Ազգային խայտառակություն

Պարապությունից, թե խելքի պակասից Հայաստանում ուզում են արդեն երեխա փչացնել

Դեկտեմբերի 13, 2014
Պարապությունից, թե խելքի պակասից Հայաստանում ուզում են արդեն երեխա փչացնել

Ջհանգիր Լֆիկյան

 

Հայաստանում ամեն ինչ, ամեն մի նոր գաղափար  վերածվում է մղձավանջի կամ խայտառակության: Բոլոր պարերը պարել էին, ամեն ինչը դորդուբեշ էին արել, հիմա էլ մտածում են սեռակրթության մասին:

 

«Բազմաթիվ հայեր կարծում են, որ սեռակրթության դասընթացներն անհրաժեշտություն են, և պետք է քայլեր ձեռնարկել դպրոցներում նման դասընթացներ ներառելու համար: Այս մասին է հաղորդում է NEWS.am-ը` վկայակոչելով իր Medicine-ի նոր հարցման արդյունքները:

 

Գործակալությունը տեղեկացնում է, որ քվեարկությանը մասնակցած մարդկանց 61%-ը կարծում է, թե դպրոցներում պետք է սեռական կրության դասեր ներառել, 33%-ը  կարծում է, որ նման դասերի կարիք Հայաստանում առայժմ չկա, իսկ 7%-ը  չգիտի՝ պե՞տք են այդ դասընթացները, թե՞ ոչ: Հարցմանն ընդհանուր 619 հոգի է մասնակցել:

 

«Բազմաթիվ մասնագետներ կարծում են, որ սեռակրթության դասընթացներն իրականում անհրաժեշտություն են ցանկացած երկրում՝ անկախ երկրի բարքերից և այլ բաներից, քանի որ նման դասընթացները երեխաներին և պատանիներին հնարավորություն են տալիս գրագետ և ճիշտ գիտելիքներ ստանալ՝ իրենց տարիքին համապատասխան: Եվ այդ գիտելիքները նրանք մասնագետներից, և ոչ փողոցից՝ խեղաթյուրված տեսքով կստանան»,- ահա այսպիսի բան է գրում պարբերականը:

 

Սակայն սա դեռ ոչինչ է. ոչխարությունը սկսվում է այնտեղից, որ ոչ ոք չի հասկանում կամ չգիտի, թե ինչ է նշանակում սեռակրթություն դպրոցում: Եվ ոչ ոք չի խոսում դրա մասին, թե ինչ է դա: Եթե սեռակրթություն ենք համարում սեռական օրգանների իմացությունը, ինչը կարելի է սովորել անատոմիայի շրջանակներում, ապա դա նորմալ և պետքական բան է: Բայց եթե սեռակրթությամբ են ուզում զբաղվել ըստ եվրաստանդարտների, հետն էլ մի քանի կոպեկ գրանտ լափել, ապա սա արդեն խայտառակություն է: Ասեմ, որ Գերմանիայում սեռակրթական դասերը պարտադիր են, ծնողներին անգամ ձերբակալում են երեխաներին խոչընդոտելու համար, իսկ սեռակրթությունն այնտեղ ներառում է ամեն աննորմալն ու այլասերվածը: Ասենք, օնանիզմի դասեր կան` պարտադիր տնային աշխատանքներով: Իսկ նորմալ երեխաներն իրենց ծնողների հետ այդ տնային աշխատանքը կատարելիս հոգեկան խանգարումներ են ստանում: Հիմա ի՞նչ են ուզում սեռակրթության կողմնակիցները: Ավելի լավ չէ՞՝ խնդիրը ձևակերպել, թե ինչ է դա, հետո նոր մտածել, թե ինչպես անել կամ չանել:

 

Համոզված ենք, որ Հայաստանում, եթե նման ախմախություն ներդնեն, այն կվերածվի խայտառակության: Ավելի լավ է` ոչինչ չանել, բավարարվել անատոմիայով, քան հայ ծնողին ստիպել, որպեսզի նա, ըստ եվրագերմանական ստանդարտների, օնանիզմի տնային աշխատանք կատարի երեխայի հետ:

 

Հասկանում ենք նաև, որ Հայաստանում կան սեքսոլոգներ, սեքսապաթոլոգներ, որոնք աշխատանք են ուզում և միանշանակ կողմ կլինեն նման դասընթացներին: Սակայն մի քանի տասնյակ մարդու աշխատանքով ապահովելը դեռ այն պատրվակը չէ, որ երկրում սկսվեն երեխաների տոտալ փչացման և մանկական փսիխիկայի վնասման գործընթացներ:

 






Դիտումների քանակ 2762


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ
Marzpeto-degenerato
30.09.2019 | 21:49


Marzpeto-degenerato

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ