Ազգային խայտառակություն

Ինչո՞վ են մտածել, երբ Ազնավուրին, Քըրքորյանին և Ռիժկովին թույլ են տվել անվճար երթևեկել քաղաքային տրանսպորտով

Նոյեմբերի 24, 2014
Ինչո՞վ են մտածել, երբ Ազնավուրին, Քըրքորյանին և Ռիժկովին թույլ են տվել անվճար երթևեկել քաղաքային տրանսպորտով

Ծառուկ Սարգսյան

 

Վերջին մեկ-երկու տասնամյակում հասարակության մեջ հաճախ է հիշատակվում օրենքների չգործելու մասին, մյուս կողմից՝ հնչում են նաև այնպիսի կարծիքներ, թե հասարակության մեծ մասը չի կարողանում իր իրավունքները պաշտպանել և օգտվել արտոնություններից:
 
Խոսքն այս անգամ հասարակական տրանսպորտով առանձին խմբերի քաղաքացիների երթևեկության արտոնությունների իրավունքի մասին է: Վերլուծելով ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության սահմանած երթևեկության անվճար իրավունքներ ունեցող առանձին խմբերը՝ պարզ է դառնում, որ իրավունքներ կան, որոնք անհնար է, որ գործեն, և կան մարդիկ, որոնք հաստատիրենց արտոնություններից չեն օգտվի: Առաջին աչքի զարնողը ՀՀ հերոսների անվճար երթևեկելու արտոնությունն է: Հայտնի է, որ մինչ օրս ՀՀ հերոսի կոչում են ստացել տասնհինգը, որոնցից այսօր ողջ են երեքը` Շառլ Ազնավուրը, Քըրք Քըրքորյանը և ՆիկոլայՌիժկովը, որոնք անգամ Հայաստանում չեն բնակվում, բացի այդ, հասարակական տրանսպորտից հաստատ չէին օգտվիՀայաստանում եղած ժամանակ:
 
Իհարկե, սա կարգ է, պետք է արժանին մատուցել ազգային հերոսներին, իսկ թե որքանով է ողջամիտ նրանց այս արտոնություններով օժտել` թող ընթերցողը մտածի: Անվճար երթևեկելու իրավունք ունեն նաև ԽՍՀՄ հերոսները: Այս պահին ապրում է հայազգի ԽՍՀՄ հինգ հերոս, որոնցից ոչ ոք Հայաստանում չէ: ԽՍՀՄ պարգևներով արտոնությունների արժանացածների հաջորդ խումբը Սոցիալիստական աշխատանքի հերոսներն են: Այս պարգևին արժանացած հայաստանցիների թիվը չի անցնում 250-ը: 1938-ին սահմանված այս մրցանակի հայաստանցի ոչ մի ներկայացուցիչ, ցավոք, ողջ չէ:
 
Տարակուսանք է առաջացնում Փառքի շքանշանակիրների մասին հիշատակումը: ՀՀ Փառքի շքանշանով պարգևատրվում են օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարները, միջազգային կազմակերպությունների ղեկավարները, հոգևոր առաջնորդները: Մինչ օրս ՀՀ նախագահի կողմից այս շքանշանով պարգևատրվել են Դմիտրի Մեդվեդևը, ՆիկոլաՍարկոզին, Ֆրանսուա Օլանդը, Տոմիսլավ Նիկոլիչը: Եթե խոսքը ԽՍՀՄ Փառքի շքանշանակիրների մասին է, ապա կարելի էհրամանագրում փոփոխություն կատարել` հատուկ շեշտելով այդ հանգամանքը: Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն, որ ԽՍՀՄ Փառքի շքանշանները տրվել են գլխավորապես Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, ապա պարզ է դառնում, որ այս խմբից ևս գրեթե ոչ ոք չի օգտվում իրեն վերապահված արտոնությունից, քանզի թե՛ մարշալնել Ժուկովն ու Ռոկոսովսկին, թե՛ անձամբ Ստալինը ոչ կենդանի են, ոչ էլ ՀՀ տրանսպորտի նախարարության արտոնությունների կարիքը կունենային թե՛ երկրային կյանքում, թե՛ երկնային:
 
ԽՍՀՄ ժամանակահատվածում գործունեության համար այսօր արտոնություններ ստացածների թեման ամփոփելու համար անդրադառնանք նաև  Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում անձնազոհ աշխատանքի համար նախկին ԽՍՀՄ շքանշաններով և մեդալներով պարգևատրված անձանց խմբին: Մի քանի ամսից լրանում է Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ուժերի հաղթանակի 70-ամյակը: Եթե անգամ 1945-ին թիկունքում անձնազոհ աշխատանք կատարողը լիներ տասնյոթ տարեկան, ապա այսօր կլինի ութսունյոթ տարեկան:  Կարծում եմ՝ նրանցից այսօր շատ քչերն են կենդանի, առավել ևս, որպեսզի կարողանան օգտվել հասարակական տրանսպորտից:
 
ՀՀ-ի կողմից սահմանված պարգևների և կոչումների պարագայում անվճար երթևեկելու արտոնություն, բացի ՀՀ ազգայինհերոսներից, տրված է նաև Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի շքանշանակիրներին: Այս պարգևը հաճախ տրվել է հետմահու: Նայելով Մարտական խաչով պարգևատրվածների ցանկը` հասկանում ենք, որ նրանք երբեք էլ չեն օգտվում իրենց տրված արտոնություններից (օրինակ, նախագահ Սերժ Սարգսյանը), քանի որ այդ անձինք գլխավորապես ՀՀ ԶՈւ բարձրագույն և ավագ սպայական անձնակազմի անդամներ են, որոնցից շատերի կարողություններն ու հնարավորությունները, վարած թանկարժեք ավտոմեքենաները հաճախ են արժանանում հասարակության ուշադրությանը:
 
Վերջապես, անդրադառնանք սոցիալական այն խմբերին, որոնց արտոնված է անվճար երթևեկել: Առաջինը հիշատակվում են ծերանոցներում և մանկատներում ապրող, լրիվ պետական  խնամքի տակ գտնվող անձինք: Թե այս խմբի մարդիկ որքան հաճախեն հասարակական տրանսպորտով երթևեկում՝ կարող եք դատել ինքներդ:
 
Հինգ և ավելի երեխա ունեցող ծնողներից մեկը ևս կարող է անվճար երթևեկել: Թե ինչու մեկը, ինքս չեմ կարող պատասխանել: Երևի մտածել են, որ երկու ծնողին արտոնություն տալը չափազանց ծանր կնստի գծատերերի վրա, իսկ ավելի ստույգ՝ այսօր ինքս իմ շրջապատում անձամբ չեմ ճանաչում մեկին, որ միաժամանակ հինգ անչափահաս երեխա խնամի: Նման ծնողների թիվն այնքան փոքր է, որ նրանց մեջ խտրություն դնելն ուղղակի զավեշտալի է: Այսօր երեք երեխա ունենալն արդեն օրինակելիության ցուցիչ է: Արտոնություն է տրված նաև «Հերոսուհի մայրերին», որոնք մեծացրել են 10 և ավելի երեխաների: Նորակազմ ընտանիքների մայրերից որևէ մեկը ձգտո՞ւմ է այս կոչմանը. կարծում եմ` ոչ:
 
Վերը նշվածից հստակ երևում է, որ անվճար երթևեկելու արտոնություն շատերին է տրվել, բայց կգտնե՞նք հարյուր մարդ, որոնք օգտվում են այդ արտոնությունից:
 
Վերջապես, արտոնություն է սահմանված նաև 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամների համար, սակայն նրանք կարող են անվճար երթևեկել միայն տրոլեյբուսով ու մետրոյով: Պատճառը գուցե այն է, որ, հատկապես առավոտյան ու երեկոյան ժամերին, ավտոբուսով երթևեկելը դառնում է առողջության համար խիստ վտանգավոր: Ճզմված այդ մարդակույտի մեջ՝ հաշմանդամ դառնալու հավանականությունը մեծ է, իսկ հաշմանդամի համար նման միջավայրում գտնվելը` կյանքի համար վտանգավոր:
 
Ինչևէ, մեծահոգի կառույց է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը, հատկապես պրն Գագիկ Բեգլարյանի գլխավորությամբ: Ասում են, երբ մարդ շատ բարի է և մեծահոգի, ապա երբեմն այդ հատկանիշների ավելցուկից սկսում է ապուշություններ անել և Ստալինին ու Սերժ Սարգսյանին ձրի երթևեկելու իրավունքներ է տրամադրում: Սակայն, ուրախ լինենք, քանզի սա ընդամենը ապուշության մի ձև է, որը մեզ վնաս չի տալիս, այլ ընդամենը զվարճացնում է: Տա Աստված, որ ՀՀ իշխանությունների բոլոր ապուշություններն այս աստիճան անմեղ լինեն…





Դիտումների քանակ 5872


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մենաշնո՞րհ. դա ի՞նչ բան է

Մենաշնո՞րհ. դա ի՞նչ բան է

Հուլիսի 30, 2018


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տարբեր ոլ...

Իսկ որտե՞ղ են սադրիչները

Իսկ որտե՞ղ են սադրիչները

Հուլիսի 19, 2018


Մեկ օր առաջ տհաճ միջադեպ էր արձանագրվել Փանիկ գյուղում: Ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորականները տանկերով մտել էին Փանիկ և խո...

Համաներո՞ւմ, թե՞ քաղաքական ակցիա

Համաներո՞ւմ, թե՞ քաղաքական ակցիա

Հուլիսի 11, 2018


Այսօր ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստում քննարկվեց Վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին հարցը: ...

Լավ բան էին ուզում, վատ բան ստացվեց

Լավ բան էին ուզում, վատ բան ստացվեց

Հուլիսի 10, 2018


Օրիգինալություն խաղացող մեր կառավարության համար առիթների պակաս չի զգացվում: Այսօր էլ գործադիրն իր նիստն ուղեկցեց հերթական ցուցա...

Չինականն այդ ե՞րբ դարձավ հայրենական

Չինականն այդ ե՞րբ դարձավ հայրենական

Հուլիսի 5, 2018


Կառավարության վերջին նիստում մի գովազդային ակցիա իրականացվեց: Ներկաների առաջ նոր համակարգիչներ էին դրված: Իսկ վարչապետ Նիկոլ Փա...

1200 անհետացած տեսախցիկ

1200 անհետացած տեսախցիկ

Հուլիսի 4, 2018


Հավանաբար, շատերն են հիշում, թե վերջին խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելիս որքան խոսակցություններ գնացին բոլոր ընտ...

Մի քանի սուտ Լարսի մասին

Մի քանի սուտ Լարսի մասին

Հուլիսի 3, 2018


Երբ ձմռանը փակվում էր Լարսի ճանապարհը, հեշտ էր դա արդարացնել բնակլիմայական պայմաններով: Բայց երբ Լարսի անցակետում մոտ 1500 հայկ...

Արքայի ամբողջ շքախումբը

Արքայի ամբողջ շքախումբը

Հուլիսի 2, 2018


Նոր կառավարության որևէ ձեռքբերման մասին նույնիսկ այդ կառավարության անդամները չեն համարձակվում խոսել: Ասում են՝ դեռ վաղ է, մի քի...

Հանձնարարված է անպայման գտնել

Հանձնարարված է անպայման գտնել

Մայիսի 24, 2018


Հիմա արդեն անսխալ կարելի է պնդել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կառավարության յուրաքանչյուր անդամի հստակ հանձնարարական է տվել`...

Մեկ զանգի ժողովրդավարությունը

Մեկ զանգի ժողովրդավարությունը

Մայիսի 18, 2018


Լույսը դեռ չբացված պաշտոնանկությունների ու հեռացումների ալիքը անցնում է ամբողջ երկրով: Յուրաքանչյուր կես ժամը մեկ լսում ես նոր ...

Նիկոլը ընտրեց վիճակագրական սուտը

Նիկոլը ընտրեց վիճակագրական սուտը

Մայիսի 17, 2018


Ազգային վիճակագրական ծառայության պետի պաշտոնը երկար տարիներ զբաղեցրած Ստեփան Մնացականյանն այսօր կառավարության նիստում վերստին 6...

Փոխեցին, որ ոչինչ չփոխեն

Փոխեցին, որ ոչինչ չփոխեն

Մայիսի 11, 2018


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առ այսօր ընդամենը մի քանի կադրային նշանակումներ է կատարել, բայց այդքանն էլ բավական եղավ, որ դժգոհողներ...

Հայաստանի ձրիակերների գլխաքանակը պակասեց 9-ով

Հայաստանի ձրիակերների գլխաքանակը պակասեց 9-ով

Ապրիլի 6, 2018


Խորհրդական ունենալը ՀՀ իշխանավորների ամենասիրած զբաղմունքն է, ամենահարգված ատրիբուտը: Օրինակ, Տարոն Մարգարյանն իր խորհրդականներ...

Խեղճ դատախազներ, ո՞նց եք ապրելու

Խեղճ դատախազներ, ո՞նց եք ապրելու

Մարտի 14, 2018


Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրված հարցերից մեկը վերաբերում է Հայաստանի դատախազներին մշտական բնակության վայրից դուրս...

Վերնախավում ցնցումներ կլինեն

Վերնախավում ցնցումներ կլինեն

Մարտի 7, 2018


Ազգային ժողովում ներկայացվեց կառավարության նոր կառուցվածքը, և այդ հեռանկարը իր հետ բազում խնդիրներ է բերելու: Եթե դրանցից առաջն...

Քաղաքական և այլ նպատակահարմարության բեռը

Քաղաքական և այլ նպատակահարմարության բեռը

Մարտի 6, 2018


Այս օրերին Ազգային ժողովում մեկը մյուսի ետևից օրենքներ են ընդունվում, որոնց հիմնական միտումը մեկն է` կառավարման կարգը հարմարեցն...

Քաղաք, որ կարելի է նաև չունենալ

Քաղաք, որ կարելի է նաև չունենալ

Մարտի 2, 2018


Եթե կա մի բան, որ մեր կառավարության մոտ ամենալավն է ստացվում, դա գլխից մեծ գործեր բռնելն ու դրանք կիսատ թողնելն է: Հարյուրավոր ...

Բա մի հատ էլ չծխե՞նք պետության հաշվին

Բա մի հատ էլ չծխե՞նք պետության հաշվին

Փետրվարի 19, 2018


Մեր պետական կառույցներում ազնիվ մրցակցություն է սկսվել, թե ով կարող է ավելի հետաքրքիր ձևով մսխել պետության գումարները, ով կարող...

Իրենք գրում, իրենք հաստատում են

Իրենք գրում, իրենք հաստատում են

Փետրվարի 15, 2018


Ազգային ժողովը մենք անվանում ենք օրենսդիր մարմին, այսինքն՝ մի տեղ, որտեղ օրենքներ են լույս աշխարհ գալիս: Բայց ահա «Պառլամենտ մո...

Վարչապետի 856 միլիոնանոց փուչիկը

Վարչապետի 856 միլիոնանոց փուչիկը

Փետրվարի 8, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ անկեղծորեն զարմացրեց ժողովրդին: Առաջին անգամը նախընտրական շրջանում էր, երբ հայտարարեց, թ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

Նիկոլը Փարիզում
Սեպտեմբերի 14, 2018


Նիկոլը Փարիզում

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ