Տիեզերական խայտառակություն

Ազգովի ողորմի տանք Կարեն Դեմիրճյանի կողքի ննջեցյալներին

Դեկտեմբերի 7, 2014
Ազգովի ողորմի տանք Կարեն Դեմիրճյանի կողքի ննջեցյալներին

Սպիտակի երկրաշարժի տարելիցի առիթով

Ծառուկ Սարգսյան

 

Հայ ժողովուրդն այսօր նշում է 20-րդ դարի ամենախոշոր ազգային աղետներից մեկի` Սպիտակի երկրաշարժի 26-րդ տարելիցը: Երկրաշարժը խլեց 25.000 կյանք, որից 11.700-ը` Լենինական քաղաքից: Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցումների ուժը հասնում էր 10 բալի: Սա հսկայական ավերիչ հզորություն է, և որևէ շինություն աշխարհում չի դիմանա: Սակայն Աստված հայերի կողմն էր` էպիկենտրոնը Նալբանդ գյուղում էր, այսինքն` զոհերը շատ չէին կարող լինել. ոնց էլ լիներ, գյուղացիները կարող էին փոքր տներից ժամանակին փախչել և փրկվել, թեպետև Սպիտակում շատ մարդ զոհվեց:

 

Բայց հայերն իրենց կողմը չէին, և կործանվեց մի քաղաք, որտեղ ստորգետնյա ցնցումները թույլ էին և, հետևաբար, որևէ շինություն քանդվելու իրավունք չուներ: Սակայն քանդվեց: Ընդ որում` Լենինականին բաժին հասած 8 բալը չափազանց զգույշ վարվեց ցարական, ստալինյան, խրուշչովյան գրեթե բոլոր շենքերի և շինությունների հետ, բայց դավադրաբար ավերեց 1974թ. ի վեր կառուցված շինությունները:

 

Դժվար չէ ֆայմել, որ 9 բալի համար նախատեսված շինությունն իրավունք չունի քանդվել 8 բալանի երկրաշարժից, մանավանդ այն դեպքում, երբ ցարական Ալեքսանդրապոլում շինարարությունն անում էին առանց որևէ սեյսմիկ նրբությունների, իսկ ցարական Ալեքսանդրապոլից ոչ մի քար չպակասեց: Իսկ թե ինչու ավիրվեց նոր քաղաքը, միայն նորը` 1974-ից հետո կառուցվածը (բացառությամբ մեկ-երկու շենքի)` սա է հարցը, որին երախտապարտ հայ ժողովուրդն ամաչում է պատասխանել:

 

Հայտնի է, որ 1974 թվականն աղետալի էր Հայաստանի համար` Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար նշանակվեց Կարեն Դեմիրճյանը, ինչն իր ողբերգականությամբ կարելի է համադրել ՀՀՇ-ի իշխանության գալու հետ: Կարեն Սերոբիչը լավ կոմերսանտ էր` գիտեր լափելու բոլոր ձևերն ու լավ ախորժակ ուներ: Նշանակվելուց հետո ընդամենը մեկ-երկու տարում նա ազատվեց Հայկական ԽՍՀ ղեկավարությունում գրեթե բոլոր նորմալ մարդկանցից` լեգենդար Գրիգոր Հասրաթյանից, ով, լինելով մայրաքաղաքի գործկոմի նախագահը, Երևանում ստեղծեց աշխարհում առաջին մանկական ստեղծագործության թանգարանը և ԽՍՀՄ-ում առաջին ժամանակակից արվեստի թանգարանը, իսկ նման բաներ ԽՍՀՄ-ի նման կենտրոնացված և բյուրոկրատական երկրում շատ դժվար էր անել: Ազատվեց նաև լեգենդար Մատվեիչից` Ալեքսան Կիրակոսյանից, որի ուսերին էր Սովմինի գրեթե ողջ պատասխանատվութունը:

 

Ինչևէ, կարելի է տասնյակ անուններ բերել, որոնցից ազատվեց ընկեր Դեմիրճյանը մեկ սրբազան նպատակով` կոմերսանտներ բերել պաշտոնների, որպեսզի հանրապետությունում լափակերության ծավալներն աճեն: Եվ բերեց: Ասենք, Հասրաթյանին փոխարինեց ժուլիկ Մուրադ Մուրադյանով, փորձառու կաշառակերով և մի ոչնչությունով՝ մարդկային առումով, ով 10 տարի լափելով Գյումրու քաղաքապետ Վարդանիկի հացը՝ նույնիսկ մեկ նամակ չստորագրեց, երբ վերջինս հանրային սատարման կարիք ունեցավ: Մուրադյանն այնպես արդարացրեց իրեն Երևանի գործկոմի նախագահի պաշտոնում, որ Սերոբիչն անձամբ նրա համար Կենտկոմի քարտուղարի նոր հաստիք բերեց` հատուկ շինարարության գծով, և այդ օրվանից Հայկական ԽՍՀ տարածքում գողացած արմատուրայի և ցեմենտի յուրաքանչյուր տոննայի անսպառ եկամուտները գնում էին Բաղրամյան պողոտա, Սերոբիչի գրպանը:

 

Դե, իսկ նման պայմաններում թե ինչ որակ պիտի ունենար Լենինականի ֆանտաստիկ տեմպերով զարգացող շինարարությունը` կարծում եմ, դժվար չէ կռահել: Արդյունքը` վերացան միայն Սերոբիչի օրոք կառուցված շինությունները, իսկ մարդիկ զոհվեցին միայն հանուն Սերոբիչի և նրա մերձավորների գրպանի պարունակության: 

 

Երախտապարտ հայ ժողովուրդն ըստ արժանվույն գնահատեց Սերոբիչի վաստակը` նա դարձավ ՀՀ ազգային հերոս, նրա անվամբ վերանվանվեցին մարզահամերգային համալիրը, Երևանի մետրոն, երկրով մեկ փողոցներ ու հրապարակներ հայտնվեցին նրա անունով: Միաժամանակ, երախտապարտ հայ ժողովրդի կազմում կան շատերը, որոնք, ողջունելով Սերոբիչի ծառայությունները հայ ազգի առջև, կտրականապես դեմ են Անաստաս Միկոյանի արձանի տեղադրմանը, ով թե՛ Խորհրդային Միությանը, որի մասն էր Հայաստանը, թե՛ Հայաստանին ահռելի մեծ օգուտ է տվել (չխոսելով տնտեսական նվաճումներից, հիշենք միայն 1947-48թթ. 200.000 ադրբեջանցիների արտաքսումը Հայաստանից, ինչը մեզ փրկեց նրանից, որ Հայաստանում 1990թ. միլիոնուկես ադրբեջանցի չէր ապրում, որոնցից ազատվելն արդեն խնդրահարույց կլիներ):

 

Ողորմի կողքիդ ննջեցյալներին, Կարեն Սերոբիչ: Լավ է, որ կողքդ ևս մի քանի ազգային խայտառակություն կա, մենակ չես զգա քեզ: Իսկ մյուս վաստակներիդ մասին, հատկապես արիական պայքարիդ, որ մղում էիր Ղարաբաղի համար, Նախիջևանի հայաթափման մասին, դեռ առիթներ կունենանք խոսելու: Մնաս խաղաղությամբ. Լենինականի անմեղ զոհերը երևի թե ներել են քեզ…

 

 






Դիտումների քանակ 23605


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հնդիկների սպասված արկածները Հայաստանում

Հնդիկների սպասված արկածները Հայաստանում

Հունվարի 22, 2019


Փաշինյան Նիկոլը տարեվերջին հայտարարեց, թե իբր 21 հազար ներգաղթ ունենք, համեմատելով Հայաստանի սահմանը հատած թիվը: Բայց չասաց, որ...

Փաշինյան Նիկոլը ծերանում է

Փաշինյան Նիկոլը ծերանում է

Հոկտեմբերի 1, 2018


Երեկ Գյումրի էր ժամանել միրզոյան արարատը` Փաշինյան Նիկոլի ամենախայտառակ կադրերից մեկը, նրա առաջին տեղակալը, աբաջյան գոհարի մար...

Երբ զրկողը չունի այն, ինչից զրկում է

Երբ զրկողը չունի այն, ինչից զրկում է

Հունիսի 18, 2018


Գյումրիի ավագանու ընդդիմադիր «Գալա» խմբակցության նախաձեռնությամբ ավագանու այսօր կայացած նիստում Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչ...

Բալասանյանն ընդդեմ Բալասանյանի

Բալասանյանն ընդդեմ Բալասանյանի

Մայիսի 14, 2018


Զարմանահրաշ բաներ են կատարվում Գյումրիում: Գյումրու ավագանու «Բալասանյան» դաշինքի 10 անդամներ՝ հիմնականում հանրապետականներ, 1 հ...

Ապարը նորից է ծախվում

Ապարը նորից է ծախվում

Մայիսի 8, 2018


Այս օրերին, երբ Շիրակի պետական համալսարանի շուրջ բուռն կրքեր են եռում, խելացի մեկն իրեն այս իրավիճակում հնարավորինս հեռու կպահե...

Վենդետա՞, թե՞ գաղափարական պայքար

Վենդետա՞, թե՞ գաղափարական պայքար

Մայիսի 4, 2018


Սկզբում` հարցի փաստային մասով: Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանն աշխատանքից ազատել է պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյան...

Ինչո՞ւ Ծառուկյանը Գյումրի գնաց

Ինչո՞ւ Ծառուկյանը Գյումրի գնաց

Դեկտեմբերի 29, 2017


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, որ նախընտրական շրջանի հանդիպումներից ի վեր գրեթե չէր մասնակցել որևէ...

29 տարվա երկրաշարժ

29 տարվա երկրաշարժ

Դեկտեմբերի 7, 2017


29 տարի շարունակ աղետի գոտու մասին ասվում ու գրվում է միևնույն բանը: 29 տարի շարունակ եկան ու գնացին իշխանություններ` իրենց բար...

Իլհամ Ալիև. թռիչքներ երազում և հարթմնի

Իլհամ Ալիև. թռիչքներ երազում և հարթմնի

Նոյեմբերի 26, 2017


Իլհամ Ալիևը սիրում է պարծենալ իր երկրով, նրա «հնագույն պատմությամբ», իր հորով ու անգամ ինքն իրենով (եթե գոնե միայն կնոջով պարծե...

Երկնագույն դրամա Գյումրիում

Երկնագույն դրամա Գյումրիում

Հոկտեմբերի 30, 2017


Այս տարի լրանում է ստալինյան բռնությունների կիզակետը հանդիսացող 37 թվականի ութսուներորդ «փառապանծ հոբելյանը», բայց արի ու տես, ...

Բալասանյանը շատ վռազ է

Բալասանյանը շատ վռազ է

Սեպտեմբերի 20, 2017


Այսօր հայտնի դարձավ, որ Գյումրու քաղաքապետարանը սեպտեմբերի 22-ին ավագանու արտահերթ նիստ է նշանակել: Սովորաբար արտահերթ նիստերը ...

Բալասանյանի ուրախությունը թանկ արժե

Բալասանյանի ուրախությունը թանկ արժե

Սեպտեմբերի 12, 2017


Գյումրու ավագանու այսօրվա նիստին «Բալասանյան» դաշինքից բացի մասնակցում էին նաև մեկ տարի շարունակ ավագանու նիստերը բոյկոտող մյու...

Սկզբում որոշում են, հետո նոր մտածում

Սկզբում որոշում են, հետո նոր մտածում

Սեպտեմբերի 11, 2017


Գրեթե մեկ տարի շարունակված բոյկոտից հետո Գյումրիի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը վերջապես որոշել է, որ սեպտեմբերի ...

Գյումրիում բացահայտվեց, հերթը Վանաձորինն է

Գյումրիում բացահայտվեց, հերթը Վանաձորինն է

Հունիսի 5, 2017


Այսօր Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում անսպասելի փաստ արձանագրվեց: Առաջին անգամ նիստին մասնակցելու էին եկել Արթուր Բաղ...

Երևանը վտանգված է, բայց ո՞ւմ տանձին է դա

Երևանը վտանգված է, բայց ո՞ւմ տանձին է դա

Ապրիլի 28, 2017


Երևանի ավագանու և քաղաքապետի ընտրարշավ է ընթանում, մասնակցում է երեք քաղաքական ուժ: Երկուսն իբր ընդդիմադիր են, մեկը` իշխանական:...

Բալասանյանների հրաժեշտի ուղերձը

Բալասանյանների հրաժեշտի ուղերձը

Փետրվարի 12, 2017


Երբ մեկ շաբաթ առաջ լուրեր տարածվեցին այն մասին, որ Գյումրու բոնուսային քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին՝ Խաչատուր Բալա...

Բալասանյանը պատմական հուշարձան է

Բալասանյանը պատմական հուշարձան է

Հունվարի 21, 2017


Վարչապետ Կարեն Կարապետյանը գնաց Գյումրի, տեղի իշխանություններին հանձնարարություններ տվեց ու վերադարձավ Երևան: Վարչապետի մեկնում...

Ծառուկյանի այցը Գյումրի ևս մեկ մահ հրահրեց

Ծառուկյանի այցը Գյումրի ևս մեկ մահ հրահրեց

Դեկտեմբերի 11, 2016


«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը պետք է խորհուրդ տալ, որպեսզի բոլոր քաղաքական և գաղափարական ակցիաները, ներառյալ փող նվիրաբերե...

Երկրաշարժից 28 տարի անց. հայերը մնացել են նույնը

Երկրաշարժից 28 տարի անց. հայերը մնացել են նույնը

Դեկտեմբերի 7, 2016


Այսօր դեկտեմբերի 7-ն է: 28 տարի առաջ այս օրը Հայաստանի հյուսիսն ավերվեց ստորգետնյա հարվածներից, 40 վայրկյանում զոհվեց 25 հազար ...

Բալասանյանի համեստությունն ապշեցնում է

Բալասանյանի համեստությունն ապշեցնում է

Նոյեմբերի 23, 2016


Զարմանալին այն է, որ Բալասանյանն ընդամենը մեկ որդուն է ուղարկում պառլամենտ երկուսի փոխարեն: Եթե միաժամանակ ՀՀ Ազգային ժողովում ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ