Միջազգային խայտառակություն

Յուլենկան և ֆանտազիաները

Սեպտեմբերի 9, 2014
Յուլենկան և ֆանտազիաները

Յուլիա Տիմոշենկոն ոչ մի կերպ չի հանդարտվում։ Այս տիկինը հիմա էլ բանակցություններ է վարում ՆԳՆ-ի և Ուկրաինայի անվտանգության խորհրդի հետ՝ հերթական պետական հեղաշրջումը կազմակերպելու համար։ Այս մասին տեղեկացնում է LifeNews հեռուստաալիքը՝ հղում կատարելով Կիևում ունեցած աղբյուրին։

Հոկտեմբերի վերջին նշանակված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք կարելի է հեշտորեն օգտագործել որպես երկրի միանգամից մի քանի շրջաններում, ներառյալ՝ մայրաքաղաքում, զանգվածային փողոցային գործողություններ սկսելու պատրվակ։ Եվ կարելի է վստահ լինել, որ այս հնարավորությունը Յուլիան բաց չի թողնի։ Գլխավոր պատճառը, որը դրդում է Յուլիա Տիմոշենկոյին խռովություն բարձրացնել գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի դեմ, աղբյուրները և փորձագետները համարում են այն, որ նրան ենթակա «Բատկիվշչինա» կուսակցությունից հեռացել են մի քանի առաջատար քաղաքական գործիչներ, ներառյալ Գերագույն ռադայի խոսնակը, կառավարության ղեկավարը, մի քանի նախարարներ և պատգամավորներ։

Հասունացող դավադրության մեկ այլ գործող անձ են համարում օլիգարխ Իգոր Կոլոմոյսկուն, որը սեփական զինված կազմավորումներ ունի և վերահսկում է Ներքին Պոդնեպրովիեի շրջանները։ Ինչպես ասում են, ափսոս կլինի, որ հնարավորությունը չօգտագործեն և ամեն բան իրենց ձեռքը չվերցնեն։

Պատրաստվող պետական հեղաշրջման մասին տեղեկությունները վկայում են ոչ միայն այն մասին, որ ճգնաժամն Ուկրաինայում լարվածության նոր փուլ է մտնում, այլև՝ որ կյանքն Ուկրաինայում էլ ավելի ուրախ և տեսարժան է դառնում։






Դիտումների քանակ 7693


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Սաակաշվիլիին նորից փողկապ կուտի

Սաակաշվիլիին նորից փողկապ կուտի

Հուլիսի 26, 2017


Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին հուլիսի 26-ին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն զրկել է ուկրաինական քաղաքացիությո...

Տիմոշենկոն և այլ մարմնավաճառներ

Տիմոշենկոն և այլ մարմնավաճառներ

Դեկտեմբերի 21, 2015
1

Այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, դարձել է աշխարհի զվարճասեր հանդիսատեսի ամենօրյա դիտարկման նյութը: Մի ամբողջ երկիր այլևս ոչնչ...

Յացենյուկը՝ վեհանձնությունից զուրկ Օնեգին

Յացենյուկը՝ վեհանձնությունից զուրկ Օնեգին

Հոկտեմբերի 23, 2015


Վերջին ժամանակներս, ըստ Յացենյուկի, նա ամեն կերպ խուսափում է Տիմոշենկոյի հետ ուղիղ շփումներից, քանի որ նրանց ամեն մի հանդիպում ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ