Տիեզերական խայտառակություն

Դալյա Գրիբաուսկայտե... կոմերիտուհի, կոմունիստուհի, ռուսատյացուհի, եվրոպուհի և պարզապես հմայիչ կին

Սեպտեմբերի 26, 2014
Դալյա Գրիբաուսկայտե... կոմերիտուհի, կոմունիստուհի, ռուսատյացուհի, եվրոպուհի և պարզապես հմայիչ կին

Ծառուկ Սարգսյան


Դալյա Գրիբաուսկայտե... Այս համակրելի (անցյալում) շիկահերուհին ծնվել է 1956թ. մարտի 1-ին Վիլնյուսում։ Ավարտել է միջնակարգ դպրոցը, ինչպեսև բոլոր խորհրդային երեխաները։ Ընդունվել է Լենինգրադի համալսարան, ուսման ընթացքում աշխատել մորթու ֆաբրիկայում։ Համալսարանի քաղտնտեսության ֆակուլտետն ավարտել է 1983թ. և անմիջապես ընդունվել ԽՄԿԿ շարքերը։ Այնուհետև վերադարձել է Վիլնյուս և աշխատել  Վիլնյուսի բարձրագույն կուսակցական դպրոցում, որտեղ մինչև 1990թ. վարել է քաղտնտեսության դասընթացը։ 1988թ. ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր Հասարակական գիտությունների ակադեմիայում (Մոսկվա) պաշտպանել է դիսերտացիա և ստացել գիտությունների թեկնածուի աստիճան (Լիտվայում աստիճանը հաստատվել է որպես դոկտորական) և նույն ակադեմիայում աշխատել որպես դասախոս։

 

1989թ. Լիտվայի կոմունիստական կուսակցության պառակտումից հետո (ԼԿԿ/ԽՄԿԿ և ինքնուրույն ԼԿԿ) Դալյա Գրիբաուսկայտեն հավատարիմ է մնացել լենինյան կուրսին և մնացել ԼԿԿ/ԽՄԿԿ-ում ու դարձել ԽՄԿԿ Կենտկոմի Վիլնյուսի բարձրագույն կուսակցական դպրոցի ղեկավարներից մեկը՝ գիտքարտուղարը։

 

ԽՍՀՄ փլուզումից հետո տիկին Գրիբաուսկայտեի կարիերան փոքր-ինչ այլ ճանապարհով ընթացավ։ Չարժե երկար գրել այդ փշոտ ճանապարհի մասին, քանի որ ավելի հետաքրքիր ու հատկանշական է նրա փառահեղ կենսագրության սովետական շրջանը, բայց հակիրճ ասենք, որ նա աշխատել է և՛ ԱՄՆ-ում Լիտվայի դեսպանատանը, և՛ Լիտվայի ֆինանսների փոխնախարարն է եղել, աշխատել է նաև Եվրահանձնաժողովում, մինչև որ 2009թ. Լիտվայի ժողովուրդը նրան վստահեց պետության ղեկը, որը նա քաջաբար պահում է ահա արդեն երկրորդ ժամկետը։ Ինչ վերաբերում է Դալյա Գրիբաուսկայտեի անձնական կյանքին, ապա պետք է ասել, որ նա ընտանիք չունի (հավանաբար, ինչ-որ մեկի կամ մի քանի տղամարդկանց բախտն այս կյանքում իսկապես բերել է), իսկ մամուլում հաճախ օպերատիվ տվյալներ են արծարծվում նրա ոչ ավանդական, բայց միանգամայն հարգի ու արտոնյալ սեռական կողմնորոշման մասին, թեև տիկին Գրիբաուսկայտեն հերքել է այդ տեղեկությունները (այն ժամանակներում լեսբոսուհիներն Արևմուտքում այդքան էլ պահանջված ու հարգի չէին, ինչպես այսօր, դրա համար էլ, հավանաբար, տիկին Գրիբաուսկայտեն ոչ այնքան լուսավոր ժամանակներում գերադասեց թաքցնել իր եվրոպական քաղաքակրթվածության բարձրագույն աստիճանն ու այսօր, թերևս, ափսոսում է դրա համար)։ Իսկ ինչո՞ւ ենք որոշել ուշադրություն դարձնել այս ռոմանտիկ անձնավորության վրա հիմա, երբ Ուկրաինայում պատերազմ է, արևմտյան աշխարհի խազեինը չգիտի ոնց անի էբոլայի, Ռուսաստանի ու ԻՊ-ի հետ, իսկ Բրիտանիայի վարչապետն արդեն հոգնել է կաշառել ազատ մամուլին՝ իր կնոջ սիրային արկածները թաքցնելու համար։ Գրում ենք տիկին Գրիբաուսկայտեի մասին նրա՝ The Washington-ին վերջերս տված հարցազրույցի առիթով, որը REGNUM գործակալությունը ներկայացրել է ընթերցող հանրության ուշադրությանը։

 

Եվ այսպես, ի՞նչ է ասում տիկին Գրիբաուսկայտեն անդրօվկիանոսյան պարբերականին։

 

Ըստ էության, նա խոսում է այն մասին, որ Ռուսաստանը «Իսլամական պետության» անալոգն է, իսկ Վլադիմիր Պուտինին վաղ թե ուշ ահաբեկիչ կանվանեն (հիշեցնենք, որ ավելի վաղ Գրիբաուսկայտեն Պուտինին համեմատել էր Հիտլերի ու Ստալինի հետ)։ Որոշ հատվածներ մեջբերենք Լիտվայի նախագահի հերոսական հարցազրույցից.

 

- Դուք սատարո՞ւմ եք Բարաք Օբամայի՝ Սիրիայի ռմբակոծումն սկսելու որոշմանը։


-  Այո, նա ցույց տվեց իր լիդերությունը։ Իսկ Եվրոպայում և ԱՄՆ-ում այդ լիդերության բացակայության պատճառով էր նաև, որ ահաբեկչական խմբավորումներն այդքան արագ են աճում։

 

Իսկ դուք զգո՞ւմ եք լիդերության բացակայությունը ձեր տարածաշրջանում։


- Այո, լիդերության բացակայությունը թույլ տվեց, որպեսզի զարգանան այնպիսի ահաբեկչական կազմակերպություններ, ինչպիսին է «Իսլամական պետությունը», իսկ Ուկրաինայի հարցում թույլ տվեց, որպեսզի Ռուսաստանը դառնա ահաբեկչական տարրեր ունեցող երկիր։

 

- Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակն Ուկրաինայում։


- Իրավիճակն այնտեղ շարունակում է վատթարանալ։ Ռուսական զինված ուժերը դեռ Ուկրաինայում են։ Դա նշանակում է, որ Եվրոպան և աշխարհը Ռուսաստանին թույլ են տալիս մնալ մի երկիր, որը ոչ միայն վախեցնում է իր հարևաններին, այլ նաև նրանց դեմ ռազմական ուժ է գործադրում։ Ուկրաինայում իսկական պատերազմ է ընթանում։ Եվրամիությունը և համաշխարհային լիդերների մեծ մասը փորձում են դա ներկայացնել որպես ոչ թե լիարժեք պատերազմ, այլ մի ինչ-որ աջակցություն ահաբեկչական խմբավորումներին։ Մենք տեսնում ենք Ղրիմի օրինակը։ Սկզբում այնտեղ «կանաչ մարդուկներ» էին, բայց շուտով նրանք խոստովանեցին, որ ռուս զինվորներ են։ Հիմա նույնը տեղի է ունենում Ուկրաինայի արևելյան մասում։ Ես վստահ եմ, որ դա վերջին տարածքը չէ, որի հանդեպ Վլադիմիր Պուտինը ցանկանում է ցույց տալ իր ուժը։

 

- Ի՞նչ եք կարծում, էլ ո՞ւր կգնա Վլադիմիր Պուտինը։


- Եթե պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ թույլ լինեն կամ մինչև վերջ չկիրառվեն, կարծում եմ, նա կփորձի միացնել Արևելյան Ուկրաինան հարավային մասի և Ղրիմի հետ։ Նա ասաց, չէ՛, որ ցանկության դեպքում երկու օրում կարող է իր զորքերը հասցնել մինչև Վարշավա, Մերձբալթիկա և Բուխարեստ։ Սա ուղղակի սպառնալիք է հարևանների համար։

 

- Իսկ նա կարո՞ղ է ներխուժել Մերձդնեստր։


- Եթե մենք թույլ տանք, նա ուր ասես կգնա։ Խնդիրն այն է, որ Վլադիմիր Պուտինի Ռուսաստանը պատրաստ է պատերազմի և ուզում է պատերազմ։ Իսկ Եվրոպան և Արևմուտքը պատերազմին պատրաստ չեն։ Հիմա Եվրոպայում և աշխարհում չկա այնպիսի լիդեր, որը կարողանար կանգնեցնել Վլադիմիր Պուտինին։

 

- Դուք անհանգստանում եք, որ հաջորդ հարձակումը կարող է լինել ընդդեմ Մերձբալթիկայի՞։


- Եթե նրան չկանգնեցնեն Ուկրաինայում, նա հաստատ հեռուն կգնա։

 

- Ձեզ անվտանգ զգալու համար բավական չէ՞ ՆԱՏՕ պայմանագրի Հինգերորդ հոդվածը։


- Ոչ։ Բոլորը խոսում են ՆԱՏՕ պայմանագրի Հինգերորդ հոդվածի մասին։ Բայց այն հետ չի պահի Պուտինին իր չար ծրագրերից, եթե նա չտեսնի եվրոպական և համաշխարհային լիդերների իրական գործողությունները։ Մենք պարտավոր ենք նրան կանգնեցնել Ուկրաինայում։ Առայսօր սա մինչև վերջ չի հասկացվում։ Դրա համար էլ ասում եմ՝ այսօր լիդերությունը Եվրոպայում Վլադիմիր Պուտինի ձեռքերում է, ոչ թե Արևմուտքի։

 

- Վլադիմիր Պուտինը ձգտում է բաժանե՞լ Եվրոպան։


- Վլադիմիր Պուտինից եկող սպառնալիքը բնավ ավելի փոքր չէ Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետությունից» բխող սպառնալիքից։

 

- Դուք համարում եք, որ «Իսլամական պետությունը» և Ռուսաստանը նույն ահաբեկիչնե՞րն են։


-  Այո։ Ես համարում եմ, որ Ռուսաստանն ահաբեկում է իր հարևաններին՝ օգտագործելով ահաբեկչական մեթոդներ։

 

- Բայց չէ՞ որ աշխարհն ավելի շատ անհանգստացած է «Իսլամական պետությունից»։


- Հասկանալի է։ Դա առաջնային նպատակն է։ Ցավոք, դա նաև հիանալի հնարավորություն է Վլադիմիր Պուտինի համար՝ անելու այն, ինչ ուզենա։ Վլադիմիր Պուտինը սպառնալիք է ներկայացնում։ Թեկուզև այդ նույն այսպես կոչված Մինսկյան պայմանավորվածությունները Պուտինի վերջնագրից հետո։ Դրանցում Արևմուտքը և Եվրամիությունը տեղի տվեցին նրա պայմանների առաջ, որոնք ըստ էության նշանակում են Ուկրաինայի բաժանում։

 

- ԱՄՆ-ը ուկրաինացիներին չոր փաթեթներ է ուղարկում, բայց բեռնատարներով Գերմանիայից, որպեսզի հանկարծ չզայրացնի Վլադիմիր Պուտինին։


-  Ինչո՞ւ ենք այդքան մտածում Պուտինին չզայրացնելու մասին, որն ինքն իր զինվորներին է ուղարկում սպանելու և օկուպացնելու Ուկրաինան։ Ինչո՞ւ չենք մտածում ուկրաինացիների զգացմունքների մասին։ Վաղ թե ուշ մենք նրան ահաբեկիչ և հանցագործ ենք անվանելու...

 

- Այսօրվա իրավիճակը ձեզ հիշեցնում է Սուդետնե՞րը։


- Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ տիրող իրավիճա՞կը։ Այո, իհարկե։ Մենք օրը ցերեկով թույլ ենք տալիս բաժանել Ուկրաինան։

 

- Դուք կարծում եք, որ Ուելսյան գագաթաժողովից հետո դուք անվտանգության բավականաչափ երաշխիքնե՞ր ունեք։


- Ուելսից հետո ՆԱՏՕ-ն արթնացավ։ Դաշինքը քնած չէ։ Մենք մեր անվտանգությունը բարձրացնելու հնարավորություն ստացանք։ Մենք պետք է էլ ավելի շատ ներդրումներ կատարենք պաշտպանության ոլորտում։ Բայց ինչքա՞ն ժամանակ ունենք մենք։

 

- Դուք կարծում եք, որ Վլադիմիր Պուտինի դեմ մտցված պատժամիջոցները ցավոտ չե՞ն։


-  Դրանք բավարար չեն։ Հնարավոր է, որ եթե նա էլ ավելի հեռուն գնա, դրանք ավելի կոշտ կդառնան։

 

Հարցազրույցը Դայլա Գրիբաուսկայտեն ավարտել է հետևյալ ոգեշունչ խոսքերով. «Վերջին ժամանակներս բոլորից բարձր խոսում են այն երկրները, որոնք սահման ունեն Ռուսաստանի հետ, հատկապես Լիտվան և Լեհաստանը։ Արևմուտքի լիդերներին ազատության, դեմոկրատիայի և անկախության համար պայքարում անպատասխանատվության մեջ ամաչեցնելու բաց խոսակցությունն ու համարձակությունը մեր զենքերից մեկն է Ռուսաստանի դեմ պայքարում» (http://regnum.ru/news/polit/1851280.html)։

 

Կարդալով տիկին Գրիբաուսկայտեի հարցազրույցը, կասկածի մեջ ես ընկնում։ Ի՞նչ է սա։ Ֆիզիոլոգիական անդառնալի փոփոխությունների հետևա՞նք կանացի փխրուն գիտակցության վրա (նշենք, որ մենոպաուզան, կլիմաքսն՝ իրենց առանձնահատկություններով, տիկին Գրիբաուսկայտեի համար արդեն կայացած փաստ են)։ Գուցե գործ ունենք անմեղսունակության հասնող ռուսատյացության հազվագյուտ տեսակի հետ։ Թե՞ սա նախկին կոմերիտուհու, կոմունիստուհու  անսանձ կիրքն է՝ ուշաթափության ու զարկերակը կորցնելու աստիճանի խազեիններին ծառայել, ասել նրանց փոխարեն այն, ինչը նրանք երբեք չեն անի (խուսափելու համար խայտառակությունից և գիժ համարվելու ռիսկից)։

 

Ըստ էության, սթափ ուղեղով անհնար է մեկնաբանել տիկին Գրիբաուսկայտեի հարցազրույցը, բայց դե դժվար թե որևէ մեկն էլ կարողանա այդքան խմել...

 

Հետգրություն

Ռուսաստանի համար ծանր ժամանակներ են գալիս՝ մեկուսացման, ռուսատյացության խորացման, աշխարհով մեկ սփռված վաշինգտոնյան բոլոր մասնաճյուղերի հետ թշնամական վերաբերմունքի ժամանակաշրջան։ Դրան, իմ կարծիքով, կարելի է դիմակայել միայն այն դեպքում, եթե մինչև վերջ հասցվի այն, ինչ սկսվել է Ուկրաինայում, արագացվի ռուսական աշխարհի մեկտեղման գործընթացը, գտնվեն նոր դաշնակիցներ, վերադարձվեն հները, ստեղծվեն նոր բլոկներ այն պետություններից, որոնց անդամակցությունն արևմտյան մասնաճյուղերում սկզբունքորեն անհնար է։ Ցանկացած նահանջ Ռուսաստանի համար աղետ կդառնա։

                 

 

 

 

 

 






Դիտումների քանակ 9957


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը






Վերադառնալ

Նույն թեմայով

Հայկ Դեմոյանը՝ Հարվարդում ռուսատյացության խոսափող

Հայկ Դեմոյանը՝ Հարվարդում ռուսատյացության խոսափող

Ապրիլի 15, 2019


Երկրների արդի տեղեկատվական պատերազմները միմյանց դեմ սովորական բան են։ Ի դեպ, շատ հաճախ քարոզչությունը երկրի ներսում հասնում է ա...

Վրացական պարադոքսներ. ճանապարհ դեպի Եվրոպա նացիոնալիզմի, ռուսատյացության և Թուրքիայի միջով

Վրացական պարադոքսներ. ճանապարհ դեպի Եվրոպա նացիոնալիզմի, ռուսատյացության և Թուրքիայի միջով

Հունվարի 19, 2019


Դեռևս միջին դարերում Վրաստանը բաժանված էր այն ժամանակ երկու խոշոր իսլամական գերտերությունների՝ Թուրքիայի և Պարսկաստանի միջև։ Ա...

Խզմալյանը նորից խզարում է

Խզմալյանը նորից խզարում է

Սեպտեմբերի 4, 2017


Արևմտամետ և, բնականաբար, ռուսատյաց ռեժիսոր Տիգրան Խզմալյանի գլխում հերթական ապոկալիպսիսն է հասունացել, որտեղ շատ արյուն կա, իսկ...

Բանդերականներն ընդդեմ Ռյազանովի և Գայդայի

Բանդերականներն ընդդեմ Ռյազանովի և Գայդայի

Մարտի 24, 2016


«Ընդդիմադիր դաշինքի» կողմից հայց ներկայացնելու առիթ է հանդիսացել այն անձանցով ցուցակը համալրելը (մինչև 83 մարդ), որոնց Ուկրաինա...

Հանդուրժողականություն ռուսական ձևով

Հանդուրժողականություն ռուսական ձևով

Մարտի 7, 2016


ՌԴ Պետական դումայի պատգամավոր Իլյա Պոնոմարյովը, որն այժմ թաքնվում է արտասահմանում և նրա հանդեպ միջազգային հետախուզում է հայտարա...

Ռուսական ինքնաթիռի կործանումը երջանկության նոպա է առաջացրել «եղբայրական» Ուկրաինայում

Ռուսական ինքնաթիռի կործանումը երջանկության նոպա է առաջացրել «եղբայրական» Ուկրաինայում

Նոյեմբերի 1, 2015


Անշուշտ, Պուտինը հասկանում է, որ, մեղմ ասած, իր ասածն անհեթեթություն է։ Բայց դա անում է հանուն ինչ-որ պարկեշտության պահպանման, ...

Ալիևը ոլորում է Եվրոպայի երկար ականջները

Ալիևը ոլորում է Եվրոպայի երկար ականջները

Հուլիսի 14, 2015


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որոշել է պատժել Եվրոպային և նրանց զրկել իր ներկայությունից: «Եթե մենք այսօր ստիպված լինեինք ընտրո...

Անդրեյ Մակարևիչ. կեղտ, կեղտ, կեղտ

Անդրեյ Մակարևիչ. կեղտ, կեղտ, կեղտ

Հունիսի 15, 2015
1

Կա այսպիսի մի երաժիշտ՝ Անդրեյ Մակարևիչ, նույն ինքը՝ «Մաշինա վրեմենի» խումբը։ Բելառուսցի հրեա, նախնիներից ոմանք՝ հույն կաթոլիկնե...

Գեյրոպայի ազատարար հողմը ցրտահարությու՞ն է խոստանում

Գեյրոպայի ազատարար հողմը ցրտահարությու՞ն է խոստանում

Հունիսի 15, 2015


ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում հերթական խայտառակ փաստաթուղթն է ընդունվել, որը քվեարկության է դրվելու հունիսի 22-26-ին տեղի ուն...

Գիտնականներն էլ են լաց լինում. ինչպես կանանց իրավունքների պաշտպանները պաշտոնազրկեցին նոբելյան դափնեկրին

Գիտնականներն էլ են լաց լինում. ինչպես կանանց իրավունքների պաշտպանները պաշտոնազրկեցին նոբելյան դափնեկրին

Հունիսի 13, 2015


Կանանց իրավունքների մոլի պաշտպանները, ինչպես երևում է, «խաչակրաց արշավանք» են սկսել այն գիտնականների դեմ, ովքեր կարծիք են հայտն...

Եվրոպան Արցախի համար ընտրում է անիրավական իրավունքը սեփական ճակատագրի ընտրության վերաբերյալ

Եվրոպան Արցախի համար ընտրում է անիրավական իրավունքը սեփական ճակատագրի ընտրության վերաբերյալ

Մայիսի 4, 2015


Արցախում կայացած խորհրդարական ընտրություններից հետո տարբեր երկրների ու միջազգային կառույցների հայտարարությունները հաջորդեցին մե...

Մոլդովայի վարչապետը թերուս է և կեղծել է ատեստատը

Մոլդովայի վարչապետը թերուս է և կեղծել է ատեստատը

Ապրիլի 29, 2015


Եվրոպային ասոցիացված Մոլդովայում սկանդալ է բռնկվել. կառավարության ղեկավար Կիրիլ Գաբուրիչն անգամ միջնակարգ կրթություն չունի և ստ...

Խայտառակ սոցիոլոգիական տեղեկանք

Խայտառակ սոցիոլոգիական տեղեկանք

Ապրիլի 28, 2015


Հարցման ենթարկված եվրոպացի կրթված անձանց ընդամենը 13 տոկոսն է կարծում, որ Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակում կ...

Արևմտյան Եվրոպան՝ Անդրեաս Լուբիցների ինկուբատոր

Արևմտյան Եվրոպան՝ Անդրեաս Լուբիցների ինկուբատոր

Մարտի 30, 2015


Եվրոպայում ընդունված է վախենալ իսլամական ահաբեկչությունից, մարդու իրավունքների խախտումներից, պետությունների միջև սահմանները խախ...

Ամերիկացիները թաղեցին «նորմանդական» ձևաչափը, հանդիպումը Մինսկում չի կայանա

Ամերիկացիները թաղեցին «նորմանդական» ձևաչափը, հանդիպումը Մինսկում չի կայանա

Փետրվարի 9, 2015


Դեռ չէին հասցրել Օլանդն ու Մերկելը հեռանալ Մոսկվայից և պայմանավորվել Մինսկում այսպես կոչված «նորմանդական» ձևաչափով հանդիպման մա...

Օսվենցիմի ազատագրման նոր վարկած

Օսվենցիմի ազատագրման նոր վարկած

Հունվարի 27, 2015


Այսօր՝ հունվարի 27-ին, Լեհաստանում տեղի են ունենում միջոցառումներ՝ նվիրված Օսվենցիմի ազատագրման 70-ամյակին։ Ազատագրման փաստն ապ...

Հունաստանը փլուզում է ՆԱՏՕ-ն և ԵՄ-ը

Հունաստանը փլուզում է ՆԱՏՕ-ն և ԵՄ-ը

Հունվարի 27, 2015
1

Մինչ Եվրոպայում և ԱՄՆ-ում հաշվում են պատժամիջոցներից Ռուսաստանի կրած վնասները, կառուցում արդեն գոյություն չունեցող Ուկրաինան պո...

Փոլ Կրեյգ Ռոբերտս. Ռուսաստանի «սև կարապները» կկործանեն Արևմուտքը

Փոլ Կրեյգ Ռոբերտս. Ռուսաստանի «սև կարապները» կկործանեն Արևմուտքը

Հունվարի 27, 2015
3

Չարժե, որ արևմտյան տերությունները ժամանակից շուտ ուրախանան այն որոշ դժվարություններից, որոնք այժմ կրում է Ռուսաստանը։ Այսպես է ...

Ռուսական լիբերալիզմի և նրա գլխավոր կրողների զզվելի էությունը

Ռուսական լիբերալիզմի և նրա գլխավոր կրողների զզվելի էությունը

Դեկտեմբերի 14, 2014
3

Գրիգորի Յավլինսկին Ռուսաստանում միշտ էլ համարվել է հինգերորդ շարասյան ամենաարդյունավետ ներկայացուցիչը։ Խորհրդարանում եղած ժաման...

Բարաք Օբամա. ի՞նչ անել

Բարաք Օբամա. ի՞նչ անել

Դեկտեմբերի 13, 2014
1

Բարաք Օբաման՝ վասալների իր մեծ կազմակերպության գլուխն անցած, անկյուն է քշել Ռուսաստանին։ Ավելի ճիշտ՝ նրան այդպես է թվացել, թե հ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ