Միջազգային խայտառակություն

Պան Յացենյուկի նեոգեբելսյան սկզբունքը

Հունվարի 9, 2015
Պան Յացենյուկի նեոգեբելսյան սկզբունքը

Քոչար Օսկանյան

 

Հմայիչ երիտասարդ Արսենի Յացենյուկը, որը ներկայումս զբաղեցնում է ուկրաինական կառավարության ղեկավարի պաշտոնը, չի դադարում զարմացնել նորմալ մարդկանց իր պատմա-քաղաքական-գաղափարախոսական հայտնություններով։ Բայց այս անգամ պան Յացենյուկը գերազանցեց անգամ ինքն իրեն ու բոլոր բանդերականներին. այցով Գերմանիայում եղած ժամանակ նա ասաց, որ «թույլ չի տա Ռուսաստանին ոտնատակ անել Գերմանիան, ինչպես դա տեղի ունեցավ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ»։ Բայց սա դեռ ախտորոշման կեսն է։ Պան Յացենյուկը հայտարարել է նաև հետևյալը. «Մենք բոլորս շատ լավ հիշում ենք խորհրդային ներխուժումն Ուկրաինա և Գերմանիա, դրանից պետք է խուսափել»։ Յացենյուկը Եվրոպայի ազատագրումը նացիզմից անվանել է «ռուսական ագրեսիա», որը Ռուսաստանը դրսևորել է և՛ ֆաշիստական Գերմանիայի, և՛ Ուկրաինայի նկատմամբ։ Բայց քանի որ Եվրոպայում դեռևս պահպանվել են առողջ դատող մարդիկ, որոնք (թեև հավատարիմ են «երկակի ստանդարտներին»՝ հանուն ամերիկացիներին սիրաշահելու) ոչ մի կերպ չեն համաձայնի ընդունել, որ Խորհրդային Միությունը ներխուժել է Ուկրաինա և Գերմանիա, ուստի նրանք միանշանակ չեն գնահատել պան Յացենյուկի հայտնությունները։ Բայց կյանքի պրոզան շատ ավելի պրոզայիկ է, քան կարող է թվալ։ Ըստ էության, մենք գործ ունենք նեոգեբելսյան սկզբունքի հետ, որի հեղինակությունը կարելի է լիովին վերագրել պան Յացենյուկին. եթե հանգուցյալ դոկտոր Գեբելսն ասում էր, թե որքան անհեթեթ է սուտը, այնքան ավելի հեշտ են դրան հավատում, ապա պան Յացենյուկի սկզբունքը հետևյալն է. որքան ավելի հակադրական է սուտը, այնքան ավելի հեշտ է հավատալ դրան։ Օրինակ, եթե բոլորին հայտնի է, որ նացիստական Գերմանիան է ներխուժել ԽՍՀՄ 1941թ., երբ ոչ մի Ուկրաինա էլ չկար (հազիվ մի միութենական հանրապետություն էր ԽՍՀՄ կազմում), ապա կարելի է մարդկանց համոզել (հատկապես եթե նրանք դա ուզում են), որ հենց Խորհրդային Միությունն է ներխուժել և՛ Ուկրաինա (որն այն ժամանակ պարզապես չկար), և՛ Գերմանիա, ինչպես նաև հետևություն անել, որ Եվրոպայի ազատագրումը նացիզմից «ռուսական ագրեսիա» է։

 

Իհարկե, պան Յացենյուկը կարգին սովորել է դպրոցում, ծանոթ է պատմությանը, հիանալի տեղեկացված է յոթանասնամյա վաղեմության իրադարձությունների մասին, բայց այսօր խոսում է միանգամայն հակառակի մասին։ Ինչո՞ւ։ Դա հարկավոր է բանդերական ռեժիմին, որի դրածոն է ինքը, իսկ ռեժիմին այլ պատմություն է հարկավոր, փաստերի այլ շարադրում։ Դե, ահա, պան Յացենյուկն էլ դիմում է նոր սկզբունքի, նոր ռազմավարության, որը հետևյալն է. հարկ չկա ստել և պատմության մեջ նոր փաստեր հորինել, դրանք արդեն ոչ մեկին հետաքրքիր չեն, հարկավոր է պարզապես տեղերով փոխել գործող անձանց։ Այս է ամենը...

 

Եթե պան Յացենյուկի տաղանդի հանդեպ ուշադրություն ցուցաբերեն Թուրքիայում, ապա շատ շուտով Բարաք Օբաման ամենամյա իր կարեկցությունները կհայտնի ցեղասպանություն իրականացրած հայերից տուժած թուրք ժողովրդին, իսկ արևմտյան հանրության անդամները մեկը մյուսի հետևից կընդունեն թուրքերի ցեղասպանությունը Հայկական կայսրությունում և կընդունեն օրենքներ, որոնք կքրեականացնեն թուրք ժողովրդի ցեղասպանության ժխտումը։ Եվ քչերին կհուզի այն, որ Հայկական տիրակալություն չկա արդեն ավելի քան երկու հազարամյակ (ավելի ճիշտ՝ մ.թ.ա. 66 թվականից, այն պահից, երբ Տիգրան Մեծն ընդունեց հռոմեական գերիշխանությունը)։ Գլխավորը պահի թելադրանքն է, անգլոսաքսերի շահերը, մնացյալը՝ պատմական իրականություն, արդարություն, բարոյականություն, երկրորդական են։

 

Եվ այս առնչությամբ կուզենայի ցանկանալ, որպեսզի Ռուսաստանի բարձրագույն քաղաքական ղեկավարությունը հայտարարեր ուկրաինական ղեկավարության հետ ամեն տեսակ շփումների (բացի առևտրային գործարքներից, ինչպիսիք են, ասենք, արտահանա-ներմուծական պայմանագրերի վճարումները և այլն) դադարեցման մասին ընդհուպ մինչև այն պահը, քանի դեռ բանդերական ռեժիմը չի հրաժարվի պան Յացենյուկի հայտնաբերած նեոգեբելսյան սկզբունքից և չի վերադառնա գեբելսյանին, այսինքն՝ սովորական ցինիկ ստին։ Կարծում եմ՝ բան չկա ասելու այն մարդկանց, ովքեր պատմական իրադարձությունները և պատմական անհատներին «դասավորում» են ըստ իրենց ցանկության ու ճաշակի։ Անշուշտ, անհամեմատ ավելի հաճելի է լսել, թե ինչպես է Բարաք Օբաման խոսում Օսվենցիմն ազատագրած իր պապի մասին (ինչպես հայտնի է, Օբամայի պապը նեգր է եղել, մինչդեռ Օսվենցիմն ազատագրել են խորհրդային զորքերը, որոնք իրենց շարքերում մի նեգր անգամ չեն ունեցել)՝ գեբելսյան դպրոցի տառին ու ոգուն համապատասխան, քան թե լսել այն, թե ինչպես է պան Յացենյուկը խոսում Գերմանիա և Ուկրաինա խորհրդային զորքերի ներխուժման մասին։             






Դիտումների քանակ 23572


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Անդրկովկասը՝ համավարակից պատերազմ դուրս գալու շեմին. հանգույց ՀԱՊԿ գոտում

Անդրկովկասը՝ համավարակից պատերազմ դուրս գալու շեմին. հանգույց ՀԱՊԿ գոտում

Մայիսի 18, 2020


Իհարկե, թուրքերն իրենք պետք է որոշեն՝ արդյո՞ք պատերազմի մեջ մտնեն Ռուսաստանի դեմ տասնյոթերորդ անգամ, թե՞ ոչ։ Կարծում ենք, մենք ...

Բանդերականները ժխտում են Ցեղասպանությունն ու նախընտրում Թուրքիան

Բանդերականները ժխտում են Ցեղասպանությունն ու նախընտրում Թուրքիան

Ապրիլի 23, 2020


Հայրենական արևմտականները երբեք չեն թաքցրել իրենց ջերմ զգացումները ուկրաինացի արևմտականների հանդեպ, որոնք իշխանության եկան 2014թ...

Սորոսը նորից Սաակաշվիլուն պաշտոն է տվել Ուկրաինայի կառավարությունում

Սորոսը նորից Սաակաշվիլուն պաշտոն է տվել Ուկրաինայի կառավարությունում

Ապրիլի 22, 2020


Ջորջ Սորոսն, այնուամենայնիվ, որոշ մարդկային հատկանիշներ ունի՝ չի դավաճանում ու դեն չի գցում իր լափակերներին, երբ նրանց համար օգ...

Կորոնավիրուսը եվրոպացիներին գործ տվողների է վերածել

Կորոնավիրուսը եվրոպացիներին գործ տվողների է վերածել

Ապրիլի 22, 2020


Վաղուց մոռացված սովորություններ ու հակումներ են հայտնաբերվում համաեվրոպական կարանտինի ժամանակներում։ Բնակչության ամբողջ խմբեր ո...

Դաշնակցություն և եղբայրություն խոզավարի (այսինքն՝ ամերիկյան ձևով)

Դաշնակցություն և եղբայրություն խոզավարի (այսինքն՝ ամերիկյան ձևով)

Ապրիլի 5, 2020


Կորոնավիրուսը փլուզեց Եվրամիությունը, համենայնդեպս՝ ցրեց առասպելը եվրոպական միասնության, եվրոպական համերաշխության, միասնական ար...

Կորոնավիրուսային «ցեղասպանության» կապակցությամբ Եվրոպայում

Կորոնավիրուսային «ցեղասպանության» կապակցությամբ Եվրոպայում

Ապրիլի 2, 2020


Կորոնավիրուսը թանկ նստեց Արևմուտքի վրա: Այսօր կարելի է ասել, որ Եվրամիություն այլևս չկա, երբեմնի հզոր քաղաքական ու տնտեսական մի...

Վաշինգտոնը «աչքը տնկել է» Կալինինգրադին

Վաշինգտոնը «աչքը տնկել է» Կալինինգրադին

Մարտի 3, 2020


ԱՄՆ-ը Washington Times-ի միջոցով առաջին անգամ միջազգային հարթությունում մտցրել է թեզ այն մասին, որ ռուսաստանյան Կալինինգրադի մա...

Երբ մեծ տերությունը գլխավորում է հիմարը

Երբ մեծ տերությունը գլխավորում է հիմարը

Փետրվարի 10, 2020


Ուղիղ 30 տարի առաջ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության կանցլեր Հելմուտ Քոլի հետ բանակցություններում ԽՍՀՄ ղեկավար Միխայիլ Գորբաչ...

Բանդերական, բայց դեմոկրատական Ուկրաինայում պատանդի վիճակում է հայտնվել հերոսի աճյունը

Բանդերական, բայց դեմոկրատական Ուկրաինայում պատանդի վիճակում է հայտնվել հերոսի աճյունը

Փետրվարի 8, 2020


Ուկրաինայում այդպես էլ չհասկացան, որ յուրաքանչյուր մեկ միլիոն բանդերականի համար կգտնվի մեկ ընկեր Ստալին։ Եվ նրանք կհասնեն նրա գ...

Իլհամ Ալիևը մտահոգվել է Հայաստանի նախկին նախագահների ճակատագրով

Իլհամ Ալիևը մտահոգվել է Հայաստանի նախկին նախագահների ճակատագրով

Փետրվարի 8, 2020


Բաքվում տեղի ունեցավ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհրդի) արտաքին գործերի նախարարների արտ...

Ռուսաստանի վրա հարձակվելու համար ԱՄՆ-ը «մահապարտ» կպատրաստի

Ռուսաստանի վրա հարձակվելու համար ԱՄՆ-ը «մահապարտ» կպատրաստի

Հունվարի 22, 2020


ՆԱՏՕ-ն հայտարարել է վերջին 25 տարիների ընթացքում ԱՄՆ-ից Եվրոպա զորքերի տեղափոխման ամենամեծ զորավարժությունների (Defender Europe...

Լկտի Էրդողանը

Լկտի Էրդողանը

Դեկտեմբերի 21, 2019


Չգիտես ինչու անընդհատ մտաբերում եմ մեծ բանաստեղծ Վելիմիր Խլեբնիկովի այս տողերը, երբ մտածում եմ Թուրքիայի նախագահի մասին։ Շեկ բե...

Եվրախորհրդարանը պարգևատրում է ահաբեկչին

Եվրախորհրդարանը պարգևատրում է ահաբեկչին

Նոյեմբերի 26, 2019


Ռեժիսոր և ահաբեկիչ Օլեգ Սենցովը, որը Ռուսաստանում 20 տարով դատապարտվել էր Ղրիմում ահաբեկչություն նախապատրաստելու համար և վերջեր...

SOS. ամերիկացիները լքում են իրենց վասալներին ԱՊՀ-ում

SOS. ամերիկացիները լքում են իրենց վասալներին ԱՊՀ-ում

Նոյեմբերի 19, 2019


Միացյալ Նահանգները հոգեվաքրի վիճակում է։ Դա վիճակ է, որը թույլ չի տալիս վարել նախկին կենսակերպը, նախկին քաղաքականությունը, դա ա...

Հայաստանի ապագան Սորոս Ջորջինն է

Հայաստանի ապագան Սորոս Ջորջինն է

Հոկտեմբերի 24, 2019


Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Ելենա Բոնդարենկոն Վլադիմիր Սոլովյովի «Երեկո» հաղորդման ժամանակ այսօր հայտարարեց, ...

Ամերիկացիների հետ բարեկամության հետևանքները՝ քաոս և մահ

Ամերիկացիների հետ բարեկամության հետևանքները՝ քաոս և մահ

Հոկտեմբերի 11, 2019


Ութ տարի առաջ սկսվեց սիրիական պատերազմը։ Այն տեղի ունեցավ «արաբական գարնան» շրջանակում, Մաղրիբից մինչև Ինդոնեզիա ամերիկյան արտա...

Մոսկվան դեմ չէ ՀԱՊԿ-ին Բաքվի անդամակցությանը

Մոսկվան դեմ չէ ՀԱՊԿ-ին Բաքվի անդամակցությանը

Սեպտեմբերի 14, 2019


Ժողովրդական վարչապետն իր արտաքին քաղաքականությամբ անում է ամեն ինչ, որպեսզի թուլացնի Հայաստանը միջազգային ասպարեզում և հեռացնի ...

Մոսկովյան ընդդիմությանը կօգնի Ուկրաինայի բանակը

Մոսկովյան ընդդիմությանը կօգնի Ուկրաինայի բանակը

Հուլիսի 29, 2019


«Մոսկվացիների տարերային բողոքը» տարերային չէ, և, ոստիկանության տվյալներով, այնքան էլ մոսկովյան չէր։ Անկարգությունների մասնակիցն...

Ռուսաստան և Հայաստան. նույն գլխացավն է, բայց տարբեր են բուժման մեթոդները

Ռուսաստան և Հայաստան. նույն գլխացավն է, բայց տարբեր են բուժման մեթոդները

Հուլիսի 29, 2019


Վլադիմիր Պուտինը հասկանում է. եթե լիբերալ խառնամբոխին գոնե մեկ անգամ օրենքի հանդեպ իր գերազանցությունն զգալու հնարավորություն տ...

Ամերիկացիներն սկսում են հոգ տանել վրացիների մասին, հենց որ նրանց կրակն են գցում

Ամերիկացիներն սկսում են հոգ տանել վրացիների մասին, հենց որ նրանց կրակն են գցում

Հուլիսի 26, 2019


Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Էլիզաբեթ Ռուդը Ռուսաստանին կոչ է արել չեղարկել Վրաստանի հետ ավիահաղորդակցության և զբոսաշրջո...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ