Տիեզերական խայտառակություն

Վասալների երթ իրենք իրենց դեմ

Հունվարի 11, 2015
Վասալների երթ իրենք իրենց դեմ

Ծառուկ Սարգսյան

 

Հունվարի 11-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում հնարավորինս ամենախայտառակ ակցիան է տեղի ունենում՝ երթ ընդդեմ ահաբեկչության։ Երթին մասնակցելու համար հավաքվել են ԱՄՆ գրեթե բոլոր վասալները, ընդհուպ մինչև Պյոտր Պորոշենկոն։ Նահանգներն ինքը ներկայացված է արդարադատության նախարարի մակարդակով, Ռուսաստանը ներկայացրել է արտգործնախարար Լավրովը (ի դեպ, թե ինչ է անում այս կասկածելի ընկերակցությունում պրն Լավրովը՝ դժվար է հասկանալ)։

 

Այժմ՝ բուն երթի մասին։ Այն ուղղված է ահաբեկչության դեմ պայքարին, բայց պարադոքսն այն է, որ ակցիան կազմակերպված է ահաբեկչությունը քաջալերողների, հովանավորողների և ֆինանսավորողների կողմից (թե ով և ինչու է ծնունդ տվել «Իսլամական պետությանը», «Ալ- Քաիդային», Ուկրաինայի բանդերական ռեժիմին և այլն՝ բոլորին է հայտնի)։ Օրինակ, ազատ և հանդուրժող Եվրոպայում ոչ մեկի մտքով չանցավ ոչ թե միայն Օդեսայի (որտեղ բանդերականները ողջ-ողջ այրեցին 80 մարդ) ցեղասպանության դեմ բողոքի երթ կազմակերպել, այլև դատապարտել այդ ակցիան, քանի որ այն կազմակերպվել էր ամերիկյան վասալների կողմից։ Դե, իսկ իրենք իրենց մահվան բերանը տված լրագրողների սպանությունը համամարդկային նշանակության ողբերգություն է հռչակվել։ Այս առնչությամբ կուզենայի անդրադառնալ ներկայիս լիբերալների երկատված գարշելի էությանը, էություն, որը ցանկացած նորմալ մարդու համար նողկալի է դարձնում ողջ արևմտյան աշխարհը։ Այսպես, Վալերիա Նովոդվորսկայան բոլոր «զապադնիկ»-լիբերալների անունից անկեղծորեն ասում էր, որ «կարգին մարդիկ պետք է իրավունքներ ունենան, իսկ նրանք, ովքեր կարգին չեն (Կրյուչկովի, Հոմեյնիի կամ Կիմ Իր Սենի նմանները), չպետք է ունենան։ Իրավունքն էլիտար հասկացություն է։ Այնպես որ, կամ դու քոսոտ անասուն ես, կամ էլ իրավունք ունես։ Երկուսից մեկը»։ Իսկ թե ինչ չափանիշներով որոշել՝ մարդ է սա, թե անասուն, Նովոդվորսկայան չհասցրեց ճշտել, բայց նրա փոխարեն դրանով զբաղված է ԱՄՆ պետդեպարտամենտը. հենց այս դուքանն է որոշում և ի լուր աշխարհի տեղեկացնում՝ արդյոք կոնկրետ գործողությունը ահաբեկչություն է, թե ոչ, արդյոք կոնկրետ անձը դեմոկրատ է, թե ոչ, արդյոք կոնկրետ հանրաքվեն լեգիտիմ է, թե ոչ, ինչն է կարելի և ինչը՝ ոչ, ինչն է լավ և ինչը՝ վատ։ Օդեսացիների բախտը չբերեց. պետդեպարտամենտը նրանց կրակի տալը ահաբեկչություն չհամարեց, ֆրանսիացի ծաղրանկարիչների բախտը բերեց՝ նրանք սրբացվելու են և հանգրվանելու «լիբերալ աստվածությունների» պանթեոնում։

 

Այժմ՝ բուն ահաբեկչական գործողության մասին։ Դրա պատասխանատվությունը Ֆրանսիայի վրա է՝ որպես «հանդուրժողականությունը» և մեծամասնության վրա ամեն տեսակ փոքրամասնությունների կամքի գերիշխանությունը խրախուսող պետության՝ մի կողմից, մյուս կողմից էլ՝ որպես պետություն, որը խրախուսում է գաղափարախոսական այլասերումն ազատ խոսքի քողի ներքո։ Ֆրանսիայում և Եվրոպայում առհասարակ ոչ մեկի մտքով չանցավ արգելել կրոնական պաշտամունքները, մարգարեներին անարգելը։ Չէ՞ որ Մուհամեդ մարգարեն պաշտամունքային կերպար է մեկ միլիարդ մարդկանց համար, ուրեմն ո՞րն է այդ միլիարդի զգացմունքներն անարգելու իմաստը։ Ո՞վ է Մուհամեդը։ Գործո՞ղ, թե՞ անցյալի քաղաքական գործիչ, որին կարելի է «ծաղրանկարել»։ Ո՞րն է դրա կոմերցիոն շահը։ Կա՞ն արդյոք քաղաքական դիվիդենդներ։ Իհարկե՝ ոչ։ Ուրեմն, ինչո՞ւ Carlie Hebdo-ն ուրիշների (ասենք՝ անցյալի ու ներկայի խալիֆների, իմամների, սուլթանների) ծաղրանկարները չտպի ու հանգիստ չթողնի մարգարեներին, իսկ ֆրանսիական պետությունը օրենսդրորեն չարգելի ուրիշների կրոնական զգացմունքներն անարգելը։

 

Բայց բանը նաև այն է, որ ընդհանրապես նպատակահարմար չէ Մուհամեդին ծաղրելը, ի տարբերություն, ասենք, իսլամի ծայրահեղական հոսանքի հիմնադիր Վահաբի (արևմտյան լիբերալ լրագրողները Վահաբին չեն անդրադառնում, հավանաբար այն պատճառով, որ վահաբականությունը ԱՄՆ դաշնակից Սաուդյան Արաբիայի և Քուվեյթի պետական գաղափարախոսությունն է, իսկ դա արդեն շատ բան է նշանակում)։ Քանզի Մուհամեդ մարգարեից և նրա ստեղծած իսլամից այսօրվա Եվրոպան ոչ մի վատ բան չի տեսել, ավելին՝ Ֆրանսուա Օլանդի և եվրոպական բոլոր լիդերների հեռավոր նախնիները հենց արաբներից են սովորել կղելուց հետո քամակները մաքրելը, հենց արաբների շնորհիվ են մաքրվել ոջիլներից՝ նրանցից մետաքս հագնել սովորելով, և սկսել մաքրակենցաղ կյանք վարել, և հենց արաբներն են Եվրոպա վերադարձրել անտիկ ժառանգությունն ու հրահրել Վերածնունդը՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով (բայց հազիվ թե պատմական այս փաստերը հայտնի լինեն լիբերալ եվրոպացիների մեծամասնությանը, ափսոս...)։ Ուրեմն, ո՞րն է Մուհամեդի մեղքը, մի՞թե այդքան դժվար է հանգիստ թողնել նրան և չզոհվել, հետո էլ խայտառակ տրագիկոմիկական շուոներ կազմակերպել։

 

Էլ չեմ ասում այնպիսի մանրուքների մասին, ինչպիսին է, ասենք, այն, որ ոչ մի մուսուլմանի խելքին չի փչել անարգել Քրիստոսին, բայց ոչ թե նրա համար, որ Հիսուսը իսլամում մարգարեներից մեկն է, այլ որովհետև մուսուլմանները պատվում են սրբերին և իրենց թույլ չեն տալիս պղծել անգամ օտար սրբերին։ Այլ նրբությունների մասին չեմ խոսում։ Ասեմ միայն, որ Փարիզում տեղի ունեցածը չի կարող ահաբեկչական գործողություն լինել, դա ինքնադատաստան էր, իսկ ինքնադատաստանը կատարվում է այն ժամանակ, երբ օրենքն անզոր է։ Տասնյակ տարիներ մուսուլմանները խնդրում էին ձեռք չտալ իրենց մարգարեին (գոնե 1989 թվականից, երբ մեջտեղ եկան Սալման Ռուշդիի «Սատանայական բանաստեղծությունները»), պետությունը նրանց պատասխանում էր, որ չի կարող ոտնձգել ազատ խոսքի դեմ, այդ ժամանակ ի հայտ եկան մարդիկ, ովքեր իրենք արդար դատաստան տեսան (ըստ իրենց)՝ դիմելով իքնադատաստանի։ Նման ինքնադատաստան իրականացվեց նաև Հայաստանում 1999թ. հոկտեմբերի 27-ին, երբ մի խումբ երիտասարդներ ներխուժեցին խորհրդարան և գնդակահարեցին պետական իշխանությունը և առհասարակ պետությունը սեփականաշնորհած վարչապետ Վազգեն Սարգսյանին։ Այդ խումբը, որի անդամները նույնպես ահաբեկիչներ համարվեցին, ընդամենը արդարադատություն իրականացրեց ինքնադատաստանի ձևով, քանի որ պետությունն անզոր էր, որովհետև գլխավոր սպանվածի ու նրա մերձավոր շրջապատի սեփականությունն էր։

 

Ուզում եմ հուսալ, որ Եվրոպայում գիտակցում են իրավիճակի ողբերգականությունը, գոնե ինչ-որ կերպ կվերանայեն իրենց աշխարհայացքը, կհասկանան, որ բոլոր մարդիկ հավասար են, և յուրաքանչյուր մարդու սպանությունը հավասարապես դատապարտելի է, անգամ եթե սպանությունները Օդեսայում և Դոնբասում կատարեն ամերիկյան վարչակազմի վասալները։ Բայց սա, կարծում եմ, ուտոպիա է։ Համենայնդեպս, այնքան ժամանակ, քանի դեռ Արևմուտքը անգլոսաքսերի տիրապետության տակ գտնվի...

 

Հետգրություն


Երթի գլխավոր մասնակիցների վերամբարձ, ճոռոմ, կրքոտ ելույթների և դառն արցունքների մասին մենք կլռենք, ցանկացողները դրանց մասին կիմանան այլ աղբյուրներից...           

 

      






Դիտումների քանակ 16450


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյան Նիկոլը խայտառակվում է Ֆրանսիայում

Փաշինյան Նիկոլը խայտառակվում է Ֆրանսիայում

Սեպտեմբերի 10, 2019


Փաշինյան Նիկոլի, նրա վանեցյան արթուրի, խաչատրյան սասունի, հոռոմցի դատախազի ու անկախ դատավորների փառքը հասել է Ֆրանսիա: Ռոբերտ Ք...

Ֆրանսիան դեմ է «հայր» և «մայր» եզրույթներին

Ֆրանսիան դեմ է «հայր» և «մայր» եզրույթներին

Ապրիլի 20, 2019


Ֆրանսիան օրեցօր կործանվում է: Այդ երբեմնի հզոր երկրի կործանման սկիզբը դրվեց Ֆրանսուա Օլանդի օրոք, իսկ երբ նրան փոխարինեց պեդոֆի...

Էմանուել Մակրոն՝ համասեռամոլ, փսիխոպատ, միստր «Ոչ ոք»

Էմանուել Մակրոն՝ համասեռամոլ, փսիխոպատ, միստր «Ոչ ոք»

Մայիսի 7, 2017


Որտեղի՞ց ֆրանսիական քաղաքականության մեջ ծլեց Էմանուել Մակրոն անվամբ «ժիր, գանգրահեր, սիրահարված» այս տղան, ո՞ւմ ձեռքին է ծանր թ...

Դաշնակները պաշտպանում են գերոնտոֆիլիան` հանուն իրենց գաղափարների

Դաշնակները պաշտպանում են գերոնտոֆիլիան` հանուն իրենց գաղափարների

Մայիսի 4, 2017


Ֆրանսիայում նախագահական ընտրություններ են, և այս կարևոր իրադարձությունը չէր կարող ընթանալ առանց ՀՅԴ մասնակցության կամ գոնե առան...

Ինչպես ամբողջ նախրով դեպի անդունդ էին գնում, այդպես էլ կշարունակեն

Ինչպես ամբողջ նախրով դեպի անդունդ էին գնում, այդպես էլ կշարունակեն

Ապրիլի 25, 2017


Թեկնածու Ֆիյոնը, որը երկուսի միակ հավասարարժեք ընդդիմախոսն էր և առաջնագիծ էր նետվում, անախորժ սկանդալներից հետո տուգանային գում...

Եվրախորհրդարանն արիաբար պայքարում է կնոջ դեմ

Եվրախորհրդարանն արիաբար պայքարում է կնոջ դեմ

Մարտի 3, 2017


Եվրախորհրդարանը Բրյուսելում մինի-նստաշրջանի շրջանակներում քվեարկել է «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ, Եվրախորհրդարանի «Ա...

ԿՀՎ-ն Փարիզի ահաբեկչության մեղավոր է նշանակել Սնոուդենին

ԿՀՎ-ն Փարիզի ահաբեկչության մեղավոր է նշանակել Սնոուդենին

Նոյեմբերի 17, 2015


Նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկիչների հարձակումներից հետո Կենտրոնական հետախուզական վարչության մի ամբողջ շարք պաշտոնյաներ շտապեց...

ԱՄՆ-ը՝ ահաբեկչության գլխավոր հովանավոր

ԱՄՆ-ը՝ ահաբեկչության գլխավոր հովանավոր

Նոյեմբերի 17, 2015


ԻՊ-ն անհրաժեշտ է ամերիկացիներին քաոս հաստատելու համար, քաոսը հարկավոր է Ռուսաստանի և Չինաստանի սահմանների մոտ ապակայունություն ...

Charlie Hebdo-ի տանձին էլ չի

Charlie Hebdo-ի տանձին էլ չի

Նոյեմբերի 6, 2015


Charlie Hebdo ամսագրի գլխավոր խմբագիր Ժերար Բիարը ուրբաթ օրը՝ նոյեմբերի 6-ին, RFI–ին տված հարցազրույցում ասել է, որ «սրբապղծութ...

Charlie Hebdo-ն հիմա ծաղրուծանակի է ենթարկում եգիպտական ավիավթարի զոհերին

Charlie Hebdo-ն հիմա ծաղրուծանակի է ենթարկում եգիպտական ավիավթարի զոհերին

Նոյեմբերի 5, 2015


Ֆրանսիական Charlie Hebdo ամսագիրը, որն աչքի է ընկել իր սկանդալային, սրբապիղծ ծաղրանկարներով ու այդ արարքների համար իր աշխատակից...

Բաստիլի գրավումն ու Բաղրամյանի չգրավումը

Բաստիլի գրավումն ու Բաղրամյանի չգրավումը

Հուլիսի 13, 2015


ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն Ֆրանսիայի Ազգային տոնի՝ Բաստիլի գրավման նախօրե...

Հանրապետականը Ֆրանսիայում էլ է հանրապետական

Հանրապետականը Ֆրանսիայում էլ է հանրապետական

Մայիսի 30, 2015


Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի գործերն այնքան էլ լավ չեն: Վերջինս ցանկանում է կրկին իր թեկնածությունն առաջադրել նախա...

Ժիսկար դ'Էսթենը մտահոգ է Արևմուտքի քաղաքականությունից

Ժիսկար դ'Էսթենը մտահոգ է Արևմուտքի քաղաքականությունից

Փետրվարի 23, 2015


Politique international պարբերականին տված հարցազրույցում Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ'Էսթենն ասել է, որ Վաշինգտոնի...

Գալուստ Սահակյանը` «Շառլի Էբդո»-ի խմբագիրը

Գալուստ Սահակյանը` «Շառլի Էբդո»-ի խմբագիրը

Փետրվարի 2, 2015


Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, թե չի կարող գնահատական տալ Բերձորում տեղի ունե...

Ինչի՞ կհանգեցնի խոսքի ազատության «սրբազանությունը» Եվրոպայում

Ինչի՞ կհանգեցնի խոսքի ազատության «սրբազանությունը» Եվրոպայում

Հունվարի 14, 2015


Խոսքի ազատությունը Եվրոպայում սրբություն է, ընդ որում՝ այդ սրբությունը բավական ինքնատիպ է, ինչպեսև Եվրոպան։ Օրինակ, Մեծ Բրիտանի...

Ամեն ինչ հատուցման գին ունի

Ամեն ինչ հատուցման գին ունի

Հունվարի 8, 2015
4

Ֆրանսիան ահաբեկված է: Ֆրանսիան սգի մեջ է: Երեկ երեք զինված տղամարդ Փարիզի կենտրոնում ներխուժել էին ֆրանսիական Charlie Hebdo երգ...

Marzpeto-degenerato
30.09.2019 | 21:49


Marzpeto-degenerato

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ