Տիեզերական խայտառակություն

Պոռնոգրաֆիա ըստ Օբամայի. էբոլան, Ռուսաստանը և ԻՊ-ը

Սեպտեմբերի 25, 2014
Պոռնոգրաֆիա ըստ Օբամայի. էբոլան, Ռուսաստանը և ԻՊ-ը

Ծառուկ Սարգսյան


Բարաք Հուսեյնովիչը հավատարիմ է իրեն ու իր պետության իդեալներին. ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում արտասանած իր դարակազմիկ ճառում նա նշել է այն երեք գլխավոր սպառնալիքները, որոնց բախվել է աշխարհը։ Օբաման թիվ մեկ սպառնալիք է նշել էբոլայի համաճարակը, երկրորդ սպառնալիք նշել է Ռուսաստանը, դե, իսկ պատվավոր երրորդ տեղը բաժին է հասել ԻՊ ահաբեկիչներին։ Հասկանալի է՝ ՌԴ ԱԳՆ ղեկավար Լավրովն անարձագանք չի թողել Օբամայի համարակալումը, և Նյու Յորքում տեղի է ունեցել, այսպես ասած՝ կարծիքների սիրալիր փոխանակում (կամ սիրալիրությունների փոխանակում)։ Բայց դա չէ գլխավորը։ Գլխավորն այլ բան է։


Եվ այսպես, ամենահզոր տերության՝ իր արտադրածից կրկնակի շատ սպառող (ինչի պատճառով էլ ստիպված է պարբերաբար բարդակ սարքել աշխարհում) պարազիտ պետության առաջնորդը իրեն և իր պետությունը չի տեսնում համաշխարհային գլխավոր սպառնալիքների թվում, այլ այդպիսին է համարում վիրուսը (որը, հավանաբար, ԱՄՆ ստեղծած ռազմական վիրուս է), այլ պետության, որի վերածնունդը նշանակում է արգելափակոց աշխարհում ԱՄՆ առաջընթացի ճանապարհին, ինչպես նաև ռոմանտիկ ահաբեկիչներին, որոնք ստեղծվել են ամերիկյան փողերով։ Հասկանալի է՝ անհնար է խոսել Օբամայի ճշմարտացիության մասին, քանի որ աշխարհի առջև միանգամայն այլ սպառնալիքներ են կանգնած։ Դա արդեն, համաձայնեք, պոռնոգրաֆիա է, քանի որ ամեն ինչի համատարած այլասերում է և առողջ բանականության խեղաթյուրում։


Սակայն Օբաման հնարավորինս անկեղծ է և չի ստում. նա նշում է այն սպառնալիքները, որոնք կանգնած են իր տերության առջև, պարզապես դրանք ներկայացնում է որպես համընդհանուր սպառնալիքներ։ Միացյալ Նահանգներն արդեն պաշտոնապես ճանաչում է իր բացառիկությունը, իր գերազանցությունը՝ դրանք պարտադրելով ուրիշներին, այն, ինչը շահավետ է իր համար, ըստ իրեն՝ շահավետ է նաև ողջ աշխարհին, այն, ինչ շահավետ չէ, չարիք է համարում։


Հետևաբար, իսկապես ամերիկացիների համար սպառնալիք են էբոլայի վիրուսը, որի դեմ չգիտեն ինչպես պայքարեն, Ռուսաստանը, որը կարող է հետագայում դառնալ ԱՄՆ հակակշիռը, ինչպես նաև ԻՊ ահաբեկիչները, որոնք դուրս են եկել նախկին խազեինների վերահսկողության տակից և որոնց հարկավոր է վերադաստիարակել։


Խնդիրն այն է, որ աշխարհում չի նկատվում ողջ մարդկության իսկապես գլխավոր սպառնալիքին՝ Միացյալ Նահանգներին դիմակայելու լուրջ միտում։ Բայց դրա առաջին փայլատակումներն արդեն տեսնում ենք. մենք տեսնում ենք, որ Եվրոպայում ուժգնանում են հակաամերիկյան տրամադրությունները, հանրային կարծիքը ԵՄ երկրներում առավել հազվադեպ է ողջունում ԱՄՆ քաղաքականությունը և այնքան էլ կողմ չէ, որ իրենց երկրները գնան ամերիկացիների հետքերով։ Իսլամական աշխարհում մենք տեսնում ենք համատարած ամերիկատյացություն։ Ռուսաստանում հակաամերիկանիզմը նույնպես լուրջ ծիլեր է տվել, և առողջ դատող ռուսներից քչերն են, որ այդ պետության մասին կխոսեն առանց զզվանքի։ Նման իրավիճակ կարելի է նկատել նաև հետխորհրդային այլ երկրներում։ Եվ դա բնական է, որովհետև շատ խելք պետք չէ՝ հասկանալու համար, թե ով է հրահրել պատերազմը Մերձավոր Արևելքում (չէ՞ որ բոլորն են հիշում Լիբիան, Սիրիան, Իրաքը մինչև ամերիկյան միջամտությունը, և բոլորն են տեսնում, թե ինչի են վերածվել այդ երկրներն ամերիկացիների արշավանքներից հետո)։


Իսկ ի՞նչ է հանրային կարծիքը զարգացած դեմոկրատիա ունեցող եվրոպական երկրներում։ Դա քաղաքականության որոշիչն է, և վաղ թե ուշ եվրոպացիների հանրային կարծիքը արմատական փոփոխություններ կմտցնի արտաքին քաղաքականության մեջ։ Կարծում եմ՝ շատ երկար չենք սպասի դրան. օրեցօր Եվրոպայում էլ ավելի են զորեղանում էությամբ հակաամերիկյան ուլտրաաջ քաղաքական ուժերը, այն, որ այս ուժերն իշխանության են գալու՝ ժամանակի հարց է։ Այսօր նրանց կողմից է Վատիկանը, իսկ դա արդեն բավական բան է նշանակում։


Դե, իսկ մինչև այդ լուսավոր ժամանակների գալը մենք դեռ մեկ անգամ չէ, որ կվայելենք ամերիկացիների «բացառիկությունը» և, ցավոք, մեկ անգամ չէ, որ կվերլուծենք այս աշխարհում նրանց գոյության՝ մարդկության համար ողբերգական հետևանքները

 






Դիտումների քանակ 7619


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Միացյալ Նահանգները վերջնականապես Հայաստանում հաստատում է արտաքին կառավարում

Միացյալ Նահանգները վերջնականապես Հայաստանում հաստատում է արտաքին կառավարում

Հուլիսի 11, 2020


Երեկ հաղորդվեց, որ Միացյալ Նահանգները փաստացի վերցնում է Հայաստանն արտաքին կառավարման տակ՝ ուղարկելով Նոր Հայաստան կոռուպցիայի ...

Փաշինյան Նիկոլի ղեկավարությունն ընդդեմ Փաշինյան Նիկոլի

Փաշինյան Նիկոլի ղեկավարությունն ընդդեմ Փաշինյան Նիկոլի

Հուլիսի 7, 2020


Փաշինյան Նիկոլի ղեկավարությունը Ադրբեջանին 100 միլիոն դոլարի ուղիղ ռազմական օգնություն է տրամադրում: Եվ սա այն դեպքում, երբ հայ...

Ամերիկան ոչնչացնում են էլիտայի երեխաները

Ամերիկան ոչնչացնում են էլիտայի երեխաները

Հունիսի 15, 2020


Ընդունված է համարել, որ ԱՄՆ-ում տեղի ունեցող անկարգությունները կազմակերպել են նախևառաջ ամերիկյան հասարակության ստորին խավերը՝ ս...

ԱՄՆ-ը իր համար նոր թշնամի է նշանակել

ԱՄՆ-ը իր համար նոր թշնամի է նշանակել

Հունիսի 13, 2020


Միացյալ Նահանգներն իր համար նոր թշնամի է գտել։ Այդ թշնամին արտասովոր է, անշունչ, բայց դա չի խանգարել, որպեսզի հունիսի 11-ին պետ...

Արևմտականությունն ու լակոտությունը Հայաստանում նույն երևույթն են

Արևմտականությունն ու լակոտությունը Հայաստանում նույն երևույթն են

Հունիսի 12, 2020


Հայաստանի արևմտականների ուշքը գնում է հայրենիքի ինքնիշխանության համար, սրանք ասում են, որ ինքնիշխանությունը մեր հացուջուրն է, ո...

SOS. վտանգված է Փաշինյան Նիկոլը

SOS. վտանգված է Փաշինյան Նիկոլը

Մայիսի 29, 2020


Փաշինյան Նիկոլը չի արդարացնում ամերիկյան դեսպանի հույսերը: Կարծես խնդիր չպետք է լինի, կարելի է հենց վաղը ժողվարչապետին հեռացնել...

Ուշադրություն, խոսում և ադրբեջանցիներին ցուցադրում է ղասաբը

Ուշադրություն, խոսում և ադրբեջանցիներին ցուցադրում է ղասաբը

Մայիսի 28, 2020


Ղասաբ Պոմպեոն, որն Ամերիկայում պետքարտուղար է աշխատում և գիշեր-ցերեկ զբաղված է ղասաբությամբ՝ ազգերի և պետությունների սպանդ կազմ...

Հայաստանում ամերիկացիները թեստավորում են միջատաբանական զենքի արդյունավետությունը

Հայաստանում ամերիկացիները թեստավորում են միջատաբանական զենքի արդյունավետությունը

Մայիսի 25, 2020


Հայաստանում DTRA կենսալաբորատորիաների հիման վրա ամերիկացիները սկսել են մեզ համար չափազանց վտանգավոր փորձարկում՝ թեստավորում են ...

Ադրբեջանը ԱՄՆ-ի և ԵՄ-ի հավանությամբ պատերազմ կսանձազերծի Արցախի դեմ

Ադրբեջանը ԱՄՆ-ի և ԵՄ-ի հավանությամբ պատերազմ կսանձազերծի Արցախի դեմ

Մայիսի 23, 2020


Հարգելի ընթերցող, հոդվածը ցանկանում եմ սկսել հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դե...

Անդրկովկասը՝ համավարակից պատերազմ դուրս գալու շեմին. հանգույց ՀԱՊԿ գոտում

Անդրկովկասը՝ համավարակից պատերազմ դուրս գալու շեմին. հանգույց ՀԱՊԿ գոտում

Մայիսի 18, 2020


Իհարկե, թուրքերն իրենք պետք է որոշեն՝ արդյո՞ք պատերազմի մեջ մտնեն Ռուսաստանի դեմ տասնյոթերորդ անգամ, թե՞ ոչ։ Կարծում ենք, մենք ...

ԱՄՆ ռազմական վիրուսաբանները քանիցս այցելել են Հայաստանի լաբորատորիաներ

ԱՄՆ ռազմական վիրուսաբանները քանիցս այցելել են Հայաստանի լաբորատորիաներ

Մայիսի 13, 2020


Մայիսի 1-ին Tert.am պարբերականի հարցմամբ Հայաստանի ԱԳՆ-ում մեկնաբանել են կենսաբանական անվտանգության ռուս-հայկական հուշագրի ստոր...

Լկտի ռեկետ ամերիկյան ձևով

Լկտի ռեկետ ամերիկյան ձևով

Ապրիլի 20, 2020


Ինչպեսև պետք էր սպասել, Սպիտակ տան կողմից Պեկինի բազմակի մեղադրանքները կորոնավիրուսի համավարակի հարցում ավարտվեցին փողի, ավելի ...

Իրանը մոտեցնում է Պոմպեոյի «վերջին օրերը»

Իրանը մոտեցնում է Պոմպեոյի «վերջին օրերը»

Ապրիլի 11, 2020


Իրանի նախագահ Հասան Ռոհանին դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին՝ կոչ անելով երկրին հատկացնել անհապաղ վարկ 5 մլրդ դոլարի չափ...

Միացյալ Նահանգները՝ Հայաստանի անվտանգության սպառնալիք

Միացյալ Նահանգները՝ Հայաստանի անվտանգության սպառնալիք

Ապրիլի 9, 2020


«Московский комсомолец» մոսկովյան պարբերականը ուշադրություն է դարձրել ՀՀ տարածքում գործող ԱՄՆ կենսալաբորատորիաներին։ Հայտնի է, ...

Միացյալ Նահանգները կողմ է կորոնավիրուսին

Միացյալ Նահանգները կողմ է կորոնավիրուսին

Ապրիլի 8, 2020


Միացյալ Նահանգները փորձում է արգելափակել ԱՄՀ գծով հինգ միլիարդ դոլարի օգնությունն Իրանին՝ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի ...

2020 թվականը ԱՄՆ կործանման սկիզբն է

2020 թվականը ԱՄՆ կործանման սկիզբն է

Ապրիլի 7, 2020


Նորվեգացի հայտնի պրոֆեսոր, սոցիոլոգ Յոհան Գալթունգը, որն այս տարի 90 տարեկան է դառնում, լեգենդար մարդ է։ 1969թ. նա Օսլոյի համալ...

Դաշնակցություն և եղբայրություն խոզավարի (այսինքն՝ ամերիկյան ձևով)

Դաշնակցություն և եղբայրություն խոզավարի (այսինքն՝ ամերիկյան ձևով)

Ապրիլի 5, 2020


Կորոնավիրուսը փլուզեց Եվրամիությունը, համենայնդեպս՝ ցրեց առասպելը եվրոպական միասնության, եվրոպական համերաշխության, միասնական ար...

սարգսյան գարիկը նոր պանդեմիայի աղբյուր կարող է հանդիսանալ

սարգսյան գարիկը նոր պանդեմիայի աղբյուր կարող է հանդիսանալ

Մարտի 29, 2020


Այս պատմությունն ավելի անհավանական է, քան Ժյուլ Վեռնի վեպերը, սակայն դրանք գոնե այդ աստիճանի բութ չեն, ֆանտաստ գրողի գործերը բա...

Ամենը, ինչ պետք է իմանալ կորոնավիրուսի ծագման մասին՝ made in USA-ն է

Ամենը, ինչ պետք է իմանալ կորոնավիրուսի ծագման մասին՝ made in USA-ն է

Մարտի 17, 2020


1981թ. ամերիկացի ֆանտաստ գրող Դին Կունցը գրել է «Մթի աչքերը» վեպը։ Վեպում նկարագրվում է վարակիչ հիվանդության՝ վիրուսային թոքաբո...

Վաշինգտոնը «աչքը տնկել է» Կալինինգրադին

Վաշինգտոնը «աչքը տնկել է» Կալինինգրադին

Մարտի 3, 2020


ԱՄՆ-ը Washington Times-ի միջոցով առաջին անգամ միջազգային հարթությունում մտցրել է թեզ այն մասին, որ ռուսաստանյան Կալինինգրադի մա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ