Տիեզերական խայտառակություն

Հոկտեմբերի 27-ի իսկական խայտառակությունը

Դեկտեմբերի 6, 2014
Հոկտեմբերի 27-ի իսկական խայտառակությունը

Արտյոմ Խաչատրյան

 

Էդուարդ Գրիգորյանը Facebook-ում էջ է բացել (https://www.facebook.com/profile.php?id=100006304759179): Խոսքն այն Էդուարդ Գրիգորյանի մասին է, ով 1999թ. հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի հետ Ազգային ժողովում էր, իսկ այժմ ցմահ ազատազրկում է վայելում: Էդուարդը գրում է իրենց հետ կատարված ապօրինությունների մասին, որոնք այնքան շատ են, որ դժվար է պատկերացնել: Սակայն ապօրինությունների դրդապատճառն է խայտառակ, այն աստիճան խայտառակ, որ անգամ գրելն է անհարմար: Բայց նեղություն տանք մեզ և գրենք այդ մասին:

 

Ուրեմն, Ռոբերտ Քոչարյանն ասաց այն ժամանակ, որ այս գործն այնքան պարզ է, որ ցանկացած «ուչաստկովի» կբացահայտի: Ասեմ, որ սա ՀՀ երկրորդ նախագահի արտահայտած ամենախելոք, ամենապայծառ միտքն էր, և ցավում ենք, որ դրանից հետո Քոչարյանն այդպես էլ չկարողացավ նորմալ մտքեր արտահայտել: Եվ զարմանալի է, որ չափազանց պարզ գործը՝ «ուչաստկովիի» մակարդակի, Քոչարյանի կողմից վերածվեց մի մղձավանջի, որը կարելի է համարել ՀՀ պատմության ամենախայտառակ էջը: Եվ ուրեմն, ի՞նչ տեղի ունեցավ 1999թ. հոկտեմբերի 27-ին ու դրանից հետո:

 

Մի քանի երիտասարդներ, ցավալով հայ ժողովրդի ողբալի վիճակի համար, գնացին Ազգային ժողով, մտածելով, որ հայ ժողովրդից գոնե մի քանի տասնյակ հազարանոց ամբոխ կգա Ազգային ժողով, կողջունի կատարվածը, իսկ նախագահից կպահանջի Հունանյանին վարչապետ նշանակել: Հայ ժողովուրդը հավատարիմ մնաց իր էությանը և Ազգային ժողով չգնաց` բավարարվելով միայն մեկը մյուսին գաղտնի «աչքալուսանք» տալով, իսկ Հունանյանն իր խմբով հայտնվեց վանդակաճաղերի հետևում: Բացի այդ, հայ ժողովրդի մեջ կասկած մտավ, թե կատարվածը Քոչարյանի սարքածն էր, քանզի բոլորից շատ այդ դեպքից շահեցին Քոչարյանն ու ՀՀ այսօրվա իշխանությունները. հատնի է, որ Վազգեն Սարգսյանը պատրաստվում էր ազատվել Սերժ Սարգսյանից նոյեմբերին, իսկ Քոչարյանից` հունվարին (Վ.Սարգսյանի օգնականներից մեկն ասում է, թե նոյեմբերի 7-ին հրամանագիր էր ստորագրվելու` Սերժ Սարգսյանին Ղարաբաղի պաշտպանության նախարար նշանակելու վերաբերյալ): Քչերն են հավատում, որ, իրոք, Քոչարյանն ու Սարգսյանը կապ չունեն հոկտեմբերի 27-ի հետ: Իսկ ինչո՞ւ քչերը: Որովհետև շատ քիչ հայեր կան, որոնք ունակ են ինքնուրույն, առանց հրահանգի ինչ-որ մի բան անել, և այդ քչերը գիտակցում են, որ, իրոք, կարող են մարդիկ հայտնվել, որոնք մի արտառոց բան կանեն առանց որևէ պատվերի, հրահանգի և այլն:

 

Դե, գնա ու, Քոչարյան Ռոբերտ, դիմացիր էս դարդին: Ի՞նչ պիտի նա աներ, որպեսզի գոնե մասամբ իր վրայից ցրեր մեղադրանքները: Միայն լկտիություն, որի արդյունքում ծնվեցին համաշխարհային պատմության մեջ հավասարը չունեցող մի քանի խայտառակ դատավճիռներ: Բացի մարդասպան Հունանյան եղբայրներից, որոնց, իրոք, ցմահ ազատազրկումից բացի այլ վճիռ չէր հասնում, ցմահ դատեցին նաև մարդկանց, ովքեր, մեղմ ասած, որևէ կապ չունեին սպանությունների հետ: Իսկ դա կարելի էր անել միայն օրենքի ոտնահարմամբ: Ասենք, ո՞վ էր տեսել, որ 1999թ. կատարված հանցանքի համար մարդուն դատեն 2003թ. օրենսգրքով: 1999-ին գործող քրեական օրենսգիրքը հստակ ասում է, որ պատժի առավելագույն չափը գնդակահարությունն է, իսկ մի աստիճան մեղմը` 15 տարվա ազատազրկումը: Բոլորին ցմահ դատեցին դեպքից չորս տարի հետո ընդունած օրենսգրքով: Սա ամենակոպիտ խախտումն է: Բա ո՞ւմ դատեցին ցմահ: Մարդկանց, որոնք մարդ չէին սպանել, որոնք տեղյակ էլ չեն եղել, թե ուր են գնում և ինչ են անելու: Օրինակ, Նաիրի Հունանյանը Էդուարդ Գրիգորյանին Դերենիկ Բեջանյանի հետ ծանոթացրել է հոկտեմբերի 26-ին, դեպքից մեկ օր առաջ, ընդ որում` տարբեր պայմանավորվածություններ է ունեցել երկուսի հետ: Եվ այսօր նրանք երկուսն էլ մեկ խցում կրում են իրենց նշանակված պատիժը: Ցմահ ազատազրկման է դատապարտվել նաև Աշոտ Կնյազյանը` մի անշառ վարորդ տղա, ով անգամ ԱԺ տարածք էլ չէր մտել, այլ ուղղակի Նաիրիին էր տարել: Իսկ դեպքից հետո երեք օր շարունակ նա իր «մարշրուտկան» է քշել, հարյուր դրամներն է հավաքել` չկասկածելով, որ հոկտեմբերի 30-ին իրեն կձերբակալեն որպես տեռորիստ, իսկ Գագիկ Ջհանգիրյանն էլ կասի, թե՝ ասեք, որ Քոչարյանն է ուղարկել` հենց հիմա բաց թողնեմ: Իհարկե, սա զավեշտ է. եթե մարդն իրո՛ք տեռորիստ է, ապա իր բանդայի բռնվելուց հետո չի նստի տանն ու սպասի Ջհանգիրյանի աշխատակիցներին. նա ուղղակի կփախչի երկրից:

 

Ավելի զավեշտալի էր Համլետ Ստեփանյանի ճակատագիրը: Նրան Կնյազյան Աշոտի հետ Ազգային ժողովի մերձակայքում պպզելու համար 14 տարվա դատապարտեցին: Պատժի ժամկետը լրանում էր 2011թ. օգոստոսին, իսկ 2010թ. նա մահացավ «Նուբարաշենում»: Նրան վաղաժամկետ չազատեցին, անգամ մեկ օր չցանկացան շուտ ազատել… որպեսզի ընդդիմադիր մամուլը չգրի, թե՝ տեսնում եք, էլի, Սերժի ու Ռոբերտի սարքածն էր…

 

Ինչևէ, Ռոբերտ Քոչարյանը պղծեց և՛ իրավունքը, և՛ բարոյականությունը,  որպեսզի չասեն, թե հոկտեմբերի 27-ը նրա սարքածն է: Նա դաժան պատժի ենթարկեց չորս հոգու (Էդուարդ Գրիգորյանը, Դերենիկ Բեջանյանը, Աշոտ Կնյազյանը ցմահ են նստած, Համլետ Ստեփանյանին 14 տարով էին ազատազրկել), բայց ասեկոսեներից չփրկվեց, և բոլոր նրանք, ովքեր առաջին օրվանից ասում են, թե Քոչարյանը Վազգենի գլուխը կերավ, առ այսօր դա են ասում: Քոչարյանը չուներ անգամ տարրական երախտագիտություն. նա տիրացավ ամեն ինչի, ամենահզոր իշխանությանն ու հարստությանը, բայց կործանեց նրանց, ում շնորհիվ դրանց հասավ: Եվ այս  առիթով կուզենայի մի նկատառում արտահայտել` պրն Էդուարդին հուշելու նպատակով:

 

Ուրեմն, պրն Ջհանգիրյանը, ով հայտնի է աշխարհին իր դեմոկրատիզմով ու իրավապաշտությամբ, առաջարկում էր Գրիգորյանին ու Բեջանյանին գործարք` հայտարարել, թե կազմակերպիչը Քոչարյանն է և երկիրը լքել: Ջհանգիրյանն այդպես էլ ասում էր` Ռոբերտին փուռը տվեք, ես ձեզ անձամբ էս երկրից հանեմ: Սրանք չեն համաձայնվել, համարել են, թե իրենց պատվից ու արժանապատվությունից ցածր բան է ինչ-որ մեկի պատվեր կատարելը: Դժվար չէ կռահել, թե ինչից են զրկվել այդ տղաները և ինչ է շահել պրն Քոչարյանը:  Դրա համար առաջարկում եմ երեքին էլ ցուցմունք տալ գործի «անջատված» մասով (սա այն մասն է, որով իբր թե կազմակերպիչ էին փնտրում)` գրել, որ իրենց ահաբեկչության կազմակերպիչը Ռոբերտ Քոչարյանն է: Դա մեծ լավություն կլինի հայ ժողովրդին. Քոչարյանին կդատեն, ունեցվածքը կառգրավեն (իսկ դա 5-6 միլիարդ դոլար է), Սերժ Սարգսյանն էլ կազատվի ԲՀԿ և մյուս ընդդիմադիրների դարդից, իսկ արդարությունը կհաղթանակի: Հուսով եմ, Էդուարդը կգնա այս քայլին, ի վերջո՝ 15 տարի նստելը հոգնեցուցիչ է…






Դիտումների քանակ 23182


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Манька-облигация-ն կեղտ է բռնում Տիգրան Աթանեսյանի վրա

Манька-облигация-ն կեղտ է բռնում Տիգրան Աթանեսյանի վրա

Հունիսի 30, 2020


Փաշինյան Նիկոլը կարծես որոշել է Манька-облигация-ին լուրջ հրապարակախոս դարձնել, պարբերաբար տեքստեր է գրում այդ լիբերալ վարքի տե...

Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլի դեմ խաղ չկա

Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլի դեմ խաղ չկա

Հունիսի 25, 2020


Ժողվարչապետը հպարտորեն հայտնում է հպարտ հպատակներին, որ Հայաստանում այլևս չկա Սահմանադրական դատարան: Փաշինյան Նիկոլը գրում է. «...

Բոզը բոզ է մնում, մարուքյան էդմոնն էլ՝ մարուքյան էդմոն

Բոզը բոզ է մնում, մարուքյան էդմոնն էլ՝ մարուքյան էդմոն

Հունիսի 25, 2020


Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն այսօր հրաժարվեցին իրենց դիմումից Սահմանադրական դատարան: «Երկու օր առաջ ԱԺ-ում ընդունվեց սահմանադր...

Վենետիկյան կրքեր Նոր Հայաստանում

Վենետիկյան կրքեր Նոր Հայաստանում

Հունիսի 19, 2020


Վենետիկի հանձնաժողովն ի վերջո հայտնեց իր խորհրդատվական կարծիքը Ռոբերտ Քոչարյանի գործով ՀՀ ՍԴ հարցմանն ի պատասխան: Չենք ուզում խ...

Իրարանցում է հայոց բոզերի աշխարհում

Իրարանցում է հայոց բոզերի աշխարհում

Հունիսի 18, 2020


Ինցեստի և մանիպուլյացիաների փայլուն մասնագետ, գրանտակեր ու Սորոսի վաստակ իոաննիսյան պիղծ դանիելը դժգոհ է դատավոր Արսեն Նիկողոսյ...

Փաշինյան Նիկոլի սև երազը սկսում է իրականություն դառնալ

Փաշինյան Նիկոլի սև երազը սկսում է իրականություն դառնալ

Հունիսի 18, 2020


Հունիսի 18-ը Փաշինյան Նիկոլի օրը չէր. կարելի է ասել՝ սև օր էր, քանզի երկու տարվա ջանքերն արդյունավետ չեղան. դատական համակարգում...

Ժողվարչապետի սարսափը Քոչարյանից անհաղթահարելի է

Ժողվարչապետի սարսափը Քոչարյանից անհաղթահարելի է

Հունիսի 8, 2020


Քրեակատարողական ծառաության միջնորդությունը խոսուն է, այն վկայում է ժողվարչապետի մարդկային հատկանիշների իսպառ բացակայության մասի...

Փաշինյան Նիկոլի բանը բուրդ է

Փաշինյան Նիկոլի բանը բուրդ է

Մայիսի 30, 2020


Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքի վերաբերյալ Երկրորդ նախագահի փաստաբան, Անգլիայի փաստաբանների պալատի...

ՄԻԵԴ-ը հստակ դիրքորոշում է հայտնել, որը լակոտակրատները փորձում են այլասերել

ՄԻԵԴ-ը հստակ դիրքորոշում է հայտնել, որը լակոտակրատները փորձում են այլասերել

Մայիսի 29, 2020


ՄԻԵԴ-ն այսօր հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի խորհրդատվական կարծիք ստանալու դիմումը: Որքան էլ ՄԻԵԴ-ը հ...

Եվս մեկ հարված Փաշինյան Նիկոլին ու գրանտակեր իրավապաշտպաններին

Եվս մեկ հարված Փաշինյան Նիկոլին ու գրանտակեր իրավապաշտպաններին

Մայիսի 29, 2020


Փաշինյան Նիկոլն իրավացի է, երբ դժգոհում է դատարաններից և ուզում է փոխել բոլոր դատավորներին, քանզի շատ են դեռ այդ համակարգում ռո...

Բենզին սրսկվողի հերն ընդդեմ Սահմանադրական դատարանի

Բենզին սրսկվողի հերն ընդդեմ Սահմանադրական դատարանի

Մայիսի 16, 2020


Նախ ասենք, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը Սահմանադրական դատարանում վիճարկում է 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը, ...

Համաճարակի ժամանակ կալանքը՝ սպանության փորձ. ովքե՞ր են բանտարկել Ռոբերտ Քոչարյանին

Համաճարակի ժամանակ կալանքը՝ սպանության փորձ. ովքե՞ր են բանտարկել Ռոբերտ Քոչարյանին

Մայիսի 15, 2020


Ինչո՞ւ Հայաստանի երեք վարչապետերի և Արցախի մի վարչապետի երաշխավորությունները հաշվի չառնելով և կորոնավիրուսի համաճարակի սպառնալի...

Եկել է «Քոչարյանի ցուցակ» կազմելու ժամանակը

Եկել է «Քոչարյանի ցուցակ» կազմելու ժամանակը

Մայիսի 14, 2020


Ինչպես հայտնի է, մեծ տերությունների դեսպանները փոքր երկրներում իրենց իրավունք են վերապահում միջամտել հյուրընկալ երկրների ներքին...

դանիբեկյան աննա՝ ապուշ դժբախտ կնիկ

դանիբեկյան աննա՝ ապուշ դժբախտ կնիկ

Մայիսի 13, 2020


Փաշինյան Նիկոլի դատարանը որոշեց, որ նախկին արտարժութային մարմնավաճառ պողոսյան մարինան, սաֆարյան ստոպիկի քույր խայտառակ սեդան, 2...

բաբաջանյան արմանի հերթական պրիմիտիվ ստորությունը

բաբաջանյան արմանի հերթական պրիմիտիվ ստորությունը

Մայիսի 13, 2020


բաբաջանյան արմանն այսօր առավոտյան բանուգործը թողած՝ գնացել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ ու պարզել, որ ոչ մի կորոնավիրուս այնտեղ չկա, լ...

Կզբաղվե՞ն արդյոք սուտենյորությամբ պարոնայք Գռզոն ու Լֆոն

Կզբաղվե՞ն արդյոք սուտենյորությամբ պարոնայք Գռզոն ու Լֆոն

Մայիսի 8, 2020


Միացյալ Նահանգներում կան հատուկ վատ նվագող սիմֆոնիկ նվագախմբեր: Այսինքն՝ հավաքում են դիլետանտների, մարդկանց, որոնք մի քանի տարի...

Անգլիացին իր խոսքն ասաց, սպասենք Манька-облигация-ի պատասխանին

Անգլիացին իր խոսքն ասաց, սպասենք Манька-облигация-ի պատասխանին

Մայիսի 6, 2020


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառվող լայնածավալ խտրականությունները պետք է դադարեցնել։ Այս մասին հայտարարությամ...

Հերթը հասավ Փաշինյան Նիկոլի աներանց տան հայվանին

Հերթը հասավ Փաշինյան Նիկոլի աներանց տան հայվանին

Ապրիլի 18, 2020


Ամենայն Հայոց կաթողիկոսի շուրջ տեղի ունեցողի մասին հարկ է համարել խոսել նաև Ինքը՝ ամենայն հայոց աներձագը: Հայտնի է, որ այս կատա...

դանիբեկյան աննայի քթի վիրահատությունն շատ անհաջող է անցել

դանիբեկյան աննայի քթի վիրահատությունն շատ անհաջող է անցել

Ապրիլի 17, 2020


Ասում են՝ մի բանը որ ձրի է, բանի պետք չէ, քանի որ թանկից էժանը չկա: դատավորուհի դանիբեկյան աննան քիթ դզելու պետպատվեր կպցրեց, թ...

Ժողովրդի վարչապետը սպառնում է կաթողիկոսին

Ժողովրդի վարչապետը սպառնում է կաթողիկոսին

Ապրիլի 14, 2020


Փաշինյան Նիկոլը ծանր տարավ վեհափառի այսօրվա կոչը Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու վերաբերյալ: Նրա թերթը հարձակվեց կաթողիկոսի...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ