Ազգային խայտառակություն

ՄԻԵԴ-ն ասել էր` էս ի՞նչ եք անում

Հունվարի 13, 2015
ՄԻԵԴ-ն ասել էր` էս ի՞նչ եք անում

Օսկան Քոչարյան

 

Այսպիսի բան ամեն օր չես լսի: Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ուժը կորցրած է ճանաչվել «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը հաստատելու մասին» հրամանագիրը: Այսինքն նախագահը չեղյալ հայտարարեց այն, ինչը հենց ինքն էր վավերացրել 2014թ. հոկտեմբերի 13-ին:

 

Ո՞րն է նման շրջադարձի պատճառը: Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում տեղադրված բացատրությունից նույնիսկ փորձառու իրավաբանները դժվարությամբ գլուխ կհանեն: Այնտեղ մասնավորապես ասված է, որ Սերժ Սարգսյանը նման որոշում կայացնելիս հաշվի է առել «Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 2012 թվականի մարտի 28-ի «ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնի համար թեկնածուների ընտրության մասին» թիվ CM(2012)40 ուղեցույցի դրույթները, ինչպես նաև ԵԽ նախարարների կոմիտեի ՄԻԵԴ դատավորի ընտրության համար թեկնածուների վերաբերյալ փորձագետների խորհրդատվական խմբի 2014 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ (2014)6ARM կարծիքը և դրանով պայմանավորված՝ ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնելու անհնարինությունը»։

 

Իսկ հիմա փորձենք նույնը շարադրել մեզ հայտնի դեպքերի ու զարգացումների տրամաբանության շրջանակում: Հավանաբար դեռ շատերի հիշողության մեջ է թարմ մնացել, թե նախորդ տարվա աշնանը Եվրադատարանում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների մրցույթը որքան աղմկոտ ու վիճահարույց դարձավ: Այն ժամանակ ամենաբարձր հանրագումարային միավորներ էին ստացել նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, Արա Ղազարյանը և Վիգեն Քոչարյանը: Սակայն վերջին պահին ինչ-որ մեկի խելքին փչեց, որ պետք է ապահովել նաև սեռերի ներկայացվածության սկզբունքը, ինչից հետո մրցութային հանձնաժողովի որոշեց Վիգեն Քոչարյանին փոխարինվել ամենաբարձր հանրագումարային միավոր ստացած իգական սեռի մասնակցով՝ Գլխավոր դատախազության աշխատակից Նելիկ Հարությունյանով: Այդ կազմով էլ նախագահը ցանկը հաստատեց, իսկ այնուհետև Հայաստանի ԱԳ նախարարությունը պետք է ցուցակը անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին, սահմանված պահանջների և ընթացակարգերի պահպանմամբ, ներկայացներ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով:

 

Ամանորից հաշված օրեր առաջ տեղեկություն տարածվեց այն մասին, թե պաշտոնական Ստրասբուրգը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ից առաջադրված թեկնածուների ցանկը: Իսկ այնուհետև հայտնի դարձավ, որ երեք ընտրյալները հունվարի 16-ին հրավիրվել են հարցազրույցի։ Հրավիրելու փաստն արդեն իսկ վկայում էր, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի համապատասխան հանձնաժողովը հաստատել է թեկնածուների ցանկը։

 

Եվ հանկարծ ամեն ինչ գլխիվայր շրջվեց: Ընդ որում շրջվեց այնքան միանգամից, որ այդ պտույտի ընթացքում որոշ փաստեր ու տեղեկություններ կորցրեցին իրենց արժանահավատությունը: Օրինակ, այսօր արդեն պաշտոնապես ասվում է, թե հաղթող ճանաչվածների ցուցակը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով չի ներկայացվել, և մնում է միայն գուշակել, թե ինչպե՞ս էր հնարավոր Ստրասբուրգ կանչել մարդկանց, որոնք այնտեղ անհայտ էին:

 

Ինչևէ, առայժմ հայտնի է ընդամենը, որ Եվրոպայի խորհրդի կողմից սահմանված ընթացակարգերի շրջանակում մեր ԱԳ նախարարությունը ստացել է ԵԽ նախարարների կոմիտեի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի ընտրության համար թեկնածուների վերաբերյալ փորձագետների խորհրդատվական խմբի կարծիքը, որից հետևում է, որ ցուցակում ընդգրկված տարբեր սեռերի թեկնածուները պետք է հավասարապես և ամբողջովին համապատասխանեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 21-րդ հոդվածի 1-ին մասի բոլոր պահանջներին, այդ թվում՝ ճանաչված իրազեկ իրավագետ լինելու չափանիշին: Ավելի պարզ` եվրոպացիք ասել էին. «Տղերք, էս ի՞նչ եք անում…»:

 

Այս ամենից հետո էր, որ նախագահը ստորագրեց հրամանագիր, ուր ասվում է, թե համաձայն գործող կարգի, առաջ է եկել ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության նոր մրցույթ անցկացնելու անհրաժեշտություն:

 

Ֆեմիդա աստվածուհին գուցե թե համաձայն չլինի դեպքերի նման ընթացքի հետ: Բայց նրա կարծիքը նախագահականում չեն հարցրել:






Դիտումների քանակ 8248


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Եվրոպան շարժվում է իր ժառանգությունը ոչնչացնելու ուղղությամբ

Եվրոպան շարժվում է իր ժառանգությունը ոչնչացնելու ուղղությամբ

Հուլիսի 14, 2020


Հոլանդիայի իշխանությունները սկսել են արական և իգական սեռերի չեղարկումը օրենսդրական մակարդակով։ Նիդեռլանդների կառավարությունը, ա...

Չկա ներում առանց ապաշխարանքի, և չկա փրկություն առանց ներման

Չկա ներում առանց ապաշխարանքի, և չկա փրկություն առանց ներման

Հուլիսի 4, 2020


Հոդվածն ուզում եմ սկսել անկեղծ խոստովանությամբ, դիցուք. երբեք չէի ենթադրի, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն ավելի ու ավելի...

Իլհամ Ալիևի ջղակծկումները տարածվում են Փաշինյան Նիկոլի մարմնին

Իլհամ Ալիևի ջղակծկումները տարածվում են Փաշինյան Նիկոլի մարմնին

Հունիսի 26, 2020


Փաշինյան Նիկոլի կիրթ գործընկեր Իլհամ Ալիևն այսօր Հայաստանից էր խոսել, ելույթի կեսը խոսեց Փաշինյան Նիկոլի սրտով, կարծես «Հայկակա...

Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլի դեմ խաղ չկա

Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլի դեմ խաղ չկա

Հունիսի 25, 2020


Ժողվարչապետը հպարտորեն հայտնում է հպարտ հպատակներին, որ Հայաստանում այլևս չկա Սահմանադրական դատարան: Փաշինյան Նիկոլը գրում է. «...

Դժգոհում է ոչխարի խոսնակը

Դժգոհում է ոչխարի խոսնակը

Հունիսի 22, 2020


Սերժ Սարգսյանը հունիսի 20-ին ասաց, որ Արցախի նախագահ ընտրված Հարությունյան Արայիկը ոչխար է։ Ընդ որում՝ մառչելի բացատրեց և ապացո...

Սերժ Սարգսյան. Հարությունյան Արայիկը ոչխար է

Սերժ Սարգսյան. Հարությունյան Արայիկը ոչխար է

Հունիսի 20, 2020


Փաշինյան Նիկոլի ճաշակով ընտրված Հարությունյան Արայիկը սիրում է ամբախ-զամբախ դուրս տալ: Քոչարյանի կալանքի պահով ասում էր, թե Հայ...

Փաշինյանը նամուսազերծվեց Ծառուկյանի դեմ պայքարում

Փաշինյանը նամուսազերծվեց Ծառուկյանի դեմ պայքարում

Հունիսի 8, 2020


Թե Ռոբերտ Քոչարյանի, թե Տեր-Պետրոսյանի Լևոնի դրդմամբ Գագիկ Ծառուկյանը ինչ ասես չբերեց Սերժ Սարգսյանի գլխին, հատկապես երբ առաջին...

Facebook-ի քաղաքականությունը՝ արևմտյան գաղափարախոսության և աշխարհաքաղաքականության հայելային արտացոլում

Facebook-ի քաղաքականությունը՝ արևմտյան գաղափարախոսության և աշխարհաքաղաքականության հայելային արտացոլում

Հունիսի 1, 2020


Հետաքրքիր է աշխատում Facebook-ը, որը կարողացել է հաշված տարիների ընթացքում միլիարդավոր մարդկանց ներգրավել, որոնց արդեն հաջողութ...

Սերժի թափոնները` Նիկոլի աշխատողներ

Սերժի թափոնները` Նիկոլի աշխատողներ

Մայիսի 29, 2020


Ապրիլյան պատերազմը թանկ նստեց Հայաստանի վրա: Թեպետ Ադրբեջանի կորուստներն անհամեմատելի էին մերի հետ, այնուամենայնիվ, ոմանց բացթո...

Ադրբեջանը ԱՄՆ-ի և ԵՄ-ի հավանությամբ պատերազմ կսանձազերծի Արցախի դեմ

Ադրբեջանը ԱՄՆ-ի և ԵՄ-ի հավանությամբ պատերազմ կսանձազերծի Արցախի դեմ

Մայիսի 23, 2020


Հարգելի ընթերցող, հոդվածը ցանկանում եմ սկսել հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դե...

Աշոտյանը կարևոր նամակ է գրել եվրահավին

Աշոտյանը կարևոր նամակ է գրել եվրահավին

Մայիսի 15, 2020


Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար կա Հայաստանում, փաստացի ԵՄ դեսպանն է, անունն էլ Անդրեա Վիկտորին (Սվիտալսկու հաջորդն է):...

Կորոնավիրուսը եվրոպացիներին գործ տվողների է վերածել

Կորոնավիրուսը եվրոպացիներին գործ տվողների է վերածել

Ապրիլի 22, 2020


Վաղուց մոռացված սովորություններ ու հակումներ են հայտնաբերվում համաեվրոպական կարանտինի ժամանակներում։ Բնակչության ամբողջ խմբեր ո...

Հայաստան - Եվրամիություն. խայտառակ սիրավեպի երրորդ ռաունդը

Հայաստան - Եվրամիություն. խայտառակ սիրավեպի երրորդ ռաունդը

Ապրիլի 20, 2020


Դժվար է ասել՝ սիրավեպի շարունակականությունը ռաունդներով կարելի՞ է չափել, թե՞ ոչ, բայց այն, ինչ նշմարվում է առաջիկայում, տեղի է ...

պողոսյան քրիստինե-Սերժ Սարգսյան. դարի տեսարժան մենամարտ

պողոսյան քրիստինե-Սերժ Սարգսյան. դարի տեսարժան մենամարտ

Ապրիլի 14, 2020


Ապրիլի 16-ը դառնալու է պողոսյան քրիստինեի աստեղային ժամը։ Այդ օրը նա՝ գեղացի աղջիկ, անգրագիտության և գժության մարմնացում, պետք ...

Սերժ Սարգսյանի զարմանալի որոշման կապակցությամբ

Սերժ Սարգսյանի զարմանալի որոշման կապակցությամբ

Ապրիլի 7, 2020


Եթե Սերժ Սարգսյանը ճանաչում է Փաշինյան Նիկոլի լակոտակրատիայի ներկայացուցիչների մարդ լինելն այն դեպքում, երբ նրանք պարազիտ են, ե...

 քոչարյան անդրանիկի գործը բարդանում է՝ երկրում ալկոգել շատ կա

քոչարյան անդրանիկի գործը բարդանում է՝ երկրում ալկոգել շատ կա

Ապրիլի 6, 2020


Ապրիլյան պատերազմի մասնակիցների վրա կեղտ բռնելու պառլամենտական հանձնաժողովի նախագահ քոչարյան անդոն երազանքներով ապրող տղա է: Եր...

Դաշնակցություն և եղբայրություն խոզավարի (այսինքն՝ ամերիկյան ձևով)

Դաշնակցություն և եղբայրություն խոզավարի (այսինքն՝ ամերիկյան ձևով)

Ապրիլի 5, 2020


Կորոնավիրուսը փլուզեց Եվրամիությունը, համենայնդեպս՝ ցրեց առասպելը եվրոպական միասնության, եվրոպական համերաշխության, միասնական ար...

քոչարյան անդո. կեղտ, կեղտ և միայն կեղտ («պայքար, պայքար մինչև վերջ» լևոնական շարքից)

քոչարյան անդո. կեղտ, կեղտ և միայն կեղտ («պայքար, պայքար մինչև վերջ» լևոնական շարքից)

Մարտի 31, 2020


Ինչպես հայտնի է, 2019թ. մայիսի 20-ին, Ռոբերտ Քոչարյանի երկրորդ ազատվելուց հետո, Փաշինյան Նիկոլը, բացի դատարանները շրջափակելուց,...

Լեգիտիմ քոչարյան անդոն խորհում է կեղտ բռնելու մասին

Լեգիտիմ քոչարյան անդոն խորհում է կեղտ բռնելու մասին

Մարտի 17, 2020


Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և այլնի հանձնաժողովի նախագահ քոչարյան անդրանիկը շատ է սիրում հարցազրույցի գնալ բաբա...

Զարմանում է բաբաջանյան արմանը

Զարմանում է բաբաջանյան արմանը

Մարտի 6, 2020


Անկախ և միասեռական պատգամավոր բաբաջանյան արմանը դժգոհ է, որ դատարանը թույլ է տվել Սերժ Սարգսյանին մեկնել երկրից: Հիշեցնենք, որ ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ