Ազգային խայտառակություն

Մեր ներսի թուրքը

Դեկտեմբերի 25, 2014
Մեր ներսի թուրքը

Օսկան Քոչարյան

 

Առաջիկայում Ցեղասպանության 100-րդ տարելիցը նշանավորելու նախապատրաստությունը կարող է ոչ միայն վերածվել մեծ սկանդալի, այլև այլակերպվել` դառնալով ներքին և արտաքին որոշ խմբերի միջև ընթացող պայքարի ու քաշքշուկի աղմկահարույց ներկայացման: Դրա առաջին նախանշաններն արդեն կան, և «թատերաշրջանի» բացումը կատարեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Նա անսպասելիորեն հակահարձակման անցավ և իր կատաղության ամենաբուռն պահին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանին մեղադրեց թուրքամետ քաղաքականություն վարելու, իսկ ԳԱԱ-ին՝ կաշառակերության համար: Հետո մեղադրանքների շրջանակն ու աշխարհագրությունն էլ ավելի ընդարձակվեցին, և Դեմոյանը սկսեց խստագույնս սպառնալ սփյուռքահայերին ու ՀՀ քաղաքացիներին, որ նրանք հանկարծ չփորձեն Թուրքիայի կամ այլ տարածքում ցեղասպանության մասին միջոցառումներ, ծրագրեր իրականացնել, քանի որ այդ կերպ վերջիններս «համագործակցում են Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ, 10-ից 9-ը Թուրքիայի հատուկ ծառայություններն են իրականացնում»:

 

Թե որտեղի՞ց է գալիս նման համոզվածությունը և թանգարանի տնօրենն ի՞նչ ինֆորմացիայի է տիրապետում` նմանօրինակ ծանր մեղադրանքներ հնչեցնելու համար, շատ դժվար է ասել: Վերջինս առայժմ հրաժարվում է դրանց մասին մանրամասնել` պատճառաբանելով, թե իբր երևույթներ կան, որոնց մասին չի կարող բարձրաձայնել, բայց կոչ է անում զերծ մնալ նման ծրագրերից, թեկուզ իրեն անվանեն ռասիստ կամ այլ բան:

 

Դեմոյանին մինչև ռասիստ անվանելը հավանաբար այլ պիտակներ տան, քանի որ նրա պահվածքի մեջ խիստ տարօրինակ շերտեր են նշմարվում, որոնք կարծես թե ոչ մի ընդհանուր բան չունեն ցեղասպանության թեմայի, հայ-թուրքական առնչությունների ու պատմության հետ, այլ ավելի շատ պտույտներ են գործում յուր անձի շուրջ, որի հանդեպ տերը բավականին ուռճացված պատկերացումներ ունի և արդեն հանգում է այն եզրակացությանը, թե ցեղասպանության թեման իր պապական բոստանն է և ցանկացած մեկը, ով կհանդգնի այնտեղ ոտք դնել` դավաճան է, ազգի թշնամի ու թուրքամետ:

 

«Կան ՀՀ պաշտոնյաներ, որոնք փորձում են խոչընդոտել իմ գործունեությունը, որպես միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար: Եղել են դեպքեր, երբ ես համայնքներից մեկում հրավիրել եմ քննարկելու մեր ռազմավարությունը՝ 100-ամյակի հետ կապված, և Երևանից մարդիկ, պաշտոնյաների են զանգել, հորդորել են, կարգադրել են, որ դա չանեն»,- այսօր ասում է նա` չհիմնավորելով, թե ինչն է եղել արգելքի պատճառը: Հետո, նույն եսակենտրոն կանխակալությամբ պատմում է, թե հատուկ պատվերի հիման վրա Գիտությունների ակադեմիայում որոշել են ազատվել իրեն: «Ուղղակի թիրախավորել են, իջեցրել են պատվեր: Այդ անձը շուտով կստանա ակադեմիկոսի կոչում: Ես դուրս եմ եկել ակադեմիայի կազմից, որովհետև ես չեմ կարող հանդուրժել տգիտություն և խուլիգանություն՝ գիտության ասպարեզում»,- շարունակում է Դեմոյանը` այս քայլը ևս վերագրելով թուրքամետությանը: Մի խոսքով, ով կհանդուրժի Դեմոյանին ասել, որ նրա աչքի վերևը հոնք կա, արդեն թուրք է, թուրքամետ, Թուրքիայի գործակալ, ուրեմն այդ մարդը չի գիտակցում, որ ազգային անվտանգության խնդիր կա, քանի որ անվտանգությունն ու Դեմոյանը նույնն բանն են Հայաստանի ու հայ ժողովրդի համար:

 

Իհարկե, այս ամբողջ աղմկարարությունից հետո պետք չէ հուսալ, թե Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ համագործակցող հայ պաշտոնյաներին պատժելու համար  Հայկ Դեմոյանը կդիմի ԱԱԾ-ին կամ անվտանգության ծառայությունն ինքը կնախաձեռնի դրանց բացահայտման գործը: Պետք չէ հուսալ նաև, որ երբ նա թվեր ու փաստեր է նշում, թե ինչպես ու ինչ վճարի դեպքում մարդիկ կարող են ատենախոսություն պաշտպանել, այդ փաստերով կզբաղվեն իրավապահ մարմինները ու կվերացնեն ԳԱԱ-ում տիրող կաշառակեր մթնոլորտը: Իսկ այդ ամենաթողության մեջ Դեմոյանն էլ իր մեղքի բաժինն ունի, քանի որ միջազգային դավադրության հետքեր է բացահայտում սոսկ նրա համար, որ ոմն Աշոտ Մելքոնյան համարձակվել է  տապալել իր ատենախոսությունը: Եվ սա, նրա կարծիքով, այլ բան նշանակել չի կարող, քան այն, որ Հայաստանում կան պատվիրատուներ, որոնք ծառայում են ընդդեմ հայկական շահերի և փորձում են խոչընդոտել Հայաստանում մի գործունեության, որը միտված է Թուրքիային պատմության առջև հաշվետու դարձնելուն: Ահա և քեզ համազգային դավաճանություն: Ահա մեր ներսի թուրքերը: Բռնեք, ոչնչացրեք, կալանեք ու պատժեք հանուն Հայ Դատի հաղթանակի: Հանուն Հայկ Դեմոյանի առաջխաղացման:






Դիտումների քանակ 5393


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Պատերազմը Ռուսաստանի դեմ աղետ է Թուրքիայի համար

Պատերազմը Ռուսաստանի դեմ աղետ է Թուրքիայի համար

Մարտի 3, 2020


Սիրիայում և Անդրկովկասում անցած շաբաթ տեղի ունեցած իրադարձությունները լուրջ մտահոգություն են առաջացնում։ Հարգելի ընթերցողը կարո...

Վրաստանը մոլորվել է իր «առաջին պարոնների» հարցում

Վրաստանը մոլորվել է իր «առաջին պարոնների» հարցում

Փետրվարի 19, 2020


Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար Թեդո Ջափարիձեն մեծ հոդվածով հանդես է եկել թուրքական Daily Sabah հեղինակավոր թերթում, որ...

Իլհամ Ալիևը մտահոգվել է Հայաստանի նախկին նախագահների ճակատագրով

Իլհամ Ալիևը մտահոգվել է Հայաստանի նախկին նախագահների ճակատագրով

Փետրվարի 8, 2020


Բաքվում տեղի ունեցավ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհրդի) արտաքին գործերի նախարարների արտ...

Հայոց ցեղասպանությունը արդի քրդական ազգային շարժման գաղափարախոսությունում

Հայոց ցեղասպանությունը արդի քրդական ազգային շարժման գաղափարախոսությունում

Դեկտեմբերի 23, 2019


Անցած ուրբաթ քրդերի գլխավորած Սիրիական դեմոկրատական ուժերի (ՍԴՈւ) հրամանատար և Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) բազմա...

Լկտի Էրդողանը

Լկտի Էրդողանը

Դեկտեմբերի 21, 2019


Չգիտես ինչու անընդհատ մտաբերում եմ մեծ բանաստեղծ Վելիմիր Խլեբնիկովի այս տողերը, երբ մտածում եմ Թուրքիայի նախագահի մասին։ Շեկ բե...

Հայերը իզոլյացիոնիզմի և ինտերվենցիայի միջև ԱՄՆ թափառումներում

Հայերը իզոլյացիոնիզմի և ինտերվենցիայի միջև ԱՄՆ թափառումներում

Դեկտեմբերի 20, 2019


2019թ. դեկտեմբերի 19-ին Սպիտակ տնից տեղեկացրին, որ, Կոնգրեսին հակառակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ ցեղասպանության ակտ ը...

Թրամփը սկսել է մայմունության երկրորդ ռաունդը

Թրամփը սկսել է մայմունության երկրորդ ռաունդը

Դեկտեմբերի 17, 2019


Դոնալդ Թրամփն սկսել է մայմունության երկրորդ ռաունդը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացո...

Մայմունության հերթը հասավ Էրդողանին

Մայմունության հերթը հասավ Էրդողանին

Դեկտեմբերի 16, 2019


Հիմա արդեն Էրդողան էֆենդին է մտնում խաղի մեջ: Կոնգրեսի պալատների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումից հետո,...

Մայմունության հերթը հասավ Թրամփին

Մայմունության հերթը հասավ Թրամփին

Դեկտեմբերի 12, 2019


Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգի ձեռքբերումը երջանկություն դարձավ հայ ժողովր...

Ո՞վ է որոշել վախեցնել Հայաստանին Թուրքիայի «հարձակմամբ»

Ո՞վ է որոշել վախեցնել Հայաստանին Թուրքիայի «հարձակմամբ»

Դեկտեմբերի 2, 2019


Nordic Monitor շվեդական կայքը՝ Ստոկհոլմի Սկանդինավյան հետազոտությունների և մոնիթորինգի լրատվական ռեսուրսը (Nordic Research and ...

Նահանջ վերջին պահին. ինչպես ԱՄՆ-ը կեղծավորեց հայ ժողովրդին

Նահանջ վերջին պահին. ինչպես ԱՄՆ-ը կեղծավորեց հայ ժողովրդին

Նոյեմբերի 25, 2019


Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը արգելափակեց ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի կողմից Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության բանաձև...

Իսրայելը և ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

Իսրայելը և ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

Նոյեմբերի 11, 2019


ԱՄՆ Կոնգրեսը ցեղասպանություն է ճանաչել Թուրքիայում 1915թ. հայ բնակչության զանգվածային բնաջնջումը։ Դա առաջին քայլն է Վաշինգտոնի ...

Հարգանքի տուրք по-англосаксонски

Հարգանքի տուրք по-англосаксонски

Հոկտեմբերի 30, 2019


Նոր Հայաստանի վերադաս երկրում պառլամենտի ստորին պալատն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Եվ ուրախ է Նոր Հայաստա...

Ամերիկացիների հետ բարեկամության հետևանքները՝ քաոս և մահ

Ամերիկացիների հետ բարեկամության հետևանքները՝ քաոս և մահ

Հոկտեմբերի 11, 2019


Ութ տարի առաջ սկսվեց սիրիական պատերազմը։ Այն տեղի ունեցավ «արաբական գարնան» շրջանակում, Մաղրիբից մինչև Ինդոնեզիա ամերիկյան արտա...

Ինչո՞ւ քրդերը չեն օգնել ամերիկացիներին Նորմանդիայում

Ինչո՞ւ քրդերը չեն օգնել ամերիկացիներին Նորմանդիայում

Հոկտեմբերի 10, 2019


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել զորքերը դուրս բերել Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններից և բախտի քմահաճույքին հանձնե...

Թրամփը նորից չարդարացրեց հայերի հույսերը

Թրամփը նորից չարդարացրեց հայերի հույսերը

Ապրիլի 24, 2019


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավանդական ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության կապակցությամբ: Հայ ժողովրդի մուրազն էլի չիրականացավ՝ «ցե...

Հայկ Դեմոյանը՝ Հարվարդում ռուսատյացության խոսափող

Հայկ Դեմոյանը՝ Հարվարդում ռուսատյացության խոսափող

Ապրիլի 15, 2019


Երկրների արդի տեղեկատվական պատերազմները միմյանց դեմ սովորական բան են։ Ի դեպ, շատ հաճախ քարոզչությունը երկրի ներսում հասնում է ա...

ԱՄՆ-ը «նոր Հայաստանը» վերուղղորդում է դեպի վրաց-թուրքական տրանսպորտային վեկտոր

ԱՄՆ-ը «նոր Հայաստանը» վերուղղորդում է դեպի վրաց-թուրքական տրանսպորտային վեկտոր

Նոյեմբերի 30, 2018


2019թ. հունվարի 1-ից Վրաստանը ավտոտրանսպորտով ցորենի կամ ցորենի-տարեկանի ալյուրի ներկրման ու արտակրման արգելք է մտցնում։ Որոշու...

Կարո Փայլանը թիրախ է փնտրում

Կարո Փայլանը թիրախ է փնտրում

Նոյեմբերի 16, 2018


Մենք՝ հայերս, երբեք չենք փոխվելու: Եվ դա ապացուցելու համար շատ ջանքեր պետք չեն: Խնդիրն այն է, որ դարեր ի վեր հայերս մեր դժբախտո...

Կառավարության համբուրվող տղաները

Կառավարության համբուրվող տղաները

Հունիսի 27, 2018


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Facebook-ի իր էջում գրառում է արել՝ նշելով, թե կրթության և գիտութ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը