Ազգային խայտառակություն

Գրանտակերները սոված կմնան

Հունվարի 8, 2015
Գրանտակերները սոված կմնան

Օսկան Քոչարյան

 

Արևմտյան փողերով հղփացած, հասարակությունը կազմաքանդող հայ գրանտակերների համար վրա են հասնում սև օրերը: Նոր տարվա ամենամեծ բոթը նրանք ստացան. ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հայաստանյան գրասենյակը փակվում է: Այս, գրասենյակը, որ անխափան գործում էր 1995 թվականից ի վեր, այսօր այլևս անելիք չունի, և ուրեմն ոսկեբեր գետակը ցամաքելու է: Այս կառույցն աշխատում էր հիմնականում քաղաքական և հասարակական կազմակերպությունների հետ: Ֆինանսական վտակները հոսում- կուտակվում էին միջազգային դոնոր կազմակերպությունների՝ գլխավորապես USAID-ի կամ ամերիկյան այդ խմբերի դրամապանակներից: Հայաստանյան գրասենյակի համար հորինված շղարշն էլ շատ գեղեցիկ էր: Այն հնչում էր այպես. NDI-ի հիմնական առաքելությունը ժողովրդավարական ինստիտուտներին, այդ թվում և հասարակական կազմակերպություններին աջակցություն ցուցաբերելն է: Ընթացիկ օրերին զուգահեռ այստեղ լինում էին աստեղային ժամեր` ընտրությունները, քաղաքական թեժացումները, ներքին անկայունությունը, հասարակական ցնցումները: Նման օրերին գրատակերների ջոկատները ակտիվության գագաթակետն էին նվաճում` ճոխ հաշվետվություններ մատուցելով հովանավորներին և պարզելով իրենց լայն ափը: Վստահեցնելով, թե իբր ակտիվ աշխատանք են տանում խոշոր քաղաքական կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների հետ, նրանք նաև չէին թաքցնում, որ իրենց թիրախում վերջին շրջանում երիտասարդներն են` առավել խոցելի, դեռ չձևավորված խումբը, որին ապակողմնորոշելով` կարելի է ակնկալել քաղաքական սերնդափոխության նպաստավոր արդյունք:

 

Սակայն նպատակը մնաց անավարտ: Հայաստանյան NDI-ն այժմ փակի տակ է: Պատճառների մասին բացատրությունները տարատեսակ են և հավատ չեն ներշնչում: Ասվում է, թե գործունեությունը դադարեցվում է ֆինանսական խնդիրների, գումարներ չլինելու պատճառով: Պաշտոնական ներկայացուցիչը հայտարարում է. «Մեր հիմնական հովանավորը USID-ն էր, հիմա այդ կազմակերպության կողմից ֆինանսավորում չունենք, աշխատանքներն անորոշ ժամանակով կսառեցնեն»:

 

Հավատա՞լ այս խոսքերին: Դա պիտի շատ դժվար լինի: Բանն այն է, որ USAID-ը Հայաստանում չի դադարեցնում իր ծրագրերը: Ասենք ավելին. նույնիսկ տեղեկություններ կան, որ որոշ ուղղություններով ֆինանսավորումն ավելացնում է: Եվ ուրեմն հղում անել գլխավոր դրամապանակի սնանկությանը, մեղմ ասած, լուրջ չէ: Առավել ևս, որ հենց USAID-ի պատճառաբանությունը ոչ մի կերպ չի ներդաշնակում NDI-ի պարզաբանման հետ: Սրանք անհամեմատ ավելի անկեղծ են գտնվել ու հայտարարել են, որ հայաստանյան գրասենյակի աշխատանքներն այս պահին իրենց համար գերակայություն չեն:

 

Հետաքրքիր շրջադարձ է, հատկապես այն իմաստով, թե ակնկալիքներն ինչ էին և ինչու այժմ դրանք դադարեցին անհրաժեշտ լինել: Հետևելով ընդհանուր տրամադրություններին` կարելի է մի բան վերջնականապես արձանագրել. USAID-ն համարում է, որ  հայերի աշխատանքն այդ ոլորտում այնքան էլ արդյունավետ չէր, այդ պատճառով էլ դադարեցնում է ֆինանսավորումը: Իսկ դա, անկասկած, հենց այդպես էլ կա: Դատեք ինքներդ: Արևմուտքի երբեմնի առատաձեռն դոները պիտի դժգոհ մնան, որ այսքան տարիների ընթացքում Հայաստանում գունավոր հեղափոխություն չարեցին, չկարողացան կասեցնել Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, Թուրքիային չհաշտեցրին Հայաստանի հետ` մեր շահերի կորստյան գնով: Ու եթե այս բոլորից հետո ԱՄՆ կառավարության համար Հայաստանը (թեկուզ ժամանակավորապես) սկսել է ավելի քիչ հետաքրքրություն ներկայացնել, ապա մեղավորը փող տվողները չէին, այլ փող ուտողները:

 

Գրանտակերները դեռ կարծում են, թե հավանաբար սա ինչ-որ անցումային որոշում է, որովհետև առջևում ընտրություններ կան, ու իրենց կարիքը կրկին կզգացվի, երբ անհրաժեշտություն առաջ կգա աշխատանք տանել կուսակցությունների հետ, ներգործել քարոզարշավների ընթացքի վրա: Բայց այս բոլոր հույսերը նման են այն քաղցած մարդու ակնկալիքին, ով աղբամաններ է քչփորում` վստահ լինելով, թե անպայման մի բան կգտնի իր ստամոքսի հագեցման համար: Ի վերջո, ի՞նչ մի մեծ կորուստ է: Սրանց չեն ծառայի, կծառայեն ուրիշներին: Գրանտակերների առավելություններից մեկն էլ դա է` արագ կողմնորոշվելն ու ադապտացումը: Իսկ ծառայամիտների կարիք բոլորն էլ ունեն:






Դիտումների քանակ 5447


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Միացյալ Նահանգները՝ Հայաստանի անվտանգության սպառնալիք

Միացյալ Նահանգները՝ Հայաստանի անվտանգության սպառնալիք

Ապրիլի 9, 2020


«Московский комсомолец» մոսկովյան պարբերականը ուշադրություն է դարձրել ՀՀ տարածքում գործող ԱՄՆ կենսալաբորատորիաներին։ Հայտնի է, ...

Միացյալ Նահանգները կողմ է կորոնավիրուսին

Միացյալ Նահանգները կողմ է կորոնավիրուսին

Ապրիլի 8, 2020


Միացյալ Նահանգները փորձում է արգելափակել ԱՄՀ գծով հինգ միլիարդ դոլարի օգնությունն Իրանին՝ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի ...

2020 թվականը ԱՄՆ կործանման սկիզբն է

2020 թվականը ԱՄՆ կործանման սկիզբն է

Ապրիլի 7, 2020


Նորվեգացի հայտնի պրոֆեսոր, սոցիոլոգ Յոհան Գալթունգը, որն այս տարի 90 տարեկան է դառնում, լեգենդար մարդ է։ 1969թ. նա Օսլոյի համալ...

Դաշնակցություն և եղբայրություն խոզավարի (այսինքն՝ ամերիկյան ձևով)

Դաշնակցություն և եղբայրություն խոզավարի (այսինքն՝ ամերիկյան ձևով)

Ապրիլի 5, 2020


Կորոնավիրուսը փլուզեց Եվրամիությունը, համենայնդեպս՝ ցրեց առասպելը եվրոպական միասնության, եվրոպական համերաշխության, միասնական ար...

սարգսյան գարիկը նոր պանդեմիայի աղբյուր կարող է հանդիսանալ

սարգսյան գարիկը նոր պանդեմիայի աղբյուր կարող է հանդիսանալ

Մարտի 29, 2020


Այս պատմությունն ավելի անհավանական է, քան Ժյուլ Վեռնի վեպերը, սակայն դրանք գոնե այդ աստիճանի բութ չեն, ֆանտաստ գրողի գործերը բա...

Ամենը, ինչ պետք է իմանալ կորոնավիրուսի ծագման մասին՝ made in USA-ն է

Ամենը, ինչ պետք է իմանալ կորոնավիրուսի ծագման մասին՝ made in USA-ն է

Մարտի 17, 2020


1981թ. ամերիկացի ֆանտաստ գրող Դին Կունցը գրել է «Մթի աչքերը» վեպը։ Վեպում նկարագրվում է վարակիչ հիվանդության՝ վիրուսային թոքաբո...

Վաշինգտոնը «աչքը տնկել է» Կալինինգրադին

Վաշինգտոնը «աչքը տնկել է» Կալինինգրադին

Մարտի 3, 2020


ԱՄՆ-ը Washington Times-ի միջոցով առաջին անգամ միջազգային հարթությունում մտցրել է թեզ այն մասին, որ ռուսաստանյան Կալինինգրադի մա...

Օսվենցիմն ազատագրվել է ամերիկացիների կողմից. Դանիայում ԱՄՆ դեսպանություն

Օսվենցիմն ազատագրվել է ամերիկացիների կողմից. Դանիայում ԱՄՆ դեսպանություն

Հունվարի 29, 2020


Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարը Լեհաստանում ազատագրել են ամերիկյան զորքերը, ասվում է ամերիկյան դեսպանության Twitter-ի գրառման...

Իրանի գծով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ. կշարունակենք այսուհետ ևս խուլիգանություն անել

Իրանի գծով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ. կշարունակենք այսուհետ ևս խուլիգանություն անել

Հունվարի 24, 2020


Իրանի գծով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը հայտարարել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կուդս» հ...

Ռուսաստանի վրա հարձակվելու համար ԱՄՆ-ը «մահապարտ» կպատրաստի

Ռուսաստանի վրա հարձակվելու համար ԱՄՆ-ը «մահապարտ» կպատրաստի

Հունվարի 22, 2020


ՆԱՏՕ-ն հայտարարել է վերջին 25 տարիների ընթացքում ԱՄՆ-ից Եվրոպա զորքերի տեղափոխման ամենամեծ զորավարժությունների (Defender Europe...

Թրամփն ասել է, որ կարող է գողանալ սիրիական նավթը

Թրամփն ասել է, որ կարող է գողանալ սիրիական նավթը

Հունվարի 13, 2020


Ինչպես հայտնի է, ԱՄՆ վարչակազմը, հայտարարելով Սիրիայից դուրս գալու մասին, մի փոքր միտքը փոխել է. հոկտեմբերին Թրամփը ԱՄՆ զինվորա...

Այն ամենը, ինչ պետք է իմանալ իրանցիների և ամերիկացիների տարբերության մասին

Այն ամենը, ինչ պետք է իմանալ իրանցիների և ամերիկացիների տարբերության մասին

Հունվարի 11, 2020


Իրանն ընդունել է իր մեղքը Թեհրանից Կիև ուղևորվող ուկրանիական խփված ինքնաթիռի հարցում։ Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռո...

Դարի հանցագործությունն ԱՄՆ-ում

Դարի հանցագործությունն ԱՄՆ-ում

Դեկտեմբերի 25, 2019


2018թ. ամռանը Միացյալ Նահանգներում կատարվեց հանցագործություն, որն իրավամբ պետք է ճանաչել դարի՝ XXI-ի, հանցագործություն, եթե այն...

Թրամփը սկսել է մայմունության երկրորդ ռաունդը

Թրամփը սկսել է մայմունության երկրորդ ռաունդը

Դեկտեմբերի 17, 2019


Դոնալդ Թրամփն սկսել է մայմունության երկրորդ ռաունդը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացո...

Մայմունության հերթը հասավ Էրդողանին

Մայմունության հերթը հասավ Էրդողանին

Դեկտեմբերի 16, 2019


Հիմա արդեն Էրդողան էֆենդին է մտնում խաղի մեջ: Կոնգրեսի պալատների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումից հետո,...

Հայտնագործություն ԱՄՆ պետդեպարտամենտում

Հայտնագործություն ԱՄՆ պետդեպարտամենտում

Դեկտեմբերի 11, 2019


Երեկ գրել էինք, թե ինչպես և ինչու Լատվիայի Վենտսպիլս քաղաքի քաղաքապետը հայտնվեց ամերիկյան պատժամիջոցների ցանկում: Այժմ տեղեկանո...

Նահանջ վերջին պահին. ինչպես ԱՄՆ-ը կեղծավորեց հայ ժողովրդին

Նահանջ վերջին պահին. ինչպես ԱՄՆ-ը կեղծավորեց հայ ժողովրդին

Նոյեմբերի 25, 2019


Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը արգելափակեց ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի կողմից Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության բանաձև...

SOS. ամերիկացիները լքում են իրենց վասալներին ԱՊՀ-ում

SOS. ամերիկացիները լքում են իրենց վասալներին ԱՊՀ-ում

Նոյեմբերի 19, 2019


Միացյալ Նահանգները հոգեվաքրի վիճակում է։ Դա վիճակ է, որը թույլ չի տալիս վարել նախկին կենսակերպը, նախկին քաղաքականությունը, դա ա...

ԱՄՆ ռազմակայան Ջավախքում. Քոֆին արձակում է փորձնական փուչիկը

ԱՄՆ ռազմակայան Ջավախքում. Քոֆին արձակում է փորձնական փուչիկը

Նոյեմբերի 4, 2019


«Ժառանգության հիմնադրամ» (The Heritage Foundation) ամերիկյան հետազոտական կենտրոնի վերլուծաբան Լյուք Քոֆին հերթական անգամ իր վրա...

Հարգանքի տուրք по-англосаксонски

Հարգանքի տուրք по-англосаксонски

Հոկտեմբերի 30, 2019


Նոր Հայաստանի վերադաս երկրում պառլամենտի ստորին պալատն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Եվ ուրախ է Նոր Հայաստա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը