Միջազգային խայտառակություն

Ռամզան Կադիրովը՝ ռուսական նոր զինատեսակ

Դեկտեմբերի 7, 2014
Ռամզան Կադիրովը՝ ռուսական նոր զինատեսակ
Քոչար Օսկանյան
 
Ապրելն ավելի հետաքրքիր է դառնում, ապրելն ավելի ուրախ է դառնում... Ստալինյան այս անմահ ուղերձն այսօր, ավելի քան երբևէ, ակտուալ է թվում. մի կողմից՝ արևմտյան ընկերակցությունն իր Դալյա Գրիբաուսկայտեի տիպի խոսնակների ու այլ փոքրամասնությունների բերանով սովորական մահկանացուի գլուխն է մտցնում առասպելն առ այն, թե Ստալինն ապրել է, Ստալինն ապրում է և Ստալինը կապրի, բայց Վլադիմիր Պուտինի կերպարանքով, մյուս կողմից՝ անդադրում Ռամզան Կադիրովն իրեն հատուկ հանդգնությամբ ուկրաինացի երեք քաջարի նացիոնալիստ-նացիստների դրդել է երեխայի պես ցռիկ ընկնել՝ չթույլատրված տեղում տակները լցնելու հեռանկարով։ Խոսքն ուկրաինացի այն հայրենասերների մասին է (ինչպես իրենք են իրենց անվանում), որոնք, նախ, կոչ արեցին տապալել Ռուսաստանը կովկասյան «մոջահեդների» ջանքերով և փորձում են կազմակերպել Ռուսաստանի մասնատման ինչ-որ միջոցառումներ, իսկ հետո, հենց որ Ռամզան Կադիրովն իր ծառայություններին հրամայեց ձերբակալել այս եռյակին ու հասցնել Գրոզնի՝ անձամբ նրանց հետ հաշիվ տեսնելու, նա (այդ եռյակը) «донос»-ով շտապեց Ուկրաինայի ԿԳԲ և դատախազություն, որն էլ մոլորությամբ քրեական գործ հարուցեց Չեչնիայի ղեկավարի դեմ։ Կարծում եմ՝ այս եռյակի անունն արժանի է հավերժացվելու ուկրաինական պատմագրության, ինչպես նաև բոլոր այն երկրների պատմագրության մեջ, որոնց համար արդեն գոյություն չունեցող Ուկրաինայի «անկախությունը» հանկարծ դարձավ կյանքի իմաստներից մեկը։ Այնպես որ՝ թույլ տանք մեզ չալարել և մեկ անգամ ևս հնչեցնել Նոր Ուկրաինայի նոր հերոսների անունները՝ Յուրի Բերյոզա, Իգոր Մոսիյչուկ և Անդրեյ Լևուս։
 
Եվ այսպես, Կադիրովը քաղաքավարությամբ, դուրս չգալով նորմատիվ բառապաշարի և իրավունքի նորմերի շրջանակներից, որոշում է ընդունել հիշյալ հերոսներին քրեական պատասխանատվության կանչել ահաբեկչական և նմանատիպ այլ գործունեության կոչելու համար, իսկ նրա ուկրաինացի ընդդիմախոսները որոշել են Ռամզանից իրենց անվտանգությունն ապահովել նրա դեմ քրեական գործ հարուցելու միջոցով՝ իբր, հափշտակության կամ դրա նման մի բանի համար։ Իհարկե, մեր համակրանքն ամբողջովին Չեչնիայի դեմոկրատական առաջնորդի կողմն է, թեկուզև այն պատճառով, որ նա իր կյանքում ինչ-որ բանի հասել է, մի ինչ-որ շոշափելի բան է ստեղծել (մտեք Գրոզնի, և կտեսնեք Կադիրովի գործունեության արդյունքները, մտեք Ուկրաինա, և կտեսնեք ուկրաինացի նեոնացիստ-նացիոնալիստների գործունեության պտուղները)։
 
Անկասկած, դեռ չկայացած այս «ռազբորկան» լուրջ շարունակություն և վերջաբան կունենա։ Կարծում եմ՝ ամենաբարձր մակարդակով որոշում է կայացվել Նովոռոսիայի համար պայքարի հունը տեղափոխել ծայրամաս, այսինքն՝ Պուտինի ու Պորոշենկոյի մակարդակից այն իջեցնել Կադիրովի ու նրա ցռան ընդդիմախոսների (որոնք նրա դեմ գործ են տվել ԿԳԲ-ին) մակարդակի։ Սա էլ նոր համ ու հոտ է տալիս կյանքին, նոր հորիզոններ բացում արևմտյան էքսպանսիայի դեմ Ռուսաստանի պայքարում, որը տեղի է ունենում Ուկրաինայի տարածքում։ Եթե Բարաք Օբաման Ռուսաստանը տարածաշրջանային տերություն է համարում, բան չունենք ասելու. Ռուսաստանի շրջաններն իրենք գլուխ կհանեն ուկրաինական բանդերականների՝ մինչև վերջին բանդերականի հետ, իսկ կենտրոնական իշխանությունը երկչոտ մի կողմում կմնա և կասի, թե, իբր, տեղյակ չէ կատարվածից։ Եվ բանդերականների հարցերը կլուծեն այնքան ժամանակ, մինչև որ Ուկրաինայում հաստատվի այնպիսի կարգավիճակ, որն ընդունելի կլինի Ռուսաստանի և Ուկրաինայի ռուս բնակչության համար։
 
Այսպիսով, պատերազմն Ուկրաինայում նոր փուլ է մտնում, ավելի հետաքրքիր և առարկայական։ Դե ինչ, այս պայքարում հաջողություն ցանկանանք ճշտի և միայն ճշտի հետևորդներին։ Տեսնենք, թե խոշոր եղջերավոր բանդերիզմի քանի գլուխ պարկերի մեջ կհասցվի Կադիրովին, իսկ հետո արդեն կարելի կլինի մոտավոր կռահումներ անել ուկրաինական դրամայի շարունակման ժամանակավոր ժամկետների մասին...     





Դիտումների քանակ 12305


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մոսկովյան ընդդիմությանը կօգնի Ուկրաինայի բանակը

Մոսկովյան ընդդիմությանը կօգնի Ուկրաինայի բանակը

Հուլիսի 29, 2019


«Մոսկվացիների տարերային բողոքը» տարերային չէ, և, ոստիկանության տվյալներով, այնքան էլ մոսկովյան չէր։ Անկարգությունների մասնակիցն...

Ռուսաստան և Հայաստան. նույն գլխացավն է, բայց տարբեր են բուժման մեթոդները

Ռուսաստան և Հայաստան. նույն գլխացավն է, բայց տարբեր են բուժման մեթոդները

Հուլիսի 29, 2019


Վլադիմիր Պուտինը հասկանում է. եթե լիբերալ խառնամբոխին գոնե մեկ անգամ օրենքի հանդեպ իր գերազանցությունն զգալու հնարավորություն տ...

Ամերիկացիներն սկսում են հոգ տանել վրացիների մասին, հենց որ նրանց կրակն են գցում

Ամերիկացիներն սկսում են հոգ տանել վրացիների մասին, հենց որ նրանց կրակն են գցում

Հուլիսի 26, 2019


Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Էլիզաբեթ Ռուդը Ռուսաստանին կոչ է արել չեղարկել Վրաստանի հետ ավիահաղորդակցության և զբոսաշրջո...

Ուկրաինացիները հաստատ իրենց կվերադարձնեն Ղրիմը

Ուկրաինացիները հաստատ իրենց կվերադարձնեն Ղրիմը

Հուլիսի 25, 2019


Ուկրաինան Վլադիմիր Զելենսկու օրոք նորից կբարձրացնի երկրի սահմանադրության տեքստում Ղրիմի «ազգային ինքնավարության» մասին կետը ներ...

Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի և առողջ դատողության դեմ

Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի և առողջ դատողության դեմ

Մայիսի 19, 2019


Վլադիմիր Զելենսկին ընտրվել է Ուկրաինայի նախագահ, և, թերևս, լրջորեն որոշել է վերջ տալ այդ պետությանը։ Նման տխուր եզրահանգման են ...

Սաակաշվիլին շարունակում է պայքարել Պուտինի դեմ

Սաակաշվիլին շարունակում է պայքարել Պուտինի դեմ

Ապրիլի 25, 2019


Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին՝ վկայակոչելով Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ ...

Անզիջում պայքարն Ուկրաինայում ցնցում է երևակայությունը

Անզիջում պայքարն Ուկրաինայում ցնցում է երևակայությունը

Ապրիլի 4, 2019


Հետաքրքիր բաներ են կատարվում դեպի Արևմուտք ձգտող և այդ առիթով իր անցյալը վերանայող Ուկրաինայում։ Ուրեմն, Ուկրաինայի Լուգանսկի մ...

Հայաստանի արևմտյան ընտրությունը սպառնալիքի տակ է դրել Ղարաբաղը

Հայաստանի արևմտյան ընտրությունը սպառնալիքի տակ է դրել Ղարաբաղը

Մարտի 11, 2019


Գաղտնիք չէ, որ հետխորհրդային երկրները, որոնք խնդիրներ ունեն Ռուսաստանի հետ և վերանայում են իրենց աշխարհաքաղաքական ու քաղաքակրթա...

Արևմուտքի պատժամիջոցների պատերազմը Ռուսաստանի դեմ պատերազմ է ԵԱՏՄ յուրաքանչյուր անդամ պետության դեմ

Արևմուտքի պատժամիջոցների պատերազմը Ռուսաստանի դեմ պատերազմ է ԵԱՏՄ յուրաքանչյուր անդամ պետության դեմ

Մարտի 2, 2019


Եվ այսպես, ս.թ. մարտի 5-6-ին Մոսկվայում տեղի կունենա «Լազարյան ակումբի» երկրորդ նիստը։ Նիստի թեման է. «Տնտեսություն, ներդրումնե...

ԱՄՆ կոնգրեսը սպառնացել է Ռուսաստանի նախագահին «անձնական ակտիվների մասին հաշվետվությամբ»

ԱՄՆ կոնգրեսը սպառնացել է Ռուսաստանի նախագահին «անձնական ակտիվների մասին հաշվետվությամբ»

Փետրվարի 27, 2019


Այսօր՝ փետրվարի 27-ին, ԱՄՆ կոնգրեսը հրապարակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թարմացված օրինագծի տեքստը՝ DefendingAmerican Sec...

Լպիրշ լկտիություն ամերիկյան ձևով

Լպիրշ լկտիություն ամերիկյան ձևով

Փետրվարի 3, 2019


ԱՄՆ-ը դուրս է գալիս 1987թ. Ռեյգանի և Գորբաչովի ստորագրած միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագրից (ՄՓՀՀՊ)։ Այն...

Արդարադատություն հայ-ուկրաինական ձևով

Արդարադատություն հայ-ուկրաինական ձևով

Հունվարի 25, 2019


Կիևի շրջաններից մեկի անկախ դատարանը երեկ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին դատապարտել է 13 տարվա ազատազրկման պետակա...

Անկախությունը ուկրաինացիների, վրացիների, Հայաստանում որոշ իդիոտների պատկերացմամբ

Անկախությունը ուկրաինացիների, վրացիների, Հայաստանում որոշ իդիոտների պատկերացմամբ

Հունվարի 5, 2019


Սա էլ հենց՝ տիրոջ փոփոխությունը, ինքնիշխանության և ինքնիշխան լինելու գիտակցությունն է հետխորհրդային արևմտամետ լիբերալների պատկե...

Երբ ամերիկացին բութ է, խոսում է ի սրտե

Երբ ամերիկացին բութ է, խոսում է ի սրտե

Հոկտեմբերի 17, 2018


Ամերիկյան մտածողության պարզունակությունն ու մակերեսայնությունը երբեմն բթության են վերածվում: Այսպես, Հայաստան է ժամանել պետքարտ...

Պորոոշենոյին Իտալիայում զրկել են պատվավոր կոչումից

Պորոոշենոյին Իտալիայում զրկել են պատվավոր կոչումից

Սեպտեմբերի 20, 2018


Ամենազոր արևմտյան քարոզչութունը, որն ապուշացրել է համաշխարհային հանրային կարծիքն ի օգուտ ԱՄՆ և նրա վասալների, սկսում է ձախողում...

Ինչո՞ւ են տառապում անուղեղ հայերը

Ինչո՞ւ են տառապում անուղեղ հայերը

Սեպտեմբերի 10, 2018


«Քոչարյանը հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության հիմնադիրն է, ուստի դա միայն Հայաստանի ներքին խնդիր չէ։ Երկրորդ՝ ակնհայ...

Ուկրաինական կլոունադա երեք գործողությամբ

Ուկրաինական կլոունադա երեք գործողությամբ

Մարտի 22, 2018


Ուկրաինայում ձերբակալել են պատգամավոր Նադեժդա Սավչենկոյին: Սա այն նույն օդաչու Սավչենկոն է, որին ռուսները ժամանակին դատել էին ռ...

Բանդերականներ և լյախեր. եղբայրությունը վերաճում է թշնամանքի

Բանդերականներ և լյախեր. եղբայրությունը վերաճում է թշնամանքի

Փետրվարի 7, 2018


Ըստ երևույթին, լեհ-ուկրաինական եղբայրության դարաշրջանը մոտենում է տրամաբանական ավարտին. Ուկրաինայում պաշտոնապես ներդրվել է բանդ...

«Փա՜ռք Ուկրաինային, փա՜ռք հերոսներին»

«Փա՜ռք Ուկրաինային, փա՜ռք հերոսներին»

Փետրվարի 7, 2018


2014թ. փետրվարին Կիևում պետական հեղաշրջման պահից ի վեր ուկրաինական իշխանությանն ազգայնական կողմնորոշում ունենալու մեջ մեղադրում...

Վրացի Կարլսոնը ուկրաինական տանիքին

Վրացի Կարլսոնը ուկրաինական տանիքին

Դեկտեմբերի 5, 2017


Քաղաքական կրկեսի միջազգային մրցույթների դափնեկիր, Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին այսօր ...

ԵՊՀ-ին քիչ մնաց
27.06.2019 | 12:39


ԵՊՀ-ին քիչ մնաց

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ