Ազգային խայտառակություն

Օղորմածիկի «Հայկական աշխարհն» ու դրամի ֆռֆռալը

Նոյեմբերի 25, 2014
Օղորմածիկի «Հայկական աշխարհն» ու դրամի ֆռֆռալը

Աղբյուրը`  7or.am

 

«Օղորմածիկ» Տիգրան Սարգսյանն ամեն ինչ արեց, որ «Հայկական աշխարհը» համալրվի մոտ 300 հազար ՀՀ քաղաքացիներով: Հիմա, ահա, եկել է «արտաքսվածներից» պտուղները քաղելու և օգուտները հաշվելու ժամանակը:

 

Բանն այն է, որ անդրադառնալով վերջին օրերին դրամի փոխարժեքի կտրուկ անկմանը՝ ԿԲ–ն համոզմունք է հայտնել, որ ՀՀ դրամի փոխարժեքի ճշգրտումը նպաստում է արտահանման մրցունակության բարձրացմանը, տնտեսական աճին, կայուն աշխատատեղերի ստեղծմանը և պահպանմանը, ինչպես նաև բնակչության կողմից ստացվող տրանսֆերտների գնողունակության աճին:

 

Ուշադրությո՛ւն դարձրեք հատկապես ԿԲ–ի՝ «բնակչության կողմից ստացվող տրանսֆերտների գնողունակության աճին» ձևակերպման վրա։ Ստացվում է, որ մեր ԿԲ–ն դրական է գնահատում դրամի թուլացումը, քանզի «Հայկական աշխարհից» փող ուղարկած խոպանչիների հայաստանաբնակ բարեկամների գնողունակությունը կաճի, կամ, այլ կերպ ասած, դոլարը «չենջում» մանրելիս նրանք ավելի շատ դրամ կստանան ու ավելի շատ առևտուր կանեն (եթե, իհարկե, գները մնան նույն մակարդակի վրա):

 

Իսկ մյուս նախադասությունները՝ արտահանման մրցունակության բարձրացում, ֆլան, ֆստան, ավելի շուտ բաժակաճառ են հիշեցնում, քանզի պետք է դինամիկ զարգացող բիզնես աշխարհ ունենաս, որ դրամի փոխարժեքի թուլացումից անմիջապես օգտվեն արտադրողներդ, ու արտահանվող ապրանքդ դրսում դառնա գնային առումով մրցունակ:

 

ԿԲ–ն, փաստորեն, ակամայից խոստովանում է, որ Հայաստանում Բաղրամյան 26–ի կողմից վարվող քաղաքականությունը հետևյալն է՝ ամեն ինչ անել, որպեսզի մարդիկ արտագաղթեն (մինչև այդ հանձնելով իրենց բիզնեսները կամ սեփականության մի որոշ մասը, որպես կանոն՝ 50 տոկոսը), ու դրսից փող ուղարկեն այստեղ մնացած իրենց հարազատներին։ Դե, իսկ ԿԲ–ն ամեն ինչ կանի, որ դրսից ուղարկած փողն այստեղ ավելի գնողունակ դառնա։

 

Հետաքրքիր է՝ իսկ ի՞նչ է առաջարկում ԿԲ–ն այն քաղաքացիներին, ովքեր աշխատում են ՀՀ–ում, աշխատավարձը ստանում են ՀՀ դրամով և սպառում են դոլարի «ուժեղացման» հետևանքով թանկացած ներմուծվող ապրանքները։ Ի՞նչ անեն ՀՀ այն քաղաքացիները, ովքեր դոլարով վարկ են վերցրել, բայց եկամուտ են ստանում դրամով, ու հիմա, փաստորեն, պետք է ավելի մեծ գումար հատկացնեն վարկի մարման համար, քան նախատեսել էին:

 

ԿԲ–ում մոռացե՞լ են, որ տարիներ շարունակ ՀՀ քաղաքացիներին ԿԲ նախկին շեֆը խորհուրդ էր տալիս խնայողությունները պահել միայն ՀՀ դրամով։ Մի խոսքով...

 

Ի դեպ, մենք ներկայումս ստեղծված իրավիճակի համար ամենևին էլ ԿԲ–ին չենք մեղադրում կամ, ավելի ճիշտ, ԿԲ–ին չենք համարում գլխավոր մեղավորը։ ԿԲ–ն ընդամենը փորձում է արագ արձագանքման խմբի ֆունկցիա կատարել, և մենք դա շատ լավ հասկանում ենք:

 

Ձուկը գլխից է հոտած։ Եվ այս մասին գիտեն բոլորը:

 

Եթե նախագահական նստավայրը վերածվել է «քեշ» փող հաշվելու և տնտեսության յուղոտ քվոտաները բաշխելու բիզնես կանտոռայի, ապա այսպես էլ պետք է լիներ։ Եվ ուրեմն, գլխից է պետք բռնել:

 

Shame.am-ի կողմից

Բարդ է հայրենիքի վիճակը: Եվ աննախանձելի: Կենտրոնական բանկում նախագահի առաջին և միակ տեղակալի աթոռին նստած է մի հիվանդ և շատակեր տղա` Երիցյան Ներսեսը, Տիգրան Սարգսյանի ամենասիրելի կադրերից մեկը, ով կարող էր Գյումրին նավահանգիստ դարձնել, իսկ այդ նույն քաղաքի տխրահռչակ տեխնոպարկում գորգոգործություն զարգացնել (այն, որ «տեխնոպարկ» հասկացությունն որևէ ընդհանուր բան չի կարող ունենալ գորգոգործության հետ, չհասկացան ոչ Երիցյան Ներսեսը, ոչ էլ նրա ուստեն. նրանց համար կյանքի իմաստն իրենց անիմաստ կյանքը անիմաստ բաներով լցնելն էր):

 

Իսկ ինչ վերաբերում է գնաճին, արտագաղթին, ժողովրդի վճարունակության անկմանը և օլիգարխների բարգավաճմանը (սրանք, իհարկե, առիթը բաց չեն թողնի ներմուծվող ապրանքները թանկացնելու համար, սրանք ապրանքների գները նույնը կթողնեն միայն դոլարի արժեզրկման պարագայում, ինչպես դա տեղի ունեցավ 2003-2008 թվականներին, երբ դոլարը 600-ից իջավ 300-ի, իսկ որևէ բան երկրում չեժանացավ), ապա պետք է ասել, որ դրանք անկախ Հայաստանի գոյության մշտական և անհրաժեշտ պայմաններն են. այդպես եղել է, կա և կլինի:






Դիտումների քանակ 11230


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հայ ժողովուրդը չիմացավ Փաշինյան Նիկոլի ղադրը

Հայ ժողովուրդը չիմացավ Փաշինյան Նիկոլի ղադրը

Հուլիսի 23, 2019


Ռուսաստանի բնակչության միգրացիոն աճը 2019 թվականի հունվար-ապրիլին կտրուկ ավելացել է՝ գերազանցելով նախորդ տասը տարիների ցուցանիշ...

Հեղափոխության թափոններն ընդդեմ Փաշինյան Նիկոլի

Հեղափոխության թափոններն ընդդեմ Փաշինյան Նիկոլի

Հունվարի 31, 2019


Ոմն Մազմանյան Մհեր, որը ժամանակին իբր կալանավորվել է «Սասնա ծռերին» աջակցելու համար և իրեն ազատամարտիկ է համարում, Քաշաթաղի զին...

Հիմա ի՞նչ անենք, այս ճամպրուկն ո՞ւր դնենք

Հիմա ի՞նչ անենք, այս ճամպրուկն ո՞ւր դնենք

Հունիսի 11, 2018


Լայն քննարկման առարկ է դառնում Բաղրամյան 26 տարված ճամպրուկների հարցը: Ինչպես հայտնի է, խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

Թանկից էժանը չկա

Թանկից էժանը չկա

Մարտի 12, 2018


Ոմանք այսօր հրաշալի հնարավորություն ունեն հղում կատարել ամերիկյան ֆինանսատնտեսական վերլուծական GOBankingRates հարթակին, որը կազ...

Շաբոյանին հանուն հայրենիքի պաշտոնաթող կանե՞ն

Շաբոյանին հանուն հայրենիքի պաշտոնաթող կանե՞ն

Հունվարի 25, 2018


Գնաճը սանձահարելու դեմ ուղղված ջանքերը ոչ մի արդյունք չտվեցին կամ, եթե ավելի ազնիվ արտահայտվենք, գնաճի կասեցման դեմ ոչ մի ջանք ...

Գնաճն արդարացված է, քանի դեռ չկան զոհեր

Գնաճն արդարացված է, քանի դեռ չկան զոհեր

Հունվարի 23, 2018


Նախարարի ասածից պետք է ենթադրել, որ եթե 7 տոկոս գնաճը ողբերգություն չդարձավ, ապա հիմա կարելի է հանգիստ խղճով այն դարձնել 10-15 ...

Վահրամ Բաղդասարյանը կպատժի՞ ինքն իրեն

Վահրամ Բաղդասարյանը կպատժի՞ ինքն իրեն

Հունվարի 13, 2018


ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն հասարակությանը խորհուրդ է տալիս լինել լավատես և սպասել փոփոխությունների: Սա ամե...

Ջավադյանը խաբում է ու խաբում

Ջավադյանը խաբում է ու խաբում

Նոյեմբերի 14, 2017


Ազգային ժողովում «Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենս...

Բարձրաշխարհիկ տիկնոջ խորհուրդները

Բարձրաշխարհիկ տիկնոջ խորհուրդները

Նոյեմբերի 2, 2017


Հայաստանի Կենտրոնական բանկի գործունեությունը, որը տարիներ շարունակ լուրջ տագնապներ է հարուցում և վտանգի տակ է դնում երկրի գործա...

Որովհետև Ադրբեջանում Ջավադյան չկա

Որովհետև Ադրբեջանում Ջավադյան չկա

Հոկտեմբերի 30, 2017


Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մի հետաքրքիր հատկանիշ ունի. երբ լրագրողները նրան նեղն են գցում ուղիղ հարցերով, նա սկ...

Երկու խայտառակության դեսանտ Հայաստանում

Երկու խայտառակության դեսանտ Հայաստանում

Հոկտեմբերի 4, 2017


Հոկտեմբերի 5-7-ը Երևանում անցկացվելու է Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովը, որին մասնակցելու են ԵՏՄ անդամ...

Վերջը գլխի ընկան

Վերջը գլխի ընկան

Հուլիսի 27, 2017


ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր կառավարության նիստին ներկայացրեց «Կենտրոնական բանկի մասին» օրենքում համապ...

Փողը փոխեք, մարդկա՞նց ինչու եք փոխում

Փողը փոխեք, մարդկա՞նց ինչու եք փոխում

Հուլիսի 11, 2017


ՀՀ ԿԲ կողմից ձևավորված Գեղարվեստական խորհուրդն իր աշխատանքային հանդիպումների ընթացքում վերանայել է ՀՀ 3-րդ սերնդի թղթադրամների ...

Արթուր Ջավադյանն արևահարվել է

Արթուր Ջավադյանն արևահարվել է

Հուլիսի 6, 2017


Շոգ եղանակի ժամանակ արևն իր այրող ճառագայթներով կարող է հարվածել ցանկացած մեկի, անկախ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից: Եվ նույնիսկ...

Աղքատի հարուստ երևակայությունը

Աղքատի հարուստ երևակայությունը

Մայիսի 24, 2017


ՀՀ Կենտրոնական բանկը բոլոր հրատապ ու անհետաձգելի խնդիրները լուծել է ու հիմա էլ անցել է նոր տիպի դրամների ներդրման հարցին: Ըստ ա...

Խոշոր խաղեր` ոսկու մասնակցությամբ

Խոշոր խաղեր` ոսկու մասնակցությամբ

Փետրվարի 14, 2017


Հայաստանի բանկային պահուստներում եղած ոսկու պաշարների գլխին տարիներ առաջ սև խաղ խաղաց նախկին վարչապետ, այն օրերին Կենտրոնական բ...

Տիգրան Սարգսյանին հիշեցրին իր անցյալը

Տիգրան Սարգսյանին հիշեցրին իր անցյալը

Դեկտեմբերի 16, 2016


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել էր նախկին վարչապետ, այժմ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգս...

Բախտավոր Տիգրանն ու անբախտ Կարենը

Բախտավոր Տիգրանն ու անբախտ Կարենը

Դեկտեմբերի 6, 2016


Վարչապետ Կարեն Կարապետյանը կարծես թե փիլիսոփայորեն է վերաբերվում կուսակցական դառնալու փաստին և կատարվածն ընկալում է իբրև ճակատա...

Վարչապետի ռեֆորմների ևս մեկ արդյունք` «Նաիրիտը» թաղեցին

Վարչապետի ռեֆորմների ևս մեկ արդյունք` «Նաիրիտը» թաղեցին

Դեկտեմբերի 4, 2016


Գանձագողերի մոտ գործում է համերաշխության սրբազան սկզբունքը. էսօր ես եմ թալանել երկիրը, դու պարտավոր ես ինձ պահել, որպեսզի վաղը ...

Տիգրան Սարգսյանը սերնդափոխվում է

Տիգրան Սարգսյանը սերնդափոխվում է

Նոյեմբերի 29, 2016


Նախկին վարչապետ, այժմ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի սիրտը Հայաստանից չի կտրվում: Հեռվից ...

ԵՊՀ-ին քիչ մնաց
27.06.2019 | 12:39


ԵՊՀ-ին քիչ մնաց

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ