Տիեզերական խայտառակություն

Սրան դարձնում են ՀՀ հաջորդ նախագահ, կեցցե՛ նոր Սահմանադրությունը

Սեպտեմբերի 17, 2014
Սրան դարձնում են ՀՀ հաջորդ նախագահ, կեցցե՛ նոր Սահմանադրությունը

Քոչար Օսկանյան


Գագիկ Հարությունյան… Այս հմայիչ ջենթլմենի անունը տալիս մարդու մեջ առաջանում են տարբեր զգացումներ, որոնցից գլխավորը, ըստ իս, խոր զզվանքն է առ մարդ արարածը: Սա երջանիկ էր Սերոբիչի դարաշրջանում, երբ կոմունիզմ էր դավանում և ավանդական ձևով, Սերոբիչի ստեղծած մեխանիզմներով փող էր սարքում: Սա երջանիկ էր Գուրգենիչի և Միհրանիչի օրոք, երբ կատարելագործում էր Սերոբիչի ժամանակ ձեռք բերած հմտությունները, սա երջանիկ էր Ակոպիչի ժամանակաշրջանում, երբ դարձավ երկրի երկրորդ դեմքը, վերջապես, սա մնաց երջանիկ Սեդրակիչի և Ազատիչի օրոք, ընդ որում' վերջինիս ժամանակ սա նույնիսկ չափազանց հզորացրեց թե՛ իր դիրքերը, թե՛ իր ռեալ իշխանությունը երկրում: Վերջապես, սա երջանիկ էր նրանով, որ անգամ Վազգեն Սարգսյանից ծեծ չկերավ, իսկ դա նորանկախ Հայաստանի համար հազվադեպ երևույթ է: Իսկ ամենահազվադեպն ու զարմանալին այն է, որ մի օր Աստված չզարմացավ և չասաց, թե՝ այ մարդ, սրան որպես ինչ է հասել միանգամից և բիրիքով այս քանակությամբ երջանկություն:


Կարելի էր սրան համեմատել Անաստաս Միկոյանի հետ և մեջբերել վերջինիս նվիրված ասույթը' «От Ильича до Ильича – без инфаркта и паралича», սակայն շատ փոքր անհատ է սա, որպեսզի սրա անունը դնես Միկոյանի կողքին: Քանզի Միկոյանը մի քանի բան արել է կյանքում' 200.000 ադրբեջանցի կոլխոզնիկ է տարհանել Հայաստանից, հսկայական կայսրության տնտեսության մեջ բազում ճյուղեր է ստեղծել և զարգացրել, որոնցից ուղիղ և անուղղակի կերպով շահել է նաև Հայաստանը, հանճարեղ եղբայր է դաստիարակել, և ամենակարևորը' ողջ կյանքը նվիրել է իր գործին, պետությանը, հասարակությանն ու ժողովրդին, և մեկը չկա, որ մատնանշի Միկոյանի թողած ժառանգությունը գազալցակայանների, բորդելների (մոթելների), տնտեսությունից թալանված այլ օբյեկտների տեսքով:


Բայց սա ուրիշ է… Սա վտանգավոր է նրանով, որ ուղեղ ունի: Օրինակ, սա երբեք չձգտեց առաջին դերին, որովհետև ցանկանում է իշխել ցմահ, և հասկանում է, որ առաջին պար պարողի կյանքը կարճ է, ինչպես և պարը: Ո՞ւր են այսօր նախկին առաջինները: Տները նստած, առողջութունները քայքայած' մեր առողջության հաշվին մտածում են, թե ինչ փորձանք բերեն գործող նախագահի գլխին և ոնց նրան «ֆուկ» անեն, սակայն ապարդյուն: Իսկ որքա՜ն խելոք էր սա, որ 1998-ին չհամաձայնվեց դառնալ ՀՀ նախագահ (երբ դեռ պարզ չէր Քոչարյանի մասնակցությունն ընտրություններին), երբ Քոչարյանը, Վազգեն ու Սերժ Սարգսյանները սրան ասում էին, թե՝ ե՛կ դարձիր մեզ համար անգլիական թագուհի, և լոխ լավ կլինի: Սա մերժեց, քանզի հասկանում էր, որ թագուհու հետ ամեն բան կարող են անել (ներառյալ, մեղմ ասած, սեքսը), և որոշեց պինդ մնալ իր տեղում և չտրվել իշխանության կրքին ու կասկածելի տղամարդկանց:


1996-ին սա շրջում էր երկրով մեկ և համոզում հայերին, թե Լևոնին ընտրեք, որովհետև «Տեր-Պետրոսյանը Տիգրան Մեծն է մեր օրերի» (հետաքրքիր է, հիշո՞ւմ է սա իր հռետորական տաղանդի արգասիքները): Սահմանադրական հանրաքվեի ժամանակ համոզում էր հայերին, թե պետք է սահմանադրությունը փոխել, որպեսզի և՛ դուք լավ ապրեք, և՛ ձեր կովը լավ կթվի, և նման բաներ: Կովերի պահով շահեց Տիգրան Սարգսյանը, որ կարողացավ հսկայական վարկեր կպցնել ու լափել՝ մեծահոգաբար մեզ զիջելով այդ պարտքերի մարման բարձր ու վեհ պարտականությունը, դե ինքն էլ պակաս չշահեց, որ ամրապնդեց իր առանց այդ էլ պինդ դիրքերը երկրում' այստեղից բխող բոլոր հետևանքներով:


Այժմ սա նույնպես պատրաստվում է ֆռֆռալ ՀՀ տանջված տարածքով մեկ և մեկ անգամ ևս հայերին համոզել, թե սահմանադրական փոփոխություններն օբյեկտիվ անհրաժեշտություն են: Դարձյալ կխոսի գյուղատնտեսական աճի և սահմանադրության անմիջական կապի մասին (բայց կովերի թեման չի շոշափի, այս անգամ կխոսի, ասենք, ոչխարներից, որոնց համար Տիգրան Սարգսյանը, կարծեմ, վարկ ու գրանտ չհասցրեց կպցնել): Իհարկե, դա սրան կհաջողվի, հանրաքվեն էլ կանցնի, սահմանադրությունն էլ կհաստատվի և կծառայի իր իսկական, ոչ դեկլարատիվ նշանակությանը, որքան էլ որ գլուխ կոտրեն նախկին առաջիններն իրենց կուսակցական կառույցների հետ միասին:


Սա միշտ խոսում է իրավական պետության, օրենքի գերակայության, էթիկայի և այլ վեհ բաների մասին, խոսում է լուրջ հայացքով, կարծես թե գուրու լինի, սակայն մի օր մեկը սրան չհարցրեց, թե՝ լավ, դու որ այդքան խելոք ու ազնիվ ես, դեռ մի բան էլ' էթիկական, ինչո՞ւ ես մինչև հիմա ապրում ՀՀ նախագահի հարևանությամբ: Չէ՞ որ դա կոպտագույն խախտում է թե՛ էթիկայի, թե՛ իրավական նորմերի (եթե ամերիկյան Գերագույն դատարանի նախագահը դառնա Բարաք Օբամայի հարևանը, վերջինիս աշխատանքից կհեռացնեն, քանզի առաջինին հեռացնելու մեխանիզմներն ավելի բարդ են), թե՛ սուբորդինացիայի, թե՛ ամեն ինչի: Թեև սա գիտի, որ նման հարց չեն տա, դրա համար էլ իրեն լավ է զգում գործադիրի ու օրենսդիրի ղեկավարների կողքին ապրելով:


Ինչևէ, տխուր է կյանքը սրա նմանների հետ նույն երկրում ապրելիս, բայց ինչ արած' պիտի դիմանանք: Եվ չէինք էլ գրի սրա մասին, եթե չլիներ օպերատիվ տեղեկությունն առ այն, որ սրան պատրաստում են ՀՀ նախագահի պաշտոնին. 2018թ. լրանում է սրա յոթանասուներորդ տարելիցը, և սա պարտավոր է պաշտոնը թողնել: Իսկ քանի որ սրա նմաններին առանց թեթև գործի թողնելը առնվազն սրբապղծություն կդիտվի Հայաստանում, ապա որոշել են Ալբինա Գյուլումյանին (նախկին և այժմյան սահմանադրական դատավոր, ՄԻԵԴ նախկին դատավոր) նշանակել Սահմանադրական դատարանի նախագահ, որպեսզի ի ցույց դնեն աշխարհին, թե՝ տեսեք, մեզ մոտ էլ գենդեր-մենդեր կա, իսկ սրան բերել նախագահական: Այս անգամ սա արդեն համաձայն կլինի զբաղեցնել այդ պաշտոնը, քանզի այն այլևս երկրում առաջինը չի համարվի, ինչից սա փախել է իր ողջ անիմաստ կյանքի ընթացքում և դրանով իսկ ապահովել իր քաղաքական և կենսաբանական մահվան միաժամանակյա գալուստը: Դրանից պակասին սա երբեք չի համաձայնի...

 






Դիտումների քանակ 8358


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

գրիգորյան վահեն ինքն է որ կա

գրիգորյան վահեն ինքն է որ կա

Հունիսի 5, 2019


Փաշինյան Նիկոլը հիացած է իր գրիգորյան վահեով, որի անունը մեծատառով գրել չի կարելի: գրիգորյան վահեն դառնում է Սահմանադրական դատա...

Մեկնարկեց Սահմանադրական դատարանի պղծման կարևոր գործընթացը

Մեկնարկեց Սահմանադրական դատարանի պղծման կարևոր գործընթացը

Մայիսի 31, 2019


Փաշինյան Նիկոլը հասավ իր մուրազին՝ նախագահ Սարգսյան Արմենը սահմանադրական դատավորի թեկնածու առաջադրեց գրանտակեր փաստաբան գրիգորյ...

Գագիկ Հարությունյանի եղբայրն էլ հեռացավ

Գագիկ Հարությունյանի եղբայրն էլ հեռացավ

Մայիսի 24, 2019


Փաշինյան Նիկոլն ազատվեց նաև Գագիկ Հարությունյանի եղբորից՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանից, որը քիչ առաջ հրաժարական...

Գագիկ Հարությունյանն էլ հեռացավ

Գագիկ Հարությունյանն էլ հեռացավ

Մայիսի 24, 2019


Փաշինյան Նիկոլը շարունակում է երկրի դատական համակարգի քայքայման և լակոտացման գործը: Այսօր նա ազատվեց Գագիկ Հարությունյանից՝ Բար...

Ինչքա՞ն յոնջա պետք կգա Հրայր Թովմասյանին

Ինչքա՞ն յոնջա պետք կգա Հրայր Թովմասյանին

Մայիսի 20, 2019


Փաշինյան Նիկոլն այսօր քամակ ճղեց, որ ՀՀ դատարանների բոլոր որոշումները համընկնեն իր անձնական ճաշակի և պատկերացումների հետ, կատար...

Վռնդում են դռնից՝ պատուհանից է ներս մտնում, և հակառակը

Վռնդում են դռնից՝ պատուհանից է ներս մտնում, և հակառակը

Մայիսի 3, 2019


ՍԴ դատավորի պաշտոնի համար ՀՀ նախագահի աշխատակազմ է դիմել 9 մարդթեկնածու՝ Հովհաննես Հովհաննիսյանը, Մարտին Մանուկյանը, Կարեն Կարա...

Ինչո՞ւ է գալիք ողբերգությունն ուրախացնում Փաշինյան Նիկոլին

Ինչո՞ւ է գալիք ողբերգությունն ուրախացնում Փաշինյան Նիկոլին

Դեկտեմբերի 24, 2018


Փաշինյան Նիկոլն հավատարիմ է իր էությանը: Հանրությանը խաբելն ու իրականությունից շեղելու փորձերը կարծես դառնում են լակոտակրատիայի...

Վենդետան թափ է հավաքում

Վենդետան թափ է հավաքում

Դեկտեմբերի 13, 2018


Կոռուպցիան Հայաստանում այն բանն է, որ ցանկության դեպքում կարելի է դրանով պատասխանատվության կանչել բոլորին, անգամ Փաշինյան Նիկոլ...

Վահե Գրիգորյանը` հերթական սաբոտաժի զոհ

Վահե Գրիգորյանը` հերթական սաբոտաժի զոհ

Հոկտեմբերի 23, 2018


Այսօր Ազգային ժողովը ևս մեկ սաբոտաժ արեց` ժողովրդի վարչապետի թեկնածու Վահե Գրիգորյանին չնշանակեց Սահմանադրական դատարանի դատավոր...

Փաշինյան Նիկոլն այդպես էլ չդարձավ վարչապետ. նա մնաց ընդդիմադիր խմբագիր

Փաշինյան Նիկոլն այդպես էլ չդարձավ վարչապետ. նա մնաց ընդդիմադիր խմբագիր

Սեպտեմբերի 1, 2018


Փաշինյան Նիկոլի թերթը, այսինքն` անձամբ ինքը, դժգոհ է ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից: Այնտեղ գրում են, http://armtimes.com/hy/a...

Գագիկ Հարությունյանը նաև բրոքեր էր

Գագիկ Հարությունյանը նաև բրոքեր էր

Մայիսի 17, 2018


Մի քանի օր առաջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ սերիալասեր հանրությանն էր զվարճացնում` ուղիղ եթեր մտնելով, խոսեց ն...

Թովմասյանը Հարությունյանին հողին հանձնեց

Թովմասյանը Հարությունյանին հողին հանձնեց

Մարտի 23, 2018


Սահմանադրական դատարանի սրահներից մեկն այսօր անվանակոչվեց Սահմանադրական դատարանի առաջին նախագահ Գագիկ Հարությունյանի անունով: ՍԴ...

Ցմահ Թովմասյանը

Ցմահ Թովմասյանը

Մարտի 13, 2018


ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրել...

Չկարողացավ դավաճանել իր սովորությանը

Չկարողացավ դավաճանել իր սովորությանը

Փետրվարի 28, 2018


Այսօր Ազգային ժողովն ընտրեց Բարձրագույն դատական խորհրդի անդամներին, և ինչպես ցանկացած այլ ընտրություն, այս մեկն էլ առանց միջադե...

ՍԴ-ն կուսակցակա՞ն մարմին է

ՍԴ-ն կուսակցակա՞ն մարմին է

Փետրվարի 16, 2018


Այսօր ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հրայր Թոմվասյանը հրաժարականի դիմում ներկայացրեց։ Պատճառն այն է, որ Թովմասյանն առա...

Կառավարությունն ընդդեմ Սահմանադրության

Կառավարությունն ընդդեմ Սահմանադրության

Դեկտեմբերի 18, 2017


Այսօր հայտնի դարձավ, որ կառավարությունը մերժել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիմումը Վանաձորում արտահերթ ընտրություններ ա...

Գագիկ Հարությունյանի տոմարագիտությունը

Գագիկ Հարությունյանի տոմարագիտությունը

Դեկտեմբերի 11, 2017


Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը պատկանում է այն անձանց թվին, ովքեր սիրում են ցուցադրել, թե իրենք գիտեն իրեն...

ՍԴ հանցավոր դանդաղկոտությունը

ՍԴ հանցավոր դանդաղկոտությունը

Նոյեմբերի 10, 2017


Վանաձորում կայացած ավագանու և քաղաքապետի ընտրություններից մեկ ու կես տարի հետո միայն Սահմանադրական դատարանը որոշեց քննել «Տեղակ...

Գագիկ Հարությունյանը հոգեմե՞տ է

Գագիկ Հարությունյանը հոգեմե՞տ է

Հոկտեմբերի 11, 2017


Հայաստանի առողջապահության նախարարության հոգսերին մեկն էլ գումարվեց` հոգեմետ դեղերը: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ հոգեկան խնդիրներ...

ՍԴ-ն Մամիկոնի երկարակեցությունն է

ՍԴ-ն Մամիկոնի երկարակեցությունն է

Հոկտեմբերի 2, 2017


Մեկ տարի է անցել այն օրից, երբ Վանաձորում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, և քաղաքապետ ընտրվեց հ...

Գիտեի՞ք որ…
13.06.2019 | 18:59


Գիտեի՞ք որ…

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ