Ազգային խայտառակություն

Մեղավորներ չգտան, գտնվեցին հրեշտակներ

Դեկտեմբերի 11, 2014
Մեղավորներ չգտան, գտնվեցին հրեշտակներ

Կառավարության նախորդ նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոժոռել էր դեմքը, ընկել ծանր մտատանջության մեջ` կապված աննախադեպ թանկացումների հետ: Եվ նա այդ մռայլությամբ էլ հանձնարարել էր ՏՄՊՊՀ-ին` անցկացնել ուսունասիրություններ, զեկուցել ապրանքների գնաճի վերաբերյալ, պատժել չարաշահողներին:

 

Այսօր վարչապետը հիշեց դրա մասին ու ձայն տվեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին: «Խնդրեմ զեկուցեք անհիմն թանկացումների ու չարաշահումների մասին»,- ասաց վարչապետը` հատկապես շեշտը դնելով «անհիմն» և «չարաշահում» բառերի վրա: Եվ սկսվեց լոլոն:

 

Արտակ Շաբոյանը նշեց, որ այս ընթացքում ուսումնասիրություններ են կատարել, հետևել խոշոր ընկերությունների վարքագծին, հիմնականում ուսումնասիրել են առաջին անհրաժեշտության սննդ ային ապրանքների գները` շաքարավազ, ձեթ, հավկիթ, հավի միս և այլն: Իսկ հետո ապրանքները թողած` վերադարձավ դրամին, հիշեց, որ սա արժեզրկվել է 13 տոկոսով և կառչեց այն մտքից, թե հենց դրա հետևանքով էլ թանկացել են որոշ ապրանքներ: «Գնային թանկացումները տատանվում են 2-ից 12 տոկոսի սահմաններում, այն դեպքում, երբ դրամի արժեզրկումը կազմել է 13 տոկոս: Այսինքն, կարելի է ասել, որ գների բարձրացումը համարժեք է փոխարժեքի տատանումներին, և չի անցնում այդ տատանումների վերին շեմը»,- ասաց Արտակ Շաբոյանը: Սա համարյա նույնն էր, թե ասեր, որ ոչ միայն թանկացումներ չկան, այլև որոշ դեպքերում գները նույնիսկ ավելի ցածր են, քան կարող էին լինել: Իր դերը լավ սերտած դերասանի նման վարչապետը կրկին հարցրեց. «Ներկայումս չկա՞ն չարաշահումներ», և իր դերը շատ ավելի լավ սերտած դերասանի պես Շաբոյանը նրան պատասխանեց. «Ներկայումս գների բարձրացումը համարժեք է փոխարժեքի տատանումներին, բայց մենք շարունակում ենք ուսումնասիրությունները և չարաշահումներ թույլ տվողները խստորեն կպատժվեն»:

 

Հենց այսքանով էլ ներկայացումն ավարտվեց: Քիչ էր մնում նիստերի սրահում ծափահարություններ հնչեին: Ամեն ինչ լավ է, նույնիսկ հրաշալի է: Անհանգստանալու պատճառներ չկան:  Սրան էլ եթե գումարենք այն, որ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, խոսելով դրամի կտրուկ արժեզրկման մասին, հայտարարել էր, թե «շոկը եկել է դրսից, և այն, ինչ կատարվեց, տնտեսական տեսություններից դուրս է», ապա  կստացվի, որ ներսում ոչ մի մեղք ու մեղավոր չկա: Բոլորը դրսի չար ուժերի ձեռքի գործն է: Նրանք ստեղծել են այս ծանր կացությունը, թող նրանք էլ ելքեր գտնեն դրանից դուրս գալու համար: Կարևորն այն է, որ Հովիկ Աբրահամյանը անմեղ է ու մտահոգ: Շաբոյանն էլ է անմեղ: Ջավադյանն էլ: Մի ողջ իշխանություն` հրեշտակորեն անմեղ, մի ողջ ժողովուրդ` թշվառ ու քաղցած, մի ողջ արտաքին աշխարհ` մեր դժբախտությունների պատճառը:






Դիտումների քանակ 6255


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հովիկ Աբրահամյանն ավելի խելոք էր

Հովիկ Աբրահամյանն ավելի խելոք էր

Փետրվարի 6, 2018


Կառավարության նիստերը դնփակ անցկացնելու մասին որոշումը գնահատվեց մի դեպքում իբրև հրապարակայնության սահմանափակում, մեկ այլ դեպքո...

Սևակը, Նիկոլը, Հովիկը…

Սևակը, Նիկոլը, Հովիկը…

Նոյեմբերի 20, 2017


Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով առանձնապես ակտիվ չէ սոցիալական ցանցերում, այսօր շատ անսպասելի իր ֆեյսբուքյան էջում մի գրա...

Ե՞րբ կմիանա Ծառուկյանի դաշինքին Սերժ Սարգսյանը

Ե՞րբ կմիանա Ծառուկյանի դաշինքին Սերժ Սարգսյանը

Հունվարի 24, 2017


Այսօր հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի ճամբարը լքեց ևս մեկ զինակից` նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Թե ուր է գնալու նա` դեռ ...

Վարչապետի ռեֆորմների ևս մեկ արդյունք` «Նաիրիտը» թաղեցին

Վարչապետի ռեֆորմների ևս մեկ արդյունք` «Նաիրիտը» թաղեցին

Դեկտեմբերի 4, 2016


Գանձագողերի մոտ գործում է համերաշխության սրբազան սկզբունքը. էսօր ես եմ թալանել երկիրը, դու պարտավոր ես ինձ պահել, որպեսզի վաղը ...

Դաշնակների սրած բիզը մտավ իրենց քամակը

Դաշնակների սրած բիզը մտավ իրենց քամակը

Սեպտեմբերի 24, 2016


Նոր վարչապետի թերևս ամենաօգտակար քայլերից մեկն այն է, որ նա պարբերաբար շշպռում է դաշնակներին, անգամ նսեմացնում է այդ խեղճերին: ...

Սերժ Սարգսյանի դավադրությունն իր դեմ

Սերժ Սարգսյանի դավադրությունն իր դեմ

Սեպտեմբերի 17, 2016


Սարգսյանի շրջապատում, որտեղ վաղուց են բոլորը զրկված ոչ միայն ձայնի, այլև լուռ կարծիքի իրավունքից, նկատվում են լրջագույն դժգոհու...

Հովիկ Աբրահամյանի հրաժարականը և Բալասանյան հորթի հրճվանքը

Հովիկ Աբրահամյանի հրաժարականը և Բալասանյան հորթի հրճվանքը

Սեպտեմբերի 12, 2016


Ընդհանրապես ցանկացած հորթ՝ լինի կենսաբանական, թե քաղաքական անասնագոմից, իր բուռն հրճվանքն արտահայտում է այնժամ, երբ շուրջ բոլոր...

Կառավարության ներքին հակասություններն` ի շահ ժողովրդի

Կառավարության ներքին հակասություններն` ի շահ ժողովրդի

Հունիսի 8, 2016


Հետաքրքիրն այն է, որ այդ ստուգումները իշխանության ներսում գոյություն ունեցող թևերի միջև առկա պայքարի արգասիք են: Իսկ դա նշանակո...

Հայաստանի պատասխանի հերթն է

Հայաստանի պատասխանի հերթն է

Ապրիլի 7, 2016


Ղազախստանը արեց այն, ինչ մտադրվել էր: Այսօր այդ երկրի վարչապետ Քարիմ Մասիմովը հայտարարել է, որ իրենք հրաժարվում են մասնակցել Եվ...

Ղազախների նրբանկատությունն ընդդեմ խաղի կանոնների

Ղազախների նրբանկատությունն ընդդեմ խաղի կանոնների

Ապրիլի 6, 2016


Օրվա անսպասելի լուրերից հերթականը՝ ԵՏՄ անդամ երկրների վարչապետերը ապրիլի 8-ին Երևան գալու փոխարեն ապրիլի 13-ին կարող են հավաքվե...

 Ինչու Հովիկ Աբրահամյանը հիշեց Տիգրան Սարգսյանին

Ինչու Հովիկ Աբրահամյանը հիշեց Տիգրան Սարգսյանին

Դեկտեմբերի 9, 2015


Այսօր, երբ խորհրդարանում քննարկվում էր 2016 թվականի պետական բյուջեն, իր ելույթի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ի մասնավորի ...

Հերթը Հովիկ Աբրահամյանի՞նն է, թե՞ բոլորինը միասին

Հերթը Հովիկ Աբրահամյանի՞նն է, թե՞ բոլորինը միասին

Հունիսի 25, 2015


Հայաստանի իշխանություններին չես նախանձի. իշխանության ղեկին մնալու և այն պահպանելու նրանց ազնիվ նկրտումները լուրջ պատնեշի են հան...

Բաց խորհուրդ Հովիկ Աբրահամյանին (մամուլի որակի բարձրացման վերաբերյալ)

Բաց խորհուրդ Հովիկ Աբրահամյանին (մամուլի որակի բարձրացման վերաբերյալ)

Մայիսի 5, 2015


Ցավոք, Հայաստանի ամենակարդացվող թերթերը համարվում են «ընդդիմադիր»: Թե որն է սրանց «ընդդիմադրությունը», երբ սնվում են բացառապես ...

«Վարչապետաց ակումբ», թե՞ թոշակառուների կլուբ

«Վարչապետաց ակումբ», թե՞ թոշակառուների կլուբ

Մարտի 28, 2015


Երեկ կայացած նախկին վարչապետերի պատմական հանդիպումը Հովիկ Աբրահամյանի հետ կամ «Վարչապետերի ակումբի» առաջին հանդիպումը այդպես էլ...

Ծառուկյանը պատերազմ է հայտարարել խնամի Աբրահամյանին

Ծառուկյանը պատերազմ է հայտարարել խնամի Աբրահամյանին

Մարտի 11, 2015


Հասկանալով, թե չհասկանալով` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին սեփականատեր և նախագահ Գագիկ Ծառուկյանն այժմ պատերազմի է ել...

Հույսի աղբյուր Բեգլարյանը

Հույսի աղբյուր Բեգլարյանը

Փետրվարի 26, 2015


Կառավարության այսօրվա նիստում հետաքրքիր երկխոսություն էր ծավալվել տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի ու վարչապետ Հովիկ...

Գալուստ Սահակյանը՝ ամենաարդյունավետ տնաքանդ

Գալուստ Սահակյանը՝ ամենաարդյունավետ տնաքանդ

Փետրվարի 26, 2015


Եթե մեկն ուզում է խայտառակվել, կործանել ինչ-որ նախագիծ՝ լինի բանկի թալանում, թե ավելի լուրջ քաղաքական գաղափար, պետք է ընկերությ...

ԲՀԿ-ն կունենա նոր սեփականատեր և նախագահ

ԲՀԿ-ն կունենա նոր սեփականատեր և նախագահ

Փետրվարի 25, 2015


Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, նախկին և ներկայիս ընդդիմադիր, նախկին իշխանավոր պրն Արթուր Բաղդասարյանը սկսել է ...

Երկու դռան շունը

Երկու դռան շունը

Փետրվարի 20, 2015


Կառավարության վերջին նիստում հավանության արժանացավ «Որոտանի կասկադ հէկ» համալիրի առք ու վաճառքի պայմանագրի փոփոխված տարբերակը: ...

Իշխանությունները աշխատում են Ծառուկյանի հեղինակության բարձրացման վրա

Իշխանությունները աշխատում են Ծառուկյանի հեղինակության բարձրացման վրա

Փետրվարի 14, 2015
1

Սերժ Սարգսյանի սցենարով բեմականացվող էժանագին օպերետը սկսվեց: Այսօր, դեռ լույսը նոր-նոր բացված, խորհրդարանի նախագահ Գալուստ Սահ...

Marzpeto-degenerato
30.09.2019 | 21:49


Marzpeto-degenerato

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ