Ազգային խայտառակություն

Գեներալ Մանվելն` ինքն իր դեմ

Դեկտեմբերի 27, 2014
Գեներալ Մանվելն` ինքն իր դեմ

Օսկան Քոչարյան

 

Մի հայտնի ձևակերպում կա, որ սովորաբար օգտագործում են իրավաբանները` դատական պրոցեսների ժամանակ. «Քո արտասանած յուրաքանչյուր բառ կօգտագործվի քո դեմ»: ԵԿՄ վարչության նախագահ, պատգամավոր Մանվել Գրիգորյանին այս ձևակերպումը գուցե թե ծանոթ լինի, սակայն նա ներքին խորը համոզվածություն ունի, որ իր դեմ որևէ բան կիրառելն անհնար է, առավել ևս` սեփական խոսքերը, քանի որ դրանք ոչ միշտ են իմաստային և հետո` «սևին սապոնն ի՞նչ կանի, խևին` խրատը»:

 

Բայց քանի որ Գեներալ Մանվելն էլ շատերի նման որոշել էր ամփոփել անցնող տարին ու իր խոսքը համեմել ծանրակշիռ մտքերով, դրանց թակարդից այս անգամ էլ խուսափել չհաջողվեց: Օրինակ, երբ նա խոսում է ընդդիմադիրների ու ազատամարտիկների դեմ բռնությունների մասին և մի քանի անգամ կրկնում, թե` «Ես դեմ եմ բռնությանը, դատապարտում եմ բռնությունը, ամեն տեսակի բռնությանն եմ դեմ», քիչ է մնում հավատաս այդ խոսքերի անկեղծությանը: Սակայն նույն պահին էլ վրա է հասնում հիշողությունը և դուրս է քաշում մոլորության թնջուկից: Ախր ինչպե՞ս կարող է բռնությանը դեմ լինել մի մարդ, որի ողջ գիտակցական կյանքն ու կենսագրությունը բռնության դեպքերի անվերջանալի շարան է` դրա կիրառման բոլոր տարատեսակներով: Ավելին ասենք` չէ՞ որ Գեներալ Մանվելը հատկապես դրանով է հանրահայտ:

 

Իսկ հիմա տեսեք, թե մեր հերոսն ինչպես է իրեն պատսպարում ամեն կարգի մեղադրանքներից ու թեմայի չարաշահումներից: «Բայց մի քանի հարց կա այստեղ,- ասում է նա:- Նախ, պետք է պարզել, թե ովքեր էին բռնություն կիրառողները»: Այո, այս մեկն իսկապես բարդ խնդիր է: Եվ գեներալը դա հրաշալի գիտի: Քանի-քանի անգամ են նրան հենց դեպքի վայրում, «տաք հետքով» բռնացրել,  բայց կարողացե՞լ են ապացուցել: Իհարկե, ոչ: Բռնություն կիրառելը հեշտ է, մեղավորին պարզելն է դժվար:

 

Եվ մեր հումանիստ զորավարին դա թևեր է տալիս, այնքան լայն թևեր, որ հաջորդ պահին արդեն մեկ այլ միտք է պարգևում բոլորիս: «Բոլորս հասկանանք, որ քֆուր տալն էլ վատ է, որ չի կարելի կանգնել ու մասսայական հայհոյանքներ տալ, անպատիվ խոսքեր ասել»,- ասում է հանրապետության թիվ մեկ քֆուրչին, բարեկրթության տիպարը, բարոյական վարքի մարմնացումը:

 

Չէ, այս մեկը ոչ մի գնով մեր կարծրացած պատկերացումների հետ ադապտացնել չի հաջողվի: Կերպար կկորցնենք, տեսակ կզոհաբերենք, կոլորիտ կվտանգենք: Ճիշտ այնպես, ինչպես որ անհնար պիտի լինի համակերպվել Գեներալ Մանվելի մեկ ուրիշ պնդումի հետ, համաձայն որի քաղաքականությամբ զբաղվող ազատամարտիկն այլևս ազատամարտիկ չէ: «Ազատամարտիկներն այսօր կանգնած են սահմանին, մեր բանակի զինվորներն են ազատամարտիկ: Իսկ ովքեր քաղաքականությամբ են զբաղվում, թող ասեն՝ քաղաքական գործիչ ենք և պատերազմի մասնակիցների անունն էլ չփորձեն օգտագործել»: Ահա այսպես: Գեներալը պարզապես մոռացել է վերջում հավելել` «Բացառությամբ ինձ», քանի որ նա արտոնյալ է,նրան կարելի է ունենալ երկուսը մեկում: Գեներալն ուզում է ասել, որ այն, ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին, այսինքն օրենքի խտրական կիրառումը  լավ բան է, քանի դեռ պաշտպանում է իր նմաններին:

 






Դիտումների քանակ 4570


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ուշացած մարդկայնություն

Ուշացած մարդկայնություն

Հունվարի 15, 2020


Փաշինյան Նիկոլի անկախ դատարանն այսօր աննախադեպ մարդասիրություն ցուցաբերեց` ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց ...

բաբաջանյան արմանի դարդերը շատանում են

բաբաջանյան արմանի դարդերը շատանում են

Հոկտեմբերի 23, 2019


Երկրի միասեռականներին, գրանտակերներին և բոլոր արևմտյան արժեքների բոլոր կրողներին հիմա էլ ցավ է պատճառում հաց բերող սարգսյան արթ...

Գեներալ Մանվել. սադիստական թրիլերը շարունակվում է

Գեներալ Մանվել. սադիստական թրիլերը շարունակվում է

Հոկտեմբերի 8, 2019


Փաշինյան Նիկոլի ու գրանտակերների ստեղծած Նոր Հայաստանում մահվան եզրին կանգնած մարդու կրիտիկական առողջական վիճակը «անհիմն պատճառ...

Սադիստական սերիալը շարունակվում է

Սադիստական սերիալը շարունակվում է

Հուլիսի 9, 2019


Գեներալ Մանվել Գրիգորյանի դատավարությունն այլևս անհետաքրքիր է լուսաբանել: Այս սադիստական և բարբարոսական դրամայում ոչ մի սյուժետ...

Մարդասիրական դրաման անկախ դատարանում շարունակվում է

Մարդասիրական դրաման անկախ դատարանում շարունակվում է

Հուլիսի 2, 2019


Ինչպես տեսնում ենք, Փաշինյան Նիկոլը «զադնի» չի դնում: Այս սովորությունը նրան մի անգամ հաջողության հասցրեց՝ իշխանության բերեց: Կ...

Մարդասիրական դրամա դատարանում

Մարդասիրական դրամա դատարանում

Հունիսի 25, 2019


Փաշինյան Նիկոլի անկախ դատարանում այսօր մարդասիրության, արդարության, բարության և սիրո ու համերաշխության տոն էր՝ դատում էին գեներ...

Մանվելը կմնա բանտում. այդպես որոշեց անկախ դատարանը

Մանվելը կմնա բանտում. այդպես որոշեց անկախ դատարանը

Հունիսի 18, 2019


Մի անգամ արդեն գրել էինք, որ կանայք չսիրեցին գեներալ Մանվել Գրիգորյանին, հատկապես՝ դատավոր կանայք: Այսպես, այսօր Վերաքննիչ քրեա...

Ժամանակն է #nikolmardaspan հեշթեգի գործածման

Ժամանակն է #nikolmardaspan հեշթեգի գործածման

Հունիսի 15, 2019


Երեկ գեներալ Մանվել Գրիգորյանին նորից տեղափոխեցին «Նաիրի» բժշկական կենտրոն: Սա արդեն էպոպեա է. հունիսի 3–ին նրան «Նաիրի» ԲԿ–ից ...

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն ուզում սպանել Մանվել Գրիգորյանին

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն ուզում սպանել Մանվել Գրիգորյանին

Հունիսի 7, 2019


Դատելով ամենից՝ Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել ֆիզիկապես վերացնել Մանվել Գրիգորյանին։ Այդ իսկ պատճառով էլ չեն ուզում, որ ծանր հիվ...

Փաշինյան Նիկոլի հերթական հաղթանակը Մանվել Գրիգորյանի նկատմամբ

Փաշինյան Նիկոլի հերթական հաղթանակը Մանվել Գրիգորյանի նկատմամբ

Հունիսի 3, 2019


Էջմիածնի քաղաքապետուի գասպարյան դիանան Մանվել Գրիգորյանին պատկանող սրճարանը խլելու հանճարեղ օպերացիա է մշակել: Ուրեմն, «2003թ. ...

Կանայք չսիրեցին գեներալ Մանվելին

Կանայք չսիրեցին գեներալ Մանվելին

Ապրիլի 10, 2019


ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանն այսօր որոշում կայացրեց մերժել առանձնապես խոշոր չափերի յուրացման մեջ մեղ...

Փաշինյան Նիկոլի սիրտն արյուն է ուզում

Փաշինյան Նիկոլի սիրտն արյուն է ուզում

Մարտի 19, 2019


Պետությունը տարբերվում է մյուս կազմակերպություններից նրանով, որ իրավունքը պոզիտիվ է, այսինքն՝ գործում է միանման բոլոր դեպքերում...

Երկու նվեր՝ մեկը մյուսից լավ

Երկու նվեր՝ մեկը մյուսից լավ

Մարտի 15, 2019


Նոր Հայաստանի անկախ դատարաններն այսօր ևս երկու անկախ որոշում կայացրեցին, երկուսն էլ՝ Փաշինյան Նիկոլի սրտով: Դատավոր Արմեն Բեկթա...

Դատավորուհի Մարինե Մելքոնյան. հեղափոխությունից առաջ և հետո, հակահեղափոխության շեմին

Դատավորուհի Մարինե Մելքոնյան. հեղափոխությունից առաջ և հետո, հակահեղափոխության շեմին

Փետրվարի 27, 2019


Հայաստանի դատական համակարգը, շնորհիվ երկրորդ ու երրորդ նախագահների, ունի սեփական Զոյա Կոսմոդեմյանսկայաներ: Դրանցից մեկը Մարինե ...

Պոռնիկը Ամերիկայում էլ է պոռնիկ

Պոռնիկը Ամերիկայում էլ է պոռնիկ

Փետրվարի 25, 2019


Ընդունված է համարել, որ պոռնկությունը և լրագրությունն աշխարհի ամենահին մասնագիտություններն են: Գայանե Մանուկյան կոչվող խայտառակ...

Ռազմական-ֆաշիստական դիկտատուրա Արմավիրում

Ռազմական-ֆաշիստական դիկտատուրա Արմավիրում

Փետրվարի 19, 2019


Արմավիրի մարզի Արշալույս գյուղում բնակիչների բողոքի ակցիաները շարունակվում են, ժողովուրդը պահանջում է գյուղապետ Զարզանդ Գրիգորյ...

Մայրապետյանի դասը խրատ չեղավ

Մայրապետյանի դասը խրատ չեղավ

Փետրվարի 9, 2019


Փաշինյան Նիկոլի Նոր Հայաստանում կալանավորված Մանվել Գրիգորյանը հիվանդանոցում է: «Նաիրի» ԲԿ կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին ասու...

Բռնել-բաց թողնելը շարունակվում է

Բռնել-բաց թողնելը շարունակվում է

Հունվարի 22, 2019


Բռնել-բաց թողնելը դարձել Նոր Հայաստանի իշխանությունների ամենասիրած զբաղմունքը: Այսօր Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել կրկի...

Դատական որոշումները վիճարկվում են փողոցում

Դատական որոշումները վիճարկվում են փողոցում

Հունվարի 12, 2019


Փաշինյան Նիկոլն ամեն ինչ արեց, որպեսզի արդարադատությունը վերածի փողոցային կրքերի թատրոնի: Մի խումբ էջմիածինցիներ փակել են օդանա...

Նախիր – հրապարակ – դատավճիռ

Նախիր – հրապարակ – դատավճիռ

Դեկտեմբերի 24, 2018


Ինչպես հայտնի է, Մանվել Գրիգորյանի ազատ արձակվելը հույզեր առաջացրեց, մարդիկ սկսեցին զբաղվել Փաշինյան Նիկոլի սիրած գործով` փողոց...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը