Ազգային խայտառակություն

Սուրիկ Խաչատրյանը` ֆատալիստն ու Ձմեռ Պապին

Դեկտեմբերի 26, 2014
Սուրիկ Խաչատրյանը` ֆատալիստն ու Ձմեռ Պապին

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը իրավունք ունի երկրի, ժողովրդի, անհատների ու իրադարձությունների մասին սեփական կանխատեսումներ անելու: Նա այդ բանը վաստակել է: Այսինքն վաստակել է թվարկածները տնօրինելու, իր սրտի ուզածի պես դրանց հետ վարվելու իրավունքը, ուրեմն ի՞նչ է խանգարում նաև ձեռքը ճակատագրի անդաստանները խրելու և այնտեղ համապատասան վերադասավորումներն անելու նրա ներքին պահանջին: Գրեթե ոչինչ:

 

Ու եթե փորձես նրան բացատրել, որ ծանր, շատ ծանր է ժողովրդի ու երկրի վիճակը, ֆատալիստ Լիսկան քեզ չի սնուցի ավելորդ հույսերով ու լավատեսությամբ: Նա քեզ ճշմարտությունը կասի` միակն ու անփոխարինելին. «Դա ընդհանուր մեր ազգի ճակատագիրն է, այդպիսինն է, ինչ ունենք… Դա մեր ազգի ճակատագիրն է, դա մեր խաչն է, որը պետք է կրենք: Դա մշտապես էլ այդպիսին է լինելու»:

 

Ու ամենակարևորն այն է, որ դրա համար մեղավորներ չկան. ոչ մարզպետն է մեղավոր, ոչ նրանից վերև կամ ներքև եղածները: Մեղավորը մեր ներսում է. «Եթե մի ընտանիքում ծնողը չի կարողանում իր երեխաներին պահել, ո՞ւմ մեղադրենք: Հիմա էդ մարդու հնարավորություններն այդքան են: Մենք բազմաթիվ լուրջ խնդիրներ ունենք»,- պարզաբանում է մարզպետը: Ճիշտ է պարզաբանում: Նա ուներ հնարավորություն, դրա համար կարողացավ պահել իր երեխային, դուրս քաշել բանտից, թագ ու պսակի արժանացնել: Մյուսները չեն կարողանում, ուրեմն պիտի գնան-կոտորվեն: Ճակատագիր է: Ու բացի այդ էլ, արդարության նոր սկզբունքն է, որ գործադրվում է Լիսկայի կողմից, որ չի հանդուրժում համահավասարություն, որ հստակ բաժանարար է գծում լավի ու վատի միջև: «Մի հոգու համար, եթե դա լավ է, դեռ չի նշանակում, որ բոլորի համար դա լավ է: Ասեմ, որ ինձ համար շատ լավ տարի էր»,- ամփոփում ու հպարտանում է Սուրիկ Խաչատրյանը: Իրավունք ունի: Մենք այդ իրավունքը նրան տվեցինք: Եվ հիմա կարելի է նաև պատասխանել նախատոնական հարցին.

 

-Իսկ Ձմեռ պապիկից ի՞նչ եք ուզել Ձեզ համար 2015 թվականին:

 

-Ձմեռ պապին ես եմ, ինձանից պետք է ուզեն, ես էլ հասցնեմ տամ:

 

Կամ` չտաս, պարոն Լիսկա- Սուրիկ Խաչատրյան: Այս մեկը շատ ավելի հավանական է, իրատեսական ու ճակատագրական:






Դիտումների քանակ 8688


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյան Նիկոլի կադրերին կատաղել կարելի է

Փաշինյան Նիկոլի կադրերին կատաղել կարելի է

Սեպտեմբերի 23, 2019


Երբ տարիներ առաջ, կոռումպացված ու քրեաօլիգարխիկ Հին Հայաստանում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ կրակեցին գնդապետ Արտ...

Հնդիկների սպասված արկածները Հայաստանում

Հնդիկների սպասված արկածները Հայաստանում

Հունվարի 22, 2019


Փաշինյան Նիկոլը տարեվերջին հայտարարեց, թե իբր 21 հազար ներգաղթ ունենք, համեմատելով Հայաստանի սահմանը հատած թիվը: Բայց չասաց, որ...

Տագնապալի նամակ Գորիսից

Տագնապալի նամակ Գորիսից

Դեկտեմբերի 17, 2018


Մենք կիսվում ենք մեր մտահոգությամբ և խնդիրը բարձրաձայնում ենք ազատ խոսքի այս հարթակում` հուսալով, որ մեր ազգի առողջ հատվածը կհա...

Նիկոլ ք....ողը այժմ բռնաբարում է Սյունիքը

Նիկոլ ք....ողը այժմ բռնաբարում է Սյունիքը

Դեկտեմբերի 9, 2018


Իշխանափոխությունից հետո, երբ Վալերի Օսիպյանը նշանակվեց ոստիկանապետ, համակարգում ոչ մի գեներալ չմնաց, բոլորը հեռացան։ Օսիպյանը խ...

Պրն Լֆիկի վախը պետք է բռնել

Պրն Լֆիկի վախը պետք է բռնել

Նոյեմբերի 29, 2018


Շատ ուշագրավ տեղեկություններ են հայտնվում: Աստիճանաբար պարզվում է ամենքի ով լինելը: Քաղաքական դաշտը մաքրվում է: Դավաճանների և ճ...

Հիմա ի՞նչ անենք, այս ճամպրուկն ո՞ւր դնենք

Հիմա ի՞նչ անենք, այս ճամպրուկն ո՞ւր դնենք

Հունիսի 11, 2018


Լայն քննարկման առարկ է դառնում Բաղրամյան 26 տարված ճամպրուկների հարցը: Ինչպես հայտնի է, խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

Անդամատոմսն ավելին արժե, քան մարդը

Անդամատոմսն ավելին արժե, քան մարդը

Հունիսի 2, 2018


Պաշտոնաթողությունների և նշանակումների շքերթի ավարտը դեռ չի երևում: Այս իմաստով երեկ ևս նշանավոր օր էր. գործադիր մարմնի նիստում ...

Հայաստանի նոր բդեշխները

Հայաստանի նոր բդեշխները

Մայիսի 30, 2018


Արդեն կարելի է անսխալ ասել, որ Հայաստանի մարզպետները, գրեթե բոլոր մարզպետները հրաժեշտ կտան, և նրանց կգան փոխարինելու նորերը: Այ...

Լիսկան չի հավանում Տարանտինոյին

Լիսկան չի հավանում Տարանտինոյին

Փետրվարի 14, 2018


Կինեմատոգրաֆը մեր երկրում նահանջ է ապրում: Այս տեսակետը շատերն են կիսում, բայց ոչ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Աս...

Զարուհին նպաստել է ավտորիտար ռեժիմի կայացմանը

Զարուհին նպաստել է ավտորիտար ռեժիմի կայացմանը

Նոյեմբերի 15, 2017


Այս տարվա նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների ավարտից 10 օր հետո միայն «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հիշել է, որ նման ի...

Հայրենասիրական խորոված «Շարմ Հոլդինգից»

Հայրենասիրական խորոված «Շարմ Հոլդինգից»

Հոկտեմբերի 9, 2017


Մեր երկրում առաջին անգամ նշեցին Սպարապետի օրը: Պետք է կարծել, որ այն նվիրված է բոլոր զորավարներին, թեև հիմնական արարողությունը ...

Ինչու են հիվանդանում մեր պաշտոնյաները

Ինչու են հիվանդանում մեր պաշտոնյաները

Սեպտեմբերի 8, 2017


Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադոնցը, որի առողջությանը հազարավոր քաղաքացիներ կնախանձեին, այսօր դիմում է գրել և հրաժարվել է իր պաշտոն...

Ազնավուրի ճնշումը և Ալթունյանի հոգսերը

Ազնավուրի ճնշումը և Ալթունյանի հոգսերը

Հունիսի 2, 2017


Արդեն մի քանի օր է` Հայաստանում է գտնվում աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, և մեր երկրում նրան ոչ միայն մեծարում են, այլև ի...

Սյունիքի մարզպետին օդում տեսնող է եղել

Սյունիքի մարզպետին օդում տեսնող է եղել

Մայիսի 22, 2017


Այսօր պաշտոնական լրատվություն տարածվեց այն մասին, որ Ռուսաստանը մտադիր է 2017թ. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպութ...

Կապը կտրած Լիսկան

Կապը կտրած Լիսկան

Փետրվարի 8, 2017


Հայ գիտակրթական համակարգը ծանր կորուստ կրեց: Վարչապետի որոշմամբ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անունը հանվեց Գորիսի ...

Ամենահավատարիմ ՀՀԿ-ականը Լիսկան է

Ամենահավատարիմ ՀՀԿ-ականը Լիսկան է

Հունվարի 26, 2017


Այն բանից հետո, երբ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ձեռքից նախ իր սիրելի պաշտոնը խլեցին, իսկ հետո՝ նաև այդ մարզի ՀՀԿ ...

Լիսկան կդառնա Արևմուտքի զինվոր

Լիսկան կդառնա Արևմուտքի զինվոր

Հունվարի 21, 2017


Հարազատ կուսակցությունից մինչև հոգու խորքը վիրավորված Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հատկապես այն պահից ի վեր, երբ ն...

Լիսկան պատրաստվում է վրեժ լուծել

Լիսկան պատրաստվում է վրեժ լուծել

Հունվարի 10, 2017


Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ինքնաբացարկը ՀՀԿ Սյունիքի կառույցի ղեկավարի պաշտոնից արդեն իսկ զանազան ենթադրությունն...

Լիսկան կդառնա պատմությո՞ւն

Լիսկան կդառնա պատմությո՞ւն

Դեկտեմբերի 30, 2016


Սյունիքի նախկին մարզպետ, Սյունիքի ՀՀԿ կառույցի ղեկավար Սուրիկ Խաչատրյանը կարծես թե պատրաստվում է իր կենսագրության ամենացավալի է...

Լիսկայի «Ա» և «Բ» տարբերակները

Լիսկայի «Ա» և «Բ» տարբերակները

Դեկտեմբերի 21, 2016


Երբ աշխատանքից ազատեցին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, շատերը շտապեցին մտածել, թե Լիսկայի ժամանակաշրջանն ավարտվեց:...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը