Ազգային խայտառակություն

Ազգային ժողովի հարեմների ծրագիրը վտանգված է. կընդառաջի՞ արդյոք նախագահ Սարգսյանը պատգամավորների լիբիդոների նորմալ գործունեությանը

Նոյեմբերի 20, 2014
Ազգային ժողովի հարեմների ծրագիրը վտանգված է. կընդառաջի՞ արդյոք նախագահ Սարգսյանը պատգամավորների լիբիդոների նորմալ գործունեությանը
Ծառուկ Սարգսյան
 
Հայաստանի խորհրդարանի պատգամավորներից յուրաքանչյուրն ուզում է սեփական հարեմն ունենալ, և որ ամենակարևորն է` ուզում է, որ հարճերին վճարեն ոչ թե իրենք, այլ պետական բյուջեն: Նրանցից մի քանիսը՝ ԱԺ քյաբաբակեր նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ և ընկերակցությամբ նրա բաժակի ընկեր Սամվել Նիկոյանի, Գագիկ Մինասյանի, Խոսրով Հարությունյանի, Սուքիաս Ավետիսյանի, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի, դաշնակցական Արծվիկ Մինասյանի և ՕԵԿ-ից Մհեր Շահգելդյանի, ներկայացրել են օրենքի նախագիծ, որով առաջարկում են պատգամավորներին հատկացնել հաստիքավոր խորհրդականների մի խումբ, որը նրանց իբր թե պետք է կառավարությունից ուղարկված օրինագծերին ծանոթանալու համար:
 
Նախ սկսենք նրանից, որ յուրաքանչյուր պատգամավոր ունի մի հաստիքավոր և մեկ անհաստիք օգնական: Մի ժամաակ այս օգնականները ստանում էին 100 հազար դրամ աշխատավարձ, բայց պատգամավորները համառ պայքարի միջոցով հասան նրան, որ իրենց օգնականների աշխատավարձը գրեթե կրկնապատկվեց: Իսկ ովքե՞ր են պատգամավորների օգնականները. մի մասը նրանց սիրասուն բալեքն են, կապ չունի՝ տղա, թե աղջիկ: Սրանք հիմնականում անճար պատգամավորներն են, որոնք իրենց բալեքին չեն կարողացել փոխնախարար կամ վարչության պետ տեղավորել ու ստիպված կապել են պատգամավորի օգնականի հաստիքին. համ փող է, համ ստաժ, համ էլ կարգավիճակ: Պատգամավորները մտածում են. ի՞նչ իմաստ ունի պետական փողն ուրիշի էրեխեն ուտի, եթե այն կարող է ուտել  մեր բալեն, մանավանդ որ անելու բան էլ չկա պառլամենտում թե՛ պատգամավորի համար, թե՛ նրա բալի (եթե նիստերին նստելն ու սուրճ խմելը՝ կոմերցիոն կամ գողական թեմաներով աշխարհիկ զրույցներով, գործ ու աշխատանք չհամարենք): Դրա համար ձևակերպում են օգնական, ու էրեխեքը ԱԺ են գալիս միայն աշխատավարձի օրերին, կամ էլ այդ օրերին էլ չեն գալիս, հաշվապահությունում գիտեն՝ ով ում բալեն է, փողը հաշվում- տալիս են պատգամավոր ծնողին, նա էլ տանում է տուն և երևի հանձնում էրեխուն՝ որպես արդար աշխատանքի վարձատրություն:
 
Բայց կան պատգամավորներ, որոնք իրենց էրեխեքին ավելի լուրջ գործով են ապահովել, և սրանց էրեխեքը մենակ «պերերիվին» են 200 հազար դրամ փող ծախսում և կարիք չունեն պատգամավորի օգնական ձևակերպվել հանուն մի քանի կոպեկի: Նման դեպքերում պատգամավորներն իրենց օգնական են ձևակերպում իրենց բոզերին, որպեսզի նրանց ծառայությունների դիմաց վճարեն ոչ թե սեփական գրպանից, այլ բյուջեի միջոցներից: Դրա համար խորհրդարանը լցվել է ամենատարբեր տեսակի, հմայքի և լկտիության հարճերով, որոնք զուրկ լինելով որևէ զբաղմունքից՝ ընդմիջումների ժամանակ զվարճացնում են իրենց շեֆերին, երևի մտածելով, որ պատգամավորի օգնականի գործն էլ հենց այն է, որ պատգամավորին պահի միշտ առույգ և զվարթ վիճակում, որ նա էլ կարողանա զբաղվել օրենսդրական աշխատանքով:
 
Հիմա պատգամավորները որոշել են չբավարարվել մի բոզով և ուզում են դրա փոխարեն ունենալ ամբողջական հարեմ: Դա, երևի, տարիքի հետ է կապված. ինչքան մարդ մեծանում է, այնքան շատ է մտածում երկրային հաճույքներից օգտվելու մասին, որովհետև հասկանում է, որ երկրային կյանքին չափազանց քիչ ժամանակ է մնացել: (Բնականաբար, պատգամավորները կրթյալ մարդիկ են և ծանոթ են Մարտիրոս Սարյանի այն հանճարեղ մտքին, թե կյանքը կղզի է` նավակով գալիս ես, մնում ես մի ժամանակ, հետո նստում նավակն ու հեռանում ես: Ինչպես հասկացաք, ՀՀ Ազգային ժողովն այս ձրիակերների համար հենց այդ կղզին է, և այնտեղ գտնվելու ժամանակը սրանք ուզում են օգտագործել առավելագույնս արդյունավետ): Դրա համար էլ նրանք՝ իրենց քյաբաբակեր շեֆի գլխավորությամբ, որոշել են նման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, որպեսզի պետությունն ամսական մի քանի միլիոն ավելի փող տա պատգամավորներին, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը մեկի փոխարեն մի քանի հարճ պահի: Հետո որ այդ հարեմները ստեղծվեին, պատգամավորի սենյակը փոքր էր գալու դրանց տեղավորելու համար, և անհրաժեշտություն էր առաջանալու ամեն պատգամավորի համար գոնե մի 200 քառակուսի մետրանոց տարածք հատկացնել, որ գոնե հնարավոր լինի սաունա, «դուշեվոյ» բան-ման սարքել, թե չէ, առանց հիգենայի կանոնները պահպանելու, կարող էր վտանգվել պատգամավորի առողջությունը, որը գերակա արժեք է, ինչն էլ բացասաբար կանդրադառնար մեր երկրի զարգացման վրա (այն, որ Հայաստանով մեկ էլ կարող էր սիֆիլիսի համաճարակ բռնկվել` դեռ ջհանդամ, կարևորը ՀՀ պատգամավորն է):
 
Դժբախտաբար, կառավարությունը բացասական եզրակացություն է տվել Գալուստ Սահակյանի և նա գործընկերների օրենսդրական նախաձեռնությանը: Հիմա էս «նիսյա»  բոզարածները պետք է կողմնորոշվեն՝ ո՞նց քվեարկեն 2015թ. բյուջեին, որն իրենց համար  զլացավ մի քանի միլիոն փող հատկացնել լրացուցիչ կայֆերի համար: Ճիշտը երևի այն կլինի, որ նրանք դեմ քվեարկեն և տապալեն Հովիկ Աբրահամյանի կառավարությունը, որովհետև, եթե Հովիկը չի ուզում Գալուստի լավը, ինչո՞ւ պետք է Գալուստն ուզենա Հովիկի լավը:
Բայց սա, իհարկե, ֆանտազիայի ժանրից է. իհարկե, սրանք գեներալ Մանվելի ու Ծաղիկ Ռուբոյի առյուծների սրտերը դեռ չեն կերել և անգամ բռնաբարության վտանգի ներքո դեմ չեն գնա կառավարությանը, այն է` նախագահ Սարգսյանին: Հետևաբար, պետք է ենթադրել, որ պատգամավորների լիբիդոների ֆինանսավորման հարցն այլ կերպ կլուծվի` Գալուստ Սահակյանի միջոցով, որը նման դեպքերում սովորաբար գնում է նախագահի մոտ, գանգատվում է, լացուկոց դնում, նախագահն էլ սրա երեսը կրկնակի չտեսնելու և վայնասունը չլսելու համար ընդառաջում է: Տեսնենք, թե ինչ կլինի այս անգամ, արդյոք նախագահ Սարգսյանը կզիջի իր հավաքած պառլամենտի անդամներին, որոնք էլ, իրենց հերթին, ուզում են մեկ այլ կոլեկտիվ հավաքել: Եթե, այնուամենայնիվ, կառավարությունն ընդառաջեց պատգամավորներին, ապա միանշանակ պետք է եզրակացնել, որ դա արել է Գալուստ Սահակյանը` վերը նշած սխեմայով:

 






Դիտումների քանակ 8849


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մնացականյան Զոհրաբը խնդիր ունի Ռուսաստանի հետ

Մնացականյան Զոհրաբը խնդիր ունի Ռուսաստանի հետ

Մայիսի 4, 2020


Փաշինյան Նիկոլի մոտ նախարար աշխատող Մնացականյան Զոհրաբը կատարյալ խայտառակ անձնավորություն է, ինչպեսև բոլորը, ովքեր թույլ են տվե...

Արյան հոտ է առնում չկայացած աբորտի հետևանքը

Արյան հոտ է առնում չկայացած աբորտի հետևանքը

Փետրվարի 6, 2020


Փաշինյան Նիկոլի միքայելյան սասունն այն խայտառակություններից է, որոնց պատճառով ժողովուրդը մեղադրում է նրանց ծնողներին` ժամանակին...

Իրավական «լիկբեզ» Գևորգ Դանիելյանից

Իրավական «լիկբեզ» Գևորգ Դանիելյանից

Փետրվարի 3, 2020


Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը առաջիններից արտահայտվեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական...

բադասյան ռուստամիկը գողակա՞ն է գնում

բադասյան ռուստամիկը գողակա՞ն է գնում

Հունվարի 21, 2020


Բանակից կեղծ թղթով փախած բադասյան ռուստամիկը, որին մնասյան լարիսնա նշանակեց ՀՀ արդարադատության նախարար, աստիճանաբար կորցնում է ...

Յոնջի մահացու վտանգի մասին աբաջյան գոհարի ընտանիքում չգիտեն

Յոնջի մահացու վտանգի մասին աբաջյան գոհարի ընտանիքում չգիտեն

Դեկտեմբերի 24, 2019


Հայաստանի ամենառոմանտիկ զույգը` աբաջյան գոհարն ու նրա մարդը, լավ Նոր տարի կանցկացնեն: Հանուն կնոջ աբաջյան գոհարի մարդն ինքն իրե...

Սորոսի վաստակներն անցել են կրթական համակարգին

Սորոսի վաստակներն անցել են կրթական համակարգին

Դեկտեմբերի 23, 2019


Փաշինյան Նիկոլի խմբակցության Սորոս Ջորջի ենթախմբակցությունում ղազարյան սոնա կա` 26 տարեկան մի խայտառակություն, առաջադեմ արևմտակ...

հակոբյան հրաչը մարտի է նետվում ծխախոտի դեմ

հակոբյան հրաչը մարտի է նետվում ծխախոտի դեմ

Դեկտեմբերի 9, 2019


Փաշինյան Նիկոլի Աննայի հակոբյան հրաչն այսօր պառլամենտում հակածխախոտային պայքարով էր զբաղված: «Ծխախոտային արտադրատեսակների և դրա...

Փաշինյան Նիկոլի սրտի պառլամենտի ընտրության տարելիցի կապակցությամբ

Փաշինյան Նիկոլի սրտի պառլամենտի ընտրության տարելիցի կապակցությամբ

Դեկտեմբերի 9, 2019


Մեկ տարի առաջ այս օրը Փաշինյան Նիկոլն Ազգային ժողովի ընտրություններ անցկացրեց: Նախրին համոզեց, թե քանի էս Ազգային ժողովը կա, ոչ...

աբաջյան գոհարի մարդը հանկարծ չկախվի…

աբաջյան գոհարի մարդը հանկարծ չկախվի…

Հունիսի 12, 2019


աբաջյան գոհարի աստեղային ժամերին հաշիվ չմնաց. Շվեդիայից իմանում ենք, որ միրզոյան արարատը հանդիպել է այդ երկրի թագավորի հետ: Նոր...

աբաջյան գոհարի մարդը մուղաթ է անում իրեն

աբաջյան գոհարի մարդը մուղաթ է անում իրեն

Հունիսի 1, 2019


Սա արդեն աննորմալություն է, անգամ հոկտեմբերի 27-ի սպանդից հետո ԱԺ որևէ նախագահի մոտ այդպիսի մտահոգություն չի առաջացել։ Ավելին, ...

Փաշինյան Նիկոլի հերթական հարվածը հայոց բանակին

Փաշինյան Նիկոլի հերթական հարվածը հայոց բանակին

Հունիսի 1, 2019


47 պատգամավորի խնդրանքով խորհրդարանը ստեղծել է խորհրդարանական հանձնաժողով, որը կզբաղվի 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների...

Не виноватая я (Գագիկ Ծառուկյան)

Не виноватая я (Գագիկ Ծառուկյան)

Ապրիլի 19, 2019


Պատասխանատվությունից խուսափելը հայրենի քաղաքական գործիչների սիրած զբաղմունքն է: Այսօր Ազգային ժողովում Գագիկ Ծառուկյանը հենց դր...

Գեղացի պատգամավորուհին մտածում է գյուղացուն աջակցելու մասին

Գեղացի պատգամավորուհին մտածում է գյուղացուն աջակցելու մասին

Մարտի 28, 2019


Մի գեղացի կա, հովսեփյան սոֆյա, Մանթաշ գյուղից է: Հանրային համոզմունք կա, որ Մանթաշը Հայաստանի ամենաաֆերիստ գյուղերից է, օրինակ,...

Սալոմե Զուրաբիշվիլին մատ է թափ տվել աբաջյան գոհարի մարդու վրա

Սալոմե Զուրաբիշվիլին մատ է թափ տվել աբաջյան գոհարի մարդու վրա

Մարտի 15, 2019


Երևանում է Վրաստանի դեկորատիվ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Սա մեր Սարգսյան Արմենի նման մի բան է՝ պետության հաշվին ծանապարհորդո...

Եվս մի քանի նկատառում նոր Ազգային ժողովի վերաբերյալ, որը հայ ժողովրդի հետ ընդհանուր բան չունի

Եվս մի քանի նկատառում նոր Ազգային ժողովի վերաբերյալ, որը հայ ժողովրդի հետ ընդհանուր բան չունի

Դեկտեմբերի 11, 2018


Խայտառակությունն այն է, որ մենք կունենանք Ազգային ժողով, որի 80 տոկոսը որևէ ընդհանուր բան չունի հայ ժողովրդի հետ, որոնց դավանած...

ՀՀ ԱԺ ապագա պատգամավորները գողի կարգավիճակ կստանան

ՀՀ ԱԺ ապագա պատգամավորները գողի կարգավիճակ կստանան

Դեկտեմբերի 3, 2018


Եթե ինչ-որ մեկը թալանել է, ապա դա չի նշանակում, որ նա պետք է կալանավորված լինի: Եթե վերջինս կալանավորված չէ, ապա նա պետք է վերա...

ՀՀԿ-ի վերջին օգուտը

ՀՀԿ-ի վերջին օգուտը

Հոկտեմբերի 29, 2018


Ազգային ժողովում այսօր՝ հոկտեմբերի 29-ին, երկրորդ անգամ տապալվել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը: Փաթեթին կողմ է ք...

Փաշինյան Նիկոլը բոլոր հարցերում է ճշմարտացի, քանզի իրոք սակրալ է

Փաշինյան Նիկոլը բոլոր հարցերում է ճշմարտացի, քանզի իրոք սակրալ է

Հոկտեմբերի 24, 2018


Երեկ մենք գրել էինք, որ Հայաստանում վտանգավոր իրավիճակ է ստեղծվում արևմտամետ լիբերալ ու գրանտակեր հանրույթի ծափահարությունների ...

Լֆիկ Սամոն ընդդեմ Փաշինյան Նիկոլի

Լֆիկ Սամոն ընդդեմ Փաշինյան Նիկոլի

Հոկտեմբերի 24, 2018


Այսօր կայացավ Փաշինյան Նիկոլի ֆարսի առաջին փուլը: Նա չընտրվեց ՀՀ վարչապետ: Պատգամավորները ճիշտ քվեարկեցին, ինչպեսև հանձնարարվել...

Սահուն անցում ողբերգությունից ֆարս

Սահուն անցում ողբերգությունից ֆարս

Հոկտեմբերի 23, 2018


Փաշինյան Նիկոլի Նոր Հայաստանում ողբերգությունը վերածվում է ֆարսի: Փաշինյան Նիկոլի առաջին ընտրությունը վարչապետի պաշտոնում ողբեր...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ