկայացնում ձեզ համար, քան գրանտակեր բարսեղյան լևոնը: Հիշեք, որ նա սրբապիղծ է,...

Ինչո՞ւ է քոր գալիս Սաֆարյան Ստյոպիկի և նրա համախոհների քամակը

Ինչո՞ւ է քոր գալիս Սաֆարյան Ստյոպիկի և նրա համախոհների քամակը

Դեկտեմբերի 14, 2018


Ինչպես գիտենք, դեկտեմբերի 2-ին Գյումրիում ծեծվել և անզգուշությամբ սպանվել է 57-ամյա Ջուլիետա Ղազարյանը: Կասկածյալը ձերբակալված ...

Փաշինյան Նիկոլը ծերանում է

Փաշինյան Նիկոլը ծերանում է

Հոկտեմբերի 1, 2018


Երեկ Գյումրի էր ժամանել միրզոյան արարատը` Փաշինյան Նիկոլի ամենախայտառակ կադրերից մեկը, նրա առաջին տեղակալը, աբաջյան գոհարի մար...

Իսկ որտե՞ղ են սադրիչները

Իսկ որտե՞ղ են սադրիչները

Հուլիսի 19, 2018


Մեկ օր առաջ տհաճ միջադեպ էր արձանագրվել Փանիկ գյուղում: Ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորականները տանկերով մտել էին Փանիկ և խո...

Երբ զրկողը չունի այն, ինչից զրկում է

Երբ զրկողը չունի այն, ինչից զրկում է

Հունիսի 18, 2018


Գյումրիի ավագանու ընդդիմադիր «Գալա» խմբակցության նախաձեռնությամբ ավագանու այսօր կայացած նիստում Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչ...

Բալասանյանն ընդդեմ Բալասանյանի

Բալասանյանն ընդդեմ Բալասանյանի

Մայիսի 14, 2018


Զարմանահրաշ բաներ են կատարվում Գյումրիում: Գյումրու ավագանու «Բալասանյան» դաշինքի 10 անդամներ՝ հիմնականում հանրապետականներ, 1 հ...

Ապարը նորից է ծախվում

Ապարը նորից է ծախվում

Մայիսի 8, 2018


Այս օրերին, երբ Շիրակի պետական համալսարանի շուրջ բուռն կրքեր են եռում, խելացի մեկն իրեն այս իրավիճակում հնարավորինս հեռու կպահե...

Վենդետա՞, թե՞ գաղափարական պայքար

Վենդետա՞, թե՞ գաղափարական պայքար

Մայիսի 4, 2018


Սկզբում` հարցի փաստային մասով: Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանն աշխատանքից ազատել է պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյան...

Ինչո՞ւ Ծառուկյանը Գյումրի գնաց

Ինչո՞ւ Ծառուկյանը Գյումրի գնաց

Դեկտեմբերի 29, 2017


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, որ նախընտրական շրջանի հանդիպումներից ի վեր գրեթե չէր մասնակցել որևէ...

Երկնագույն դրամա Գյումրիում

Երկնագույն դրամա Գյումրիում

Հոկտեմբերի 30, 2017


Այս տարի լրանում է ստալինյան բռնությունների կիզակետը հանդիսացող 37 թվականի ութսուներորդ «փառապանծ հոբելյանը», բայց արի ու տես, ...

Բալասանյանը շատ վռազ է

Բալասանյանը շատ վռազ է

Սեպտեմբերի 20, 2017


Այսօր հայտնի դարձավ, որ Գյումրու քաղաքապետարանը սեպտեմբերի 22-ին ավագանու արտահերթ նիստ է նշանակել: Սովորաբար արտահերթ նիստերը ...

Բալասանյանի ուրախությունը թանկ արժե

Բալասանյանի ուրախությունը թանկ արժե

Սեպտեմբերի 12, 2017


Գյումրու ավագանու այսօրվա նիստին «Բալասանյան» դաշինքից բացի մասնակցում էին նաև մեկ տարի շարունակ ավագանու նիստերը բոյկոտող մյու...

Սկզբում որոշում են, հետո նոր մտածում

Սկզբում որոշում են, հետո նոր մտածում

Սեպտեմբերի 11, 2017


Գրեթե մեկ տարի շարունակված բոյկոտից հետո Գյումրիի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը վերջապես որոշել է, որ սեպտեմբերի ...

Գյումրիում բացահայտվեց, հերթը Վանաձորինն է

Գյումրիում բացահայտվեց, հերթը Վանաձորինն է

Հունիսի 5, 2017


Այսօր Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում անսպասելի փաստ արձանագրվեց: Առաջին անգամ նիստին մասնակցելու էին եկել Արթուր Բաղ...

Բալասանյանների հրաժեշտի ուղերձը

Բալասանյանների հրաժեշտի ուղերձը

Փետրվարի 12, 2017


Երբ մեկ շաբաթ առաջ լուրեր տարածվեցին այն մասին, որ Գյումրու բոնուսային քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին՝ Խաչատուր Բալա...

Բալասանյանը պատմական հուշարձան է

Բալասանյանը պատմական հուշարձան է

Հունվարի 21, 2017


Վարչապետ Կարեն Կարապետյանը գնաց Գյումրի, տեղի իշխանություններին հանձնարարություններ տվեց ու վերադարձավ Երևան: Վարչապետի մեկնում...

Ծառուկյանի այցը Գյումրի ևս մեկ մահ հրահրեց

Ծառուկյանի այցը Գյումրի ևս մեկ մահ հրահրեց

Դեկտեմբերի 11, 2016


«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը պետք է խորհուրդ տալ, որպեսզի բոլոր քաղաքական և գաղափարական ակցիաները, ներառյալ փող նվիրաբերե...

Բալասանյանի համեստությունն ապշեցնում է

Բալասանյանի համեստությունն ապշեցնում է

Նոյեմբերի 23, 2016


Զարմանալին այն է, որ Բալասանյանն ընդամենը մեկ որդուն է ուղարկում պառլամենտ երկուսի փոխարեն: Եթե միաժամանակ ՀՀ Ազգային ժողովում ...

Բաղնիքից եկավ քեռու մոտ

Բաղնիքից եկավ քեռու մոտ

Նոյեմբերի 10, 2016


Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր կայացավ Գյումրու ավագանու հերթական նիստը, որի ընթացքում ավագանու հաստատմամբ քաղաքապետարանու...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Charlie Hebdo-ի տանձին էլ չի
Նոյեմբերի 6, 2015


Charlie Hebdo-ի տանձին էլ չի

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ