Ազգային խայտառակություն

Հայրենիքից խռովելը ո՞րն է

Դեկտեմբերի 13, 2014
Հայրենիքից խռովելը ո՞րն է

Օսկան Քոչարյան

 

2010թ. հունվարի 10-ին 5 հոգուց կազմված հայկական մի ընտանիք Երասխ-Նախիջևան հատվածում կտրեց սահմանը և «Երազ» ավտոմեքենայով անցավ ադրբեջանցիների կողմը: Իսկ երեկ բոլոր լրատվամիջոցները միահամուռ տեղեկացրեցին, որ 4 տարի ադրբեջանական գերության մեջ գտնվող ընտանիքը վերադարձվել է Հայաստան։ Գերություն բառն այս անգամ, սակայն, հնչեց խորթ ու մի տեսակ անտեղի: Գևորգյանների ընտանիքին ոչ ոք չէր առևանգել, ոչ ոք բռնություն չէր կիրառել, նրանք ինքնակամ էին հանձնվել ու դեռ թիկունքում մնացած այդ տարիների ընթացքում բազմիցս հանդես էին եկել ադրբեջանական հեռուտաալիքներով` պատմելով հայաստանյան դժոխային կյանքի, իրենց փախուստի ու դրախտում հայտնվելու մասին: Դրանց տեսագրությունները դիտելիս չես ստանա այն տպավորությունը, թե ամուսինները իրենց հայրենիքի մասին նման ծանր խոսքեր էին ասում սարսափից կամ պարտադրանքով:

 

Այսօր արդեն Հայաստանում նրանց տանում են բուժզննման, լրագրողները խնդրում են պատմել Բաքվում կրած տառապանքների մասին, և վերադարձածները այդ բանն անում են նույն ուրախությամբ ու ոգևորությամբ, ինչպես խոսում էին Ադրբեջանում: Պատկերները նույնն են մնացել, փոխվել է աշխարհագրությունը: «Ապրել ենք Բաքու քաղաքում` զինվորական ոստիկանության շենքում: Մենք ունեցել ենք փախստականի կարգավիճակ, բայց ապրել ենք՝ ինչպես գերի, պատանդ, ճորտ… Ինձ էլեկտրաշոկի են ենթարկել, կնոջս բռնությամբ տարել են աբորտի: Մենք ուզում էինք այդ հղիությամբ գերությունից ազատվել… Իմ երեխաները այս ողջ ընթացքում առնետների կրծած հավի միս են կերել: Նրանք ստիպում էին, որ մենք փոխենք մեր ազգանունները և դառնանք թուրք»,- ասում է ընտանիքի հայրը` Եղիշե Գևորգյանը:

 

Այս սրտաճմլիկ ու սիրտ կեղեքող պատկերները ունկնդրելուց շատ չանցած`  ընտանիքի անդամներին հետազոտող բժիշկները, ի հիասթափություն բոլորի հայտարարեցին, որ Գևորգյանների վիճակը բավարար է, նրանց վրա չեն հայտնաբերվել բռնություններ հետքեր: «Հայրը, որը ասում է, թե երկու անգամ ինֆարկտ է տարել, նկարեցինք, առանձնապես ոչ մի բան չկա»,- զարմանքով անկեղծացավ մեկ այլ բժիշկ: Եվ ընդհանրապես, այս պատմության մեջ մութ կետերն ավելի շատ են, քան կցանկանային նրանք, ովքեր սիրում են հաղթական զեկույցներ գրել մեր հայրենակիցների տառապանքների, ազատագրման ու փառավոր վերադարձի մասին: Գոնե մի հարց, որքան էլ մեծ էր ցանկությունը` այդ բանը լռության մատնել, պարզապես անհնար էր շրջանցել. ինչու՞ մարդիկ հատեցին սահմանը: «Սահմանահատման պատճառներն և հանգամանքները պարզում են համապատասխան մարմինները»,- պարզաբանում են ՊՆ ներկայացուցիչները: Ու մինչ նրանք կպարզեն, ամուր հիշողություն ունեցողները չզլացան վերհիշել, որ 4 տարի առաջ խոսում էին, որ մեկնումի շարժառիթը սոցիալական ծանր վիճակն ու ընտանիքի հանդեպ գործադրված անարդարություններն են եղել: Հետո հիշեցին, թե այդ օրերին գրում էին, որ 52-ամյա Եղիշե Գեւորգյանը մարդու սպանության մասնակից էր եղել և նրա փախուստն էլ պայմանավորված էր հենց դրանով: Հիշեցին նաև, որ նույն Գևորգյանը նախկինում մի քանի անգամ դատապարտվել էր՝ այդ թվում կողոպուտի և ավտոմեքենաների գողության համար: Մի խոսքով, հերոս դարձնել ոչ մի կերպ չի ստացվի: Սակայն ի՞նչ է դառնալու նա`վերադարձած գերին իր կնոջ հետ:

 

Սահմանը ապօրինի հատելու համար համապատասխան քրեական պատասխանատվություն է հասնում: Սա հասկանալի է: Բայց միայն այդքա՞նը: Երկրից փախուստի դիմող մարդը սոսկ սահմանախախտ չէր հենց թեկուզ այդ սահմանի ընտրությամբ: Ինչու՞ Գևորգյանները չհատեցին Վրաստանի սահմանը կամ, ասենք, Իրանի սահմանը, այլ գնացին դեպի այն կողմ, որտեղ գնացողը պիտի հասկանար` վերադարձ չի լինելու: Սա դավաճանության մի ձև է ու հարկ չկա այլ որակումներ որոնել:

 

Մի պահ նույնիսկ պատկերացնենք, թե Գևորգյանը ոչ մի հանցանք էլ չէր կատարել, այլ հալածյալ էր, Հայաստանում տանջված, անարդարությունների բախված մարդ, ով հոգեկան անհավասարակշիռ վիճակում, հուսալքության մեջ ծայրահեղ որոշում էր կայացրել: Բայց դեպի Ադրբեջա՞ն: Ինչու՞: Դու կարող ես նեղանալ ինչ-որ մեկից, կարող ես բողոքել իշխանություններից, գժտվել պետական մարմինների հետ, սակայն խռովել հայրենիքի՞ց: Ադրբեջանը 4 տարի շարունակ նրանց օգտագործեց իր քարոզչության համար և վերադարձրեց` այժմ էլ ցանկանալով ասել, թե տեսեք` որքան մարդասեր երկիր եմ: Ու Եղիշե Գևորգյանն էլ լրագրողների ձայնագրիչներին նայելով հպարտորեն ասում է. «Ես հայրենասեր եմ, իմ երկրի պատրիոտը»: Ու հիմա մարդ չգիտի` ծիծաղի, թե՞ լաց լինի: Հիմա էլ մե՞ր հերթն է մարդասեր լինելու: Չէ, ավելի լավ է լինել պակաս մարդասեր, բայց իրերը կոչել իրենց անուններով: Թե չէ այսպես որ գնաց` այլևս ոչ մի սուրբ բան չի մնա այս հողի վրա:






Դիտումների քանակ 7343


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Գերագույն գլխավոր հրամանատար Փաշինյան Նիկոլը

Գերագույն գլխավոր հրամանատար Փաշինյան Նիկոլը

Սեպտեմբերի 27, 2020


Ժողվարչապետ աշխատող Փաշինյան Նիկոլն այսօր ձեռք բերեց իր սրտի պաշտոնը՝ ՀՀ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը: Դ...

Մարտական կոչ Նոր Հայաստանի շահառուներին

Մարտական կոչ Նոր Հայաստանի շահառուներին

Սեպտեմբերի 27, 2020


Փաշինյան Նիկոլի ադրբեջանական կոլեգան նորից քաշեց ժողվարչապետին: Այս մասին դեռ կխոսենք, այժմ ուզում եմ ասել, որ եկել է պահը Նոր ...

Բաքուն «լրացրեց» Մոսկվային, հետո հեռացրեց Լավրովի խոսքերի իր մեկնաբանությունը

Բաքուն «լրացրեց» Մոսկվային, հետո հեռացրեց Լավրովի խոսքերի իր մեկնաբանությունը

Սեպտեմբերի 24, 2020


Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ Ադրբեջանի Միլի մեջլիսի (խորհրդարանի) մամուլի ծառայության կողմից արտաք...

Իրանը Ադրբեջանը նախընտրում է Հայաստանից

Իրանը Ադրբեջանը նախընտրում է Հայաստանից

Սեպտեմբերի 12, 2020


Իրանը ձգտում է էներգետիկ ինտեգրման Ռուսաստանի հետ, և սեպտեմբերի 11-ին Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդականյանը հայտարարեց, ո...

Ամառային սրացում. Բաքվում խոստանում են Թուրքիայի հետ համատեղ «ջախջախել» Հայաստանը

Ամառային սրացում. Բաքվում խոստանում են Թուրքիայի հետ համատեղ «ջախջախել» Հայաստանը

Հուլիսի 31, 2020


Աշխարհը «մեծ աղետից» փրկելու համար համաշխարհային ողջ հանրությանն այսօր անհրաժեշտ է ստիպել Հայաստանին հեռանալ «օկուպացված տարածք...

Ադրբեջանցիներն ու հայերը կորցրել են պատերազմի վախը

Ադրբեջանցիներն ու հայերը կորցրել են պատերազմի վախը

Հուլիսի 20, 2020


Հայ-ադրբեջանական հակամարտությունը շարունակվում է ոչ միայն որպես շարունակվող հրաձգություն սահմանին, այլ նաև որպես քաղաքական ու հ...

Էրդողան էֆենդու նոր աճպարարությունը. ԻԼԻՊ ներմուծումն Ադրբեջան

Էրդողան էֆենդու նոր աճպարարությունը. ԻԼԻՊ ներմուծումն Ադրբեջան

Հուլիսի 20, 2020


Թուրքիան պատրաստվում է այսպես կոչված Սիրիական ազատ բանակի գրոհայինների նետել Ադրբեջան (հասկանալի է՝ հայկական զինված ուժերի դեմ ...

Ադրբեջանի վերջը մոտենում է

Ադրբեջանի վերջը մոտենում է

Հուլիսի 18, 2020


Ադրբեջանի ղեկավարությունը լրջորեն զայրացրել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարությանը։ ԻՀՊԿ մարտիկները այդ ...

Արդյո՞ք պետք է Ռուսաստանի բանակը պաշտպանի Հայաստանին Ադրբեջանի հետ պատերազմում

Արդյո՞ք պետք է Ռուսաստանի բանակը պաշտպանի Հայաստանին Ադրբեջանի հետ պատերազմում

Հուլիսի 15, 2020


Կիևը հանկարծ միջամտել է հակամարտությանը Հարավային Կովկասում՝ հայերից պահանջելով պահպանել Ադրբեջանի «տարածքային ամբողջականությու...

Ալիևի կոնստրուկտիվիզմը գնահատվում է Հայաստանում

Ալիևի կոնստրուկտիվիզմը գնահատվում է Հայաստանում

Հուլիսի 13, 2020


Փաշինյան Նիկոլն այսօր կառավարության նիստի ժամանակ մի պահ փորձեց հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մեղքը բարդել հայկական կող...

Սկանդալ Սլովակիայում, որը կարող է վարկաբեկել Եվրոպական միությունը Կովկասում

Սկանդալ Սլովակիայում, որը կարող է վարկաբեկել Եվրոպական միությունը Կովկասում

Հուլիսի 6, 2020


Եվրոպական բյուրոկրատիան վարկաբեկել սպառնացող «հետաքրքրական» սկանդալ է ծավալվում այժմ Սլովակիայում։ Օրերս Աշոտ Գրիգորյանը (ֆիզիկ...

Փաշինյան Նիկոլն ուզում է պառակտել Ադրբեջանը

Փաշինյան Նիկոլն ուզում է պառակտել Ադրբեջանը

Հունիսի 17, 2020


Փաշինյան Նիկոլն այսօր Ազգային ժողովում ասաց, որ պիտի քանդի Ադրբեջանի հասարակությունը: Բնականաբար, նա այդպիսի նպատակ չունի, քանի...

Անդրկովկասը՝ համավարակից պատերազմ դուրս գալու շեմին. հանգույց ՀԱՊԿ գոտում

Անդրկովկասը՝ համավարակից պատերազմ դուրս գալու շեմին. հանգույց ՀԱՊԿ գոտում

Մայիսի 18, 2020


Իհարկե, թուրքերն իրենք պետք է որոշեն՝ արդյո՞ք պատերազմի մեջ մտնեն Ռուսաստանի դեմ տասնյոթերորդ անգամ, թե՞ ոչ։ Կարծում ենք, մենք ...

Հայտարարվել է Արևմտյան Ադրբեջանի Հանրապետության (Իրևան) ստեղծման մասին՝ արտաքսման մեջ գտնվող կառավարությամբ

Հայտարարվել է Արևմտյան Ադրբեջանի Հանրապետության (Իրևան) ստեղծման մասին՝ արտաքսման մեջ գտնվող կառավարությամբ

Մայիսի 10, 2020


Թուրքիայի Քայսերիի համալսարանի պրոֆեսոր և հայտնի հայագետ-գիտնական Գաֆար Չախմաղլին ընտրվել է Արևմտյան Ադրբեջանի Հանրապետության (...

Ղարաբաղը խիմերայի փոխարեն

Ղարաբաղը խիմերայի փոխարեն

Մարտի 25, 2020


Ռուսաստանցի փորձագետ, Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը ավելի լավ է հասկանում ղարաբա...

Պատերազմը Ռուսաստանի դեմ աղետ է Թուրքիայի համար

Պատերազմը Ռուսաստանի դեմ աղետ է Թուրքիայի համար

Մարտի 3, 2020


Սիրիայում և Անդրկովկասում անցած շաբաթ տեղի ունեցած իրադարձությունները լուրջ մտահոգություն են առաջացնում։ Հարգելի ընթերցողը կարո...

Վրաստանը մոլորվել է իր «առաջին պարոնների» հարցում

Վրաստանը մոլորվել է իր «առաջին պարոնների» հարցում

Փետրվարի 19, 2020


Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար Թեդո Ջափարիձեն մեծ հոդվածով հանդես է եկել թուրքական Daily Sabah հեղինակավոր թերթում, որ...

Իդլիբից մինչև Ղարաբաղ. Թուրքիան նորի՞ց կվառի պատերազմի պատրույգը Կովկասում

Իդլիբից մինչև Ղարաբաղ. Թուրքիան նորի՞ց կվառի պատերազմի պատրույգը Կովկասում

Փետրվարի 17, 2020


Պատերազմից չի կարելի խուսափել, այն կարելի է միայն հետաձգել՝ ի շահ ձեր հակառակորդի։ Իտալացի մտածող Նիկոլո Մաքիավելիի այս թեզը, ց...

Իլհամ Ալիևը մտահոգվել է Հայաստանի նախկին նախագահների ճակատագրով

Իլհամ Ալիևը մտահոգվել է Հայաստանի նախկին նախագահների ճակատագրով

Փետրվարի 8, 2020


Բաքվում տեղի ունեցավ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհրդի) արտաքին գործերի նախարարների արտ...

Ձեռքից ձեռք փոխանցվող իշխանություն. ադրբեջանական տարանցման ղարաբաղյան ճամփաբաժան

Ձեռքից ձեռք փոխանցվող իշխանություն. ադրբեջանական տարանցման ղարաբաղյան ճամփաբաժան

Դեկտեմբերի 30, 2019


Ադրբեջանում սպասվող իշխանության փոխանցումը փորձագետներին խորհրդածությունների հարուստ սնունդ է տվել։ Այս թեմայով մեկնաբանություն...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պրն Էրդողան, siktir!
Սեպտեմբերի 22, 2020


Պրն Էրդողան, siktir!

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ