Տիեզերական խայտառակություն

«Эхо Москвы»: «սրբազան» Կորսունում բռնաբարություն է տեղի ունեցել

Դեկտեմբերի 8, 2014
«Эхо Москвы»: «սրբազան» Կորսունում բռնաբարություն է տեղի ունեցել

Օսկան Քոչարյան

 

Ռուս լիբերալների որջում («Эхо Москвы») «Код доступа» ամենօրյա հաղորդումն է վարում Յուլիա Լատինինան, որը հայտնի է իր սրաթափանց մտքով ու Ռուսաստանում Արևմուտքի իդեալներին անշահախնդիր ծառայությամբ։ Վերջին թողարկման մեջ նա անարգել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և պղծել Կորսունը (Խերսոնես)։ Դա արել է, ինչպես միշտ, ինտելիգենտ ձևով, առանց անձնական վիրավորանքների, բայց հանրային կարծիքի վրա ներգործության մեծ դոզայով։

 

Եվ ուրեմն։ Օրիորդ Լատինինան կարծիք է հայտնել Դաշնային ժողովին Պուտինի ուղերձի վերաբերյալ։ Եվ ինչպե՞ս է դա արել։ Վարպետորեն։ Գեբելսի դուքանում կնախանձեին նրան ու սովորելու շատ բան կունենային։ Ուրեմն՝ նա երկար խոսել է այն մասին, որ այժմ գտնվում է Հոլանդիայում, մի ինչ-որ ֆորումում, որ հանդիպում է հետաքրքիր մարդկանց հետ, որոնք գիտության մեջ մեծ քայլեր են անում՝ ընդհուպ մինչև այն, որ մեքենան կարող է ընթանալ առանց վարողի, որ մեքենան ինքը կարող է անջատվել խցանման մեջ, իսկ բարձիկները կբացվեն բախումից դեռ շատ առաջ։ Եվ ահա այս կարևոր հանդիպումների արանքում օրիորդ Լատինինան հանկարծ ուշադրության է արժանացնում Պուտինի ելույթը և հասկանում, որ Ռուսաստանն ապրում է այլ դարում, հաստատ ո՛չ XXI-ում, քանի որ այնտեղ չեն զբաղվում բարձր մշակումներով, իսկ նախագահը հայտարարում է Ղրիմի ու Խերսոնեսի սրբազանության մասին։ Օրիորդ Լատինինան դրանից ահավոր ցնցվել էր, քանի որ Խերսոնեսը սրբազանություն, նրա կարծիքով, չունի, որովհետև իշխան Վլադիմիրն այնտեղ բռնաբարել է Ռոգնեդային՝ Ռոգվոլոդ իշխանի աղջկան։ Ինչից հետո օրիորդ Լատինինան իրեն հատուկ մաներայով գալիս է այն եզրահանգման, որ, իսկապես, Ռուսաստանը՝ Պուտինի գլխավորությամբ, ապրում է այլ դարաշրջանում, բայց արդարացիորեն նկատել է, որ Ռուսաստանն, այնուամենայնիվ, Մերձավոր Արևելքը կամ Զիմբաբվեն չէ, քանզի այնտեղ նաև... «ստվարաթիվ էլիտա» կա, որն ի վիճակի է Ռուսաստանը դուրս բերել քաղաքակիրթ աշխարհ։ Եվ հասկանալի է՝ էլիտա է համարում իրեն ու բոլոր լիբերալներին՝ հինգերորդ շարասյան կորիզին։

 

Այս առնչությամբ կուզենայի մի երկու նկատառում հայտնել։

 

Առաջին. իհարկե, հասկանում ենք, որ Կրեմլն ուզում է լիբերալների համար մի ինչ-որ որջ ունենալ որպես ցուցափեղկ, որպեսզի այնտեղ իրար գլխի գան ամեն տեսակ սվանիձեները, խակամադաներն ու լատինինաները։ Բայց չի կարելի հասկանալ, թե ինչպես կարելի է պետության հաշվին դուքան պահել, որն զբաղվում է ազգային սրբությունները, պատմությունն ու ռուսական ինքնությունն անարգելով ու պղծելով։ Կարծում եմ՝ կամ պետք է դուքանը փակել, կամ գրաքննադատ նշանակել, որպեսզի այսուհետ օրիորդ Լատինինան գոնե ձեռնպահ մնա անարգումներից։ Մի քանի մանկահասակ այլասերված աղջիկների եկեղեցում ինչ-որ աղոթքի համար նստեցրին, բայց նրանց արարքն իր ուժով ու անբարոյականությամբ պարզապես ոչինչ է նրա համեմատ, ինչ շաբաթ ասաց օրիորդ Լատինինան։ Մի խոսքով՝ մենք չէ, որ պետք է որոշենք, թե ինչպես արձագանքել, բայց արձագանքը պետք է լինի։

 

Երկրորդ. օրիորդ Լատինինան զարմացրեց նաև փաստերը խեղաթյուրելու իր վարպետությամբ։ Օրինակ, Խերսոնեսում ոչ մի բռնաբարություն չի եղել, և նա այդ մասին հիանալի տեղեկացված է։ Բանն այսպես է եղել. դեռ մինչև մկրտությունը Վլադիմիրը զավթել էր Պոլոցկը (ներկայիս Վիտեբսկը) Կիևին նրա միանալուց հետո և կոտորել Պոլոցկի կառավարիչ, իշխան Ռոգվոլոդին, բայց մինչ այդ քեռու՝ Դոբրինյայի խորհրդով բռնաբարել էր նրա աղջկան՝ Ռոգնեդային (հետևելով այն ժամանակվա ինչ-որ սովորության կամ ավանդույթի)։ Թե որտեղ է Խերսոնեսը, որտեղ՝ Վիտեբսկը, իմ կարծիքով, չարժե խոսել։ Սա՝ մեկ։ Երկրորդ՝ օրիորդ Լատինինային հայտնի է, որ հեթանոսական ժամանակներում Ռուսիայում և հատկապես Եվրոպայում քրիստոնեության ընդունումից հետո կատարվում էին բարբարոսության բոլոր տեսակները, ընդհուպ մինչև Վերածնունդը։ Ուրեմն, ի՞նչ կարիք կա անարգելու և պղծելու ռուսների համար սրբազան վայրը, ինչպիսին է Խերսոնեսը։ Եվրոպայում այդ ժամանակներում վայրի ու անհեթեթ արարքներ չէի՞ն կատարվում։ Իհարկե, կատարվում էին։

 

Ուրեմն, ինչի՞ էր փորձում հասնել օրիորդ Լատինինան։ Ուզում էր սևացնե՞լ Պուտինին։ Պղծե՞լ ռուսական սրբությունը։ Դա նրան հաջողվեց։ Եվ կհաջողվի այնքան ժամանակ, քանի դեռ անլվա Վենեդիկտովը կղեկավարի ռուսատյաց լիբերալների «Эхо Москвы» որջը։

 

Հետգրություն

Դոնբասում նոյեմբերի 2-ի ընտրություններից հետո օրիորդ Լատինինան իր հաղորդման մեջ կարճ խոսեց դրանց մասին։ Նա ասաց մոտավորապես հետևյալը. «Այն ամենն, ինչ ուզում եք իմանալ Դոնբասում ընտրությունների մասին, ապա դա երկու ռուս աշխարհազորայինների՝ Միխայիլ Կոնստանտինովի և Դենիս Ժուկովի մասին պատմությունն է, որոնք արձակուրդ էին մեկնել Ռուսաստան, խմել էին, գնացել աղջիկների հետևից ու կրակ բացել ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության պարեկների վրա։ Նրանք մոռացել էին, որ Դոնբասում չեն։ Չէ՞ որ այնտեղ ում վրա կրակես՝ ուկրաինացի պատժիչ դուրս կգա։ Ում ականջօղը պոկես, ում մեքենան առգրավես՝ ի պաշտպանություն Դոնբասի է։ Տղերքը պարզապես մոռացել էին, որ Ռուսաստանում են...» (https://www.youtube.com/watch?v=lvDN_w5p3Lo)։ Ահա հենց այսպես է ներկայացվում օրիորդ Լատինինայի երևակայության մեջ Դոնբասի պայքարը հանուն իր ազատության և ուկրաինական բանդերիզմից փրկության։ Մի խոսքով՝ փայլուն պայքար ռուսների, ռուս ազգության դեմ, որն ամեն օր՝ առավոտից իրիկուն, վարում է ռուսական պետության հարճը՝ «Эхо Москвы» ռադիոկայանը։






Դիտումների քանակ 11405


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Պուտինի դեմ քրեական գործի նյութեր է հավաքել բաբաջանյան արմանը

Պուտինի դեմ քրեական գործի նյութեր է հավաքել բաբաջանյան արմանը

Սեպտեմբերի 9, 2019


Չսիրեցին հայրենի գրանտակերներն ու պեդերաստները Վլադիմիր Պուտինին: Մեկն ուզում էր Պուտինին խաբեությամբ մտցնել Քոչարյանի խուց և դ...

Վլադիմիր Պուտինը պիտի զգուշանա իոաննիսյան դանիելից

Վլադիմիր Պուտինը պիտի զգուշանա իոաննիսյան դանիելից

Սեպտեմբերի 3, 2019


Վլադիմիր Պուտինի հնարավոր այցի շուրջ Հայաստանում անառողջ կրքեր են բորբոքվում: Հատկապես այլ տարածված լուրից հետո, թե, իբր, Պուտի...

Մոսկովյան ընդդիմությանը կօգնի Ուկրաինայի բանակը

Մոսկովյան ընդդիմությանը կօգնի Ուկրաինայի բանակը

Հուլիսի 29, 2019


«Մոսկվացիների տարերային բողոքը» տարերային չէ, և, ոստիկանության տվյալներով, այնքան էլ մոսկովյան չէր։ Անկարգությունների մասնակիցն...

Ռուսաստան և Հայաստան. նույն գլխացավն է, բայց տարբեր են բուժման մեթոդները

Ռուսաստան և Հայաստան. նույն գլխացավն է, բայց տարբեր են բուժման մեթոդները

Հուլիսի 29, 2019


Վլադիմիր Պուտինը հասկանում է. եթե լիբերալ խառնամբոխին գոնե մեկ անգամ օրենքի հանդեպ իր գերազանցությունն զգալու հնարավորություն տ...

Վլադիմիր Պուտինը չսիրեց բաբաջանյան արմանին

Վլադիմիր Պուտինը չսիրեց բաբաջանյան արմանին

Հուլիսի 9, 2019


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակի և կազմակերպությունում ներկայացված...

Փաշինյան Նիկոլի թիմն ու գաղափարակիցները չեն վստահում Վլադիմիր Պուտինին, ի տարբերություն Իլհամ Ալիևի

Փաշինյան Նիկոլի թիմն ու գաղափարակիցները չեն վստահում Վլադիմիր Պուտինին, ի տարբերություն Իլհամ Ալիևի

Հուլիսի 3, 2019


Փաշինյան Նիկոլի մոտ նախագահ աշխատող Սարգսյան Արմենը հունիսի 30-ին Մինսկում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այսինքն,...

Հայկ Դեմոյանը՝ Հարվարդում ռուսատյացության խոսափող

Հայկ Դեմոյանը՝ Հարվարդում ռուսատյացության խոսափող

Ապրիլի 15, 2019


Երկրների արդի տեղեկատվական պատերազմները միմյանց դեմ սովորական բան են։ Ի դեպ, շատ հաճախ քարոզչությունը երկրի ներսում հասնում է ա...

Հայաստանի արևմտյան ընտրությունը սպառնալիքի տակ է դրել Ղարաբաղը

Հայաստանի արևմտյան ընտրությունը սպառնալիքի տակ է դրել Ղարաբաղը

Մարտի 11, 2019


Գաղտնիք չէ, որ հետխորհրդային երկրները, որոնք խնդիրներ ունեն Ռուսաստանի հետ և վերանայում են իրենց աշխարհաքաղաքական ու քաղաքակրթա...

ԱՄՆ կոնգրեսը սպառնացել է Ռուսաստանի նախագահին «անձնական ակտիվների մասին հաշվետվությամբ»

ԱՄՆ կոնգրեսը սպառնացել է Ռուսաստանի նախագահին «անձնական ակտիվների մասին հաշվետվությամբ»

Փետրվարի 27, 2019


Այսօր՝ փետրվարի 27-ին, ԱՄՆ կոնգրեսը հրապարակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թարմացված օրինագծի տեքստը՝ DefendingAmerican Sec...

Վրացական պարադոքսներ. ճանապարհ դեպի Եվրոպա նացիոնալիզմի, ռուսատյացության և Թուրքիայի միջով

Վրացական պարադոքսներ. ճանապարհ դեպի Եվրոպա նացիոնալիզմի, ռուսատյացության և Թուրքիայի միջով

Հունվարի 19, 2019


Դեռևս միջին դարերում Վրաստանը բաժանված էր այն ժամանակ երկու խոշոր իսլամական գերտերությունների՝ Թուրքիայի և Պարսկաստանի միջև։ Ա...

Երբ Պուտինին տանձի տեղ չեն դնում, դրամատիզմ է ավելանում կյանքում

Երբ Պուտինին տանձի տեղ չեն դնում, դրամատիզմ է ավելանում կյանքում

Դեկտեմբերի 7, 2018


Փաշինյան Նիկոլն այսօր Presto տեմպ հաղորդեց իր կործանման պրոցեսին, ավելացրեց իր կործանման օպերացիայի մասնակիցների թիվը, ընդ որու...

Լակոտակրատիայի լակոտությունն արդեն անտանելի ու վտանգավոր է դառնում պետության համար

Լակոտակրատիայի լակոտությունն արդեն անտանելի ու վտանգավոր է դառնում պետության համար

Դեկտեմբերի 4, 2018


Երեկ Փաշինյան Նիկոլն ասաց, թե իբր Պուտինն իրեն զանգել է (կամ հակառակը) և առաջարկել ՀԱՊԿ գագաթաժողովը հետաձգել, այսինքն` դեկտեմբ...

Փաշինյան Նիկոլին ընթրիքի չեն հրավիրի

Փաշինյան Նիկոլին ընթրիքի չեն հրավիրի

Դեկտեմբերի 4, 2018


Տեղեկացնելով իր ու Պուտինի հեռախոսազրույցի մասին՝ ՀԱՊԿ քարտուղարի ընտրության առնչությամբ, Փաշինյան Նիկոլն ասել է. պայմանավորվել...

Պուտինը՝ Բաքվում, Հայաստանը՝ նախրի ձեռքում, վանեցյանն էլ՝ Քոչարյանի ունեցվածքի դարդով

Պուտինը՝ Բաքվում, Հայաստանը՝ նախրի ձեռքում, վանեցյանն էլ՝ Քոչարյանի ունեցվածքի դարդով

Սեպտեմբերի 27, 2018


Կառավարության այսօրվա նիստից հետո վանեցյան արթուրն ասաց, թե Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի վերաբերյալ ԱԱԾ-ն իբր ուսումնասիրություն...

Պուտինը թռավ Փաշինյան Նիկոլի գլխից

Պուտինը թռավ Փաշինյան Նիկոլի գլխից

Սեպտեմբերի 20, 2018


Փաշինյան Նիկոլի համար ծանր օր էր այսօր: Բայց բախտներս բերեց, որ գործը հերթական նոպային չհասավ: Այսպես, արդեն տեղեկացրել էինք, ո...

ԱՄՆ բիոլաբորատորիաները Հայաստանում. Փաշինյանը ստե՞լ է Պուտինին

ԱՄՆ բիոլաբորատորիաները Հայաստանում. Փաշինյանը ստե՞լ է Պուտինին

Սեպտեմբերի 18, 2018


Ոչ պրոֆեսիոնալիզմը՝ համադրված լկտիության և կեղծավորության հետ, անպայման անվստահություն և անբարեհաճություն է առաջացնում։ Այս բոլ...

Պուտինը Հայաստան է գալիս, հետևանքները վտանգավոր են և անկանխատեսելի

Պուտինը Հայաստան է գալիս, հետևանքները վտանգավոր են և անկանխատեսելի

Սեպտեմբերի 14, 2018


Եթե Բաքու կատարած այցը Իլհամ Ալիևին կպարգևի երջանիկ պահեր, Ադրբեջանին այն ինչ-որ օգուտ կբերի, Հայաստանի ղեկավարության և անձամբ ...

«Ռուսների հետ հազիվ բարիշել եմ, բռնենք՝ կլնենք խայտառակ»

«Ռուսների հետ հազիվ բարիշել եմ, բռնենք՝ կլնենք խայտառակ»

Սեպտեմբերի 12, 2018


Իշխանությունը Հայաստանում փոխվեց ուղիղ չորս ամիս առաջ։ Այդ ժամանակվանից ի վեր հասարակական-քաղաքական կյանքը հանրապետությունում ե...

Արդյո՞ք հասնում էր Քոչարյանին: Բա մե՞զ

Արդյո՞ք հասնում էր Քոչարյանին: Բա մե՞զ

Սեպտեմբերի 4, 2018


Ռոբերտ Քոչարյանը 10 տարի աշխատեց ՀՀ նախագահ, 10 տարի անընդմեջ իր Վարդանիկ Օսկանյանի միջոցով կոմպլեմենտարիզմ քարոզեց: Հետո Սերժ ...

Արա Աբրահամյանի խորովածանոցը

Արա Աբրահամյանի խորովածանոցը

Մարտի 19, 2018


Երեկ Ռուսաստանը նախագահ էր ընտրում: Ընտրական գործընթացներին աննախադեպ ակտիվություն էր ցանկացել ցուցաբերել նաև Վլադիմիր Պուտինի ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Charlie Hebdo-ի տանձին էլ չի
Նոյեմբերի 6, 2015


Charlie Hebdo-ի տանձին էլ չի

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ