Ազգային խայտառակություն

«Ազատամարտիկները» տեռորի կոչ են անում և Սերժ Սարգսյանին «վիժվածք» անվանում

Դեկտեմբերի 14, 2014
«Ազատամարտիկները» տեռորի կոչ են անում և Սերժ Սարգսյանին «վիժվածք» անվանում

Ջհանգիր Լֆիկյան

 

Վերջին օրերի հանելուկային ծեծուջարդերը, որ հանրության ուշադրության կենտրոնում էին, կարծես թե բացահայտվում են: Այսպես, պարզվեց, որ ՀԱԿ Հրազդանի տարածքային կառույցի ղեկավարին ծեծել են կենցաղային, անձնական հողի վրա, իսկ Արամ Մանուկյանի հանդեպ կատարված բռնությունն ընդամենը «դաստիարակչական» բնույթ է կրել. ոստիկանները պարզել են, թե ով է ծեծի ենթարկել նրան: Այս մասին հայտնում է NEWS.am-ը:

 

Գործակալության տեղեկություններով՝  ՀԱԿ պատգամավորին հարվածողը թալինցի է, անունը՝ Արշակ, նա 41 տարեկան է, մասնակցել է արցախյան ազատամարտին, ամուսնացած է, ունի կին և երեխա, մեկնում է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի: Արշակը պատմել է, որ ինքն ընդամենը «հայրենասիրական ապտակ» է հասցրել Արամ Մանուկյանին, քանի որ Ռուսաստանում աշխատելու ժամանակ թուրքերի հետ շփվելիս նրանց կողմից միշտ վատ խոսքերի է արժանացել: Մասնավորապես, թուրքերը, ադրբեջանցիները Ռուսաստանում աշխատող հայերին ծաղրել են՝ ասելով, թե ձեր երկրում տղամարդ չկա, վիրավորել և հայհոյել են  նախագահին, և մեկը չկա, որ դրանց «հախից գա»:  Արշակը նաև պատմել է, որ այս խոսքերն իրեն «թասիբի են գցել». հետևելով հայաստանյան զարգացումներին, լսելով Արամ Մանուկյանի ելույթները և ասված խոսքերը նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին՝  որոշել է ՀԱԿ պատգամավորին «մի լավ դաս տալ»: Նախապես իմացել է պատգամավորի տեղը, դարանակալել և հարվածել է դեմքին: Այժմ քննության տակ է:

 

Հիշեցնենք, որ ծեծի էին ենթարկվել նաև «Արաբո»-ի Մանվել Եղիազարյանը և Ռազմիկ Պետրոսյանը: Դեռևս հայտնի չէ, թե ով է հարձակվել նրանց վրա, սակայն հայտնի է, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նկատողություն է հայտարարել իր տեղակալ Լևոն Երանոսյանին, որը վերջերս մամուլում սպառնացել էր. «Ով հանրապետության նախագահի հասցեին որևիցե մի բան ուզենա ասել, ես ականջները կկտրեմ շան թուլի պես»: Մի խումբ ազատամարտիկներ, վրդովված այն հանգամանքից, որ իրենց հասցեին նման սպառնալիքներ են հնչում, որոշել են դիմել ինքնապաշտպանության:

 

Երեկ մոտ 250 ազատամարտիկներ կամ իրենց այդպիսին համարողներ հավաքվել են Եռաբլուրում և հանրահավաք արել, որտեղ պահանջել են, որ Լևոն Երանոսյանն ազատվի աշխատանքից և ենթարկվի պատասխանատվության: Բայց չբավարարվելով իշխանություններին պահանջներ ներկայացնելուց՝ այդ խումբը հայտարարել է, որ պատրաստ է անգամ տեռորի, և պետք է ստեղծել ազատամարտիկների պաշտպանությամբ զբաղվող կառույց: Այս կոչը հնչեցրել է մի ժամանակ Սերժ Սարգսյանի մոլի երկրպագու, հետագայում թունդ ընդդիմադիր Սասուն Միքայելյանը: Հավաքի կազմակերպիչները հայտարարել են, որ իրենք կողմնակից են իշխանափոխության, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի: Հանդիպման ժամանակ ելույթներ են ունեցել ոչ անհայտ Մուշեղ Սաղաթելյանը, Մյասնիկ Մալխասյանը, Մանվել Եղիազարյանը, Կոռնիձորի Արոն, այսինքն` Սերժ Սարգսյանից ու Ռոբերտ Քոչարյանից քաշվածները, որոնք այսօր չունեն այն, ինչ կուզենային ունենալ կամ համարում են, որ պարտավոր են ունենալ:

 

Ի՞նչ է սրանց ուզածը և ինչի՞ց են դժգոհում: Պարզ է, որ իրենց ազատամարտիկ համարող այս տարրերը չեն համակերպվում իրենց ներկա կարգավիճակին. լինել երկրի շարքային քաղաքացիներ և ենթարկվել օրենքներին՝ ինչպես բոլորը: Նրանց մեծամասնությունը մի ժամանակ ունեցել է հսկայական արտոնություններ և վերահսկողություն դրամական հոսքերի նկատմամբ: Խոսքն այնպիսի արտոնության մասին է, ինչպես, օրինակ, ռեկետի և թալանի արտոնությունը: Ի՞նչ է դա նշանակում. երկրի իշխանությունը ժամանակին աչք է փակել, որ սրանք գործարարներին ենթարկեն բացահայտ տնտեսական ռեկետի. մենք պատերազմ ենք գնացել, արյուն թափել, իսկ դուք մնացել եք թիկունքում, փող եք աշխատել, հարստացել, հիմա պետք է մեզ ձեր աշխատած փողից բաժին հանեք տրամաբանության շրջանակներում: Ինչպե՞ս կարող են նրանք վերականգնել իրենց խախտված իրավունքները։ Բացառապես մի ճանապարհով՝ զինված բանդաների կազմավորում և այդ բանդաների միջոցով տեռորի իրականացում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կհամարձակվեն հրաժարվել փայ տալ իրենց արյունը հայրենիքի համար թափած տղաներին: Եվ այս պահանջի դրդապատճառն այն է, որ պետությունն չի համաձայնում սեփականության իրավունքով իրենց հանձնել մի քանի մարզ, ինչպես վարվել է, ասենք, գեներալներ Մանվելի ու Սեյրանի հետ:

 

Իսկ իրականում ի՞նչ կապ ունեն այս մարդիկ ազատամարտի կամ ղարաբաղյան պատերազմի հետ: Ազատամարտիկների մեծամասնությունը 1994թ. հրադադարից հետո մտել է ազգային բանակի շարքեր, նրանք դարձել են բանակի հրամանատարներ: Բանակից դուրս են մնացել նրանք, ովքեր հասկացել են, որ հրադադարի դեպքում թալանի հնարավորություն չկա, և Երևանում ապրելը նախընտրել են սահմանից: Այդ նույն հավաքվածներն իրար ավելի լավ են ճանաչում, քան որևէ այլ մեկը: Նրանք շատ լավ գիտեն, որ նույն Մյասնիկ Մալխասյանը կամ Մուշեղ Սաղաթելյանը որևէ կապ չունեն հայրենիքի պաշտպանության հետ, որ լեգենդար «Արաբո»-ի Մանվելը կասկածվել է ոչ միայն ադրբեջանական, այլ նաև հայկական բնակավայրերի թալանի մեջ: (Այս մասին երեկ ասաց մի «ազատամարտիկ»: Նրա խոսքով` Մանվելը պատերազմի տարիներին մի հայ գյուղ է թալանում, և մի տարեց կին ասում է, թե՝ տղա ջան, բա գետինը չես մտնո՞ւմ, սա էլ հո թուրքի տուն չի: Ի պատասխան՝ ազատամարտիկ հերոսն ասել է, թե՝ մորքուր ջան, քեզ համար մեկ չէ, թե ով է թալանում քո տունը` մենք որ գնանք, վաղը թուրքը մտնի թալանի, դա ավելի լա՞վ կլինի)։ Այս մարդիկ ընդունակ չեն որևէ հանրօգուտ աշխատանքի, նրանք հասկանում են, որ իրենց միակ փրկությունն իշխանափոխությունն է, այնպիսի իշխանության ստեղծումը, որը կարտոնի հայ բնակչության հանդեպ բռնությունն ու նրա թալանը: Հույս ունենանք, որ ազատամարտիկների տեռորի սպառնալիքներին իշխանությունները մի քիչ ավելի լուրջ կվերաբերվեն և թույլ չեն տա, որ սրանց չբավարարված ախորժակի բաժին դառնա Հայաստանի առանց այն էլ ոչ երանելի պայմաններում ապրող բնակչությունը:

 

Երբ Ղազախստանի նախագահ Նազարբաևը խոսել էր Իլհամ Ալիևի՝ Ղարաբաղին առնչվող նամակի մասին, հայրենի մամուլը և քաղաքական դաշտն այդ հանգամանքին լուրջ արձագանք տվեցին: Ոմանք ասում էին, թե սա է Հայաստանը և վե՛րջ, որ ինչ-որ մի ղազախ կարող է նման տոնով խոսել, ոմանք անկեղծորեն վրդովվում էին: Սակայն դեռ ոչ մեկը չի վրդովվել այն փաստի համար, որ մի մարդակեր վիժվածք՝ «սպարապետ» Վազգենի զինակից Մուշեղ Սաղաթելյանը, կարող է Սերժ Սարգսանին հրապարակավ «վիժվածք» անվանել: Եթե հետաքրքրված անձինք և կառույցները տեղեկացված չեն այս մասին, ապա մենք տեղեկացնենք, որ դա տեղի է ունեցել երեկ, Եռաբլուրում: Հայտնի է, որ Մուշեղն իր Մարալիկով ու «սպարապետ» Վազգենի գերդաստանով Ղազախստանի նախագահի կղկղանքն էլ չարժե, և կուզենայինք տեսնել հայ մամուլի և կոնկրետ անձանց արձագանքը Մուշեղ Սաղաթելյանի՝ ՀՀ նախագահին տված բնութագրմանը: Նաև տեսնենք, թե Սասուն Միքայելյանի տեռորիստական հակումներին ինչպես կարձագանքի Գասպարյան Վովան:

 

Մի առիթով մենք գրել էինք, որ «ազատամարտիկ» հասկացությունը շուտով նողկանք կառաջացնի հայ ժողովրդի մեջ: Կարծում ենք` այդ ժամանակները մոտենում են, քանզի ազատամարտիկ են իրենց համարում Մուշեղն ու Սասունը, Մյասնիկն ու Մանվելը:






Դիտումների քանակ 16026


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Գեներալ Մանվել. սադիստական թրիլերը շարունակվում է

Գեներալ Մանվել. սադիստական թրիլերը շարունակվում է

Հոկտեմբերի 8, 2019


Փաշինյան Նիկոլի ու գրանտակերների ստեղծած Նոր Հայաստանում մահվան եզրին կանգնած մարդու կրիտիկական առողջական վիճակը «անհիմն պատճառ...

Փաշինյան Նիկոլի պուպուլիկը լավ չէ

Փաշինյան Նիկոլի պուպուլիկը լավ չէ

Սեպտեմբերի 14, 2019


Փաշինյան Նիկոլի պուպուլիկը (Կոտայքի մարզպետ պետրոսյան ռոմանոսը) վախեցած է: Հիշեցնենք, որ միքայելյան սասունն ամիսներ առաջ չսատար...

Սադիստական սերիալը շարունակվում է

Սադիստական սերիալը շարունակվում է

Հուլիսի 9, 2019


Գեներալ Մանվել Գրիգորյանի դատավարությունն այլևս անհետաքրքիր է լուսաբանել: Այս սադիստական և բարբարոսական դրամայում ոչ մի սյուժետ...

Մարդասիրական դրաման անկախ դատարանում շարունակվում է

Մարդասիրական դրաման անկախ դատարանում շարունակվում է

Հուլիսի 2, 2019


Ինչպես տեսնում ենք, Փաշինյան Նիկոլը «զադնի» չի դնում: Այս սովորությունը նրան մի անգամ հաջողության հասցրեց՝ իշխանության բերեց: Կ...

միքայելյան սասունի աչքը պուպուլիկի գլխին է

միքայելյան սասունի աչքը պուպուլիկի գլխին է

Հուլիսի 1, 2019


Լրջագույն պետական գործիչ միքայելյան սասունն այսօր դարձի եկավ՝ վերադարձավ խարհրդարան և անմիջապես փչացրեց պուպուլիկին՝ մարզպետ պե...

Տիտանների տարաձայնությունների պատճառը պուպուլիկն է

Տիտանների տարաձայնությունների պատճառը պուպուլիկն է

Հունիսի 28, 2019


Մամուլից տեղեկանում ենք, որ միքայելյան սասունը կատաղած է Փաշինյան Նիկոլի վրա և կարող է անգամ հրաժարվել մանդատից: Վազգեն Սարգսյա...

Մարդասիրական դրամա դատարանում

Մարդասիրական դրամա դատարանում

Հունիսի 25, 2019


Փաշինյան Նիկոլի անկախ դատարանում այսօր մարդասիրության, արդարության, բարության և սիրո ու համերաշխության տոն էր՝ դատում էին գեներ...

Մանվելը կմնա բանտում. այդպես որոշեց անկախ դատարանը

Մանվելը կմնա բանտում. այդպես որոշեց անկախ դատարանը

Հունիսի 18, 2019


Մի անգամ արդեն գրել էինք, որ կանայք չսիրեցին գեներալ Մանվել Գրիգորյանին, հատկապես՝ դատավոր կանայք: Այսպես, այսօր Վերաքննիչ քրեա...

Ժամանակն է #nikolmardaspan հեշթեգի գործածման

Ժամանակն է #nikolmardaspan հեշթեգի գործածման

Հունիսի 15, 2019


Երեկ գեներալ Մանվել Գրիգորյանին նորից տեղափոխեցին «Նաիրի» բժշկական կենտրոն: Սա արդեն էպոպեա է. հունիսի 3–ին նրան «Նաիրի» ԲԿ–ից ...

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն ուզում սպանել Մանվել Գրիգորյանին

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն ուզում սպանել Մանվել Գրիգորյանին

Հունիսի 7, 2019


Դատելով ամենից՝ Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել ֆիզիկապես վերացնել Մանվել Գրիգորյանին։ Այդ իսկ պատճառով էլ չեն ուզում, որ ծանր հիվ...

Փաշինյան Նիկոլի հերթական հաղթանակը Մանվել Գրիգորյանի նկատմամբ

Փաշինյան Նիկոլի հերթական հաղթանակը Մանվել Գրիգորյանի նկատմամբ

Հունիսի 3, 2019


Էջմիածնի քաղաքապետուի գասպարյան դիանան Մանվել Գրիգորյանին պատկանող սրճարանը խլելու հանճարեղ օպերացիա է մշակել: Ուրեմն, «2003թ. ...

Կանայք չսիրեցին գեներալ Մանվելին

Կանայք չսիրեցին գեներալ Մանվելին

Ապրիլի 10, 2019


ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանն այսօր որոշում կայացրեց մերժել առանձնապես խոշոր չափերի յուրացման մեջ մեղ...

Երկրապահ այլևս չկա

Երկրապահ այլևս չկա

Ապրիլի 7, 2019


Երկրապահ կամավորականների միությունը Սարգսյան Վազգենի խայտառակ ժառանգություններից է: Նա ստեղծեց այդ կառույցը որպես ուժային հենար...

ԵԿՄ-ն բաժին է հասնում միքայելյան սասունին

ԵԿՄ-ն բաժին է հասնում միքայելյան սասունին

Ապրիլի 2, 2019


ԵԿՄ-ն սպարապետ Սարգսյան Վազգենը ստեղծեց որպես զինված կառույց, որպեսզի քաղաքական գործընթացներում կանգնի իր կողքին: Վազգենին դա հ...

Երբ լակոտները խոսում են Ղարաբաղից, ՀՀ նորմալ քաղաքացիները…

Երբ լակոտները խոսում են Ղարաբաղից, ՀՀ նորմալ քաղաքացիները…

Մարտի 28, 2019


Փաշինյան Նիկոլի անձնական օգտագործման խայտառակություն միքայելյան սասունն այսօր ասում է, թե պատերազմի վտանգ ամեն ժամ զգում է, իբր...

Փաշինյան Նիկոլի սիրտն արյուն է ուզում

Փաշինյան Նիկոլի սիրտն արյուն է ուզում

Մարտի 19, 2019


Պետությունը տարբերվում է մյուս կազմակերպություններից նրանով, որ իրավունքը պոզիտիվ է, այսինքն՝ գործում է միանման բոլոր դեպքերում...

Երկու նվեր՝ մեկը մյուսից լավ

Երկու նվեր՝ մեկը մյուսից լավ

Մարտի 15, 2019


Նոր Հայաստանի անկախ դատարաններն այսօր ևս երկու անկախ որոշում կայացրեցին, երկուսն էլ՝ Փաշինյան Նիկոլի սրտով: Դատավոր Արմեն Բեկթա...

Դատավորուհի Մարինե Մելքոնյան. հեղափոխությունից առաջ և հետո, հակահեղափոխության շեմին

Դատավորուհի Մարինե Մելքոնյան. հեղափոխությունից առաջ և հետո, հակահեղափոխության շեմին

Փետրվարի 27, 2019


Հայաստանի դատական համակարգը, շնորհիվ երկրորդ ու երրորդ նախագահների, ունի սեփական Զոյա Կոսմոդեմյանսկայաներ: Դրանցից մեկը Մարինե ...

Պոռնիկը Ամերիկայում էլ է պոռնիկ

Պոռնիկը Ամերիկայում էլ է պոռնիկ

Փետրվարի 25, 2019


Ընդունված է համարել, որ պոռնկությունը և լրագրությունն աշխարհի ամենահին մասնագիտություններն են: Գայանե Մանուկյան կոչվող խայտառակ...

Ռազմական-ֆաշիստական դիկտատուրա Արմավիրում

Ռազմական-ֆաշիստական դիկտատուրա Արմավիրում

Փետրվարի 19, 2019


Արմավիրի մարզի Արշալույս գյուղում բնակիչների բողոքի ակցիաները շարունակվում են, ժողովուրդը պահանջում է գյուղապետ Զարզանդ Գրիգորյ...

Marzpeto-degenerato
30.09.2019 | 21:49


Marzpeto-degenerato

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ