Տիեզերական խայտառակություն

Խայտառակություն Բեռլինում. անարգվել է Բեթհովենի, Հայդնի և Մոցարտի հուշարձանը

Սեպտեմբերի 15, 2014
Խայտառակություն Բեռլինում. անարգվել է Բեթհովենի, Հայդնի և Մոցարտի հուշարձանը


ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը տեղեկացնում է, որ անհայտ վանդալներն անարգել են կոմպոզիտորներ Լյուդվիգ վան Բեթհովենի, Յոզեֆ Հայդնի և Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի հուշարձանը (Komponistendenkmal) Բեռլինում։ Ինչպես տեղեկացրել է Գերմանիայի մայրաքաղաքի ոստիկանությունը, հանցագործները հուշարձանին հակասեմիթական կարգախոսներ են գրել։ Սադրանքը երկուշաբթի առավոտյան հայտնաբերել են պատահական անցորդները։ Բեռլինի կանաչապատ տարածքների պահպանության ծառայության աշխատակիցներն արդեն մաքրել են գրությունները։ Սկսվել է միջադեպի հետաքննությունը։


Մեծ կոմպոզիտորների հուշարձանը, որը ստեղծվել է 1904թ. Ռուդոլֆ և Վոլֆգանգ Զիմերինգների կողմից, գտնվում է Բեռլինի կենտրոնում, Թիրգարտեն այգում։ Այն մոտ 10 մ բարձրությամբ հուշարձան է՝ գմբեթարդ տանիքով։ Նրա երեք կողերից յուրաքանչյուրի վրա կոմպոզիտորներից մեկի կիսանդրին է։


Բեռլինի իշխանությունները չեն բացառում, որ սադրանքի համար առիթ է հանդիսացել անցած կիրակի ԳԴՀ մայրաքաղաքում տեղի ունեցած ցույցը, որը կազմակերպել էր Գերմանիայում հրեաների կենտրոնական խորհուրդը։ Դրան մասնակցել էր մի քանի հազար մարդ, այդ թվում և հայտնի քաղաքական գործիչներ՝ ԳԴՀ նախագահ Յոահիմ Գաուկը, կանցլեր Անգելա Մերկելը, փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը և Գերմանիայի կառավարության այլ անդամներ, եկեղեցական գործիչներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Հակասեմիթիզմի դեմ ուղղված միջոցառումը տեղի էր ունենում Բրանդենբուրգյան դարպասների մոտ։


Կատարվածի մեջ զարմանալին այլ բան է. մի՞թե գերմանացի հակասեմիթականներն իսկապես խելքները թռցրել են։ Եթե անարգում էին համաշխարհային մշակույթի մեծ գործիչների հուշարձանները, ապա ինչո՞ւ են ընտրել գերմանացիներին ու ավստրիացիներին՝ վիեննական դասականներին, որոնք նույնպես առանձնակի ջերմ զգացումներ չէին տածում հրեաների հանդեպ։ Ավելին, Բեթհովենի նամակագրական ժառանգության ուսումնասիրությունը կարող է նույնիսկ բերել այն եզրահանգման, որ մեծ կոմպոզիտորին խորթ չէին հակասեմիթականության որոշ պահերը։


Անշուշտ, կատարվածը վկայում է գերմանական հասարակության խնդիրների մասին, հասարակություն, որն իր անտեղի հանդուրժողականությամբ սադրում է անգամ գերմանացիներին (իհարկե՝ թույլ նյարդեր ունեցողներին)՝ անարգել մեծ գերմանացիներին։






Դիտումների քանակ 20305


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Զավենիչ Արամն ու Գերմանիայի նախագահը մի խելքի են, կամ՝ վտանգված է Սարգսյան Արամի քամակը

Զավենիչ Արամն ու Գերմանիայի նախագահը մի խելքի են, կամ՝ վտանգված է Սարգսյան Արամի քամակը

Հունիսի 26, 2019


Երբ օրեր առաջ ՌԴ դեսպան պրն Կոպիրկինն այցելեց Ռոբերտ Քոչարյանին, հետո հյուրընկալվեց Սահմանադրական դատարանում, սպարապետ Սարգսյան...

Ինչպիսի՞ն կլինի գերմանացիների քամակների ապագան

Ինչպիսի՞ն կլինի գերմանացիների քամակների ապագան

Հունվարի 28, 2019


Եվրոպայում մոռացել են, որ գերմանացիներն ու մյուս եվրոպացիները բարբարոսների հետնորդներ են, իսկ Հայաստանի արևմտամետ հանրույթը չգի...

Եվրոպայի դուռը հայերի համար կբացեն թուրքերը

Եվրոպայի դուռը հայերի համար կբացեն թուրքերը

Մարտի 29, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ ապրիլի 3-ից Երևանում Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի և Շվեդիայի համար նե...

Բաքվի «լանդրոմատում», պարզվում է, մարդ կա Անգելա Մերկելի շրջապատից

Բաքվի «լանդրոմատում», պարզվում է, մարդ կա Անգելա Մերկելի շրջապատից

Սեպտեմբերի 21, 2017


Եվրոպացի լրագրողների և փորձագետների իրականացրած՝ Ադրբեջանի կոռուպցիոն կապերի հետաքննության ընթացքում նոր մանրամասներ են ի հայտ ...

Գերմանիայում բուժվելը վտանգավոր է առողջության համար

Գերմանիայում բուժվելը վտանգավոր է առողջության համար

Սեպտեմբերի 4, 2017


Գերմանիան հայտնի է իր բարձր զարգացած բժշկությամբ։ Ընդունված է կարծել, որ այնտեղ բուժում են ամեն ինչ, իսկ եթե ինչ-որ բան բուժել ...

Ովքե՞ր են միզում G20-ի վրա

Ովքե՞ր են միզում G20-ի վրա

Հունիսի 29, 2017


Համբուրգում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթաժողովին աշխարհի հզորները մեծ կարևորություն են տալիս, այնքան մեծ, որ ժամանող պատվիրակ...

Գերմանական պարեր Հայկական ցեղասպանության շուրջ. նոր հարված Անգելա Մերկելի վարկանիշին

Գերմանական պարեր Հայկական ցեղասպանության շուրջ. նոր հարված Անգելա Մերկելի վարկանիշին

Սեպտեմբերի 3, 2016


2016թ. սեպտեմբերի 2-ին գերմանական ԶԼՄ-ների նորությունների թոփերում նորից նշվում էր այսպես կոչված «հայկական բանաձևի» մասին։ Հիշե...

Քոչարին հայերին խայտառակեց Գերմանիայում

Քոչարին հայերին խայտառակեց Գերմանիայում

Հունիսի 5, 2016
4

Վատն այն է, որ Հայաստանի բոլոր պաշտոնական, կիսապաշտոնական, հոբելյանական և այլ կարևոր միջոցառումները կազմակերպում են լավագույն դ...

Թուրքիան կճանաչի՞ Գերմանիայի ցեղասպանությունը հայերի նկատմամբ

Թուրքիան կճանաչի՞ Գերմանիայի ցեղասպանությունը հայերի նկատմամբ

Մայիսի 10, 2016


Հոգեհարազատ երկրներ Գերմանիան ու Թուրքիան հայերի մեղքով խնդրի մեջ են թաթախվել: Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Հայոց ցեղասպանությո...

Մերկելը զոհաբերեց իր լրագրողին միասեռական Էրդողանին

Մերկելը զոհաբերեց իր լրագրողին միասեռական Էրդողանին

Ապրիլի 16, 2016


Գերմանացի հումորիստ, լրագրող Յան Բեմերմանը, ով Թուրքիայի նախագահ Էրդողանի մասին ծաղրական բանաստեղծություն էր արտասանել եթերից, ...

Վտանգված է նախագահ Սարգսյանի ճաշակը

Վտանգված է նախագահ Սարգսյանի ճաշակը

Ապրիլի 6, 2016
1

Մասնագետներն ասում են, թե Անգելա Մերկելի տիպի կանանց (այսինքն՝ կանացիությունից զուրկ, կնոջ հետ ընդհանուր բան չունեցող գարշելի կ...

Վանյանին կփրկեն հալածանքներից

Վանյանին կփրկեն հալածանքներից

Մարտի 9, 2016
1

Գեորգի Վանյանին հիշու՞մ եք: Նա՝ ադրբեջանցիների սիրելի հայը, որ ոչ միայն եղբայրություն էր քարոզում, այլև «Խաղաղարար նախաձեռնությ...

Շնորհակալություն գերմանական ձևով

Շնորհակալություն գերմանական ձևով

Փետրվարի 26, 2016


Գերմանական ուլտրաձախ ակտիվիստուհիներից մեկը՝ սոցիալիստական, ֆեմինիստական «Left Youth» կազմակերպության մամուլի քարտուղարը, որը մ...

Արմենչիկը` վաստակավոր արտիստ

Արմենչիկը` վաստակավոր արտիստ

Սեպտեմբերի 21, 2015
3

Այսօրվա կատարված ողբալի իրադարձության առիթով Facebook-ի օգտատերերից մեկը գրել է. «Երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար ...

ԱՄՆ-ը և Անգլիան նպատակաուղղված ձևով ոչնչացնում են Գերմանիան

ԱՄՆ-ը և Անգլիան նպատակաուղղված ձևով ոչնչացնում են Գերմանիան

Սեպտեմբերի 21, 2015


ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան քաղաքավարի ձևով սիրիացի փախստականներին հրավիրում են Գերմանիա։ «Սոցցանցերը փոխակերպում են օգտատերերի գիտակ...

Կեցցե՛ Հայաստանի անկախությունը

Կեցցե՛ Հայաստանի անկախությունը

Սեպտեմբերի 20, 2015
1

Այնպես, ինչպես Բրեժնևի ժամանակ ԲԱՄ-ի շինարարությունն էր հռչակվել ազգային առաջնահերթություն, այդպես էլ անկախ Հայաստանում բորդելա...

Կոտորել կարող են, քննարկել` ոչ

Կոտորել կարող են, քննարկել` ոչ

Ապրիլի 14, 2015


Հայոց Ցեղասպանության թեման Գերմանիայում կրքեր է բորբոքել: Արդեն հաղորդվել է այն մասին, որ Բունդեսթագում ապրիլի 24-ին մեկժամանոց...

Արևմտյան Եվրոպան՝ Անդրեաս Լուբիցների ինկուբատոր

Արևմտյան Եվրոպան՝ Անդրեաս Լուբիցների ինկուբատոր

Մարտի 30, 2015


Եվրոպայում ընդունված է վախենալ իսլամական ահաբեկչությունից, մարդու իրավունքների խախտումներից, պետությունների միջև սահմանները խախ...

Ողջույն Պուտինին եվրագեղեցկուհուց

Ողջույն Պուտինին եվրագեղեցկուհուց

Փետրվարի 13, 2015


Եվրագեղեցկուհի Անգելա Մերկելը գտավ ՌԴ նախագահ Պուտինին երախտագիտություն հայտնելու գեղեցիկ միջոց. անկախ մինսկյան նոր պայմանավորվ...

SMS-ներդ ու՞մ կարդամ, ֆրաու Մերկել

SMS-ներդ ու՞մ կարդամ, ֆրաու Մերկել

Հունվարի 26, 2015
3

Հայաստանում Գերմանիայի Դաշնության նախկին դեսպան Հանս-Յոհեն Շմիդթը անհաջող փորձ է կատարել` հաճոյանալ հայերին Ռուսաստանին փնովելո...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը