Միջազգային խայտառակություն

Չեխիայում ձվերը հասել են նշանակետին՝ համաձայն Հեգելի տեսության

Նոյեմբերի 18, 2014
Չեխիայում ձվերը հասել են նշանակետին՝ համաձայն Հեգելի տեսության
Պրահայում բողոքի ակցիայի մասնակիցները փորձել են ձվեր և պոմիդորներ նետել Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի վրա, բայց դրանք կպել են նրա գերմանացի գործընկեր Յոահիմ Հաուկին։ Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի, նոյեմբերի 17-ին, երբ Զեմանը ելույթ էր ունենում համալսարանական ճամբարի մոտ, որտեղ 25 տարի առաջ տեղի էր ունեցել ուսանողական ցույց, որով սկզբնավորվել էր «թավշյա հեղափոխությունը» (1989թ. նոյեմբեր-դեկտեմբերին Չեխոսլովակիայում տեղի ունեցավ այսպես կոչված «թավշյա հեղափոխություն», որի արդյունքում կոմունիստները զրկվեցին երկրում իշխող դերից, իսկ նրա նոր առաջնորդ դարձավ այլախոհ գրող Վացլավ Հավելը)։ Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը։
 
Երբ Զեմանի հայտնվելուց դժգոհները սկսեցին նախագահի վրա ուտելիք նետել, թիկնազորը բացեց սև հովհարները, որպեսզի պաշտպանի նրան, ինչպես նաև Գերմանիայի, Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի՝ տարեդարձի առիթով Պրահա ժամանած նախագահներին։ Սակայն գերմանացի նախագահին պաշտպանել չհաջողվեց։ Մի ձու կպավ ուղիղ Հաուկի գլխին։
 
Ամբոխը վանկարկում էր «Խայտառակություն» և «Հրաժարական», ոմանք ձեռքներին բաններներ ունեին՝ «Մենք չենք ուզում լինել Ռուսաստանի գաղութը» կարգախոսներով։ Որոշակի պահի հազարավոր միտինգավորներ նախագահին կարմիր քարտ ցույց տվեցին։
 
Հիշեցնենք, որ չեխական ԶԼՄ-ները սկսեցին բացահայտ քննադատել Զեմանին այն բանից հետո, երբ նա հանդես եկավ ընդդեմ հակառուսական պատժամիջոցների՝ Ուկրաինայում հակամարտության հետ կապված։ Նոյեմբերի 16-ին «Առաջին ալիքին» տված հարցազրույցում նա ասել է, որ պատժամիջոցները ներկայացնում են loss-loss  ռազմավարություն, «ռազմավարություն, որի դեպքում կորցնում են բոլորը, և ոչ ոք ոչ մի առավելություն չունի»։ Մինչ այդ, սեպտեմբերին, նախագահը հանդես էր եկել հօգուտ Մոսկվայի դեմ պատժամիջոցները հանելու և համաշխարհային հանրությանը կոչ էր արել միավորվել իրական թշնամուն՝ «Իսլամական պետության» ահաբեկիչներին դիմագրավելու համար։
 
Ասում են, թե աշխարհում պատահական ոչինչ չի կատարվում, իսկ Հեգելը պնդում էր, որ «այն, ինչ կատարվում է, կատարվում է անպայման և անհրաժեշտաբար»։ Հետևաբար, ձվերն անպայման պետք է կպնեին հենց Գերմանիայի նախագահի գլխին և ոչ թե Զեմանի, թեև հասցեագրված էին հենց նրան։ Քանզի հենց Գերմանիան է այսօր ուղղորդում Եվրոպան՝ եվրամիութենական նորակոչիկներին ենթարկելով տնտեսական զրկանքների՝ հանուն ամերիկյան հակառուսական և հակաեվրոպական շահերի իրագործման։ 





Դիտումների քանակ 20110


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Զավենիչ Արամն ու Գերմանիայի նախագահը մի խելքի են, կամ՝ վտանգված է Սարգսյան Արամի քամակը

Զավենիչ Արամն ու Գերմանիայի նախագահը մի խելքի են, կամ՝ վտանգված է Սարգսյան Արամի քամակը

Հունիսի 26, 2019


Երբ օրեր առաջ ՌԴ դեսպան պրն Կոպիրկինն այցելեց Ռոբերտ Քոչարյանին, հետո հյուրընկալվեց Սահմանադրական դատարանում, սպարապետ Սարգսյան...

ԵՄ-ն պաշտպանում է լիլիթին և կոչ է անում պատժել մեզ

ԵՄ-ն պաշտպանում է լիլիթին և կոչ է անում պատժել մեզ

Ապրիլի 10, 2019


Տրանսգենդեր լիլիթի և կարապետյան մաշայի համատեղ ֆինտն Ազգային ժողովում լուրջ մտահոգություն է պատճառել Հայաստանում ԵՄ պատվիրակութ...

Մասնավոր Քոչարյանն ու ունիվերսալ բարսեղյան լևոնը

Մասնավոր Քոչարյանն ու ունիվերսալ բարսեղյան լևոնը

Հունվարի 29, 2019


Հայաստան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը: Սրան ընդունել են նախագա...

Ինչպիսի՞ն կլինի գերմանացիների քամակների ապագան

Ինչպիսի՞ն կլինի գերմանացիների քամակների ապագան

Հունվարի 28, 2019


Եվրոպայում մոռացել են, որ գերմանացիներն ու մյուս եվրոպացիները բարբարոսների հետնորդներ են, իսկ Հայաստանի արևմտամետ հանրույթը չգի...

Սվիտալսկին ազնիվ մարդ չէ

Սվիտալսկին ազնիվ մարդ չէ

Նոյեմբերի 14, 2018


Այսօր առաջին փոխվարչապետի պաշտոնակատար արարատ միրզոյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Հայաստ...

Հայաստանը տնտեսապես լիբերալ է, բայց ներքաղաքական առումով վախեցնում է-  հարցազրույց

Հայաստանը տնտեսապես լիբերալ է, բայց ներքաղաքական առումով վախեցնում է- հարցազրույց

Հոկտեմբերի 26, 2018


Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը կոկորդ են պատռում՝ մեզ հավաստիացնելով այն մասին, որ միայն արտահերթ ընտրությունները կկարողանան կարգա...

Հանկարծ ու կեսը հետ վերցնեն

Հանկարծ ու կեսը հետ վերցնեն

Հուլիսի 20, 2018


Արևմուտքի ֆինանսական աջակցությունից դժգոհ Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի առիթներով դժգոհել է Եվրոպայից այն բանի համար, որ սրանք ...

Զարմացած են, որ զարմացած է

Զարմացած են, որ զարմացած է

Հուլիսի 16, 2018


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բրյուսելից վերադառնալուց հետո, ամփոփելով իր այցի արդյունքները, դժգոհություն էր հայտնել առ այն, որ Եվր...

Մենք ձեզ` հեղափոխություն, դուք մեզ` փող

Մենք ձեզ` հեղափոխություն, դուք մեզ` փող

Հուլիսի 13, 2018


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս ավելի հաճախ է սկսել մեկնաբանել ինքն իր խոսքերը: Դրանք այլևս առաջվա նման հեշտ ընկալելի չեն մ...

Եվրամիությունում կովը մահապատժի է դատապարտվել

Եվրամիությունում կովը մահապատժի է դատապարտվել

Հունիսի 3, 2018


Բուլղարացի ֆերմերի կովին սպառնում է մահապատիժ Սերբիայի հետ սահմանն անլեգալ հատելու համար։ Այս մասին տեղեկացնում է REGNUM տեղեկա...

Թափթփուկները պատմություն են կերտում ԵՄ պատվիրակության գրասենյակում

Թափթփուկները պատմություն են կերտում ԵՄ պատվիրակության գրասենյակում

Ապրիլի 6, 2018


2018թ. ապրիլի 3-ին «Հանուն Հայաստան պետության» ճակատի նախաձեռնող խմբի ներկայացուցիչները ԵՄ պատվիրակության հայաստանյան գրասենյակ...

Եվրոպայի դուռը հայերի համար կբացեն թուրքերը

Եվրոպայի դուռը հայերի համար կբացեն թուրքերը

Մարտի 29, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ ապրիլի 3-ից Երևանում Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի և Շվեդիայի համար նե...

Գժության համաճարակը սպառնում է ԵՄ-ին

Գժության համաճարակը սպառնում է ԵՄ-ին

Մարտի 23, 2018


Անգլիական Սոլսբերի քաղաքում մարտի 4-ին իբր թունավորված Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր գործը եվրամիութենական պտույտներ է ընդունում։...

Շվեդիայում եվրարժեքները եկեղեցի են թափանցել. Աստծուն այլևս «Տեր» չեն ասի

Շվեդիայում եվրարժեքները եկեղեցի են թափանցել. Աստծուն այլևս «Տեր» չեն ասի

Նոյեմբերի 24, 2017


Հոգևորականության ներկայացուցիչները Շվեդիայում առաջարկում են այսուհետ հրաժարվել «Տեր» բառից՝ Աստծուն դիմելիս, և դրա փոխարեն օգտա...

Քաղաքականությո՞ւն, թե՞ բուքմեյքերական գրասենյակ

Քաղաքականությո՞ւն, թե՞ բուքմեյքերական գրասենյակ

Նոյեմբերի 23, 2017


Արդեն տեղեկացվել է այն մասին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնում է Բրյուսել նոյեմբերի 24-ին Արևելյան գործընկերության եր...

Պահպանել ընտանի՞քը, թե՞ իրավունքը

Պահպանել ընտանի՞քը, թե՞ իրավունքը

Հոկտեմբերի 23, 2017


Պարզվեց` ընտանեկան իրավունքների խնդիրը մեր երկրում առավել քան խնդրահարույց է: Արդեն քանի շաբաթ է` ծավալվում է նույն բանավեճը և ...

Խոսել սիրում են, կարդալ չեն սիրում

Խոսել սիրում են, կարդալ չեն սիրում

Հոկտեմբերի 20, 2017


ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագիրը համակիրների ու պաշտպանների մի հսկայական բանակ ունի: Բավական է միայն վերհիշել, թե անցած ամիսների ը...

Անթարգմանելի կապերի բնագիրը

Անթարգմանելի կապերի բնագիրը

Հոկտեմբերի 19, 2017


Արդեն մի քանի ամիս շարունակվում է բանավեճն այն հարցի շուրջ, թե Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերո...

Մեկը լինի` Եվրոպային հանձնարարական տա

Մեկը լինի` Եվրոպային հանձնարարական տա

Հոկտեմբերի 4, 2017


Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլո...

Բաքվի «լանդրոմատում», պարզվում է, մարդ կա Անգելա Մերկելի շրջապատից

Բաքվի «լանդրոմատում», պարզվում է, մարդ կա Անգելա Մերկելի շրջապատից

Սեպտեմբերի 21, 2017


Եվրոպացի լրագրողների և փորձագետների իրականացրած՝ Ադրբեջանի կոռուպցիոն կապերի հետաքննության ընթացքում նոր մանրամասներ են ի հայտ ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը