Ազգային խայտառակություն

Ջեմալի ձվերը` հայերի համար

Դեկտեմբերի 12, 2014
Ջեմալի ձվերը` հայերի համար

Օսկան Քոչարյան

 

Շոու ասվածը անկանխատեսելի բան է: Ինչ ասես, որ չի լինում: Օրինակ, «Սիվիլիթաս» հիմնադրամի «Սարն ի վեր» նախագծի շրջանակներում Հայաստան էր եկել Հասան Ջեմալը` թուրք մարդասպանի և հանցագործի, հայ ժողովրդի եղեռնագործության հեղինակներից մեկի` Ջեմալ փաշայի թոռը: Տեսնես ո՞ր մթագնած ուղեղում է ծնվել այդ ապուշ գաղափարը` հանրությանը զվարճացնել արյունախում դահիճների ժառանգներով և հայտարարել, թե դա պիտի նպաստի թշնամի ժողովուրդների հաշտեցմանը: Իսկ Հիտլերի ապօրինի զավակներին գտնելու փորձեր արե՞լ եք: Իսկ չե՞ք ուզում Սաֆարովի երեխաներին էլ կանչել: Մտածեք դրա մասին, մի երկու գրանտի ծրագիր գրեք: Մեկ էլ տեսաք` կպավ:

 

Ահա այսպես, առավոտյան Ծիծեռնակաբերդում զոհերի հիշատակը ողբացողների բազմությունը ցերեկը ծայրեծայր հեղեղել էր կինո «Մոսկվայի» դահլիճը ու Ջեմալ էր մեծարում: Ավելին ասենք, եկել էին մասնակիցը դառնալու Հասան Ջեմալի հեղինակած «1915. Հայոց ցեղասպանություն» գրքի երևանյան շնորհանդեսին: Հանդեսն ուրիշ ինչպե՞ս է լինում: Հյուր եկած թուրքն էլ իր կարևորությունը գնահատածի դիրքերից սկսեց բնաջնջված հայերի որդիներին ու թոռներին պատմության դասեր տալ, որ առիթ էր ունեցել արձանագրելու նաև իր գրքում: 100 տարիների հեռվից երակների մեջ խլրտում էր մարդակեր պապի արյունը, և Ջեմալը հավատարիմ մնաց իր տոհմին, ինչը չես ասի հիշողության կորստով տառապող հայերի մասին:

 

Ի՞նչ բան է այդ հաշտեցման ծրագիրը: Մի՞թե դա այն է, երբ փողի տեսքից ուղեղն ու հիշողությունը խամրում են, և արդեն կարելի է Հայաստանի շահերի կամ մեր ժողովրդի համար չափազանց զգայուն զգացմունքները ստորադասել դրան: Մի՞թե հաշտեցումն այն է, երբ Հասանը գիրք է գրում և այդ գրքում նշում է, թե Ղարաբաղը օկուպացված տարածք է, քանի որ հայերը 1992-1993 Ադրբեջանից խլեցին այդ հողերը: Կամ գուցե հաշտեցումն այն է, որ նույն գրքում ԱՍԱԼԱ-ն համարում է տեռորիստական կազմակերպություն, իսկ մեր վրիժառուները` մարդասպաններ: Թե՞ այն է հաշտեցումը, որ իրենց հողն ու ջուրը պահպանող ֆիդայի-կամավորներին նույն Հասանը կոչում է ոչ այլ բան, քան ավազակներ ու հրոսակներ (ի դեպ, նաև նրան, ով բախտ ունեցավ սատկացնել Ջեմալ փաշային): Չէ, սրան ոչ մի դեպքում հաշտեցում չես անվանի:

 

Բայց  Ջեմալի գիրքն իր գլխին կպչի, դա մեծ հոգս չէ: Ավելի մտահոգիչն այն է, որ հայերն են վերցնում, թարգմանում այդ գիրքը, Երևանում շնորհանդես կազմակերպում ու մատուցում ընթերցողին. տարեք, կարդացեք, լուսավորվեք, ճանաչեք պատմությունը: Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն է հայերենի վերածել այս աշխատությունը: Թարգմանել է, իսկ հետո վրա է հասել «հայի վերջին խելքը»: Մարդը փոշմանել է: Կամ ավելի ճիշտ կլինի ասել` զգաց գլխին գալիքը և որոշեց առաջինն ինքը աղմուկ բարձրացնել: Եվ հիմա գոռում-գոչում է, որ «Հրանտ Դինք» հիմնադրամը խեղաթյուրել է իր թարգմանության տեքստը, այն դարձրել «թուրքամետ»: «Հազիվ էլ սենց հիմարություն «Հրանտ Դինք» հիմնադրամը աներ, հիմնադրամը իբր հայկական է, իրականում թուրքական է»,- ասում է նա մի մարդու վրդովմունքով, ասես առաջին անգամ էր դա կարդում: Հետաքրքիր է, իսկ թարգմանելիս մի՞թե չտեսավ, թե դանդաղ այրվող ինչ ական էր տեղափոխում սահմանի այն կողմից:

 

«Սա հերթական գրանտ ստանալու ու գրանտը հաջողությամբ մարսելու ծրագիր էր… Սա ֆիկտիվ միջոցառում էր, որը հատկապես եվրոպական ամբիոնների  համար շատ հաճելի է: Այստեղ ներկա դեսպանատան աշխատակիցների համար սիրուն թատերական ներկայացում էր, որը հաջողությամբ ավարտվեց»,- շարունակում է կուրծքը ծեծել թուրքագետ- պատմաբանը անկեղծության պոռթկումի իր ժամին:

 

Սկանդալը կա, գիրքը կա, Ջեմալի թոռը կա: Չկա միայն այն ձեռքը, ով պիտի փակի արժանապատվություն տրորողի ճամփան` ինչպես օտար, այնպես էլ յուրային: Ի դեպ, մեկն օրերս համացանցում գրառում էր արել այն մասին, թե «մեզ ավելի շատ վիրավորում է ոչ թե Ջեմալը, այլ այն, որ նրան Հայաստան բերողները հայեր են»: Իսկ մեկն ուրիշն էլ, պարզվում է ձվեր էր պատրաստել, որ նետեր թուրք հրապարակախոսի վրա, բայց վերջին պահին հասկացել էր, որ ձվերը պետք է ուղղվի նրան Հայաստան բերողների և միջոցառման ժամանակ այդքան պաշտպանողների վրա: «Դրա օրն էլ կգա, հավատացե՛ք»,- հույս էր տվել նա:






Դիտումների քանակ 5425


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Թրամփը նորից չարդարացրեց հայերի հույսերը

Թրամփը նորից չարդարացրեց հայերի հույսերը

Ապրիլի 24, 2019


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավանդական ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության կապակցությամբ: Հայ ժողովրդի մուրազն էլի չիրականացավ՝ «ցե...

Հրեաները հայերին հասկանալ չեն ցանկանում

Հրեաները հայերին հասկանալ չեն ցանկանում

Փետրվարի 15, 2018


Իսրայելի խորհրդարանում՝ Կնեսետում, լիագումար նիստում կրկին քննարկվել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծ: Խորհրդարան...

«Խոստումը» այլևս խոստումնալից չէ

«Խոստումը» այլևս խոստումնալից չէ

Ապրիլի 25, 2017


Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը, որի բյուջեն կազմում է շուրջ 100 միլիոն դոլար, տապալվել է ամերիկյան կինովարձ...

Էրդողանն իր լարած ծուղակն է ընկել

Էրդողանն իր լարած ծուղակն է ընկել

Ապրիլի 24, 2017


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 24-ի առիթով հատուկ ցավակցական ուղերձ է հղել Թուրքիայի հայ համայնքին: Թուրքիայի նա...

Գերմանական պարեր Հայկական ցեղասպանության շուրջ. նոր հարված Անգելա Մերկելի վարկանիշին

Գերմանական պարեր Հայկական ցեղասպանության շուրջ. նոր հարված Անգելա Մերկելի վարկանիշին

Սեպտեմբերի 3, 2016


2016թ. սեպտեմբերի 2-ին գերմանական ԶԼՄ-ների նորությունների թոփերում նորից նշվում էր այսպես կոչված «հայկական բանաձևի» մասին։ Հիշե...

Հայ պատրիարքը ներողություն է խնդրում Էրդողանից գերմանացիների պատճառով

Հայ պատրիարքը ներողություն է խնդրում Էրդողանից գերմանացիների պատճառով

Հունիսի 7, 2016
59

Ստամբուլում պատրիարք ունենք, անունը` Արամ Աթեշյան: Պարզվում է, որ այս մարդու բանուգործը թուրք հասարակության և իշխանության շահեր...

Վրաստանը նմանվում է Թուրքիային

Վրաստանը նմանվում է Թուրքիային

Մայիսի 2, 2016
2

Ջավախահայությունը զայրացած է ու փոթորկված: Մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած միջադեպը սրել է վրացիների և հայերի հարաբերությունները և ...

Հակահայկական ողջույն բարեկամական ԱՄՆ-ից

Հակահայկական ողջույն բարեկամական ԱՄՆ-ից

Ապրիլի 22, 2016
1

Նյու Յորքի կենտրոնում՝ Թայմս սքվերում, և Բոստոնում սադրիչ բովանդակությամբ հսկայական հակառուսական և հակահայկական պաստառներ են ի ...

Ռուս պատգամավորի սկզբունքայնությունը և Բաքվի պորտալի բարոյականությունը

Ռուս պատգամավորի սկզբունքայնությունը և Բաքվի պորտալի բարոյականությունը

Դեկտեմբերի 15, 2015
1

Ալիևի աշխատակազմի կողմից ուղղորդվող haqqin.az պորտալը հարցազրույց է վերցրել Պետդումայի փոխնախագահ Նիկոլայ Լևիչևից։ Հարցերը վերա...

Նոր «հարված թիկունքից». Իլհամ Ալիևը որոշել է Կրեմլին ցույց տալ իր հզորությունը

Նոր «հարված թիկունքից». Իլհամ Ալիևը որոշել է Կրեմլին ցույց տալ իր հզորությունը

Դեկտեմբերի 15, 2015


Դեկտեմբերի 7-ին Բաքվի կառավարական տեղեկատվական ռեսուրսները տարածել են Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքի դիմումի տեքստը՝ հասցեա...

Ռուսաստանում առաջարկում են պատժել Թուրքիային Հայերի ցեղասպանությամբ

Ռուսաստանում առաջարկում են պատժել Թուրքիային Հայերի ցեղասպանությամբ

Նոյեմբերի 25, 2015
1

Ռուսաստանի «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը խփված ինքնաթիռի համար Թուրքիային պատժելու ինքնատիպ եղանակ է...

Ի՞նչ ես հիշում և ի՞նչ պահանջում

Ի՞նչ ես հիշում և ի՞նչ պահանջում

Ապրիլի 28, 2015


Ռուսաստանցի ծանոթներիցս մեկն այնքան զարմացած էր «Հիշում եմ և պահանջում» կարգախոսից։ Իսկապես, արտահայտությունը ռուսերեն լավ չի հ...

Մեջ-մեջ արեցին, Պապին բան չմնաց

Մեջ-մեջ արեցին, Պապին բան չմնաց

Ապրիլի 15, 2015


Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ մա...

Մարի Հարֆ. բթամտության և անբարոյականության գագաթնակետ

Մարի Հարֆ. բթամտության և անբարոյականության գագաթնակետ

Ապրիլի 15, 2015


Ահա այսպես, հստակ և հակիրճ: Մարի Հարֆն ու նրա նախորդ Ջեն Փսակին բարդ պարտավորություն ունեն` ամենաբութ ձևով ներկայացնել իրենց պե...

Կոտորել կարող են, քննարկել` ոչ

Կոտորել կարող են, քննարկել` ոչ

Ապրիլի 14, 2015


Հայոց Ցեղասպանության թեման Գերմանիայում կրքեր է բորբոքել: Արդեն հաղորդվել է այն մասին, որ Բունդեսթագում ապրիլի 24-ին մեկժամանոց...

Պուտինը ապրիլի 24-ին կլինի Թուրքիայու՞մ

Պուտինը ապրիլի 24-ին կլինի Թուրքիայու՞մ

Ապրիլի 9, 2015
1

Դեռ օրեր առաջ մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը սկսեց աշխարհով մեկ շեփորել, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հսկայակ...

ՀՀԿ-ական կանայք ուրախ են Եղեռնի համար

ՀՀԿ-ական կանայք ուրախ են Եղեռնի համար

Ապրիլի 4, 2015
1

Վիշտն ու ցավը իրենց դրսևորման բնական եղանակներն ունեն բոլոր նորմալ մարդկանց մոտ: Եվ սա կարող է արտառոց թվալ միայն նրանց համար, ...

Ստեպան Բանդերայի զավակները ցեղասպանության առևտուր են անում

Ստեպան Բանդերայի զավակները ցեղասպանության առևտուր են անում

Մարտի 18, 2015
1

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ուկրաինական պատվիրակությունը դեմ է քվեարկել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևին: Ու...

Մնացել էր սգվոր մուրայինք

Մնացել էր սգվոր մուրայինք

Մարտի 13, 2015


Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի սպասումը սկսել է ուղեկցվել նաև այնպիսի դրսևորումներով, որոնք ուղղակի զզվանք են հարուցում...

Տիգրան Սարգսյանը` թուրքական դիցաբանության մեջ

Տիգրան Սարգսյանը` թուրքական դիցաբանության մեջ

Փետրվարի 19, 2015


Թուրքական hurriyetdailynews.com կայքը ընդարձակ մի հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձ կա Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելից...

Marzpeto-degenerato
30.09.2019 | 21:49


Marzpeto-degenerato

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ