Միջազգային խայտառակություն

Ամեն ինչ հատուցման գին ունի

Հունվարի 8, 2015
Ամեն ինչ հատուցման գին ունի
Քոչար Օսկանյան
 
 
Ֆրանսիան ահաբեկված է: Ֆրանսիան սգի մեջ է: Երեկ երեք զինված տղամարդ Փարիզի կենտրոնում ներխուժել էին ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրություն և կրակ բացել աշխատակիցների վրա: Զոհվել էին 10 լրագրողներ և երկու ոստիկան: Ծայրահեղականների նման զարհուրելի գործողությունները ցնցել են մարդկանց: Ամբողջ աշխարհը դատապարտում է այդ ոճրագործությունը:
 
Միևնույն ժամանակ ոմանք հարկ են համարում շրջանցել կատարվածի դրդապատճառները: Մինչդեռ դրանք առավել քան ուշադրության ու վերլուծության կարիք ունեն հատկապես այժմ: Երգիծական այդ հանդեսը, որ պարբերաբար հրապարակում էր Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները, նախկինում մի քանի անգամ արդեն  հայտնվել էր սկանդալային իրավիճակներում: Իսկ երբ 2011թ. հանդեսը մի ամբողջ համար նվիրեց իսլամական թեմային, խմբագրության առջև հավաքված բողոքի ակցիայի մասնակիցներն այրեցին շենքը: Բայց նույնիսկ այդ սպառնալիքները չազդեցին ազատամիտ եվրոպացիների վրա, ովքեր համոզված են, թե մարդն անկաշկանդ է իր ցանկությունների արտահայտման ձևերի ընտրության հարցում և այդ ազատության մեջ է քաղաքակրթության գլխավոր նախապայմանը:
 
Իսկ այսօր մենք արդեն լսում ենք միանգամայն այլ հետևություններ ու կռահումներ: Ոմանք գուժում են մուլտիկուլտուրալիզմի մահը, ոմանք փաստում են, որ տոլերանտությունը պարտություն պարտության ետևից է կրում և հակաիսլամիստական ու հակաէմիգրանտական տրամադրությունների երկրորդ շնչառություն են ձեռք բերում: Սակայն մինչ արմատին հասնելը փարիզյան վերջին ողբերգությունը իր խորքում ունի հասցեագրում, որն ուղղված է ոչ միայն եվրոպացիներին և ոչ միայն նրանց վրիժառուներին: Charlie Hebdo-ը հեգնեց մարգարեին: Նկարեցին, ծաղրեցին, ծիծաղեցին և կարծեցին, թե այդքանով ամեն բան ավարտվե՞ց:
 
Չի կարելի վիրավորել այն, ինչը մեկ ուրիշի համար սրբություն է: Նույնիսկ երգիծանքի անվան տակ: Դա արդեն ազատ խոսքի ու կարծիքի իրավունք չէ: Դա ազատ ստորության իրավունք է: Իսկ այդ իրավունքի դիմաց նաև դիակներ են վաստակում: Ամեն ինչ հատուցման գին ունի: Եվ ճիշտ կլինի, որ ազատամիտ եվրոպացիները վերջնականապես մոռանամ մարգարեին ծաղրելու բութ և հիմար սովորոթյունը: Գոնե այն բանի համար, որ ոչ մի մահմեդական առ այսօր դեռ չի ծաղրել Քրիստոսին: Եթե ազատամիտ եվրոացիներն այդքանն էլ չեն հասկանում, ուրեմն գոնե մոռանամ մարգարեին ծաղրելու բութ սովորությունը գոնե այն բանի համար, որ իրենց կարող են դրա համար սպանել: Իսկ եթե դա էլ չեն հասկանա, ապա այլ խորհուրդներ չունենք. թող ծաղրեն, սպանվեն, ողբան, սգան…





Դիտումների քանակ 14937


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ֆրանսիան դեմ է «հայր» և «մայր» եզրույթներին

Ֆրանսիան դեմ է «հայր» և «մայր» եզրույթներին

Ապրիլի 20, 2019


Ֆրանսիան օրեցօր կործանվում է: Այդ երբեմնի հզոր երկրի կործանման սկիզբը դրվեց Ֆրանսուա Օլանդի օրոք, իսկ երբ նրան փոխարինեց պեդոֆի...

Էմանուել Մակրոն՝ համասեռամոլ, փսիխոպատ, միստր «Ոչ ոք»

Էմանուել Մակրոն՝ համասեռամոլ, փսիխոպատ, միստր «Ոչ ոք»

Մայիսի 7, 2017


Որտեղի՞ց ֆրանսիական քաղաքականության մեջ ծլեց Էմանուել Մակրոն անվամբ «ժիր, գանգրահեր, սիրահարված» այս տղան, ո՞ւմ ձեռքին է ծանր թ...

Դաշնակները պաշտպանում են գերոնտոֆիլիան` հանուն իրենց գաղափարների

Դաշնակները պաշտպանում են գերոնտոֆիլիան` հանուն իրենց գաղափարների

Մայիսի 4, 2017


Ֆրանսիայում նախագահական ընտրություններ են, և այս կարևոր իրադարձությունը չէր կարող ընթանալ առանց ՀՅԴ մասնակցության կամ գոնե առան...

Ինչպես ամբողջ նախրով դեպի անդունդ էին գնում, այդպես էլ կշարունակեն

Ինչպես ամբողջ նախրով դեպի անդունդ էին գնում, այդպես էլ կշարունակեն

Ապրիլի 25, 2017


Թեկնածու Ֆիյոնը, որը երկուսի միակ հավասարարժեք ընդդիմախոսն էր և առաջնագիծ էր նետվում, անախորժ սկանդալներից հետո տուգանային գում...

Եվրախորհրդարանն արիաբար պայքարում է կնոջ դեմ

Եվրախորհրդարանն արիաբար պայքարում է կնոջ դեմ

Մարտի 3, 2017


Եվրախորհրդարանը Բրյուսելում մինի-նստաշրջանի շրջանակներում քվեարկել է «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ, Եվրախորհրդարանի «Ա...

ԿՀՎ-ն Փարիզի ահաբեկչության մեղավոր է նշանակել Սնոուդենին

ԿՀՎ-ն Փարիզի ահաբեկչության մեղավոր է նշանակել Սնոուդենին

Նոյեմբերի 17, 2015


Նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկիչների հարձակումներից հետո Կենտրոնական հետախուզական վարչության մի ամբողջ շարք պաշտոնյաներ շտապեց...

ԱՄՆ-ը՝ ահաբեկչության գլխավոր հովանավոր

ԱՄՆ-ը՝ ահաբեկչության գլխավոր հովանավոր

Նոյեմբերի 17, 2015


ԻՊ-ն անհրաժեշտ է ամերիկացիներին քաոս հաստատելու համար, քաոսը հարկավոր է Ռուսաստանի և Չինաստանի սահմանների մոտ ապակայունություն ...

Charlie Hebdo-ի տանձին էլ չի

Charlie Hebdo-ի տանձին էլ չի

Նոյեմբերի 6, 2015


Charlie Hebdo ամսագրի գլխավոր խմբագիր Ժերար Բիարը ուրբաթ օրը՝ նոյեմբերի 6-ին, RFI–ին տված հարցազրույցում ասել է, որ «սրբապղծութ...

Charlie Hebdo-ն հիմա ծաղրուծանակի է ենթարկում եգիպտական ավիավթարի զոհերին

Charlie Hebdo-ն հիմա ծաղրուծանակի է ենթարկում եգիպտական ավիավթարի զոհերին

Նոյեմբերի 5, 2015


Ֆրանսիական Charlie Hebdo ամսագիրը, որն աչքի է ընկել իր սկանդալային, սրբապիղծ ծաղրանկարներով ու այդ արարքների համար իր աշխատակից...

Բաստիլի գրավումն ու Բաղրամյանի չգրավումը

Բաստիլի գրավումն ու Բաղրամյանի չգրավումը

Հուլիսի 13, 2015


ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն Ֆրանսիայի Ազգային տոնի՝ Բաստիլի գրավման նախօրե...

Հանրապետականը Ֆրանսիայում էլ է հանրապետական

Հանրապետականը Ֆրանսիայում էլ է հանրապետական

Մայիսի 30, 2015


Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի գործերն այնքան էլ լավ չեն: Վերջինս ցանկանում է կրկին իր թեկնածությունն առաջադրել նախա...

Ժիսկար դ'Էսթենը մտահոգ է Արևմուտքի քաղաքականությունից

Ժիսկար դ'Էսթենը մտահոգ է Արևմուտքի քաղաքականությունից

Փետրվարի 23, 2015


Politique international պարբերականին տված հարցազրույցում Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ'Էսթենն ասել է, որ Վաշինգտոնի...

Գալուստ Սահակյանը` «Շառլի Էբդո»-ի խմբագիրը

Գալուստ Սահակյանը` «Շառլի Էբդո»-ի խմբագիրը

Փետրվարի 2, 2015


Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, թե չի կարող գնահատական տալ Բերձորում տեղի ունե...

Ինչի՞ կհանգեցնի խոսքի ազատության «սրբազանությունը» Եվրոպայում

Ինչի՞ կհանգեցնի խոսքի ազատության «սրբազանությունը» Եվրոպայում

Հունվարի 14, 2015


Խոսքի ազատությունը Եվրոպայում սրբություն է, ընդ որում՝ այդ սրբությունը բավական ինքնատիպ է, ինչպեսև Եվրոպան։ Օրինակ, Մեծ Բրիտանի...

Վասալների երթ իրենք իրենց դեմ

Վասալների երթ իրենք իրենց դեմ

Հունվարի 11, 2015
2

Հունվարի 11-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում հնարավորինս ամենախայտառակ ակցիան է տեղի ունենում՝ երթ ընդդեմ ահաբեկչության։ Երթին մասնակ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ