Տիեզերական խայտառակություն

Կփրկվե՞ն արդյոք հայերը ՀՀ պետական համակարգից

Հունվարի 13, 2015
Կփրկվե՞ն արդյոք հայերը ՀՀ պետական համակարգից

Ջհանգիր Լֆիկյան

 

Այն, որ Հայաստանը երկիր չէ, հայտնի է բոլորին: Սա ընդունում են նաև Ազգային ժողովի պատգամավորները, երբ անկեղծ խոսում են խորհրդարանի միջանցքներում (որ մի բան ես հարցնում, ասում են, թե՝ դե ախպեր, իշի երկիր ա, էլի): Բայց այն, որ Հայաստանը երբեք երկիր չի դառնա, հայտնի է միայն երկրի բնակչության 90 տոկոսին: Այս մնացած 10 տոկոսն ինչ-որ հույսեր ունի, թե կարող է և երկիրը երկիր դառնա (ասենք, ԵՏՄ-ին կամ ԵՄ-ին ինտեգրվելով): Սակայն պետք է ասենք, որ դրանք իլյուզիաներ են. Հայաստանի տարածքում երբեք պետություն չի հաստատվի, եթե անգամ Հայաստանն ինտեգրվի երկնային դրախտին:

 

Այսօրվա թեման պետական համակարգի տիեզերական ապաշնորհությունն է, որը տիեզերական ցավ է պատճառում ՀՀ քաղաքացիներին: Ուրեմն, հայտնի է, որ զուտ կոմերցիոն նպատակներով Հայաստանի ողջ տարածքում տեղադրված են արագաչափեր, որոնք ֆիքսում են արագության գերազանցումը, բարձր տուգանքներ են գալիս մարդկանց, իսկ այդ գումարի մեծամասնությունը գնում է ինչ-որ մեկի գրպանը: Սա պարզ պրոցես է, մեծ խելք պետք չէ մարդ տուգանելու համար. պետք է ֆիքսել խախտումը, տեղեկացնել խախտողին, այնուհետև գումարը պահանջել և ստանալ, իսկ եթե իրավախախտը չի վճարում, դրա համար կան դատական ատյաններ: Հայաստանում այս պարզ պրոցեսից ի վիճակի  են կատարել միայն առաջին փուլը` խախտման ֆիքսումը, մյուս փուլերը վերածվում են մղձավանջի. փոստային ծառայությունների անփույթ աշխատանքի պատճառով հազարավոր քաղաքացիներ ժամանակին չեն իրազեկվում կատարած խախտման և տուգանքի վերաբերյալ, իսկ ճանապարհային ոստիկանությունը գործն ուղարկում է ԴԱՀԿ ծառայություն, որը հեղեղված է արագաչափերի տուգանքներով: Դեպք է եղել, երբ Մոսկվայում մեր հայրենակիցներից մեկը փորձել է իր բանկային քարտից գումար վերցնել և պարզել է, որ իր հաշիվը կալանված է ԴԱՀԿ-ի կողմից` չվճարված տուգանքի պատճառով: Մի խոսքով, օտար երկրում և անծանոթ միջավայրում մարդը հայտնվում է բոմժի կարգավիճակում: Այսպիսի դեպքեր Հայաստանում հազարներով կան, հազարավոր ՀՀ քաղաքացիներ տանջվում են իրենց պետության ապաշնորհության պատճառով և չեն կարող հասկանալ, թե որ մեղքի համար են տառապում:

 

Այժմ` գլխավորի մասին:

 

Մեր հայրենակիցներից մեկը՝ տիկին Զարուհի Բալյանը, մեզ նվիրեց մի փաստաթուղթ, որի տեղը մարդկային տգիտության և պետական ապաշնորհության թանգարանն է կամ Գինեսի գիրքը, այնպես որ՝ հույս ունենք վաճառել այն և լուրջ նյութական շահ ստանալ: Ուրեմն, տիկին Բալյանն ունի մեքենա, Audi A-4, նա ժամանակին պարբերաբար հայտնվել է արագաչափերի ուշադրության կենտրոնում և միշտ պարկեշտ կերպով վճարել է իր խախտումների դիմաց: Եվ հանկարծ հոկտեմբեր ամսին նա նամակ է ստանում ԴԱՀԿ-ից, որից տեղեկանում է, որ ՃՈ պահանջով 105 հազար դրամի բռնագանձման գործը վարույթի մեջ է: Տիկին Բալյանը գնում է ՃՈ, ազնվորեն ասում, թե որևէ ծանուցում չի ստացել: Նրան խորհուրդ են տալիս դիմել «Հատուկ կապ» ՓԲԸ, որն այն ժամանակ զբաղվում էր ՀՀ տուժած քաղաքացիներին ծանուցելով, սակայն իրականում պարզվեց, որ այդ փոստային ծառայության աշխատակիցներն ընդհանրապես չէին սիրում մարդկանց տներով շրջել և նամակներ հասցնել: Ինչևէ, «Հատուկ կապ»-ում տիկին Բալյանին խորհուրդ են տալիս դիմել ՃՈ պետին, որպեսզի նա պաշտոնապես դիմի «Հատուկ կապ»  և պահանջի ծանուցագրի վրա թողած տիկին Բալյանի ստորագրությունը, որից հետո պարզ կդառնա՝ արդյոք նա պատշաճ կերպով է ծանուցվել, թե ոչ:

 

Տիկին Բալյանը գրում է ՃՈ պետ, գեներալ Ա.Հարությունյանին՝ խնդրելով վերցնել իր ստորագրության պատճենը, իսկ եթե այն չկա, ապա ԴԱՀԿ ճառայությունից հետ կանչել գործը և կարճել վարույթը: Երկար ժամանակ ՃՈ-ից պատասխան չի ստացվել: Այդ ընթացքում տիկին Բալյանը ԴԱՀԿ-ից ստանում է ևս մեկ նամակ, որից իմանում է, որ այլ չվճարած տուգանքներ էլ ունի և որ մեկ այլ վարույթ էլ են սկսել իր դեմ: Տիկին Բալյանն այս երկրորդ ծանուցման առիթով ևս մեկ նամակ է գրում գեներալ Հարությունյանին` նույն խնդրանքով, այն է` տրամադրել իրեն այն փաստաթուղթն իր ստորագրությամբ, որը կհաստատի իր ծանուցված լինելը և, հետևաբար, մեղավորությունը, հակառակ դեպքում (ստորագրության բացակայության) տիկին Բալյանը խնդրել էր գեներալ Հարությունյանին հետ վերցնել ԴԱՀԿ-ից գործը:

 

Եվ ահա մի քանի օր առաջ տիկին Բալյանը ՃՈ պետ, գեներալ Հարությունյանից ստանում է իր դիմումներից մեկի պատասխանը: Մեջբերում ենք այն ամբողջությամբ, քանզի սա իրավական մտքի այնպիսի մի փայլատակում է, որը միայն Հայաստանի արևի տակ կարող է տեղի ունենալ: Պրն Հարությունյանը գրում է. «քաղ. Զարուհի Բալյանին, ք.Երևան…

 

Ձեր դիմումը ստացվել և քննարկվել է Ճանապարհային ոստիկանությունում:

 

Ձեզ է ուղարկվում Ճանապարհային ոստիկանության վարչական տույժ նշանակելու մասին թիվ 1401359422 որոշմամբ ծանուցման վերաբերյալ ապացույցները:

 

Առդիր` «1» թերթից:

 

Պետ` Ա.Հարությունյան»:

 

 

 

Հիմա ընթերցողը կմտածի, թե ինչ է այդ առդիրի մեջ, թեպետ մտածելու բան չկա` պետը պետք է ներկայացնի այն փաստաթղթի պատճենը, որտեղ առկա է տիկին Բալյանի ստորագրությունը, ինչը կհաստատի, որ նա եղել է ծանուցված, բայց ժամանակին չի վճարել վարչական տուգանքը: Սակայն սա Հայաստանն է, դրա համար էլ առդիրի մեջ մենք կարդում ենք. «ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ` պրն Ա.Հարությունյանին

 

Ի պատասխան Ձեր հ.17-4-20460 գրության «Հատուկ կապ» ՓԲ ընկերությունը հայտնում է` հետևյալը, որ Ճանապարհային ոստիկանության վարչական տույժ նշանակելու մասին թիվ` 1359422 որոշման առաքանին հասցե` ք.Երևան…, աշխատակիցը հայտնում է, որ ստացել են առձեռն 13.02.2014թ.:

 

Տնօրեն` Մ.Գասպարյան»: (Երկու նամակում էլ պաշտպանված են կետադրությունն ու ուղղագրությունը – խմբ.)։

 

 

 

 

Հիմա ի՞նչ կասեք այս մասին: Բա սա զավեշտ չէ՞: Մարդուն տուգանում են, տուգանքը եռապատկում են, ուղարկում են ԴԱՀԿ, մարդը հայտարարում է, որ տեղեկացված չի եղել և պահանջում է ապացույց, իսկ ապացույցը, ըստ հայ գեներալի, կասկածելի հայկական փոստային ընկերության աշխատանքի չգնացող փոստատարի բանավոր խոսքն է: Էլ որտե՞ղ կարելի է նման բան հանդիպել:

 

Մենք խորհուրդ ենք տվել տիկին Բալյանին ևս մեկ նամակ գրել ՃՈ պետին և մի քանի հարց ուղղել նրան: Օրինակ, ի՞նչ չափորոշիչներով է կողմնորոշվում ՃՈ-ն, երբ վստահում է աշխատանքի չգնացող փոստատարի բանավոր խոսքին և չի վստահում նախկինում իր բոլոր տուգանքները ժամանակին վճարած քաղաքացու բանավոր խոսքին:

 

Դե, իսկ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին խորհուրդ ենք տալիս, նախ, ուսումնասիրել իր ենթակա գեներալի պաշտոնական նամակը և մի քանի եզրահանգումների գալ: Կարծում ենք, սա խայտառակություն է, տիեզերական խայտառակություն: Եվ պրն Գասպարյանը, որպես ՀՀ բնակիչների պահապան, պետք է գիտակցի, որ քաղաքացու պահպանությունը ներառում է նաև քաղաքացու նյարդային համակարգի պահպանությունը. չի կարելի հայ կնոջը քարշ տալ հազար ու մի տեղ և խայտառակ պաշտոնական նամակներ գրել: Հանուն ինչի՞: Հանուն մեկի գրպանի և անկուշտ ախորժակի՞, թե՞ հանուն մարդկային տգիտության և բթության:






Դիտումների քանակ 8650


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Զուրաբյանի ընտանիքը զարգացած է և առաջադեմ

Զուրաբյանի ընտանիքը զարգացած է և առաջադեմ

Փետրվարի 5, 2019


Փաշինյան Նիկոլի գաղափարական զինակից Զուրաբյան Արարատն արևմտամետ տղա է, չի սիրում խորհրդային անցյալը, ռուսատյաց է և երազում է Հա...

Փաշինյանի պատգամավորն ասում է, որ Սաշիկը արագաչափերի բիզնես չի ունեցել

Փաշինյանի պատգամավորն ասում է, որ Սաշիկը արագաչափերի բիզնես չի ունեցել

Հունվարի 23, 2019


ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը, որն այժմ պատգամավոր է «Իմ քայլը» դաշինքից և, հետևաբար, դարձել է խաչատրյան արմեն, ասում...

ՃՈ-ն ընդդեմ պետբյուջեի

ՃՈ-ն ընդդեմ պետբյուջեի

Նոյեմբերի 30, 2018


Մենք շատ չենք անդրադարձել Ճանապարհային ոստիկանության գործունեությանը: Շատերը կմտածեն, որ դա մեր ոլորտը չէ: Կսխալվեն: Մենք կանք ...

Արագաչափերից կերակրվողները

Արագաչափերից կերակրվողները

Մայիսի 31, 2018


Հանրապետության ճաապարհներին արագաչափերի և տեսախցիկների քանակի սահմանափակումը, տուգանքների նվազեցումը և ընդհուպ դրանց վերացումը ...

Վնասել կարող են, հատուցել` ոչ

Վնասել կարող են, հատուցել` ոչ

Մարտի 15, 2018


Այսօր ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննության էր առնվում «Դատական ակտերի հ...

Կուտոյանին փրկում են, Կուտոյանը չի փրկում

Կուտոյանին փրկում են, Կուտոյանը չի փրկում

Սեպտեմբերի 16, 2017


Բելառուսի և Լիտվայի սահմանին տարօրինակ միջադեպ է գրանցվել, ավելի կոնկրետ` խոսքը սահմանախախտման մասին է: Բայց զարմանալին դրա շար...

Վովա Գասպարյանի սպանիչ հումորը

Վովա Գասպարյանի սպանիչ հումորը

Մայիսի 26, 2017


Չկա կատակ, որն իր մեջ դառը ճշմարտություն չունենա: Նրանք, ովքեր կատակի «զոհն» են դառնում, սովորաբար հակված չեն տեսնել դրա տողատա...

ԴԱՀԿ շոուն շարունակվում է

ԴԱՀԿ շոուն շարունակվում է

Դեկտեմբերի 15, 2016


ԴԱՀԿ կոչվող սարսափազդու և անկանխատեսելի կառույցը վերջին շրջանում ենթարկվեց տարատեսակ վերափոխումների ու թարմացումների: Եվ այդ ամ...

Ո՞ւմ հեքիաթն է ավելի լավը

Ո՞ւմ հեքիաթն է ավելի լավը

Դեկտեմբերի 2, 2016


Անզեն աչքով էլ տեսանելի է, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը վերջին շրջանում սկսել է ակտիվության նշաններ ցուցադրել: Իր պաշտոն...

Փող վերցնելու ավանդույթը վերադառնում է

Փող վերցնելու ավանդույթը վերադառնում է

Հոկտեմբերի 28, 2016


Վերջերս գրվել էր այն մասին, որ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների շրջանում դժգոհություն կա, նրանց այլևս չի բավարարում իրե...

Կառավարությունը «գոլդի» տակ մնաց

Կառավարությունը «գոլդի» տակ մնաց

Հոկտեմբերի 28, 2016


Բոլորը թերահավատ էին, կասկածանքով էին վերաբերվում, ասում էին՝ նոր վարչապետ Կարեն Կարապետյանից Պողոս-Պետրոս դուրս չի գա: Սրտի թր...

Ոտքով գնաք՝ ավելի շուտ կհասնեք

Ոտքով գնաք՝ ավելի շուտ կհասնեք

Հունիսի 1, 2016
1

Քանի դեռ հանրապետության վարորդները գլուխ են կոտրում, նորանոր ձևեր, հնարքներ, խորամանկություններ են մտածում ճանապարհային ոստիկան...

«Սեքյուրիթի դրիմ»-ը տալիս է, իսկ ճանապարհային ոստիկանությունը բաժանում

«Սեքյուրիթի դրիմ»-ը տալիս է, իսկ ճանապարհային ոստիկանությունը բաժանում

Մայիսի 24, 2016


Պարզվում է, որ ՀՀ իշխանական վերնախավից իրավապահները հրահանգ են ստացել պատժել ճանապարհներին տեղադրված տեսախցիկները և արագաչափերը...

Վովա Գասպարյան` Facebook-ի և մամուլի նոր աստղ

Վովա Գասպարյան` Facebook-ի և մամուլի նոր աստղ

Ապրիլի 25, 2016


Երեկ հայ առաջադեմ հանրությունը և լրագրողական հանրույթը նոր հետաքրքրություն ձեռք բերեցին Ծիծեռնակաբերդում, անունը` Վլադիմիր Գասպ...

Լոս Անջելեսում Վովայի կարիքն է զգացվել

Լոս Անջելեսում Վովայի կարիքն է զգացվել

Ապրիլի 13, 2016
2

Լոս Անջելեսի հայկական համայնքը հուժկու բողոքի ցույց է անցկացրել ի պաշտպանություն Արցախի: Տասնյակ հազարավոր ցուցարարներ երթով շա...

Գասպարյանի հիտլերիզմը և Բաբուխանյանի թաղանթը

Գասպարյանի հիտլերիզմը և Բաբուխանյանի թաղանթը

Մարտի 9, 2016


«Իրավունք» թերթում մի սարսափազդու վերնագրով նյութ է հրապարակվել. «Վլադիմիր Գասպարյանի «հիտլերիզմը» ճակատագրական է լինելու»: Սար...

Բա ֆաշիզմն ուրիշ ո՞նց է լինում

Բա ֆաշիզմն ուրիշ ո՞նց է լինում

Հունվարի 26, 2016


ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը հայտարարել է, որ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն անցյալ տարի հարուցել է 89...

Վովա Գասպարյանի «Կտրվող ձեռք» օպերացիան

Վովա Գասպարյանի «Կտրվող ձեռք» օպերացիան

Հունվարի 21, 2016


Հայաստանում խեղանդամ անողների բանակը գնալով ստվարանում է: Առաքել Մովսիսյանը ականջ է կտրում, Ռուբեն Հայրապետյանը ոտքեր է կոտրում...

Գազանանոցի մենթը

Գազանանոցի մենթը

Հունվարի 2, 2016
6

Արդեն հայտնի է, որ Ամանորի գիշերը միջադեպ էր արձանագրվել Ազատության հրապարակում: Ցուցարարների ու ոստիկանների միջև ծագած լարվածո...

Ճանապարհային ոստիկանությունը վերածվել է հարկահավաք մարմնի

Ճանապարհային ոստիկանությունը վերածվել է հարկահավաք մարմնի

Դեկտեմբերի 2, 2015


Այն, որ Ճանապարհային ոստիկանությունը Հայաստանում վաղուց վերածվել է հարկահավաք մարմնի, դրա մասին մենք, իհարկե, գլխի էինք ընկնում...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ