Ազգային խայտառակություն

Զուրաբյան Լյովիկը պղծում է ազգի սրբերին՝ վարկաբեկելով նրանց երկրային գործերը

Սեպտեմբերի 26, 2014
Զուրաբյան Լյովիկը պղծում է ազգի սրբերին՝ վարկաբեկելով նրանց երկրային գործերը

Ջհանգիր Լֆիկյան

 

Արդեն մի քանի օր է, ինչ հայրենական մամուլի խելքն ու միտքը Վաղարշ Աբրահամյանն ու Սուրիկ Խաչատրյանն են: Մեկը գողական է գնացել օրը ցերեկով և ջարդել է իր վարձակալների սեղանները ոսկու շուկայում, քանի որ վերջիններս հանդգնություն են ունեցել բողոքի ակցիայի մասնակցել՝ իրենց իրավունքների պաշտպանության համար, մյուսը մարզպետ է նշանակվել երկրորդ անգամ, երբ մեկ տարի առաջ ստիպված եղավ հեռանալ պաշտոնից՝ իր տան մոտ մարդ սպանելու պատճառով:


Հանրությունը դժգոհում է, և տեղ ունի, քանզի մենք եղանք ամենաանընդունելի երևույթների ականատեսը: Սակայն մեզ համար անընդունելի է իրենց ընդդիմադիր համարող ուժերի դիրքորոշումը: Օրինակ, Զուրաբյան Լյովիկն ասում է, թե իշխանությունն է Լիսկան (կամ հակառակը), իբր, իր արևին հավասարության նշան է դնում Լիսկայի և իշխանության միջև: Նա իրավացի է, սակայն նա չէ, որ պիտի բարձրաձայնի այս միտքը: Քանզի Լիսկային Աստված ստեղծել է միայն այն բանի համար, որպեսզի նա կեղծի ընտրություններ, թալանի, գումարներ ծախսի վերադասների համար, իսկ այս ամենը պահանջում է գողական գնալ, որն էլ երբեմն ավարտվում է մեկ այլ գողականի սպանությամբ, ինչն էլ տեղի ունեցավ անցյալ տարի Լիսկայի տան մոտ: Զուրաբյան Լյովիկը երևի թե մոռացել է, որ իր հոգևոր ծնող Լևոն Տեր-Պետրոսյանն է պրն Լիսկայի ֆիզիկական, գենետիկ ծնողը. 1992-ին, երբ Լիսկան բանդիտական հարձակում կատարեց Գորիսի քաղաքապետարանի վրա և օկուպացրեց քաղաքապետի աթոռը, հենց Լևոն Տեր-Պետրոսյանն էր ՀՀ նախագահը, իսկ Լիսկայի արարքը վավերացնողը նրա նշանակած Վազգեն Սարգսյանն էր: Որտե՞ղ էր այդ ժամանակ Սերժ Սարգսյանը: Զուրաբյան Լյովիկը չի ուզում հիշել, բայց մենք նրան մեկ այլ բան էլ հիշեցնենք. պրն Լիսկան 1999թ. Սյունիքի մարզպետ նշանակվեց սուրբ Վազգեն Սարգսյանի հրամանագրով, երբ վերջինս իր երկրային կյանքում ՀՀ վարչապետ էր աշխատում: Հիմա ի՞նչ է ստացվում: Զուրաբյան Լյովիկն իրեն իրավունք է վերապահում խառնվել սրբերի գործերի մե՞ջ, կասկածի տակ դնել դրանց ճշտությո՞ւնը, նա համարձակվում է խմբագրել կամ սրբագրել սրբերի գործե՞րը: Վա՜յ, Զուրաբյան Լյովիկ, դու փի՞ղ ես, թե՞ առյուծ, պատգամավո՞ր ես, թե՞ սրբապիղծ, հերետիկո՞ս ես, թե՞ սովորական ավանակ: Դե, վեր ընկիր տեղդ ու չափդ իմացիր, և հիշիր, որ դու իրավունք չունես սուրբ Վազգենի ստորագրությունը քննարկելու կամ շահարկելու առարկա դարձնել: Դրա իրավունքն ունենք մենք, որ թքած ունենք թե՛ սուրբ Վազգենի, թե՛ էս ազգի մյուս սրբերի վրա, քանզի մեր հոգևոր ծնողը չէր, որ լույս աշխարհ բերեց թե՛ սուրբ Վազգենին, թե՛ նրա նշանակած առաքյալ Լիսկային:


Դե, իսկ Վաղարշն ուրիշ դեպք է, ուղղակի անոմալիա: Սրան էլ է Աստված ստեղծել, ինչպեսև բոլորիս, կոնկրետ նպատակով՝ թալանել, հարկեր թաքցնել, կերակրել ղեկավարությանը, ընտրակեղծիքներին մասնակցել և ֆինանսավորել: Եվ այս ամենը, ինչպեսև պրն Լիսկայի դեպքում, նույնպես պահանջում է պարբերաբար գողական գնալ, իսկ գողականի ժամանակ էլ երբեմն մարդկանց են խփում: Վաղարշի տղան դատապարտվեց վեց տարվա ազատազրկման, սակայն պատիժը չկրեց՝ օրինական կերպով ազատվեց նախագահ Սարգսյանի օրինական ներմամբ: Դե հիմա ո՞նց Վաղարշը շան պես չծառայի իշխանությանը, այն իշխանությանը, որն իրեն վերադարձրել է իր կյանքի ամենաթանկ ապրանքը՝ իր զավակին: Եվ Վաղարշը ծառայում է շան պես, թեպետ եթե մի փոքր գրագետ լիներ, կծառայեր մարդու պես, առաց լկտիության, լպիրշության, այլանդակության: Բայց ինչ արած, սա էլ է նորանկախ Հայաստանի պրոդուկտը՝ բարգավաճել է երեք նախագահների օրոք, ծառայել է երեք նախագահին էլ, լավ յուրացրել է Վազգեն Սարգսյանի և Վանո Սիրադեղյանի շկոլան: Հիմա ո՞վ է դժգոհում Վաղարշից: Առաջին և երկրորդ նախագահների մունետիկներն ու խամաճիկնե՞րը: Բա ծիծաղելի չէ՞:


Ինչևէ, լավ կլիներ, որ Զուրաբյան Լյովիկն ու իր խելքի մարդիկ գիտակցեն մի պրիմիտիվ բան. ամեն մարդ չէ, որ իրավունք ունի ճշմարտություն արտահայտել, եթե ինքն է պղծել այդ ճշմարտությունը ժամանակին կամ մասնակցություն է ունեցել դրա պղծմանը: Մենք լավ գիտենք թե՛ Լիսկային, թե՛ նրա արտադրողներին, այնպես որ, պետք չէ մեզ բացատրել և մեկնաբանել, թե ով է Լիսկան, ով է Վաղարշը: Ի վերջո, եթե չլիներ Զուրաբյան Լյովիկի հոգևոր ծնողը, հնարավոր է, որ այսօր մենք չունենայինք ոչ լիսկաներ, ոչ վաղարշներ, ոչ էլ այսօրվա իշխանություններին:

 






Դիտումների քանակ 3216


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ
Յա, իրո՞ք
21.01.2020 | 14:28


Յա, իրո՞ք

Լկտի Էրդողանը
21.12.2019 | 02:29


Լկտի Էրդողանը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Յա, իրո՞ք
Հունվարի 21, 2020


Յա, իրո՞ք

Յա, իրո՞ք
Հունվարի 21, 2020


Յա, իրո՞ք