Միջազգային խայտառակություն

«Օսկարը» ճամփա է ընկել

Հունվարի 14, 2015
«Օսկարը» ճամփա է ընկել

Անտոն Կոպասով, ինժեներ, հրապարակախոս

 

«Ընթերցողների ակումբ» նախագծի շրջանակներում ВЗГЛЯД թերթը ներկայացնում է Անտոն Կոպասովի տեքստը, որը ներկայացրել է այն երկրների սեփական վարկանիշը, որոնք անցած տարի արժանի էին լինել «Օսկարի» մրցանակակիրներ։

 

Գալիս է «Տարվա երկիրը» անվանակարգի ժամանակը, ո՞ւմ տալ մրցանակն այս անվանակարգում։ «Տարվա երկիրը» անվանակարգում համարյա թե իրարանցում է։ «Տարվա դեմոկրատիան» ենթաանվանակարգում ակնհայտ առաջատարն Ուկրաինան է։ Նրա առաջինը լինելն ակնհայտորեն ցույց է տալիս դեմոկրատիայի վիճակը 20-րդ դարասկզբին։

 

Հակասահմանադրական հեղաշրջում իրականացրած, քաղաքական այն կուսակցություններն արգելած երկիրը, որոնց վերջին համաժողովրդական ընտրությունների ժամանակ իր ձայնն է տվել բնակչության ավելի քան կեսը, երկիրը, որն ինն ամիս շարունակ հրետակոծել է իշխանափոխության այդ ձևին իրենց համաձայնությունը չհայտնած քաղաքացիների տները, ողջ տարին արժանացել է արևմտյան լիդերների և մամուլի հիացմունքին։

 

«Տարվա անհեթեթությունը» ենթաանվանակարգում երկու նոմինանտ կա՝ Մալայզիան և Հոլանդիան։ Առաջինը երկու ուղևորատար ինքնաթիռ կորցրեց և ողջ տարին պատճառներ փնտրեց, որպեսզի լուրջ հետաքննություն չիրականացնի։ Երկրորդի պարագայում այդ աղետներից զոհվեց 192 մարդ, բայց, մի քանի օր տատանվելուց հետո կառավարությունը որոշեց «զոհել» նրանց և միացավ Ռուսաստանին անհիմն մեղադրելուն՝ միաժամանակ արգելակելով հետաքննությունը։

 

«Տարվա Մոսկան» ենթաանվանակարգում Ավստրալիան մրցակից չունի։ Ընդ որում՝ սա ես չէ, որ ասում եմ, այլ հենց ավստրալացիների կարծիքն է։ Տեղի խոշոր «Սիդնեյ մորնինգհերալդ» թերթի ամանորյա համարում խմբագրությունը մի էջի կեսը նվիրել է ընթերցողների կարծիքներին անցած տարում իրենց երկրի արտաքին քաղաքականության մասին։

 

Ահա մի քանի տերմիններ, որոնք ես քաղել եմ հրապարակված նամակներից. ԱՄՆ խամաճիկ, ամերիկյան քութիկ, Սպիտակ տան լաքեյ, ոտքերը սրբելու փալաս, վզից կապած շնիկ և նման ոգով էլի շատ բաներ։ Պետք է խոստովանել, որ սեփական կառավարության դեմ քաղաքացիների չարությունը հիմնականում պայմանավորված է նրանով, որ Ավստրալիան դարձավ միակ երկիրը, որը ՄԱԿ-ում միացավ պաղեստինյան հարցում ամերիկյան վետոյին, բայց դրանից արտահայտությունների դիպուկությունը բնավ չտուժեց։

 

2014-ը կարելի է անվանել Ամերիկայի տարի. ամեն բան սովորականի պես էր՝ մի երկու հարձակում ինքնիշխան պետությունների վրա, մի երկու սադրանք հարյուրավոր զոհերով, կտտանքներ, սպանություններ և Քլինթ Իսթվուդին վատ խաղացող հերթական նախագահ (լուսանկարը՝ Michael Reynolds/EPA/ТАСС)։

 

Եվ այնուամենայնիվ... Չնայած այսքան հզոր հավակնորդների առկայությանը՝ ես կհամարձակվեմ «Տարվա երկիրը» անվանակարգում «Օսկարի» ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ոչ թե նրա համար, որ այս տարի ԱՄՆ-ը ինչ-որ արտաքո կարգի բան է արել։ Ընդհակառակը, ամեն բան սովորականի պես էր, ինչպես ասացի վերը։

 

Ես անցած տարին Ամերիկայի տարի կանվանեի այլ պատճառով։ 2014-ին ինքնահռչակ «համաշխարհային լիդերին», հետն էլ ողջ աշխարհին, որի կեսը համառորեն հավատում է օրը երեք անգամ ստող Փսակիին, իսկ երկրորդ կեսը մի կողմ քաշված դիտում է, թե արդյոք նրան կհասնի սրով ու հրով դեմոկրատիա սերմանող հրեշը, կարելի է ախտորոշում տալ։ Ըստ իմ ոչ բժշկական տեսակետի՝ տարօրինակություններ ունեցող մարդը գժերի կարգն է անցնում այն ժամանակ, երբ նրա մեջ կպչուն, իռացոինալ գաղափար է ծնվում։ Դա կարսղ է լինել վախը, ցանկությունը կամ մի ուրիշ բան։ Անցած տարի վաշինգտոնյան քաղաքական իսթեբլիշմենթում ի հայտ եկավ Ռուսաստանը ոչնչացնելու մոլագար ձգտում։ Սրա մեջ կլինիկական ոչինչ չէր լինի, ըստ էության՝ քաղաքականությունը հենց թշնամիներին, մրցակիցներին և հարևաններին կուլ տալու գիտությունն է։

 

Բայց բանն այն է, որ Ռուսաստանը Նահանգների համար ոչ մեկն է, ոչ երկրորդը և ոչ էլ երրորդը։ Ըստ էության (աղերսում եմ ուռա-հայրենասերների ներողամտությունը), արդի Ռուսաստանը տարածաշրջանային տնտեսություն է, որի ռազմական ուժը տասնապատիկ փոքր է Պենտագոնի բյուջեի համեմատ և առհասարակ ավելի համեստ (քաղաքական հավակնությունների իմաստով) պետություն է, որը չի ստեղծում ռազմական դաշինքներ, ազդեցության ոլորտներ և այլն։ Բայցևայնպես, ԱՄՆ պետդեպարտամենտն անցած տարի ժամանակի և միջոցների առյուծի բաժինը նվիրել է այն բանին, որ վնասի հեռավոր և ամերիկյան ՀՆԱ-ի, անդրազգային ընկերությունների և ՀԴԲ-ի վրա չազդող ժողովրդին։ Ակնհայտ է պարանոիդալ գաղափարը, որն առաջ է եկել, ամենայն հավանականությամբ, ներքին անլիարժեքության բարդույթից և այն շրջապատից թաքցնելու ցանկությունից։ Հնարավոր է՝ 2014-ը պատմության մեջ կմտնի որպես տարի, երբ սկսվեց Սպիտակ տան և նրա հետ միասին՝ ՄԱԿ ԱԽ-ի թոկից փախչելու գործընթացը։ Դրա համար էլ արժանի է «Օսկարի»։

 

Մի կողմ թողնենք մեծամոլությունը և անցնենք անձանց։ «Տարվա մարդը» անվանակարգը անհուսալիորեն հնացել է։ Հասարակությունում, որտեղ «տղամարդ և կին», «սև և սպիտակ», «մեծ և երեխա» հասկացությունները անաքրոնիզմներ են դարձել, որոնք մեզ բաժին են հասել մինչպոլիտկոռեկտ բարբարոսության դարաշրջանից, «մարդը» վաղուց արդեն հպարտ չի հնչում։

 

Առաջադեմ լիբերալ մարդկությունը փորձում է նոր տեսակ ստեղծել՝ անսեռ, անողնաշար, ճկվող, ինչպես... ցանկացած էպիտետ տեղին կհնչի՝ մի ինչ-որ հոմինոիդ մուտանտ։ Քանի դեռ այս խնդրի լուծման աշխատանքները չեն ավարտվել, առաջարկում եմ միջանկյալ անվանում, որն առավել մոտ կլինի իդեալին՝ մուտացիայի ենթարկվող և դրանով աչքի ընկնող մարդ (человек мутирующий отличившийся – հապավումը, եթե դժվար չէ, ինքներդ կանեք)։

 

Այստեղ մի մեծ խնդիր կա. անվանակարգի անվիճելի առաջնորդները՝ Փսակին և Մակքեյնը, բուժհանձնաժողովով չեն անցել։ Ուստի, առաջ է քաշվում եվրոպական եռյակը՝ Մերկել, Գրիբաուսկայտե և Գերմանիայի նախագահ Գաուկ։ Առաջինը ընդամենը մեկ տարվա մեջ անցավ եվրոպական գեներալից մինչև ամերիկյան եֆրեյտոր տանող ճանապարհը։ Երկրորդը՝ լենինգրադյան կուսդպրոցի ոսկե մեդալակրուհին, պիրուետ արեց, որից հետո նրան սպասում էին արդիականության գլխավոր ռուսատյացի դափնիները։

 

Արժանավոր տիկնայք են, բան չունեմ ասելու։ Այնուամենայնիվ, հողերն իմ գլխին, ես մրցանակը տալիս եմ մարդկության ուժեղ կեսի ներկայացուցչին։ Նվաստացածների ու անարգվածների իրավունքների համար պայքարող, Եվրոպայում ճանաչված մարտիկ Գաուկը փետրվարյան իր արարքով մի թավ գիծ քաշեց իրավապաշտպան ողջ բրենդի տակ։

 

Նա հրապարակավ բոյկոտեց Սոչիի Օլիմպիադան այն օրենքի պատճառով, որով գեյերին դպրոցներում քարոզչության համար տուգանք էր սպառնում։ Դրա փոխարեն հեր Գաուկը այցելեց Հնդկաստան, որը հենց նոր ուժի մեջ էր վերադարձրել քրեական հոդվածը՝ 10 տարվա բանտարկություն համասեռամոլության համար։

 

«Տարվա արտահայտությունը» անվանակարգում, առանց որևէ հեգնանքի, իմ կարծիքով, միանձնյա առաջատար կա՝ Նիգերիայի ահաբեկչական «Բոկո Հարամ» կազմակերպության պարագլուխ Աբուբաքր Շեքաուն։ Ապրիլին նրա մարդակերները 250 դպրոցահասակ աղջիկների են առևանգել և ամուսնացրել աղանդի անդամների ու նրանց համախոհների հետ։ Այս հանցագործությունը միջազգային բողոք առաջ բերեց հանձին քաղաքականության (Միշել Օբամա), փոփ-երաժշտության և Հոլիվուդի առաջին տիկնանց։ Աղջիկների ազատագրումը պահանջեցին նախագահներ, վարչապետեր և կրոնական հովվապետեր։ Անկիրթ Շեքաուն գլխի էլ չընկավ, թե ինչի համար է բարձրացել այս տիեզերական աղմուկը, և անսպասելի դիպուկ արտահայտությամբ արձագանքեց. «Չեմ հասկանում,- ասել է նա,- ինչո՞ւ, երբ կես տարի առաջ 400 տղա առևանգեցինք և նրանց զինվոր ուղարկեցինք, ոչ ոք դրա վրա ուշադրություն չդարձրեց։ Իսկ հիմա այսպիսի իրարանցում են բարձրացրել»։

 

Ես բացարձակապես չեմ համակրում Շեքաուին ու նրա բանդային, բայց նա, իր տգիտության պատճառով, հնչեցրեց այն, ինչը չեն համարձակվում ասել կարևոր քեռիներն ու մորաքույրներն ավելի ցրտաշունչ երկրներից, որոնք երկարաշունչ գրքեր են գրում պատերազմի և խաղաղության մասին։ Քանի դեռ մենք չենք սկսել ափսոսալ խրամատներ ուղարկված այդ 400 տղաներին, ինչպես կարեկցում ենք զոռով մարդու տրված աղջիկներին, պատերազմները չեն ավարտվի։ Այսքան պարզ ու այսքան անիմաստորեն բարդ։

 

Եվ իմ խառնափնթոր հիթ-շքերթն ուզում եմ ավարտել, ինչպեսև հարկն է, մի ինչ-որ բանով մշակույթի և արվեստի բնագավառից։ Ավաղ, կինոն վերջին օրերն է քարշ տալիս, գրքեր արդեն վաղուց ոչ ոք չի գրում ու չի կարդում։ Ծերուկներից դեռևս ողջ է հեռուստացույցը, իսկ ջահելներից՝ բարգավաճում են ինտերնետը և համակարգչային խաղերը։ Արժանին մատուցելով նրանց՝ հայտարարում եմ իմ վերջին անվանակարգը՝ «Լոխոտրոն-2014»։ Կարծում եմ, որ այս պատվավոր մրցանակն արժանի է, որ կիսեն երկու միջակ դերասան և փայլուն ֆոտոմանեքեններ՝ Բրեդ Փիթը և Ջորջ Քլունին։ Սերիական որդեգրողուհի Անջելինա Ջոլիի և անհրաժեշտ ազգանուն ունեցող մի ինչ-որ տիկնոջ հետ միասին և լավ սարքված ամփոփագրով այս տղերքը տարվա լավագույն ինքնափիառ քարոզչությունը ծավալեցին, որը նրանց տաղանդի միլիոնավոր երկրպագուներ իսկական հարսանիքների տեղ ընդունեցին։

 

Երկուսի պարագայում էլ գլխավոր մեխն այն է, որ չորսն էլ իրենց հավասարության և եղբայրության անհաշտ ջատագովներ են համարում, բայց դրա հետ մեկտեղ նրանցից յուրաքանչյուրը խնջույքների վրա մի քանի միլիոն է ծախսել։

 

Հավանաբար, շրջապատողներին հավասարության «մահուդե» իմաստը զգալ տալու համար Քլունին մեկ օրով փակեց Վենետիկը զբոսաշրջիկների համար։ Մեկօրյա շրջագայություններ ունեցողներին խնդրեցին չանհանգստանալ։ «Օսկարների» հանձնումը կարելի էր շարունակել ու շարունակել, եթե տեղի ու ժամանակի խնդիր չունենայի։ Ցանկացողները կարող են ներկայացնել իրենց հավակնորդներին և հայտարարել արժանիներին։






Դիտումների քանակ 9976


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Կառավարության հրաժարականը և նոր ընտրությունները՝ Հայաստանի և Արցախի կենսապայման

Կառավարության հրաժարականը և նոր ընտրությունները՝ Հայաստանի և Արցախի կենսապայման

Հոկտեմբերի 4, 2019


2019թ. հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի ունեցավ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որի աշխատանքին մասնակցեցին Ռուսաստ...

Մենք՝ ձկնիկի և х...й-ի համատեղման զոհ

Մենք՝ ձկնիկի և х...й-ի համատեղման զոհ

Հոկտեմբերի 4, 2019


Արփինե Հովհաննիսյանը քոչարյան անդրանիկի լկտիության կապակցությամբ գրառում է կատարել: Գրում է ճիշտ և ռացիոնալ բաներ: Սակայն նա, ե...

Թե ինչպես է իջևանցի անդիպլոմ գեղացին ֆռցնում Լենինգրադի համալսարանի հարիֆ շրջանավարտին

Թե ինչպես է իջևանցի անդիպլոմ գեղացին ֆռցնում Լենինգրադի համալսարանի հարիֆ շրջանավարտին

Հոկտեմբերի 1, 2019


Ժողովրդի վարչապետն այսօր ևս մեկ մայմունություն արեց: Չգիտես ինչպես նախագահականում հայտնվեց վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի ...

Փաշինյան Նիկոլը հակապուտինյան ակցիաներ է պատրաստում ռուս առաջնորդի այցի ժամանակ

Փաշինյան Նիկոլը հակապուտինյան ակցիաներ է պատրաստում ռուս առաջնորդի այցի ժամանակ

Սեպտեմբերի 24, 2019


Հայրենի լակոտակրատիան պատրաստվում է ընդունել Վլադիմիր Պուտինին: Ընդ որում, երկու ճակատով են պատրաստվում՝ պաշտոնական և ոչ պաշտոն...

Պուտինի դեմ քրեական գործի նյութեր է հավաքել բաբաջանյան արմանը

Պուտինի դեմ քրեական գործի նյութեր է հավաքել բաբաջանյան արմանը

Սեպտեմբերի 9, 2019


Չսիրեցին հայրենի գրանտակերներն ու պեդերաստները Վլադիմիր Պուտինին: Մեկն ուզում էր Պուտինին խաբեությամբ մտցնել Քոչարյանի խուց և դ...

Վլադիմիր Պուտինը պիտի զգուշանա իոաննիսյան դանիելից

Վլադիմիր Պուտինը պիտի զգուշանա իոաննիսյան դանիելից

Սեպտեմբերի 3, 2019


Վլադիմիր Պուտինի հնարավոր այցի շուրջ Հայաստանում անառողջ կրքեր են բորբոքվում: Հատկապես այլ տարածված լուրից հետո, թե, իբր, Պուտի...

Մոսկովյան ընդդիմությանը կօգնի Ուկրաինայի բանակը

Մոսկովյան ընդդիմությանը կօգնի Ուկրաինայի բանակը

Հուլիսի 29, 2019


«Մոսկվացիների տարերային բողոքը» տարերային չէ, և, ոստիկանության տվյալներով, այնքան էլ մոսկովյան չէր։ Անկարգությունների մասնակիցն...

Ռուսաստան և Հայաստան. նույն գլխացավն է, բայց տարբեր են բուժման մեթոդները

Ռուսաստան և Հայաստան. նույն գլխացավն է, բայց տարբեր են բուժման մեթոդները

Հուլիսի 29, 2019


Վլադիմիր Պուտինը հասկանում է. եթե լիբերալ խառնամբոխին գոնե մեկ անգամ օրենքի հանդեպ իր գերազանցությունն զգալու հնարավորություն տ...

Վլադիմիր Պուտինը չսիրեց բաբաջանյան արմանին

Վլադիմիր Պուտինը չսիրեց բաբաջանյան արմանին

Հուլիսի 9, 2019


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակի և կազմակերպությունում ներկայացված...

Փաշինյան Նիկոլի թիմն ու գաղափարակիցները չեն վստահում Վլադիմիր Պուտինին, ի տարբերություն Իլհամ Ալիևի

Փաշինյան Նիկոլի թիմն ու գաղափարակիցները չեն վստահում Վլադիմիր Պուտինին, ի տարբերություն Իլհամ Ալիևի

Հուլիսի 3, 2019


Փաշինյան Նիկոլի մոտ նախագահ աշխատող Սարգսյան Արմենը հունիսի 30-ին Մինսկում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այսինքն,...

Հայաստանի արևմտյան ընտրությունը սպառնալիքի տակ է դրել Ղարաբաղը

Հայաստանի արևմտյան ընտրությունը սպառնալիքի տակ է դրել Ղարաբաղը

Մարտի 11, 2019


Գաղտնիք չէ, որ հետխորհրդային երկրները, որոնք խնդիրներ ունեն Ռուսաստանի հետ և վերանայում են իրենց աշխարհաքաղաքական ու քաղաքակրթա...

ԱՄՆ կոնգրեսը սպառնացել է Ռուսաստանի նախագահին «անձնական ակտիվների մասին հաշվետվությամբ»

ԱՄՆ կոնգրեսը սպառնացել է Ռուսաստանի նախագահին «անձնական ակտիվների մասին հաշվետվությամբ»

Փետրվարի 27, 2019


Այսօր՝ փետրվարի 27-ին, ԱՄՆ կոնգրեսը հրապարակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թարմացված օրինագծի տեքստը՝ DefendingAmerican Sec...

Երբ Պուտինին տանձի տեղ չեն դնում, դրամատիզմ է ավելանում կյանքում

Երբ Պուտինին տանձի տեղ չեն դնում, դրամատիզմ է ավելանում կյանքում

Դեկտեմբերի 7, 2018


Փաշինյան Նիկոլն այսօր Presto տեմպ հաղորդեց իր կործանման պրոցեսին, ավելացրեց իր կործանման օպերացիայի մասնակիցների թիվը, ընդ որու...

Լակոտակրատիայի լակոտությունն արդեն անտանելի ու վտանգավոր է դառնում պետության համար

Լակոտակրատիայի լակոտությունն արդեն անտանելի ու վտանգավոր է դառնում պետության համար

Դեկտեմբերի 4, 2018


Երեկ Փաշինյան Նիկոլն ասաց, թե իբր Պուտինն իրեն զանգել է (կամ հակառակը) և առաջարկել ՀԱՊԿ գագաթաժողովը հետաձգել, այսինքն` դեկտեմբ...

Փաշինյան Նիկոլին ընթրիքի չեն հրավիրի

Փաշինյան Նիկոլին ընթրիքի չեն հրավիրի

Դեկտեմբերի 4, 2018


Տեղեկացնելով իր ու Պուտինի հեռախոսազրույցի մասին՝ ՀԱՊԿ քարտուղարի ընտրության առնչությամբ, Փաշինյան Նիկոլն ասել է. պայմանավորվել...

Ո՞վ է Օբամայի երեխաների հայրը

Ո՞վ է Օբամայի երեխաների հայրը

Նոյեմբերի 10, 2018


ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի տիկինը՝ Միշել Օբաման, իր հուշերում խոստովանել է, որ իր երեխաները սաղմնավորվել են ԷԿՕ-ի (փորձան...

Պուտինը՝ Բաքվում, Հայաստանը՝ նախրի ձեռքում, վանեցյանն էլ՝ Քոչարյանի ունեցվածքի դարդով

Պուտինը՝ Բաքվում, Հայաստանը՝ նախրի ձեռքում, վանեցյանն էլ՝ Քոչարյանի ունեցվածքի դարդով

Սեպտեմբերի 27, 2018


Կառավարության այսօրվա նիստից հետո վանեցյան արթուրն ասաց, թե Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի վերաբերյալ ԱԱԾ-ն իբր ուսումնասիրություն...

Պուտինը թռավ Փաշինյան Նիկոլի գլխից

Պուտինը թռավ Փաշինյան Նիկոլի գլխից

Սեպտեմբերի 20, 2018


Փաշինյան Նիկոլի համար ծանր օր էր այսօր: Բայց բախտներս բերեց, որ գործը հերթական նոպային չհասավ: Այսպես, արդեն տեղեկացրել էինք, ո...

ԱՄՆ բիոլաբորատորիաները Հայաստանում. Փաշինյանը ստե՞լ է Պուտինին

ԱՄՆ բիոլաբորատորիաները Հայաստանում. Փաշինյանը ստե՞լ է Պուտինին

Սեպտեմբերի 18, 2018


Ոչ պրոֆեսիոնալիզմը՝ համադրված լկտիության և կեղծավորության հետ, անպայման անվստահություն և անբարեհաճություն է առաջացնում։ Այս բոլ...

Պուտինը Հայաստան է գալիս, հետևանքները վտանգավոր են և անկանխատեսելի

Պուտինը Հայաստան է գալիս, հետևանքները վտանգավոր են և անկանխատեսելի

Սեպտեմբերի 14, 2018


Եթե Բաքու կատարած այցը Իլհամ Ալիևին կպարգևի երջանիկ պահեր, Ադրբեջանին այն ինչ-որ օգուտ կբերի, Հայաստանի ղեկավարության և անձամբ ...

Marzpeto-degenerato
30.09.2019 | 21:49


Marzpeto-degenerato

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Նվեր Փաշինյան Նիկոլը
Հոկտեմբերի 18, 2019


Նվեր Փաշինյան Նիկոլը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ