Տիեզերական խայտառակություն

Գյումրիի մսագործը կդառնա՞ ազգային հերոս

Հունվարի 15, 2015
Գյումրիի մսագործը կդառնա՞ ազգային հերոս

Օսկան Քոչարյան

 

Ռուս զինվորը Հայաստանում գնդակահարել է մի ամբողջ ընտանիք: Հայերը պահանջում են հանցագործին հանձնել տեղի իրավապահ մարմիններին և դատել մեր երկրի օրենքներով: Սրա մեջ ի՞նչն է անարդարը, անտրամաբանականը և վերջապես հակառուսականը: Բացառապես ոչինչ: Սակայն` դա մեր տեսանկյունից: Իսկ ահա Ռուսաստանում ոչ բոլորն են այդպես կարծում և առաջին հերթին այդ երկրի ամենաազդեցիկ ուժերի մեկը` քարոզչամեքենան:

 

Երեկ ռուսական Առաջին ալիքի «Пусть говорят» հաղորդման ժամանակ Մալախովը բոլորովին «պատահաբար» օրվա թեման նվիրել էր ռուս աղջկա պատճառով վիճաբանող հայ տղաների դեպքին: Եվ դարձյալ` բոլորովին «պատահմամբ», ամբողջ եթերը շնչում էր հակահայ տրամադրությամբ: Ու սա` խիստ հարմար պահի, ճիշտ այն ժամանակ, երբ Հայաստանում մարդիկ արժանի պատիժ են պահանջում մարդասպան Պերմյակովի համար: Ռուսների օպերատիվությունն էլ իր հերթին էր նախանձ շարժում, եթե հիշենք, որ նախորդ երկու օրերին նրանք պարզապես քար լռություն էին պահպանում, կարծես ոչ Հայաստան կար, ոչ ռուսական զորք, ոչ սպանվածներ: Բայց այն պահից հետո, երբ բողոքի դուրս եկած մարդկանց բազմությունը մոտեցավ Գյումրիի ռազմաբազայի պարիսպներին, ռուսական ԶԼՄ-ների աչքերը բացվեցին, լեզուներն արձակվեցին:

 

Ռուսական լրատվական գրոհն այս պահին ունի մի քանի ուղղություններ: Առաջին հերթին ձևավորվում է Վալերի Պերմյակովի մի կերպար, համաձայն որի նա ծառայության գերազանցիկ է, տան տղա, շփվող մարդ, ով պարզապես ծարավել էր, հետո վախեցել էր և այդ բոլորի արդյունքում ինքն էլ է դարձել մի զոհ` հանգամանքների զոհը: Այս ամենով հանդերձ Պերմյակովն ունի իր երկրի ու հայրենակիցների աջակցության կարիքը և դրա համար էլ ռուսական իշխանությունները նրա ճակատագիրն առել են իրենց թևի տակ: Օրինակ «Московский Комсомолец»-ը նույնիսկ հոդված է հրապարակել, որում մասնավորապես ասվում է, թե Գյումրիում ռուսական 102 ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի հանդեպ կարող էին նաև դավադրություն կազմակերպած լինել:

 

Գրոհի մեկ այլ ուղղություն էլ կա, որը շատ ավելի քաղաքական է, քան իրավական: Այս դեպքում հրապարակ են գալիս առանձին վերլուծաբաններ ու քաղաքագետներ, ովքեր լուրջ-լուրջ դեմքերով բացատրում են, թե այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, արևմտյան ուժերի դավադրությունն է, նրանք ուզում են Մոսկվայի համար Կովկասում երկրորդ Ուկրաինա ստեղծել, ռուսներին առնել օղակի մեջ և այսօրինակ այլ մտքեր: Բանը հասել են նրան, որ խոսվում է, թե Հայաստանում Մայդան է սպասվում, իսկ «ՎԿոնտակտե» սոցիալական կայքում մեծ արագությամբ լույս աշխարհ եկավ «Անտիմայդան Հայաստան» էջը և հիմա այդ էջի շուրջ 9000 օգտատերեր հայհոյում են Հայաստանը և տարածքը հեղեղում հակահայկական գրառումներով:

 

Հասկանալի է, որ նույնիսկ ամուր ջղերով մարդը դժվարությամբ պիտի դիմանա ճշմարտության աղավաղման այս ամոթալի դրսևորումներին, էլ ուր մնաց, թե դա չազդի առանց այդ էլ ծայր աստիճան լարված նյարդերի վրա: Եվ այս իմաստով միանգամայն հասկանալի է նրանց հոգեվիճակը, ովքեր ակնհայտ ապատեղեկատվության պղտոր ալիքների միջից իրենց զայրույթի ու բողոքի ձայնն են բարձրացնում` այլևս ընտրություն չկատարելով բառերի և արտահայտությունների մեջ: Ահա, հեռուստամեկնաբան Ռաֆայել Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրում է. «Գյումրիի ռուսական ռազմաբազայում ծառայող ժամկետային զինծառայողը սառնասրտորեն սպանել է 6 հոգանոց ընտանիքին…Սակայն ոչ Առաջին ալիքը, ոչ շան որդի Россия-ն ոչ մի խոսք չեն ասել այդ մասին… Ես ոչինչ չունեմ ռուսների դեմ: Եվ երբեք չեմ ունեցել: Միայն ցանկանում եմ ասել ռուսական առաջատար ալիքների ղեկավարությանը, որ դուք ոջիլ եք և «կրեմլյան ծծիչներ»: Ձեր մեջ տղամարդկային ոչինչ չկա: Ինչպես նաև մարդկային: Ոչ ոքի մեջ: Հույսով եմ՝ նույնին կարժանանաք: Շնորհավոր Նոր տարի, անասուններ»:

 

Հիասթափությունը մեծ է: Դրա թողած նստվածքը դեռ շատ երկար իրեն հիշեցնել կտա, քանի որ բաներ կան, որոնք ոչ մի գնով չեն մոռացվում: Չի մոռացվի նաև այն, որ մոսկվացիները Փարիզի դեպքերից հետո Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպանատունը ողողել էին ծաղիկներով, մոմերով ու ցավակցական գրություններով, իսկ Գյումրիի սպանդից հետո նույնիսկ փորձ չարեցին ճշտել Հայաստանի դեսպանատան տեղը:

 

Վերջապես, ի՞նչ են ցանկանում ռուսները: Հերոսացնե՞լ իրենց տականքին: Մարդասպանից նահատա՞կ ստեղծել: Այն, ինչ ցանկանում ու պատրաստվում են անել նրանք, մենք արդեն մի անգամ տեսել ենք` ադրբեջանցի կացնավոր դահիճ Սաֆարովի դեպքում: Նա քնած սպային էր սպանում, Պերմյակովը քնած ընտանիքին գնդակահարեց: Եվ հիմա ՌԴ-ի պատկան մարմինները առանց ամոթի հայտարարում են, որ այդ տականքին հանձնելու հարց անգամ չի կարող քննարկվել, դա արդեն վճռված է վերջնականապես և բեկանման ենթակա չէ: Իսկ Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինն էլ կոչ է անում հայաստանցիներին չքաղաքականացնել Գյումրիի ողբերգությունը:

 

Հիմա մեզնից ո՞վ է քաղաքականացնում:






Դիտումների քանակ 7749


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հնդիկների սպասված արկածները Հայաստանում

Հնդիկների սպասված արկածները Հայաստանում

Հունվարի 22, 2019


Փաշինյան Նիկոլը տարեվերջին հայտարարեց, թե իբր 21 հազար ներգաղթ ունենք, համեմատելով Հայաստանի սահմանը հատած թիվը: Բայց չասաց, որ...

բարսեղյան լևոնը վտանգավոր է գյումրեցիների համար

բարսեղյան լևոնը վտանգավոր է գյումրեցիների համար

Հունվարի 12, 2019


Իմացեք, որ 102-րդ ռազմակայանն ավելի քիչ վտանգ է ներկայացնում ձեզ համար, քան գրանտակեր բարսեղյան լևոնը: Հիշեք, որ նա սրբապիղծ է,...

Ինչո՞ւ է քոր գալիս Սաֆարյան Ստյոպիկի և նրա համախոհների քամակը

Ինչո՞ւ է քոր գալիս Սաֆարյան Ստյոպիկի և նրա համախոհների քամակը

Դեկտեմբերի 14, 2018


Ինչպես գիտենք, դեկտեմբերի 2-ին Գյումրիում ծեծվել և անզգուշությամբ սպանվել է 57-ամյա Ջուլիետա Ղազարյանը: Կասկածյալը ձերբակալված ...

Փաշինյան Նիկոլը ծերանում է

Փաշինյան Նիկոլը ծերանում է

Հոկտեմբերի 1, 2018


Երեկ Գյումրի էր ժամանել միրզոյան արարատը` Փաշինյան Նիկոլի ամենախայտառակ կադրերից մեկը, նրա առաջին տեղակալը, աբաջյան գոհարի մար...

Իսկ որտե՞ղ են սադրիչները

Իսկ որտե՞ղ են սադրիչները

Հուլիսի 19, 2018


Մեկ օր առաջ տհաճ միջադեպ էր արձանագրվել Փանիկ գյուղում: Ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորականները տանկերով մտել էին Փանիկ և խո...

Երբ զրկողը չունի այն, ինչից զրկում է

Երբ զրկողը չունի այն, ինչից զրկում է

Հունիսի 18, 2018


Գյումրիի ավագանու ընդդիմադիր «Գալա» խմբակցության նախաձեռնությամբ ավագանու այսօր կայացած նիստում Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչ...

Բալասանյանն ընդդեմ Բալասանյանի

Բալասանյանն ընդդեմ Բալասանյանի

Մայիսի 14, 2018


Զարմանահրաշ բաներ են կատարվում Գյումրիում: Գյումրու ավագանու «Բալասանյան» դաշինքի 10 անդամներ՝ հիմնականում հանրապետականներ, 1 հ...

Ապարը նորից է ծախվում

Ապարը նորից է ծախվում

Մայիսի 8, 2018


Այս օրերին, երբ Շիրակի պետական համալսարանի շուրջ բուռն կրքեր են եռում, խելացի մեկն իրեն այս իրավիճակում հնարավորինս հեռու կպահե...

Վենդետա՞, թե՞ գաղափարական պայքար

Վենդետա՞, թե՞ գաղափարական պայքար

Մայիսի 4, 2018


Սկզբում` հարցի փաստային մասով: Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանն աշխատանքից ազատել է պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյան...

Ինչո՞ւ Ծառուկյանը Գյումրի գնաց

Ինչո՞ւ Ծառուկյանը Գյումրի գնաց

Դեկտեմբերի 29, 2017


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, որ նախընտրական շրջանի հանդիպումներից ի վեր գրեթե չէր մասնակցել որևէ...

Երկնագույն դրամա Գյումրիում

Երկնագույն դրամա Գյումրիում

Հոկտեմբերի 30, 2017


Այս տարի լրանում է ստալինյան բռնությունների կիզակետը հանդիսացող 37 թվականի ութսուներորդ «փառապանծ հոբելյանը», բայց արի ու տես, ...

Բալասանյանը շատ վռազ է

Բալասանյանը շատ վռազ է

Սեպտեմբերի 20, 2017


Այսօր հայտնի դարձավ, որ Գյումրու քաղաքապետարանը սեպտեմբերի 22-ին ավագանու արտահերթ նիստ է նշանակել: Սովորաբար արտահերթ նիստերը ...

Բալասանյանի ուրախությունը թանկ արժե

Բալասանյանի ուրախությունը թանկ արժե

Սեպտեմբերի 12, 2017


Գյումրու ավագանու այսօրվա նիստին «Բալասանյան» դաշինքից բացի մասնակցում էին նաև մեկ տարի շարունակ ավագանու նիստերը բոյկոտող մյու...

Սկզբում որոշում են, հետո նոր մտածում

Սկզբում որոշում են, հետո նոր մտածում

Սեպտեմբերի 11, 2017


Գրեթե մեկ տարի շարունակված բոյկոտից հետո Գյումրիի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը վերջապես որոշել է, որ սեպտեմբերի ...

Գյումրիում բացահայտվեց, հերթը Վանաձորինն է

Գյումրիում բացահայտվեց, հերթը Վանաձորինն է

Հունիսի 5, 2017


Այսօր Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում անսպասելի փաստ արձանագրվեց: Առաջին անգամ նիստին մասնակցելու էին եկել Արթուր Բաղ...

Բալասանյանների հրաժեշտի ուղերձը

Բալասանյանների հրաժեշտի ուղերձը

Փետրվարի 12, 2017


Երբ մեկ շաբաթ առաջ լուրեր տարածվեցին այն մասին, որ Գյումրու բոնուսային քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին՝ Խաչատուր Բալա...

Բալասանյանը պատմական հուշարձան է

Բալասանյանը պատմական հուշարձան է

Հունվարի 21, 2017


Վարչապետ Կարեն Կարապետյանը գնաց Գյումրի, տեղի իշխանություններին հանձնարարություններ տվեց ու վերադարձավ Երևան: Վարչապետի մեկնում...

Ծառուկյանի այցը Գյումրի ևս մեկ մահ հրահրեց

Ծառուկյանի այցը Գյումրի ևս մեկ մահ հրահրեց

Դեկտեմբերի 11, 2016


«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը պետք է խորհուրդ տալ, որպեսզի բոլոր քաղաքական և գաղափարական ակցիաները, ներառյալ փող նվիրաբերե...

Բալասանյանի համեստությունն ապշեցնում է

Բալասանյանի համեստությունն ապշեցնում է

Նոյեմբերի 23, 2016


Զարմանալին այն է, որ Բալասանյանն ընդամենը մեկ որդուն է ուղարկում պառլամենտ երկուսի փոխարեն: Եթե միաժամանակ ՀՀ Ազգային ժողովում ...

Բաղնիքից եկավ քեռու մոտ

Բաղնիքից եկավ քեռու մոտ

Նոյեմբերի 10, 2016


Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր կայացավ Գյումրու ավագանու հերթական նիստը, որի ընթացքում ավագանու հաստատմամբ քաղաքապետարանու...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ