Ազգային խայտառակություն

Նախագահ Սարգսյանը հրավիրում է դաշնակներին ազգային լափասեղան

Սեպտեմբերի 25, 2014
Նախագահ Սարգսյանը հրավիրում է դաշնակներին ազգային լափասեղան

Ջհանգիր Լֆիկյան

 

Դաշնակների՝ իշխանություն տանող միակ և հիմնական խոչընդոտը վերացված է: Երեկ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստում ունեցած ելույթում Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Այսօր պաշտոնական Երևանը լրջորեն քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը»:


Դաշնակները կառավարական կոալիցիայից դուրս եկան 2009թ. ապրիլին, երբ պարզ դարձավ, որ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը նախաստորագրել է հայ-թուրքական արձանագրությունները: Դաշնակներն իշխանության և հատկապես մեծամասնության հետ որևէ գաղափարական կամ այլ կարգի տարաձայնություններ չունեին: Եթե խոսքը վերաբերում է գանձագողությանը և բյուջեի միջոցների յուրացմանը, դաշնակներն այդ հարցում կառավարության մեջ առաջամարտիկ էին, եթե խոսքը վերաբերում է պետական միջոցների յուրացմանը, Երևանի կենտրոնում էլիտար շինարարությանը դաշնակները ձեռք ձեռք էին տված հանրապետականների հետ, եթե խոսքը վերաբերում է բորդելներ պահելուն և սուտենյորությանն ընդհանրապես, ապա դաշնակներն այս հարցում նույնպես առաջամարտիկ էին, իսկ դաշնակ մարզպետերն ու նախարարներն իրենց լկտի վարքով ոչնչով չէին զիջում հանրապետական աստղերին:


Նրանց միակ տարաձայնությունը հանրապետականների հետ առաջացավ Թուրքիայի հարցում հանրապետականների պահվածքի փոփոխությամբ պայմանավորված, երբ հանրապետական նախագահ Սերժ Սարգսյանը որոշեց կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները և բացել հայ-թուրքական սահմանը (ավելի ստույգ՝ դա նրա փոխարեն որոշել էին Միացյալ Նահանգներում, իսկ Հայաստանն էլ, որպես Ռոբերտ Քոչարյանի ստեղծած կոմպլեմենտար երկիր, չէր կարող չկատարել անդրօվկիանոսյան հրահանգը): Հակաթրքությունը սփյուռքի դաշնակների հացն է պանրի և երշիկի հետ միասին, նրանք իրենց ազգային ռեկետը կազմակերպում են բացառապես հակաթրքության հողի վրա, և սփյուռքի հայ գործարարներին ստիպում են մուծվել հանուն թուրքերի դեմ պայքարի: Սփյուռքի դաշնակները պատրաստ էին աչք փակել իրենց հայաստանյան գաղափարակիցների լափակերության վրա, բայց չէին կարող հանդուրժել, որ հայաստանցի դաշնակները մի փոր հացի համար իրենց զրկեին մի հոր հացից: Դրա համար տեղի դաշնակները, ի համերաշխություն սփյուռքի դաշնակների, դուրս եկան կոալիցիայից:


Հիմա դաշնակները կատարյալ երջանկության մեջ են: Սերժ Սարգսյանը պատրաստ է հետ կանչել հայ-թուրքական արձանագրությունները, ինչը նշանակում է, որ դաշնակները կարող են հանգիստ վերադառնալ կոալիցիա և շարունակել իրենց լափակերությունը: Հանրապետականները նրանց այդ հնարավորությունն անպայման կտան, քանի որ նրանք սիրում են կիսվել: Մի ժամանակ նրանք կիսվում էին ԲՀԿ-ի, հետո ՕԵԿ-ի հետ, իսկ հիմա պատրաստ են կերակրատաշտի թերմացքը լպստելու բարձր իրավունքը տրամադրել դաշնակներին:


Դաշնակները կհայտարարեն, որ իրենք ճիշտ դուրս եկան, և հանրապետականները, հետ կանչելով արձանագրությունները, ընդունեցին իրենց սխալը և կմտնեն կոալիցիա: Դե ինչ, մենք կարող ենք շնորհավորել դաշնակներին իրենց կյանքում նման երջանիկ տեղաշարժի համար և ցավակցել հայ ժողովրդին, քանզի նրա հիվանդ օրգանիզմին կպան նաև դաշնակների նման տզրուկները: Սակայն հայ ժողովուրդն իմաստուն է և պիտի հասկանա, որ չի կարող լինել աշխարհում ավելի հոգեհարազատ և բնական դաշինք, քան դաշնակներն ու հանրապետականները: Քանզի նորանկախ հայոց պետականության ամենակարևոր գործում՝ գանձագողության մեջ, սրանք երբեք չեն ունեցել տարաձայնություն և չեն էլ կարող ունենալ:


Հետգրություն
Փաստորեն ստացվում է, որ դաշնակները թռան 2րդ.am-ի գլխից: Բայց սրան էլ կա բացատրություն. չէ՞ որ դաշնակները միշտ հայտարարել են, թե իրենց համար անձերը էական չեն, իրենց համար միակ կարևոր բանը գաղափարն է: Դե, իսկ լափակերության և գանձողության սուրբ գաղափարները դաշնակներն այսօրվա դրությամբ կարող են իրականացնել միայն և միայն նժդեհականների հետ, էլ Քոչարյան Ռոբերտս ո՞րն է:


Ամեն դեպքում, 2րդ.am – դաշնակ.am հարաբերություններին հետաքրքիր զարգացումներ են սպասում, որոնց մենք, բնականաբար, լուրջ ուշադրություն կդարձնենք:

 






Դիտումների քանակ 4919


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Տխուր մտորումներ ողբերգական ճակատագրերի մասին

Տխուր մտորումներ ողբերգական ճակատագրերի մասին

Դեկտեմբերի 21, 2019


Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ժամանակ սիրում էր մարդկանց տներ քանդել: Ավելի ճիշտ՝ ոչ թե սիրում էր, այլ շատ հաճախ քանդում էր, ...

Գռզոյի արձագանքից բխած ընկերական ցանկերի շնորհանդես

Գռզոյի արձագանքից բխած ընկերական ցանկերի շնորհանդես

Դեկտեմբերի 15, 2019


Սուքիասյան Խաչատուրը արձագանքեց Ռուբեն Հայրապետյանի երեկվա հայտարարություններին: Արձագանքեց զուտ լևոնա-ՀՀՇ-ական ձևով: Նա գրել է...

Հայերը Հայրենիքը չեն վաճառում

Հայերը Հայրենիքը չեն վաճառում

Դեկտեմբերի 12, 2019


Եվ այսպես, 2019 թվականի դեկտեմբերի 13-ին Երևանում աշխատանքը կսկսի Լազարյան ակումբի երրորդ նիստը։ Օրակարգում մեկ հարց է. «Ռուսաս...

Չկայացած աբորտի հետևանք. Ապրիլյան պատերազմի մեղավորը Սերժ Սարգսյանն է

Չկայացած աբորտի հետևանք. Ապրիլյան պատերազմի մեղավորը Սերժ Սարգսյանն է

Դեկտեմբերի 12, 2019


Գինեկոլոգիան այսօր զարգացել է, կարելի է ուլտրաձայնային հետազոտությամբ պարզել պտղի սեռը: Սակայն դեռ այնքան չի զարգացել, որպեսզի ...

Նիկոը ճիշտ է, Սերժն ու Ռոբերտը` սխալ

Նիկոը ճիշտ է, Սերժն ու Ռոբերտը` սխալ

Դեկտեմբերի 11, 2019


Երբ 1799-ին գեներալ Բոնապարտը թողեց բանակը Եգիպտոսում և վերադարձավ Փարիզ, Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ֆուշեին դիմում էին Դ...

Հոմոսեքսուալիզմը ՀՀ կառավարություն ներմուծեց Սերժ Սարգսյանը

Հոմոսեքսուալիզմը ՀՀ կառավարություն ներմուծեց Սերժ Սարգսյանը

Դեկտեմբերի 5, 2019


Shame.am-ը բազմիցս հիմնավորված գրել է, որ միասեռականության և այլ եվրարժեքների ներդրումը Հայաստանի քաղաքական էլիտայում ժողովրդի ...

Փաշինյան Նիկոլը դրամատիզացնում է կյանքը

Փաշինյան Նիկոլը դրամատիզացնում է կյանքը

Դեկտեմբերի 4, 2019


Ղարաբաղյան հաղթանակի, Հայաստանի և Ղարաբաղի կայացման գործում մի քանի անհատականություն են լրջագույն ներդրում ունեցել` Վազգեն Մանո...

Փաշինյան Նիկոլի մաստեր կլասը

Փաշինյան Նիկոլի մաստեր կլասը

Դեկտեմբերի 3, 2019


Փաշինյան Նիկոլն այսօր ժողովրդավարության մաստեր կլաս անցկացրեց` բախումներ հրահրելով ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության և ոստիկ...

Եվ դո՞ւ, Գռզո (Սերժ Սարգսյան)

Եվ դո՞ւ, Գռզո (Սերժ Սարգսյան)

Դեկտեմբերի 3, 2019


Պարոն Սուքիասյան Խաչատուրը (Գռզոն) այսօր հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը եղել է վատ ղեկավար, վատ ընկեր, ամեն ինչ արել է իր և իր փ...

Այն ամենը, ինչ պետք է իմանալ Հին ու Նոր Հայաստանների արժեհամակարգերի մասին

Այն ամենը, ինչ պետք է իմանալ Հին ու Նոր Հայաստանների արժեհամակարգերի մասին

Նոյեմբերի 27, 2019


Երեկ կյանքից հեռացավ Գոհար Վարդանյանը՝ լեգենդար խորհրդային հետախույզ, լեգենդար Գևորգ Վարդանյանի կինը: Վարդանյան զույգի կատարած ...

Զուր մի՛ տուր Տիրոջ անունը, Նիկոլ Վովաևիչ

Զուր մի՛ տուր Տիրոջ անունը, Նիկոլ Վովաևիչ

Նոյեմբերի 25, 2019


Անցած շաբաթվա իրադարձությունները կասկածներ չթողեցին, որ Հայաստանը դարձել է պետությունների քայքայման արդի տեխնոլոգիաների կատարել...

Այն ամենը, ինչ պետք է իմանալ Սերժ Սարգսյանի և Փաշինյան Նիկոլի տարբերության մասին

Այն ամենը, ինչ պետք է իմանալ Սերժ Սարգսյանի և Փաշինյան Նիկոլի տարբերության մասին

Նոյեմբերի 23, 2019


Սերժ Սարգսյանի և Փաշինյան Նիկոլի եվրոպական հայտարարություններն ու ելույթներն արդեն քանի օր է՝ հուզումներ են առաջացրել Նոր Հայաս...

Սերժ Սարգսյան՝ ապագայի ամենաբարձր շքանշանի առաջին ասպետ

Սերժ Սարգսյան՝ ապագայի ամենաբարձր շքանշանի առաջին ասպետ

Սեպտեմբերի 26, 2019


Ամեն ինչ գնում է նրան, որ Սերժ Սարգսյանին պարգևատրեն արիության, տղամարդկության, բարոյականության, մարդկայնության, «լավ տղայությա...

Ինչո՞ւ է բաբաջանյան արմանն ուզում Սերժ Սարգսյանին տեսնել բանտում

Ինչո՞ւ է բաբաջանյան արմանն ուզում Սերժ Սարգսյանին տեսնել բանտում

Հուլիսի 20, 2019


1in.am-ի սեփականատեր և ԱԺ պատգամավոր բաբաջանյան արմանն իսկը Նոր Հայաստանի զավակ է. ի ծնե և, հավանաբար, գենետիկ մակարդակով զուրկ...

Արցախյան ազգային-ազատագրական պատերազմի հերոսների համախմբումը Անդրկովկասում խաղաղության պահպանման գրավականն է

Արցախյան ազգային-ազատագրական պատերազմի հերոսների համախմբումը Անդրկովկասում խաղաղության պահպանման գրավականն է

Հուլիսի 6, 2019


Սկսելով կարդալ այս հոդվածը՝ ընթերցողը միանգամայն արդարացիորեն կարող է հարց տալ. ինչո՞ւ դրա հեղինակն արդեն երկար ժամանակ հրապարա...

Ինչի՞ց է դժգոհում հարությունյան արայիկը

Ինչի՞ց է դժգոհում հարությունյան արայիկը

Հուլիսի 1, 2019


Նախագահ Սարգսյանի հոբելյանի կապակցությամբ համացանցում տեղի ունեցած իրարանցումն իսկապես վշտացրեց Փաշինյան Նիկոլի զինակիցներին, ի...

Երրորդ նախագահի հոբելյանի առիթով

Երրորդ նախագահի հոբելյանի առիթով

Հունիսի 30, 2019


Նախագահ Սարգսյանի 65-ամյակը ուրախացրեց շատերին և տխրեցրեց ճաղարյան լիզային, հայ ազգի մյուս պառվաբոզերին, Սորոսի վաստակներին, ան...

Հայաստանի Հանրապետությունը վտանգի մեջ է

Հայաստանի Հանրապետությունը վտանգի մեջ է

Հունիսի 28, 2019


Եվ այսպես, 2019թ. հունիսի 25-ին Երևան քաղաքի Վերաքննիչ դատարանը որոշեց չեղարկել առաջին ատյանի դատարանի վճիռը կալանքից Հայաստանի...

Փաշինյան Նիկոլը զիբիլ է հավաքում Սերժ Սարգսյանի դեմ

Փաշինյան Նիկոլը զիբիլ է հավաքում Սերժ Սարգսյանի դեմ

Հունիսի 20, 2019


Ադրբեջանական մամուլը հիացմունքով գրում է, որ Փաշինյան Նիկոլը վերադարձնում է «ապրիլյան պատերազմում Ադրբեջանին պարտված գեներալներ...

Դաշնակները դժգոհ են հեղափոխությունից

Դաշնակները դժգոհ են հեղափոխությունից

Մայիսի 19, 2019


Ռոբերտ Քոչարյանի ազատման դեմ բողոքող ինչ-որ թավշյա լակոտախումբ երեկ Ազատության հրապարակում վրաերթի է ենթարկել ՀՅԴ Բյուրոյի նախկ...

Յա, իրո՞ք
21.01.2020 | 14:28


Յա, իրո՞ք

Լկտի Էրդողանը
21.12.2019 | 02:29


Լկտի Էրդողանը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Յա, իրո՞ք
Հունվարի 21, 2020


Յա, իրո՞ք

Յա, իրո՞ք
Հունվարի 21, 2020


Յա, իրո՞ք