Սովորական խայտառակություն

Ամորձատողը հանգստացնում է ամորձատվածին

Հոկտեմբերի 25, 2014
Ամորձատողը հանգստացնում է ամորձատվածին

Հոկտեմբերի 24-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ՀԱԿ խմբակցության  քարտուղար Արամ Մանուկյանը կրկին անկարող եղավ վերահսկել իր լեզուն, և միտքն առավել պատկերավոր դարձնելու համար հայտարարեց, որ մեր երկրում մշակույթը ռաբիսացված է, գիտությունը՝ մեռած, ուսանողությունը՝ ամորձատված:

 

Հավաքված բազմության մեջ հարյուրավոր մարդիկ կային, ովքեր ներկայացնում էին մշակույթը, գիտությունն ու ուսանողությունը: Նրանցից ոչ ոք առանձնապես չհակաճառեց ու չբողոքեց այդ խոսքերի համար: Բայց ահա հանրահավաքի ընթացքին ուշի-ուշով հետևող կրթության և գիտության նախարար  Արմեն Աշոտյանը իրեն անմիջապես նետեց համակարգչի մոտ, որպեսզի ֆեյսբուքյան իր էջում գրեր. «Սիրելի ուսանողներ, հասկանում եմ ձեր վրդովմունքը այսօրվա հանրահավաքին ձեզ հասցեագրված վիրավորանքի առիթով: Իրականում, մեղմ ասած ոչ ադեկվատ ու հիվանդագին սանձարձակություն դրսևորող միհոգավորը հերթական անգամ անցել է բոլոր սահմանները: Միաժամանակ խնդրում եմ ուսանողներին արձագանքի մեջ լինել հնարավորինս պարկեշտ: Հիշեք, որ ձեր գրառումները կարդում են նաև այլ մարդիկ»:

 

Աշոտյանը վատ է զգում ամորձատված ուսանողների համար` մոռանալով, թե ով է նրանց հետ այդ չար խաղը խաղացել: Նախարարը նաև չի հիշում այն ուսանողներին, ովքեր գուցե և ամորձատված չեն, բայց կրում են իմպոտենցիայի ախտանշանները և բավարարում են գտնում միայն կուսակցական-քաղաքական հարաբերությունների մեջ: Այստեղ էլ նույն ձեռքը ակտիվ դերակատարում ունի: Եվ վերջապես, Աշոտյանը բացահայտորեն սադրանքի է դիմում` հրահրելով ուսանողությանը անպայման վիրավորվել և արձագանքել Արամ Մանուկյանի որակումներին: Իսկ պարկեշտության հորդորը անպարկեշտության լավագույն քողարկումն է:






Դիտումների քանակ 3063


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ
Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը