Ազգային խայտառակություն

Աման, Վովա, չկատաղես…

Դեկտեմբերի 11, 2014
Աման, Վովա, չկատաղես…

Օսկան Քոչարյան

 

Արդեն շատերն են հասցրել նկատել, որ վերջին օրերին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը աչքի է ընկնում իր տարօրինակ, նույնիսկ կարելի է ասել` դյուրագրգիռ և ոչ ադեկվատ պահվածքով: Մշտապես ուշադրության կենտրոնում գտնվել ու ցուցադրվել սիրող Գասպարյանը հիմա էլ դեմ չէ իր հայտնությամբ ուրախություն պատճառել օրինապահ հանրությանը, սակայն այժմ դա անում է բոլորովին այլ նպատակներով: Ոստիկանապետի հոգում դառնության հավելյալ կուտակումներ են նկատվում, որոնք նա ցանկանում է ժամ առաջ կիսել լրագրողների հետ` ոչ այն է դատարկվելու, ոչ այն է`  ինչ-որ մեկին կամ մի քանիսին մեսիջներ հղելու մտադրությամբ: Հասցեատերերն էլ այս պարագայում խիստ տարատեսակ են` ընդդիմությունից մինչև կառավարության ղեկավար:

 

Նման ընդարձակ ցանկը հաստատ որ լավ օրից չէ: Վովա Գասպարյանը կարծես թե վտանգի հոտ է առել: Իսկ որ հոտ առնել նա կարող է, ինքն է հաստատում: Օրինակ, երբ նրան հարցրեցին Հայաստանում քաղբանտարկյանների առկայության մասին, Ոստիկանապետը պատասխանեց. «Իրավաբանորեն, ես ինչ գիտեմ, նրանցից քաղբանտարկյալի հոտ չի գալիս»: Ահա հենց այս նույն հոտոտելիքն էլ Վովային հիմա ստիպում է չափից ավելի ագրեսիվ լինել և ասել բաներ, որոնք նախկինում հազիվ թե ասեր: Օրինակ, ընդդիմության հասցեին:

 

Ոչ իշխանական եռյակից և հարակից ուժերից նեղացած լինելու Ոստիկանապետի շարժառիթները բոլորովին էլ թեժ աշնան հետ կապ չունեն, թեև Վովան կարող է նրանցից դժգոհել թեժության թուլության և իր ջրցան մեքենաների պարապուրդի համար: Բայց արի ու տես, որ տրտունջքի արմատները շատ ավելի խորն են ձգվել: Մի դեպքում Ոստիկանապետը զայրացած է, որ իշխանափոխական խաղերը խախտեցին իր երազած կայունությունը և հիմա վաղվա օրվա հեռանկարն այնքան էլ ջինջ ու անամպ չէ, ինչպես նրան թվում էր: Մյուս կողմից էլ` մինչև հոգու խորքը խոցված է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկրտումներից, որովհետև Վովայի ականջին լուրեր են հասել, թե ինքը դիտվում է որպես Ծառուկյանի թիրախ: «Դա ես չգիտեմ՝ ում ֆանտազիան է: Ես թիրախ երբեք չեմ լինում, ես թիրախավորում եմ»,- կարող է բարձրաձայն մեծամտանալ Ոստիկանապետը, բայց միևնույն ժամանակ չի կարող բավարարվել մի անհաջող սրամտությամբ, եթե հեգնանքի ու ծաղրի ողջ չափաբաժինը դեռ մեծ շիթերով չի ցրել մրցակիցների ուղղությամբ: «Շատ վստահ եմ, իհարկե, վստահ եմ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իշխանափոխութան չի գնում: Բոլորն էլ խելամիտ մարդիկ են ու հասկանում են, որ ամեն տեսակ խժդժություններ ու հեղափոխություններ այն ոգով, որ ես զգում եմ ինչ-որ տեղ, որևէ լավ բանի չի բերելու: Իշխանափոխությունը կլինի հաջորդ ընտրությունների ժամանակ: Իսկ եթե Գագիկ Ծառուկյանը նախագահ լինի, ես կլինեմ նախագահների նախագահ»:

 

Հենց այսպես: Ոչ ավել, ոչ պակաս: Միայն թե Շահնեշահ ու արքայից արքա, Նապոլեոնից հինգ պակաս Վովան մինչ այդ երևակայական բարձունքներին հասնելն այսօր ստիպված պիտի լինի չեզոքացնել շատ ավելի իրական վտանգ, որն, ըստ նրա պատկերացումների, նույն դավադրության օղակներից մեկն է: Խոսքը, հասկանալի է, կառավարության կազմում սպասվող փոփոխությունների, մասնավորապես, Ոստիկանությունը Ներքին գործերի նախարարությունով փոխարինելու հեռանկարի մասին է: Ոստիկանի սիրտն էլ է երբեմն-երբեմն ինչ-որ բաներ վկայում, ու հիմա Վովայի սիրտը նրան հուշում է, որ գլխի ճարը տեսնելու ժամն է, քանի որ Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Ծառուկյանը ջանքեր չեն խնայելու վերաձևումների անվան տակ Գասպարյանից ազատվելու և ՆԳՆ-ում այլ ղեկավար ունենալու համար:

 

Ու Վովան վերստին բլբուլ է կտրում.«Կարծում եմ, որ ոստիկանապետը, ոստիկանությունն ավելի ճիշտ է, ինչո՞ւ, որովհետև քաղաքականությունից դուրս է, ոստիկանապետը ոչ մի կուսակցության անդամ չէ, հետևաբար, ավելի ազատ է իր գործունեության մեջ, կուսակցական և այլ ճնշումների չի կարող ենթարկվել»,- մանևրում է նա, սակայն փաստարկներ հնչում են թույլ ու անիմաստ. ի՞նչ կուսակցություն, ի՞նչ ճնշումներ: Ինչերի՞ մասին է ասում: Տագնապները, անհանգստությունը, ցայտնոտը վերջնականապես շարքից հանել են թիվ մեկ օրինապահի ջղերը, և հիմա բոլորը աջուձախ պիտի նրան խնդրեն. «Ամեն, Վովա, հանկարծ չկատաղես…»:






Դիտումների քանակ 8071


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

մակունց լիլիթի մեջ էլ տեղ չկա

մակունց լիլիթի մեջ էլ տեղ չկա

Հոկտեմբերի 2, 2019


Ազգային ժողովում շարունակվում են ՀՀ սահմանադրության և Հրայր Թովմասյանի դեմ դիվերսիայի նախապատրաստական աշխատանքները: Այսօր ԲՀԿ ա...

Փաշինյանը ռոնդո է պարում Ծառուկյանի գլխին

Փաշինյանը ռոնդո է պարում Ծառուկյանի գլխին

Սեպտեմբերի 19, 2019


Փաշինյան Նիկոլը նոր մեթոդ է կիրառում քաղաքականությունում՝ ռոնդո: Դա երաժշտական ստեղծագործության ձև է, որտեղ գլխավոր թեման կրկնվ...

Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանին, ապագայում Փաշինյան Նիկոլն է

Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանին, ապագայում Փաշինյան Նիկոլն է

Սեպտեմբերի 18, 2019


Փաշինյան Նիկոլի քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Վլադիմիր Գասպարյանին ու մեծահոգաբար նրան չի ձերբակալել՝ բավարարվելով ստո...

Փաշինյան Նիկոլի պուպուլիկը լավ չէ

Փաշինյան Նիկոլի պուպուլիկը լավ չէ

Սեպտեմբերի 14, 2019


Փաշինյան Նիկոլի պուպուլիկը (Կոտայքի մարզպետ պետրոսյան ռոմանոսը) վախեցած է: Հիշեցնենք, որ միքայելյան սասունն ամիսներ առաջ չսատար...

Զգուշացեք, Ծառուկյանը կանգնում է ժողովրդի կողքին

Զգուշացեք, Ծառուկյանը կանգնում է ժողովրդի կողքին

Սեպտեմբերի 12, 2019


Տարիուկես առաջ պրն Ծառուկյանը նույնպես ժողովրդի կողքին կանգնեց և վերջինիս հերն անիծեց՝ Փաշինյան Նիկոլին իշխանության բերելով, ավ...

Ծառուկյանը ոտնձգեց, բայց քաշվեց

Ծառուկյանը ոտնձգեց, բայց քաշվեց

Սեպտեմբերի 10, 2019


Երեկ «Բարգաված Հայաստան» կուսակցության խմբակցությունը հակամարդկային օրինագիծ էր ներկայացրել Ազգային ժողովի ուշադրությանը, որով ...

Գագիկ Ծառուկյանը չի նկատում

Գագիկ Ծառուկյանը չի նկատում

Հուլիսի 9, 2019


Գագիկ Ծառուկյանին հարցնում են, թե կա արդյոք երկրում սահմանադրական ճգնաժամ, կապված գոմիկ գրիգորյան վահեի՝ ՍԴ նախագահ ինքնահռչակվ...

ԲՀԿ-ն վախենո՞ւմ է Սորոս Ջորջից

ԲՀԿ-ն վախենո՞ւմ է Սորոս Ջորջից

Հունիսի 28, 2019


Մալյանին պատասխանեցին: Նորմալ դիրքորոշում արտահայտեցին ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ռամկավարները: Դեմ էին Սորոսի փակմանը Մարուքյան Էդմոնն ու մ...

Ծառուկյանի նվաստացման և դուրսգրման պրոցեսը թափ է հավաքում

Ծառուկյանի նվաստացման և դուրսգրման պրոցեսը թափ է հավաքում

Հունիսի 14, 2019


Հերիք չէ՝ Գագիկ Ծառուկյանին կանչում են ՔԿ վկայի կարգավիճակով իրեն անհայտ դեպքի վերաբերյալ (խոսքը ինչ-որ մի նիկոլականի մեքենայի ...

Ցռիկը հասունանում է

Ցռիկը հասունանում է

Հունիսի 7, 2019


Ծառուկյան Գագիկին հրավիրել էին Մարտի 1-ի գործով հարցաքննության: Նա էլ, բնականաբար, քաքել էր տակը՝ սովորության համաձայն: «Հրավիր...

Ծառուկյան Գագիկին ազգովի իմոդիում մատակարարենք

Ծառուկյան Գագիկին ազգովի իմոդիում մատակարարենք

Հունիսի 3, 2019


Իմոդիումը լուծի (ցռիկի) դեղ է: Օգտագործողներն ասում են, որ օգնում է: Հիմա գործը հասել է նրան, որ մեր ազգային առյուծին է իմոդիու...

Փաշինյան Նիկոլի և Գագիկ Ծառուկյանի ընդհանուր հետաքրքրությունը խաղատնային բիզնեսն է

Փաշինյան Նիկոլի և Գագիկ Ծառուկյանի ընդհանուր հետաքրքրությունը խաղատնային բիզնեսն է

Մայիսի 29, 2019


Ինչպես սպասվում էր, ՀՀ քաղաքացիների ամենաակտիվ խավը բուքմեյքերական ընկերությունների աշխատակիցներն ու հաճախորդներն են: Վերջիններ...

Որտե՞ղ կհայտնվեն Սորոսի բարեմասնությունները

Որտե՞ղ կհայտնվեն Սորոսի բարեմասնությունները

Մայիսի 27, 2019


Սորոսի ձեռքերը երբեք այսքան ազատ չեն եղել Հայաստանում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևոր...

Հիմա էլ Հովհաննիսյան Հմայակն ընդդեմ Ծառուկյանի

Հիմա էլ Հովհաննիսյան Հմայակն ընդդեմ Ծառուկյանի

Մայիսի 6, 2019


Գագիկ Ծառուկյանի պրոբլեմները շատանում են: Նրա ընդդիմախոսների բանակն աճում է ժամ առ ժամ, բայց խայտառակությունն այն է, որ պրն Ծառ...

Գագիկ Ծառուկյանի պատասխանը աբաջյան գոհարի մարդուն

Գագիկ Ծառուկյանի պատասխանը աբաջյան գոհարի մարդուն

Մայիսի 6, 2019


Երկար-բարակ մտածելուց հետո Գագիկ Ծառուկյանը վերջապես արձագանքեց աբաջյան գոհարի մարդու պաշտոնական հայտարարությանը: Ծառուկյանի՝ ձ...

աբաջյան գոհարի մարդն ընդդեմ Գագիկ Ծառուկյանի

աբաջյան գոհարի մարդն ընդդեմ Գագիկ Ծառուկյանի

Մայիսի 3, 2019


Հերթը հասավ աբաջյան գոհարի մարդուն: Նա դիմել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ խնդրելով հրապարակավ «սպառիչ հրապարակային պարզաբան...

Հեղափոխությունը սկսեց խժռել իր զավակներին

Հեղափոխությունը սկսեց խժռել իր զավակներին

Մայիսի 2, 2019


Մեկ տարի առաջ Գագիկ Ծառուկյանը դարձավ հեղափոխական: Միացավ Փաշինյան Նիկոլի հեղափոխությանը, որն առանց Ծառուկյանի լեգիտիմ վարչապետ...

Կդիմի՞ արդյոք Ծառուկյանը ինքնասպանության

Կդիմի՞ արդյոք Ծառուկյանը ինքնասպանության

Ապրիլի 29, 2019


Սա խայտառակություն է: Եթե Գագիկ Ծառուկյանի մանդատի հարցը պիտի լուծի աբաջյան գոհարի մարդը, ապա Գագիկ Ծառուկյանին գնդակահարվելուց...

Ամերիկյան դեսպանն ընդդեմ Գագիկ Ծառուկյանի

Ամերիկյան դեսպանն ընդդեմ Գագիկ Ծառուկյանի

Ապրիլի 29, 2019


Ամերիկյան դեսպանն այս երկրում լակոտների հետաքրքիր մի հավաքածու ունի, անունն էլ դրել է «Քո որոշում» կուսակցություն: Այս լակոտախո...

Ե՞րբ կսկսվի ունեզրկության գործընթացը

Ե՞րբ կսկսվի ունեզրկության գործընթացը

Ապրիլի 24, 2019


«Ժամանակ» թերթը գրում է, որ Նիկոլ Փաշինյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումից հետո նրանց հարաբերությունները ոչ միայն չ...

Marzpeto-degenerato
30.09.2019 | 21:49


Marzpeto-degenerato

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ